Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղում շարունակվում են ակումբի շենքի վերականգնողական աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Ճոբիսխևի գյուղում շարունակվում են ակումբի շենքի վերականգնողական աշխատանքները

Բորժոմիի մունիցիպալիտետի Չոբիշխևի գյուղի ակումբի շենքի վերականգնողական աշխատանքները ինտենսիվ  ընթանում են։ Այս մասին տեղեկությունը տարածում է Բորժոմիի քաղաքապետարանը։ Նրանց խոսքով՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է շենքի վերականգնում եւ վերակառուցում։ «Մասնավորապես, վերականգնվում են մարզամշակութային շրջանակների համար նախատեսված գործող դահլիճները, վերականգնվում են գրադարանային տարածքները։ Կվերանորոգվեն հանդերձարաններ, ջրահեռացման համակարգ, ցնցուղներ և սանհանգույցներ։ Վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են տեղական բյուջեից։ Գյուղերում…

Read More
Վարչապետը Քուվեյթի թագաժառանգին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

Վարչապետը Քուվեյթի թագաժառանգին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության թագաժառանգ Նորին Վսեմություն շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ աս-Սաբահի հետ:   Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կողմերը կարևորել են առևտրատնտեսական և բիզնես կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ երկու երկրների կառավարությունների հետևողական աշխատանքը: ՀՀ վարչապետը…

Read More
Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Իսրայելը խոցել է «Մոսադի» շտաբի ուղղությամբ արձակված «Հըզբոլլահի» հրթիռը

Համապարփակ պատերազմի սպառնալիքի պայմաններում «Հըզբոլլահը» տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, այդ թվում՝ մեկ հեռահար հրթիռ, ինչի հետևանքով օդային տագնապի շչակներ են հնչել Թել Ավիվում և կենտրոնական Իսրայելում: The Times of Israel-ը նշել է, որ դա խմբավորման ամենահեռահար հարվածն էր գրեթե մեկ տարվա փոխադարձ հարձակումների ընթացքում: Իսրայելը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են Լիբանանից…

Read More
Ռուսաստանը ԵՄ-ին նավթ է մատակարարում ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace

Ռուսաստանը ԵՄ-ին նավթ է մատակարարում ծովով՝ շրջանցելով պատժամիջոցները. Greenpeace

Greenpeace բնապահպանական կազմակերպության տվյալով՝ Ռուսաստանը մի քանի շաբաթ շարունակ հում նավթ է առաքել անմիջապես եվրոպական նավահանգիստներ՝ շրջանցելով ԵՄ պատժամիջոցները։ Այդ մասին են վկայում GPS արբանյակային համակարգի տվյալները՝ ըստ Greenpeace-ի հետաքննության, որը ձեռք է բերել DW-ն: Հետաքննության տվյալով՝ այդ փոխադրումներում հիմնականում ներգրավված են հունական բեռնափոխադրող ընկերությունների նավեր, որոնց մի մասը դասվում է այսպես կոչված ռուսական «ստվերային…

Read More
Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը

Ադրբեջանում երկարաձգվել է հատուկ կարանտինային ռեժիմը

Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարացվել է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը։ Համապատասխան որոշումը ստորագրել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Ըստ կառավարության՝ որոշումը կայացվել է՝ կանխելու հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումն ու դրա հնարավոր բարդությունները:

Read More
Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու. Փաշինյանը՝ Կոբախիձեին

Հավատացած եմ, որ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ է ունենալու. Փաշինյանը՝ Կոբախիձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, սիրելի ընկեր, Ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Հավատացած եմ, որ այս կարևոր շրջափուլում Ձեր հմուտ ղեկավարումն ու առաջնորդությունը կնպաստեն Վրաստանի առավել հզորացմանը և զարգացմանը: Կարևորում եմ Ձեր անձնական ներդրումը Հայաստանի հետ…

Read More
Ռուսական զորքերը շրջապատում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ուգլեդարը. BBC

Ռուսական զորքերը շրջապատում են ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ուգլեդարը. BBC

Դոնեցկի մարզի հարավում գտնվող Ուգլեդար քաղաքը պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումների վիճակը գնալով բարդանում է։ Ռուսական առաջխաղացող ստորաբաժանումները շրջանցում են քաղաքը հարավ-արևմուտքից և հյուսիս-արևելքից, և այն արդեն կիսաշրջափակման մեջ է հայտնվել՝ լրջորեն սպառնալով նյութատեխնիկական ապահովմանը, հաղորդում է BBC-ն։ Ռազմական փորձագետները նշել են, որ «Ուկրաինական զինված ուժերը միաժամանակ հարձակվում են Կուրսկի վրա և պաշտպանվում են արևելքում ու հարավում։…

Read More
Միրզոյանը Վոլկեր Տյուրկին վերահաստատել է ՀՀ-ի՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը

Միրզոյանը Վոլկեր Տյուրկին վերահաստատել է ՀՀ-ի՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսլականը

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցության հարցեր։  Ընդգծվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին մարդու…

Read More
Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

Շնորհավորում եմ հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ. Շալվա Պապուաշվիլի

Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության դեսպանության կազմակեպած միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա շնորհավորել է հայ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ և ընդգծել, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն, որոնք հիմնված են դարավոր մշակութային կապերի, ավանդույթների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ «Ընդամենը մի քանի ամիս առաջ Վրաստանի և Հայաստանի միջև երկարաժամկետ…

Read More
Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Read More
Հավատարիմ ենք ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Հավատարիմ ենք ՀՀ և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտգործնախարարությունն X-ի իր էջում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: «Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին դարձավ ռազմական հակամարտության թատերաբեմ։ Հազարավոր մարդիկ իրենց տներից փախան Հայաստան: Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես աշխատում են կողք կողքի ապրելու համար և սկսել են խաղաղ բանակցությունները։ Մենք հավատարիմ ենք երկու երկրի ինքնիշխանությանն…

Read More
Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում, հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները։ Ջեյհուն Բայրամովն իրանցի պաշտոնակցին մանրամասն տեղեկացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ Նա կրկին հայտարարել է. «Տարբեր երկրների կողմից Հայաստանին ռազմական աջակցության ուժեղացումը վնասում է տարածաշրջանային անվտանգությունը»։

Read More
Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Բերբոքին

Այս պահին կա խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն. Միրզոյանը՝ Բերբոքին

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Զրուցակիցները քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ օրակարգ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, տարածաշրջանային թեմաներ։  «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական արդյունավետ կյանքի կոչմանը թե’ անմիջականորեն երկկողմ, թե’ ԵՄ…

Read More
Քամալա Հարիսը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում

Քամալա Հարիսը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ՝ վստահեցնելով, որ կշարունակի աջակցել տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում

ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածո Քամալա Հարիսը շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա առիթով: Նա նշել է, որ այս կարևոր օրը նշելուն զուգահեռ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանության ողբերգությունը, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ «Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար», – ընդգծել է Հարիսը: Փոխնախագահը շեշտել է, որ…

Read More
Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարարին

Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարարին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։  

Read More
Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են գործակցության հեռանկարը

Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները քննարկել են գործակցության հեռանկարը

Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները: Ջեյհուն Բայրամովը և Անդրիյ Սիբիհան քննարկել են երկկողմ հարաբերությունները, քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության հեռանկարը։   Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների և Բաքվում կայանալիք COP29-ի շրջանակում Բաքվի և Կիևի շփումների վերաբերյալ։

Read More
Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը. Էրդողան

Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը. Էրդողան

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանին:   «Սատարում ենք Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը և հույս ունենք, որ ամենակարճ ժամկետում աշխատանքները լավ լուրերով ավարտին կհասցվեն։ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում էլ փոխադարձաբար դրական քայլեր ենք անում։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում գրանցվելիք զարգացումները Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վրա էլ դրական ազդեցություն կունենան»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Read More
Ավարտվել են «Աբասթումանի» կենտրոնական զբոսայգու վերականգնողական աշխատանքները

Ավարտվել են «Աբասթումանի» կենտրոնական զբոսայգու վերականգնողական աշխատանքները

«Աբասթումանի մի շարք կարևոր ծրագրեր ավարտական ​​փուլում են, ինչը նմանատիպ հանգստավայրերի քաղաքային վերականգնման շատ լավ օրինակ է։ Վերանորոգվել է Աբասթումանիի կենտրոնական այգին, որտեղ տարբեր տիպի տարածքներ են կազմակերպվել բոլոր տարիքի հանգստացողների համար։ Այգին դարձել է շատ հետաքրքիր հանգստի վայր ինչպես Աբասթումանիի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար»,- ասել է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն՝…

Read More
Բորժոմիի շրջանի երեք գյուղերում կիրականացվեն ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ-Բորժոմիի քաղաքապետարան

Բորժոմիի շրջանի երեք գյուղերում կիրականացվեն ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ-Բորժոմիի քաղաքապետարան

Առաջիկա օրերին Բորժոմիի մունիցիպալիտետի երեք գյուղերում կիրականացվեն ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ։ Տեղեկությունը տարածում է Բորժոմիի  քաղաքապետարանը։ Նրանց տվյալներով՝ ճանապարհների վերականգնում է նախատեսվում հետևյալ գյուղերում՝ Ցեմի, Կորթանեթի (Սուրբ. Գիորգի եկեղեցի տանող ճանապարհը) և Կվիբիսի։ «Ընդհանուր առմամբ երեք գյուղերում էլ ավելի քան 3 կիլոմետր ճանապարհ կվերականգնվի։ Այս տարի Բորժոմիի մունիցիպալիտետում ընդհանուր 7,3 կմ  Ճանապարհահատված կվերականգնվի։ Վերականգնողական աշխատանքները…

Read More
Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ. Բայդեն

Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթում անդրադարձել է Ուկրաինայում ընթացող պատերազմին, Գազայում իրավիճակին և Իսրայելի ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողություններին: «Ես կոչ եմ անում բոլորին՝ կանգնել Ուկրաինայի կողքին։ Պուտինը պարտվում է պատերազմում, քանի որ Ուկրաինան մնում է ազատ: Նա փորձել է թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն ՆԱՏՕ-ն այսօր ավելի միասնական է, քան…

Read More
Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամների հետ

Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամների հետ

 Վրաստանի խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Վրաստան այցելած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության անդամներին։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Հանդիպմանը, որին մասնակցել են ընդդիմության անդամներ Թեոնա Ակուբարդիան, Անա Նացվլիշվիլին, Հերման Սաբո, Թամար Կորձայան, Խաթունա Սամնիձեն և Խատիա Դեկանոիձեն, քննարկվել է նախընտրական միջավայրը և խոսել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարևորության մասին։ …

Read More
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալան Բերսեի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կառավարության ղեկավարը շնորհավորել է Ալան Բերսեին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան։ Զրույցի ընթացքում շոշափվել են Վրաստանի և…

Read More
Թբիլիսիի մերձակայքում մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունը

Թբիլիսիի մերձակայքում մեկնարկել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունը

Թբիլիսիի մերձակայքում գտնվող ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժական կենտրոնի զորավարժարանում տեղի է ունեցել «ETERNITY 2024» բազմազգ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը: Հաղորդվում է, որ զորավարժության շտաբային և դաշտային բաղադրիչներին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինծառայողները, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ Խողովակաշարերի ռազմավարական պաշտպանության դեպարտամենտի և «Վրացական երկաթուղու» ներկայացուցիչները: Նշվում է, որ զորավարժությունը նպատակ ունի «բարելավելու միջգերատեսչական համակարգումը…

Read More
Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ լայնածավալ ռազմական հարձակումները. Զախարովա

Մոսկվան դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ լայնածավալ ռազմական հարձակումները. Զախարովա

Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի նկատմամբ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները՝ ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ Նա անթույլատրելի է որակել հարձակումները, որոնց զոհ են դառնում քաղաքացիական անձինք: «Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը կկանխի հետագա արյունահեղությունը և պայմաններ կստեղծի իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն տեղափոխելու համար»,- ընդգծել է…

Read More
Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Երրորդ տարին անընդմեջ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն անցկացվում է բռնատիրական պետությունում, որը լրջորեն սահմանափակում է խոսքի և խաղաղ հավաքների ազատությունը՝ նշված է Human Rights Watch-ի հաղորդագրության մեջ: «Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում և հստակ ուղերձ հղեն, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները պահանջում են անկախ ձայների նշանակալի մասնակցություն»,-…

Read More
Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ. Բայրամով

Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ. Բայրամով

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում «Ապագայի գագաթնաժողովում» ունեցած ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա: «Մենք կոչ ենք արել վերացնել մնացած խոչընդոտները և ընդգծել ենք այդ նպատակին հասնելու համար քաղաքական…

Read More
Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիեռա Լեոնեի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Թիմոթի Մուսա Կաբայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ հաշվի առնելով նաև Սիեռա Լեոնեի ընտրվելը որպես ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական ​​անդամ…

Read More
Բոգդանովն ու Հաջիևը հաստատել են Մոսկվայի և Բաքվի արտաքին քաղաքական սերտ համակարգման նպատակադրումը

Բոգդանովն ու Հաջիևը հաստատել են Մոսկվայի և Բաքվի արտաքին քաղաքական սերտ համակարգման նպատակադրումը

Բաքվում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի հանդիպումը Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ կարծիքների փոխանակում: Զրուցակցները հատուկ ուշադրություն են դարձրել Մերձավոր Արևելքում իրավիճակին,…

Read More
Բայդենը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակը

Բայդենը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանին: Հանդիպման օրակարգում են եղել Մերձավոր Արևելքում իրավիճակը, Իսրայել-Լիբանան լարվածությունը թուլացնելու ուղիները և Գազայում հրադադար հաստատելու հնարավորությունը։   Շեյխ Մուհամեդ բեն Զայեդ Ալ-Նահյանը հայտարարել է՝ իր երկիրն «անդրդվելի հանձնառություն ունի»՝ աշխատելու Միացյալ Նահանգների հետ և խորացնելու դաշնակիցների միջև ռազմավարական գործընկերությունը:…

Read More
Փեզեշքիանն ու Միշելը երկխոսության և համագործակցության պատրաստակամություն են հայտնել

Փեզեշքիանն ու Միշելը երկխոսության և համագործակցության պատրաստակամություն են հայտնել

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագհ Շառլ Միշելի հետ։   Հանդիպման ընթացքում, Իրանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Փեզեշքիանը նշել է, որ երկրի նոր կառավարությունը նպատակ ունի ընդլայնելու փոխըմբռնումը, համերաշխությունն ու համագործակցությունը:   Փեզեշքիանը դատապարտել է Իսրայելի գործողությունները, նշել՝ Թել Ավիվը փորձում է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ: Նա ընդգծել է, որ…

Read More