Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում. ՀՀ նախագահը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր փորձն ու հեղինակությունը, ինչպես նաև սեփական երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը լավագույնս կծառայեցնեք ի նպաստ հզոր պետականության պահպանման և ամրապնդման: Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների դերակատարությունն ու…

Read More
Էրդողանն ընդգծել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը

Էրդողանն ընդգծել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Բուդապեշտում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Թուրքական կողմի տվյալով՝ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարներին, նշել՝ Անկարան գործում է ԵՄ-ին լիարժեք անդամակցության ռազմավարական հեռանկարով: Թուրքիայի ղեկավարն ընդգծել է անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Read More
ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղար

ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. ԱԽ քարտուղար

Նոյեմբերի 8-ին Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից:   Ֆորումի ընթացքում ԱԽ քարտուղարը նշել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարության համապարփակ բարեփոխումների մասին՝ շեշտելով դրանց առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար և ընդգծել դրանց դերը՝ նպաստելու երկրի դիմակայունության բարձրացմանը:   Արմեն Գրիգորյանը հավելել է,…

Read More
Հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» ֆուտբոլային խաղից հետո երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել

Հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» ֆուտբոլային խաղից հետո երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել

Հոլանդական «Այաքսի» և իսրայելական «Մաքքաբիի» միջև ՈՒԵՖԱ-ի Լիգայի ֆուտբոլային խաղից հետո երեկ երեկոյան անկարգություններ են սկսվել Ամստերդամում: Խաղում «Այաքսը» հաղթել է 5:0 հաշվով: Լրատվամիջոցները հայտնել են, որ Պաղեստինի դրոշներով և դիմակներով անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել իսրայելցի երկրպագուներին: Ձերբակալվել են տասնյակ մարդիկ, կան տասնյակ վիրավորներ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքնաթիռներ…

Read More
Ֆրանսիան ողջունում է COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է COP17-ը Հայաստանում անցկացնելու որոշումը. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան ողջունում է 2026 թվականին Կենսաբազմազանության կոնվենցիայի Կողմերի հաջորդ համաժողովը՝ COP17-ը, Հայաստանում անցկացնելու որոշումը: Այդ մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: «Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է կողմերի քվեարկությամբ՝ Կալի COP16-ի ժամանակ: Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։ Այս կարևոր կետը որոշիչ կլինի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի (Կունմին-Մոնրեալ)…

Read More
«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը՝ Պուտինի հետ շփման հավանականության մասին

«Կարծում եմ՝ կխոսենք»․ Թրամփը՝ Պուտինի հետ շփման հավանականության մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների հնարավորությանը։ «Մենք չենք խոսել, բայց, կարծում եմ` կխոսենք»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է շփումների ԱՄՆ նորընտիր նախագահի հետ։

Read More
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ երկխոսել

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ երկխոսել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հայտարարություններ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ։ Նա նշել է, թե շատ տպավորիչ էր վերջինիս պահվածքը, երբ նրա վրա հարձակում եղավ։ ՌԴ նախագահի գնահատմամբ՝ արտառոց պայմաններում Թրամփն իրեն շատ ճիշտ պահեց, «նրա պահվածքը տղամարդկային էր»: Շնորհավորելով Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Պուտինը հայտնել է, որ պատրաստ…

Read More
Թրամփն Ուկրաինայում հակամարտության ավարտի ծրագիր է պատրաստում. WSJ

Թրամփն Ուկրաինայում հակամարտության ավարտի ծրագիր է պատրաստում. WSJ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմը սկսել է քննարկել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Աղբյուրի համաձայն՝ այն նախատեսում է առաջնագծի սառեցում, որի երկայնքով պետք է ապառազմականացված գոտի ստեղծվի։ Այս պահին հայտնի չէ, թե ով է ապահովելու տարածքի անվտանգությունը։ Թրամփի թիմի անդամներից մեկը նշել է, որ ամերիկացիներին չեն ուղարկի…

Read More
Թրամփի ապագա վարչակազմը պատրաստվում է ԱՄՆ-ից արտաքսել անօրինական ներգաղթյալներին. CNN

Թրամփի ապագա վարչակազմը պատրաստվում է ԱՄՆ-ից արտաքսել անօրինական ներգաղթյալներին. CNN

Նախագահի ընտրությունում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի դաշնակիցները պատրաստվում են կատարել նրա նախընտրական խոստումներից մեկը՝ իրականացնել ԱՄՆ-ից անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսումը՝ հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Իր հերթին, Թրամփի ավագ օգնական Ջեյսոն Միլլերն ասել է, որ նրա նախնական առաջնահերթությունը կլինի վերականգնել իր նախորդ վարչակազմի սահմանային անվտանգության քաղաքականությունը և չեղարկել նախագահ Ջո Բայդենի օրոք Սպիտակ տան…

Read More
Իրանի նախագահը մեկնաբանել է Թրամփի վերընտրությունը

Իրանի նախագահը մեկնաբանել է Թրամփի վերընտրությունը

ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելը ոչինչ չի փոխի և որևէ կերպ չի անդրադառնա Թեհրանի քաղաքականության վրա՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրա խոսքերը մեջբերում է իրանական Etemad Online առցանց հրատարակությունը։ «Մեզ համար միևնույն է, թե ով է հաղթում Միացյալ Նահանգների ընտրություններում, քանի որ մեր երկիրն ու վարչակարգը ապավինում են իրենց ներքին ուժերին»,- ընդգծել…

Read More
Մակրոնը Եվրոպային կոչ է արել ինքնուրույն պաշտպանել իր շահերը

Մակրոնը Եվրոպային կոչ է արել ինքնուրույն պաշտպանել իր շահերը

Եվրոպացիները չպետք է մշտապես իրենց անվտանգությունը լիազորեն ամերիկացիներին՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Թրամփը պաշտպանելու է ամերիկացիների շահերը, հարցն այն է, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք պաշտպանել եվրոպացիների շահերը»,- ասել է Մակրոնը։ Նա այն կարծիքին է, որ Եվրոպան պետք է ավելի հիմնովին պաշտպանի իր շահերը՝ մրցակցելով ԱՄՆ-ի և Չինաստանի…

Read More
Կապի ընդլայնումն ու Եվրամիությունում ինտեգրումը շարունակում են մնալ Վրաստանի առաջնահերթությունները-Իրակլի Կոբախիձե

Կապի ընդլայնումն ու Եվրամիությունում ինտեգրումը շարունակում են մնալ Վրաստանի առաջնահերթությունները-Իրակլի Կոբախիձե

Ուրախ եմ մասնակցելու Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին: Սա իսկապես բացառիկ հնարավորություն է հանդիպելու մեր գործընկեր երկրների ղեկավարների հետ և քննարկելու օրակարգի հիմնական հարցերը,- այս մասին գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն  Xսոցիալական ցանցում։ Ինչպես նշել է վարչապետը, Վրաստանի առաջնահերթությունները մնում են կապի ընդլայնումը և Եվրամիությունում ինտեգրումը։ «Ինձ համար հաճելի է մասնակցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպական…

Read More
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը

Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալը

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալ, փոխծովակալ Գունշտեյն Բրուասդալի (Նորվեգիա) գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։    Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի ու ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:   Հանդիպումների…

Read More
Ֆրանսիայի նախագահը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Ֆրանսիայի նախագահը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և նշել, որ մեծ շահագրգռվածություն կա Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատման հարցում: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է։ Այս խաղաղությունը հասանելի է, և հնարավոր է…

Read More
Վրաստանի վերաքննիչ դատարանները մերժել են ընտրության արդյունքները չեղարկելու ՀԿ-ների հայցերը

Վրաստանի վերաքննիչ դատարանները մերժել են ընտրության արդյունքները չեղարկելու ՀԿ-ների հայցերը

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը չի բավարարել խորհրդարանի ընտրության արդյունքների բացահայտված խախտումների պատճառով ընտրությունները չեղարկելու՝ ոչ կառավարական կազմակերպությունների պահանջները։ Գրեթե բոլոր ՀԿ-ների պնդումները կապված են քվեարկության գաղտնիության խախտումների հետ։ Նրանք, մասնավորապես, պնդում են, որ քվեաթերթիկի վրա սև ֆլոմաստերով նշված այս կամ այն ​​կուսակցության ընտրությունը թերթիկի հակառակ կողմից երևում է, հետևաբար խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Վրաստանի Կենտրոնական ընտրական…

Read More
Թուրքիան Հունաստանի հետ կապված խնդիրների «փոխշահավետ» լուծումներ է փնտրում. Ֆիդան

Թուրքիան Հունաստանի հետ կապված խնդիրների «փոխշահավետ» լուծումներ է փնտրում. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան հետամուտ է լինելու Էգեյան ծովում հարևան Հունաստանի հետ առկա խնդիրների «փոխշահավետ» լուծումներին։ Ուրբաթ Աթենք կատարելիք այցից առաջ Aksam թերթին տված հարցազրույցում Ֆիդանը նշել է. «Մենք առարկայական քննարկումներ ենք անցկացնում առկա խնդիրների շուրջ և նպատակ ունենք դրանք լուծել այնպես, որ ապահովենք կայուն, փոխշահավետ արդյունք երկու կողմերի…

Read More
Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել. Լավրով

Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել. Լավրով

Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել՝ РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար պահանջվում են էական ջանքեր և երկար ժամանակ: «Այդ պատճառով էլ, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, գործընկերներին չենք դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել»,- նշել է Լավրովը՝ հավելելով՝…

Read More
Լեհաստանը հայտարարություն է արել Ուկրաինայի վրա հրթիռների ոչնչացման մասին

Լեհաստանը հայտարարություն է արել Ուկրաինայի վրա հրթիռների ոչնչացման մասին

Լեհ զինվորականները չպետք է հրթիռներ խոցեն Ուկրաինայի օդային տարածքում, հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը RadioZet ռադիոկայանի եթերում։ Ավելի վաղ ամերիկյան Hill թերթը հայտնել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են ուղարկել նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով թույլ տալ ՆԱՏՕ-ի դաշնակից Լեհաստանին ընդլայնել իր հակաօդային պաշտպանությունը Ուկրաինայի երկնքում՝ այդ տարածքում ռուսական հրթիռներ…

Read More
Քամալա Հարիսը կոչ է արել ամերիկացիներին չհանձնվել

Քամալա Հարիսը կոչ է արել ամերիկացիներին չհանձնվել

Դեմոկրատական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսն ընդունել է հանրապետական ​​Դոնալդ Թրամփից կրած պարտությունը բարձրագույն պետական ​​պաշտոնի համար պայքարում։ Ավելի վաղ Հարիսը զանգահարել էր Թրամփին՝ շնորհավորելու նրան հաղթանակի կապակցությամբ։ 60-ամյա դեմոկրատը նոյեմբերի 6-ի երեկոյան խոսել է աջակիցների հետ, խոստացել է ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը։ «Ամերիկյան ժողովրդավարության հիմնական սկզբունքն է. «Երբ պարտվում ենք ընտրություններում, ընդունում ենք…

Read More
Վարչապետը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը

Վարչապետը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:  Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն…

Read More
Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին, հայտարարվել է իշխող կոալիցիայի փլուզման մասին

Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարարին, հայտարարվել է իշխող կոալիցիայի փլուզման մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնանկ է արել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին՝ հայտնում է Spiegel-ը: Լինդները կառավարության առանցքային անդամներից էր, նա գլխավորում էր Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունը, որը Շոլցի սոցիալիստների և Կանաչների հետ կազմել էր իշխող կոալիցիան։ Մեկնաբանելով իր որոշումը՝ Շոլցն ասել է, որ Լինդները «շատ հաճախ է խաթարել իր վստահությունը»։ Նրա խոսքով՝ Լինդները երեք տարի արգելափակել…

Read More
Բայդենը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Թրամփին

Բայդենը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Թրամփին

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը զանգահարել է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին և շնորհավորել նրան՝ նախագահի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տնից։ Ավելի վաղ Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էր նրա մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը։

Read More
Հարիսը շնորհավորել է Թրամփին

Հարիսը շնորհավորել է Թրամփին

ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը զանգել է հանրապետական կուսակցության թեկնածու, իր մրցակից Դոնալդ Թրամփին՝ նախագահի ընտրությունում հաղթանակի առթիվ շնորհավորելու համար, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Հարիսի բարձրաստիճան խորհրդականին։ «Հարիսը զանգահարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամին՝ ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Վիլնյուս՝ մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» ֆորումին

ՀՀ ԱԽ քարտուղարը կմեկնի Վիլնյուս՝ մասնակցելու «Ժողովրդավարության ապագան» ֆորումին

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Read More
ՀՀ ԱԳ փոխնախարարը Մաթյո Մորիին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

ՀՀ ԱԳ փոխնախարարը Մաթյո Մորիին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան այցի շրջանակներում Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի (այսուհետ՝ Կոնգրես) գլխավոր քարտուղար Մաթյո Մորիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ գերատեսչությունների, պետական և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությունը՝ ի նպաստ ՀՀ կառավարության ժողովրդավարական…

Read More
Հայտնի է Թրամփի երդմնակալության օրը

Հայտնի է Թրամփի երդմնակալության օրը

ԱՄՆ ընտրված նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թ․ հունվարի 20-ին՝ Վաշինգտոնի Կապիտոլիումի բարձունքում, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։ Երդմնակալության օրը նախատեսված միջոցառումների թվում են նոր նախագահի երդմնակալությունը և երկրի նորընտիր ղեկավարի ելույթը։ Արարողությունից առաջ ու հետո տեղի կունենան այլ միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր շքերթն ու երդմնակալությանը նվիրված պարահանդեսը։ Ավանդաբար այդ օրը նորընտիր…

Read More
Իսրայելը հզոր հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքին

Իսրայելը հզոր հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Լեյլաքի շրջանում՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի մոտ։ Պայթյունները որոտացել են թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռու։ Մեկ ժամվա ընթացքում իսրայելական ավիացիան յոթ հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։

Read More
Գուտերեշը շնորհավորել է Թրամփին նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ

Գուտերեշը շնորհավորել է Թրամփին նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չորեքշաբթի շնորհավորել է հանրապետական ​​Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել կառուցողական աշխատել ամերիկյան նոր վարչակազմի հետ, ասվում է հայտարարության մեջ։ «Շնորհավորում եմ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և վերահաստատում իմ համոզմունքը, որ Միացյալ Նահանգների և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը միջազգային հարաբերությունների կարևոր հենասյունն է: ՄԱԿ-ը պատրաստ է կառուցողական…

Read More
Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Բուդապեշտ

Վարչապետը տիկնոջ հետ ժամանել է Բուդապեշտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա: Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Թրամփին հաղթանակի կապակցությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրությունում տարած հաղթանակի առթիվ և պատրաստակամություն հայտնել աշխատել նրա հետ։ Այդ մասին նա հայտարարել է X-ի իր էջում: «Ես հենց նոր շնորհավորեցի Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նրա ղեկավարությունը կրկին առանցքային նշանակություն կունենա մեր դաշինքն ամուր պահելու հարցում։ Ես անհամբեր սպասում…

Read More