ԱՄՆ-ն տեղյակ չի եղել Բեյրութում իսրայելական գործողության մասին․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պատասխանելով հարցին՝ արդյոք Միացյալ Նահանգները սատարում են «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի մահափորձը, հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղյակ չի եղել Իսրայելի գործողության մասին: «Միացյալ Նահանգները տեղյակ չի եղել և չի մասնակցել իսրայելական ԶՈՒ գործողություններին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բայդենը։