ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

Հունվարի 26-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 26-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ՊՆ առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան, Պաշտապանության նախկին նախարար, գեներալ Դավիթ Թևզաձեն, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում երեք պաշտոնատեղ չեղյալ է համարվել

Ախալցխայի քաղաքապետարանում երեք պաշտոնատեղ չեղյալ է համարվել

Ախալցխայի քաղաքապետարանի հայտարարած հանրային պաշտոնյաների համար մրցույթը դադարեցվել է այն երեք պաշտոնատեղերի համար: Տեղական ինքնակառավարման մարմնում ասում են, որ երեք պաշտոնատեղերը չեղյալ համարվեցին մրցույթը հայտարարվելուց  անմիջապես հետո: Աշխատակազմի համար նախատեսված ցուցակը փոխելուց հետո։ Այժմ Ախալցխայի քաղաքապետարանում կլինի 140 հոգանոց անձնակազմ եւ 11 պայմանագրային պաշտոնյա: Ախալցխայի քաղաքապետարանում ներկայումս ընթանում է մրցույթի երկերոդ փուլի հարցազրույցը 13 թափուր…

Read More
Վահագն Չախալյան․ Փոքրիկ Վրաստանին մեն-մենակ դժվար է դիմակայել այս էքսպանսիային

Վահագն Չախալյան․ Փոքրիկ Վրաստանին մեն-մենակ դժվար է դիմակայել այս էքսպանսիային

Akhaltskha.Net-ի հարցազրույցը նախկին քաղբանտարկյալ, Ջավախքի քաղաքական ու հասարակական գործիչ Վահագն Չախալյանի հետ Պրն. Չախալյան սկսենք նրանից, որ դուք արդեն 5 տարի է, ինչ գտնվում էք ազատության մեջ։ Ներկայիս իշխանությունները գալով իշխանության ճիշտ նկատեցին, որ դուք նախկին համակարգի քմահաճույքի պատճառով դարձել էիք քաղբանտարկյալ եւ կարծես ձեզ ազատ արձակելով մեկնարկը դրեցին Ջավախքում արդարության վերականգնման գործին։ Սակայն երեւի…

Read More
Արտյուշ Գրիգորյան․ Վերջին օրերին ադրբեջանական կայքերը հերթական անգամ զառանցեցին

Արտյուշ Գրիգորյան․ Վերջին օրերին ադրբեջանական կայքերը հերթական անգամ զառանցեցին

Վերջին օրերին ադրբեջանական կայքերը հերթական անգամ զառանցեցին․ իրենց արևին Ջավախքում սեպարատիզմ են հայտնաբերել, այս անգամ հիմք ընդունելով թուրք քաղաքական կլոուն ոմն Գյուլբեյի հայտարարությունը։ Այս երևույթը սկսվում է նմանվել սիմպտոմատիկ փսիխոզի։ Ազերաթուրքերի՝ հայ-վրացական բախում ակնկալող այս սցենարը ծիծաղելի է, բայց նաև մտահոգիչ։ Մտահոգիչ այն իմաստով, որ վրացական կայքերն այս ու նմանատիպ այլ հայտարարություններին տեղ են հատկացնում,…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում ավարտվեց մրցույթի առաջին փուլը

Ախալցխայի քաղաքապետարանում ավարտվեց մրցույթի առաջին փուլը

Ախալցխայի քաղաքապետարանում  ավարտվեց  հանրային ծառայողների ընտրության առաջին փուլը, որը ենթադրում էր ընդունված դիմումների մշակում։ 16 աշխատատեղի համար կա 240 դիմում, որոնցից երկրորդ փուլ են անցել 154 դիմում։ Ամենից շատ՝ 45 դիմում է գրանցվել մարդկային ռեսուրսների կառավարման եւ արխիվային փաստաթղթերի երկրորդ կարգի ավագ մասնագետի պաշտոնի համար։ Ախալցխայի քաղաքապետարանում չեն կարող հաստատ նշել, թե երբ են անցկացնելու…

Read More
Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում

Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Հարձակման ենթարկված ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Համաձայն տարածած հաղորդագրության Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ…

Read More
Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ

Հունվարի 9-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ։ Դեսպան Սադոյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև մանրամասնեց դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու առկա զարգացումները։ Ռուբեն Սադոյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը 2017 թվականին օգնություն է տրամադրել 224 ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը 2017 թվականին օգնություն է տրամադրել 224 ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր Սոցիալական ծրագրի շրջանակներում 2017 թվականին օգնություն է տրամադրել շուրջ 224 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես աջակցություն ստացել են սննդամթերք, բժշկության համար դրամական օգնություն, բնակարանի վարձ, տակդիրներ և կրթաթոշակ։ Հոգևոր Տեսչությունն անմասն չի թողել նաև ուսանողներին և դպրոցական աշակերտներին։ 3 ուսանողուհու հատկացվել է ուսման վարձ, իսկ 30 աշակերտների՝ գրենական պիտույքներ և հագուստ։

Read More
Ի՞նչ փոխեց անցնող տարին Սամցխե-Ջավախքում

Ի՞նչ փոխեց անցնող տարին Սամցխե-Ջավախքում

Մի քանի օրից բոլորս միասին թեւակոխում ենք նոր 2018 թվական։ Անցնող տարում մենք արձանագրեցինք, ինչպես դրական, այնպես էլ բացասական բազմաթիվ երեւույթներ։ Ունեցանք ձեռքբերումներ ու պարտադրված նահանջի պահեր։ Անկոտրուն պահեցինք մեր ոգին արդարության հաստատման ձգտման մեջ։ Միասնական ջանքերով ձգտեցինք դարձնել մեր շրջանը ավելի ապահով, բարեկեցիկ եւ ուժեղ, որտեղ քաղաքակիրթ երկրի շրջանին վայել կհարգվեն մարդու բոլոր իրավունքները։…

Read More
«Ոչ միայն հացիվ…» բանաձևը մեր օրերի ամենաարդիական բանաձևն է…

«Ոչ միայն հացիվ…» բանաձևը մեր օրերի ամենաարդիական բանաձևն է…

Մատաղ սերնդի դաստիարակության ու կրթության գործում այս բանաձևն առավել քան կարևոր է, որովհետև կապում է սեփական պատմությանը, հողին, Հայրենիքին, ծնողին, ընկերոջը, բակի թթենուն և այսպես շարունակ… «Ախալցխա» ժողովրդական երգի և պարի համույթի ստեղծումը «ոչ միայն հացիվ» բանաձևի իրականացմանն ուղղված հերթական, բայց ոչ շարքային նախաձեռնությունն է, քանի որ ավելի քան մեկ տասնյակ պատանի հաղորդակից է դառնալու…

Read More
ԴԱ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ ՀԱԿԱԿՇԻՌ ՔԱՅԼ Է

ԴԱ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆԸ ՀԱԿԱԿՇԻՌ ՔԱՅԼ Է

Հարցազրույց Սամցխե Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի հետ –Ինչպե՞ս հնարավոր դարձավ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ Ռոկիի թունելի եւ հարավաբխազական ճանապարհով բեռնափոխադրումների իրականացման մասին համաձայնագրի ստորագրումը, որից, ինչպես հայտարարեց Վրաստանի վարչապետը, Հայաստանը ֆորսմաժորային իրավիճակներում կարող է օգտվել: Չէ՞ որ սա 20-25 տարի բանակցվում էր եւ միանգամայն անլուծելի հարց էր համարվում: -Այդ փաստը, կարելի է ասել, մեծ…

Read More
Թանդոյանց եկեղեցին վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցով Վիրահայոց թեմը կդիմի դատարան

Թանդոյանց եկեղեցին վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցով Վիրահայոց թեմը կդիմի դատարան

Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին կեղծ փաստաթղթի հիման վրա վրաց պատրիարքարանին փոխանցելու հարցը դրական լուծում չստանալու դեպքում, Վիրահայոց թեմը կդիմի դատարան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի եւ լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: «Բանավոր, գրավոր խնդրանքներով այս հարցը չլուծվելու դեպքում կդիմենք դատարան՝ պահանջով, որ կամ եկեղեցին վերադարձվի Վիրահայոց թեմին, կամ եկեղեցին որպես…

Read More
Արտյուշ Գրիգորյան․ Մի անգամ չիմացանք, որ Շիրակի մարզպետն ու Սամցխե- Ջավախքի մարզպետը նման հարց քննարկեն

Արտյուշ Գրիգորյան․ Մի անգամ չիմացանք, որ Շիրակի մարզպետն ու Սամցխե- Ջավախքի մարզպետը նման հարց քննարկեն

Թուրքիայի Արդահանի նահանգապետը այցելել է Սամցխե-Ջավախք և ի թիվս այլ հարցերի, քննարկում են տուրիզմի ոլորտում համագործակցելու հնարավորությունները։ Ուզում են թուրքերին բերեն ներկայացնեն Ջավախքի գրավչությունը։ Մի անգամ չիմացանք, որ Շիրակի մարզպետն ու Սամցխե- Ջավախքի մարզպետը նման հարց քննարկեն։ Իսկ իրականում Շիրակի մարզն ու Ջավախքը՝ ունենալով գրեթե միանման բնակլիմայական պայմաններ, միասնական տուրիստական կենտրոն դառնալու ու ներկայանալու մեծ…

Read More
Ախալցխայում  հանդիպել են Սամցխե-Ջավախքի և Արդահանի մարզպետները

Ախալցխայում հանդիպել են Սամցխե-Ջավախքի և Արդահանի մարզպետները

Սամցխե-Ջավախքի մարզապետ Ակակի Մաճուտաձեն Ախալցխայում ընդունեց Թուրքիայի սահմանամերձ շրջանի՝ Արդահանի նորանշանակ մարզապետ՝ Մահմուտ Էմինին: Այցի նպատակն էր խորացնել Սամցխե-Ջավախքի և Արդահանի միջև եղած հարաբերությունները: Թուրքիայից Ախալցխա ժամանած հյուրը հետաքրքրվեց Սամցխե-Ջավախքում տուրիստական ներուժի զարգացման հարցով: Մարզապետները զրուցեցին սահմանամերձ շրջանների միջև տնտեսական, զբոսաշրջային, մշակութային եւ կրթական ոլորտների համագործակցության զարգացման հեռանկարների մասին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Արդահանի առեւտրաարդյունաբերական…

Read More
Վալենսիայի խորհրդարանում կներկայացվի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ

Վալենսիայի խորհրդարանում կներկայացվի Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւ

Երեկ Վալենսիայի շրջանային Պատգամավորության հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում «Արարատ» Հայկական Միության ներկայացուցիչների եւ Պատգամավորության հանձնաժողովի պատգամավոր Խոսե Էնրիկե Ագուարի ու Վալենսիայի խորհրդարանի պատգամավոր Դոմինգո Ռոխո Սանչեսի հետ։ Հայկական Միության Նախագահ ՝ Արարատ Ղուկասյանը պատգամավորներին ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարեւորությունը ՝ հակիրճ ներկայացնելով ցեղասպանության պատմությունն փաստերով։ Նա նաեւ հատուկ շեշտեց 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը Վալենսիայի եւ Իսպանիայի…

Read More
Եվրամիության Մոնիտորինգային Առաքելությունը ծանոթացել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրներին

Եվրամիության Մոնիտորինգային Առաքելությունը ծանոթացել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրներին

Դեկտեմբերի 20-ին Եվրամիության Մոնիտորինգային Առաքելության նախաձեռնությամբ Ախալցխայում հանդիպում է տեղի ունեցել Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի եւ EUMM խմբի ղեկավարի տեղակալ՝ Դժերարդ Սկոտի ու տվյալ կազմակերպության այլ դիտորդների միջեւ։ Հանդիպման ընթացքում Էդուարդ Այվազյանը EUMM մոնիտորինգային խմբին մանրամասն ներկայացրել է Սամցխե-Ջավախքում առկա խնդիրների լայն շրջանակ։ Հատուկ անդրադարձ է կատարվել Գումբուրդոյի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին…

Read More
Ախալքալաքում գողության մեղադրանքով ձերբակալվել են երեք անձինք

Ախալքալաքում գողության մեղադրանքով ձերբակալվել են երեք անձինք

Ախալքալաքի իրավապահ մարմինների ստորաբաժանման աշխատակիցները օպերատիվ տեղեկատվության հիման վրա իրականացվող քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են երեք անձանց: Ձերբակալվածներն են՝ Մ․Կ․ծնված 1996 թ., Է․Ա․ ծնված 1976 թ . եւ Բ․Ղ․․ծնված 1987 թ․,ովքեր մեղադրվում են գողության համար: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները կանոնավոր կերպով գողացել են կենցաղային իրեր եւ էլեկտրական սարքավորումներ Կարզախի երկաթուղային կայարանի տարածքից: Կալանավորված անձանց…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն շնորհավորել է Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդին՝ գահակալման 40-ամյակի կապակցությամբ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն շնորհավորել է Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդին՝ գահակալման 40-ամյակի կապակցությամբ

Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի գահակալման 40-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը իր շնորհավորական խոսքն է հղել Վրաստանի Առաջին ալիքով։ Դեսպանը շնորհավորել է Պատրիարքին այդ առթիվ՝ մաղթելով նրան ամուր առողջություն։ Նա նշել է, որ Իլյա Երկրորդը հոգևոր դասի այն ներկայացուցիչներից է, ով իր կենդանության օրոք արդեն լեգենդ է և դրա վառ վկայությունն…

Read More
Երեք անձ ձերբակալվել է պղնձե լարեր գողանալու մեղադրանքով

Երեք անձ ձերբակալվել է պղնձե լարեր գողանալու մեղադրանքով

Ներքին Գործերի Նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության Նինոծմինդային շրջանային բաժնի և Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչության Ծալկայի շրջանային բաժնի աշխատակիցները համատեղ օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում Ծալկայում կողոպուտի մեղադրանքով ձերբակալել են 1990 թվին ծնված Ի. Բ.-ին,  1992 թվին ծնված Զ. Տ.-ին և 1990 թվին ծնված Գ. Գ.-ին: Հետաքննությունը պարզել է, որ Մառաբդա-Կարծախ «Նինոծմինդա» երկաթուղային կայարանում պղնձյա կոնտակտային լարեր են …

Read More
Սամվել Պետրոսյան․ Իրականում մենք երկու հարց ենք առաջ քաշել Ախալքալաքի շրջանային ժողովում

Սամվել Պետրոսյան․ Իրականում մենք երկու հարց ենք առաջ քաշել Ախալքալաքի շրջանային ժողովում

Մի քանի օր առաջ դեկտեմբերի 11-ին Ախալքալաքի շրջանային ժողովի բյուրոն քննարկեց ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորների դիմումը Ախալքալաքի սակրեբուլոյին, որով պատգամավորները կոչ էին անում շրջանային ժողովին տեղական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ մարդկության դեմ իրականացված բոլոր մնացած Ցեղասպանությունները։ Շրջանային ժողովի բյուրոն հարցը քննարկեց եւ դեմ քվեարկեց, արդյունքում հարցը այդպես էլ չհասավ լիագումար նիստի օրակարգ: Այս…

Read More
Սամցխե-Ջավախքում սկսելու է հեռարձակել ռուսալեզու նոր ալիք

Սամցխե-Ջավախքում սկսելու է հեռարձակել ռուսալեզու նոր ալիք

«Տոկ- TV» ՝  Վրաստանում միակ ռուսալեզու հեռուստաալիքն է, որը նոր տարում սկսում է հեռարձակվել  Սամցխե-Ջավախքում:  Հեռուստաընկերության հիմնադիրներից  մեկը՝ Նաթիա Կուպրաշվիլին է: Նրա խոսքերով նոր ալիք ստեղծելու գաղափարը հասունացավ այն բանից հետո, երբ  ԱՄՆ-ի դեսպանատան աջակցության շնորհիվ Սամցխե-Ջավախքում   կառուցվեց  թվային հեռահաղորդակցման ցանց: Ալիքի հաղորդման համար նախատեսված սարքավորումը տեղադրված է Դամալա գյուղի մոտակայքում գտնվող  լեռան վրա, ծովի…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում հայտարարվէլ է մրցույթ նոր աշխատատեղի համար

Ախալցխայի քաղաքապետարանում հայտարարվէլ է մրցույթ նոր աշխատատեղի համար

Ախալցխայի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ նոր աշխատատեղերի համար։ Քաղաքապետարանը ընտրելու է 16 անձի ցուցակով և 47 աշխատակցի` պայմանագրով: 63  հոգու համար նախատեսված աշխատատեղերի համար հաղթողներ կընտրվեն պարզեցված մրցակցության միջոցով: Մրցույթը անցկացվելու է երկու փուլով: Դիմումները ընտրելուց հետո կանցկացվի հարցազրույց: Քաղաքացիական ծառայության բյուրոյի կայքէջի (www.hr.gov.ge) հայտարարության վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է: Հարկ է նշել, որ անցած շաբաթ…

Read More
Ջավախքին վերապահել թեմի կարգավիճակ, այնտեղ հյուպատոսություն բացել. Եվրոպայի հայերի համագումարի կոչը

Ջավախքին վերապահել թեմի կարգավիճակ, այնտեղ հյուպատոսություն բացել. Եվրոպայի հայերի համագումարի կոչը

Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին, ինչպես նաեւ Հայ եւ վրաց եկեղեցիների առաջնորդներին կոչ է անում Ջավախքում հյուպատոսություն բացել, հայա եկեղեցու տեղի կառույցին վերապահել թեմի կարգավիճակ: Կոչ-հայտարարությունում ասվում է. «- Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին, – Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, – Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք  Իլիա Բ-ին, – Հայ եւ…

Read More
2017 թվականին տարբեր երկրներից արտաքսվել է Վրաստանի 3645 քաղաքացի

2017 թվականին տարբեր երկրներից արտաքսվել է Վրաստանի 3645 քաղաքացի

Այս տարի տարբեր երկրներից արտաքսել են 3645 Վրաստանի քաղաքացու: Տվյալները առաջին ալիքը ձեռք է բերել ներքին գործերի նախարարությունից: Առաջին ալիքը ՆԳՆ-ը հարց է ուղղել, թե քանի Վրաստանի քաղաքացի է հայրենիք վերադառձվել ռեադմիսիայի պայմանագրով 2017 թվականին և որ երկրներից: Գերատեսչության կողմից տրամադրված լրատվության համաձայն, Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը արտաքսվել են Թուրքիայից, կոնկրետ 1651 մարդ, որին հաջորդում է…

Read More
Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Այսօր օրը տոնական էր Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում։ Վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն էր բացում գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին: Եկեղեցին վերանորոգվել և որմնանկարներով էր պատվել ծագումով Դիլիսկայից, այժմ ռուսաստանաբնակ Նաիրի Նահատակյանի բարերարությամբ։ Եկեղեցու բացման արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա…

Read More
Իրավաբանական Աջակցության Բյուրոն անվճար իրավաբանական ծառայություն է տրամադրում պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին

Իրավաբանական Աջակցության Բյուրոն անվճար իրավաբանական ծառայություն է տրամադրում պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին

Դեկտեմբերի 8-ին Ախալցխայի USAID Ժողովրդավարության Ներգրավվածության Կենտրոնում, Իրավաբանական Աջակցության Բյուրոն հասարակությանը ներկայացրեց իրենց կազմակերպության տարեկան զեկույցը։ Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները։ Կազմակերպությունը հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց աջակցությամբ դրական ավարտ ստացած բազմաթիվ դատական գործերի մասին։ Իրավաբանական Աջակցության Բյուրոյի Ախալցխայի բաժնի ղեկավար՝ Դավիթ Զարիձեի խոսքերով՝ իրենց կազմակերպությունը ամբողջ Վրաստանի տարածքով 2007 թվականից…

Read More
Այսօր Ծալկայում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր Ծալկայում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր տեղական ժամանակով 12:24-ին Ծալկա քաղաքի մոտակայքում գրանցվել է 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկներոնը եղել է Մամիշլարի գյուղի մոտ։ Էպիկենտրոնը 56 կմ-ով հեռու է գտնվել մայրաքաղաք Թբիլիսիից։ Երկրաշարժը գրանցել է Իլիային համալսարանի սեյսմիկ դիտարկումների կենտրոնը։

Read More