Ախալցխայում «Եվրոպական Վրաստանի» առաջնորդները հանդիպեցին կողմնակիցների հետ
«Շարժում հանուն ազատության-Եվրոպական Վրաստան» նորաստեղծ կուսակցության առաջնորդները շարունակում են տարածաշրջանային շրջագայությունը: Դավիդ Բաքրաձեն, Գիգի Ուգուլավան և Ակակի Բոբոխիձեն Ախալցխայում հանդիպեցին իրենց կողմնակիցների հետ: Առաջնորդները տարածաշրջանային կազմակերպությունների և կուսակցության ակտիվիստների հետ քննարկեցին իրենց հետագա ծրագրերը եւ ռազմավարությունը կապված աշնանը տեղի ունենալիք ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Նրանք զրուցեցին քաղաքային խորհրդում նոր խմբակցություն ստեղծելու մասին: «Սամցխե-Ջավախքում շատ կողմնակից…