Հարավային Քալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի ինստիտուտը 2017-ի փետրվարին կհրատարակի Հայոց ցեղասպանության մասին անգլերեն սուբտիտրերով արխիվային վկայությունների ժողովածու։
Բարբառներով գրված հազվագյուտ փաստաթղթերի հայտնաբերումն ու թարգմանությունը անսպասելի համալրում է դարձել Հայոց ցեղասպանության մասին վկայությունների արխիվի համար։ Դրանք իր տեսապատմական արխիվի մի մասը դարձնելու համար Ինստիտուտը ստիպված է եղել թարգմանել այդ փաստաթղթերը։
Հայոց ցեղասպանության մասին արխիվի համար նյութեր հավաքող հետազոտող Մանուկ Ավետիքյանի խոսքով քիչ մարդիկ են մնացել, որոնք առայսօր խոսում են Մուշի կամ Քեսաբի հայերի բարբառներով։
Նա նկատում է, որ այդ փաստաթղթերի թարգմանությունը հեշտ չի եղել, քանի որ իր փրկած վկայությունները Մուշի, Մուսա լեռան ու Քեսաբի հազվագյուտ բարբառներով էին։ Քանի որ Մանուկ ինքը ականատեսների խոսքից շատ բան չէր հասկանում, նա խնդրել էր իր ընկեր Կարենին, որի ընտանիքը Քեսաբից է, թարգմանել նյութերից մի քանիսը։
Թարգմանությունից հետո հասկանալի դարձավ, որ կինը, որից հարցազրույց էին վերցրել, եղել է նրանց ընդհանուր ընկերոջ՝ Հովհաննես Զեյթլյանի նախատատը։ Զեյթլյանն ինքը այնքան հուզված էր այդ նորությունից, որ ամբողջ ժապավենը հոր հետ միասին թարգմանել է։ Պարզվել է, որ Զեյթլյանի նախատատը եղել է այն հայերից, որոնք առաջինն են դիմադրել թուրք զինվորներին Մուսա լեռան իրադարձությունների ժամանակ։
Ըստ փաստաթղթի, ողջ մնացածներից են եղել նաեւ Զեյթլյանի ազգականն ու հարեւանը։ «Մենք գտանք նրանց նախատատին, ազգականին ու նրանց հարեւանին ընդամենը մեկ ժամում»,- նշեց Ավետիքյանը՝ հավելելով , որ դա շատ անսպասելի էր։
Աղբյուր՝news.am