Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում
Հունվարի 27-ին ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին արցախյան պատերազմին զոհ գնացած ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:…