Ախալքալաքի ճոճվող կամրջի տակ հայտնաբերված աղջիկը 3 օր անհետ կորած էր. մանրամասներ (Ֆոտո)

Ախալքալաքի ճոճվող կամրջի տակ հայտնաբերված աղջիկը 3 օր անհետ կորած էր. մանրամասներ (Ֆոտո)

Ջավախքի Ախալքալաք քաղաքը գյուղերի հետ կապող  «Թումասի» ճոճվող կամրջի տակ այսօր՝ մայիսի 29-ին, մահացած հայտնաբերված աղջիկը Կուլիկամ գյուղի 20-ամյա բնակիչ էր, սակայն, ժամանակավորապես ապրում էր Ախալքալաքում: 20-ամյա Ա. Ուզունյանը  3 օր որոնվում էր ոստիկանների կողմից՝ որպես անհետ կորած: Աղջկա դին այսօր կամրջի տակ հայտնաբերել են  ձկնորսները: 20-ամյա աղջկա մահվան հանգամանքները պարզվում են: Նրա դիակի վրա…

Read More
Ավանդական «Վարդատնոը» Թբիլիսիում

Ավանդական «Վարդատնոը» Թբիլիսիում

Թբիլիսիում ազգերի բարեկամության խորհրդանիշ համարվող Մեյդան թաղամասում  նշվեց Կովկասի երեք ժողովուրդների լեզուներով  (հայերեն, վրացերեն և թուրքերեն) ստեղծագործած Սայաթ Նովային նվիրված Վարդատոնը։  Ավանդույթի համաձայն՝ այս տարի մայիսի վերջին կիրակի օրը ևս մարդաշատ էր հրապարակը, որտեղ հայ եւ վրաց ժողովրդի ներկայացուցիչներին միավորել էր Թիֆլիսում  ավելի քան 300 տարի առաջ բարեկամություն, մարդասիրություն ու բարություն սերմանող աշուղը:   Սայաթնովյան «Վարդատոն…

Read More
Պետք է խուսափել տարածաշրջանում ավելորդ լարվածությունից

Պետք է խուսափել տարածաշրջանում ավելորդ լարվածությունից

Վերջին օրերին մամուլից կրկին անգամ տեղեկացանք Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ տեղեկությանը: Պաշտոնական լրատվության համաձայն մայիսի 23-ին, Բաթումիում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Հանդիպումների հիմնական թեման եղել է երկրների միջեւ ռազմական հարաբերությունների խորացումը: Հանդիպման ավարտին երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ կողմերը ճանաչում…

Read More
Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Ախալցխայից մինչեւ Սարդարապատ

Մայիսի 28-ը համայն հայության համար մեծ տոն է: 1918թ. այդ օրը մեր ժողովուրդը կարողացավ վերականգնել իր դարերով կորցրած անկախությունը եւ երկիրը փրկեց վերջնական կործանումից: Այդ օրերին երբ մեր հայրերը անկախություն էին հռչակում հայ ժողովուրդը կենաց մահու պատերազմ էր մղում Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Ջավախքում: Հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ…

Read More

«Ավրորայի» առաջին դափնեկրին նվիրված նամականիշ է մարվել

Մայիսի 26-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն…

Read More

Վրաստանի Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները Ախալցխայում

Ախալցխայում Վրաստանի Անկախության  26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները սկսվեցին մարտական տեխնիկայի ցուցահանդեսից: Այն մեկնարկեց առավոտյան ժամը 8:00-ից եւ տևեց  մինչև երեկոյան 17:00-ն: Ռաբաթիի բերդի տարածքում ներկայացված էր տեղի նկարիչների, արհեստագործների եւ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդեսը: Տոնի առիթով տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Երազում կորցրած գլխարկի պատմություն» ներկայացումը: Անցկացվեցին մրցումներ տարբեր մարզաձեւերում այդ թվում ըմբշամարտ, շախմատ, նարդի…

Read More

Այսօր Վրաստանի անկախության օրն է

Այսօր Վրաստանի Անկախության օրն է: Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի մայիսի 26-ին ի նշան ռուսական կայսրությունից (1918թ.) և Սովետական Միության տիրապետությունից անկախանալու: Չնայած Սովետական Միությունից երկիրը անկախացել են 1991թ.-ի ապրիլի 9-ին, այնուամենայնիվ Վրաստանի Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշում են մայիսի 26-ին: Անկախության օրը երկրի համար ամենակարևոր տոներից մեկն է սկսած 1918թ.-ից: Հայաստանը Առաջի հանրապետության օրը…

Read More
Թուրքիան ու Ադրբեջանը «գրոհել» են Վրաստանի վրա

Թուրքիան ու Ադրբեջանը «գրոհել» են Վրաստանի վրա

Թուրքիան ու Ադրբեջանը «գրոհել» են Վրաստանի վրա։ Մայիսի 22-ից գրեթե միաժամանակ Վրաստանում են գտնվում Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն ու պաշտոնական այցով ժամանած Թուրքիայի վարչապետը ։ Երեք երկրների ՊՆ նախարարները հայտարարել են, որ հունիսին տեղի են ունենալու համատեղ զորավարժություններ, որին մասնակցելու են հատուկ ստորաբաժանումները։ Իրենց կեղտոտ պլանների մեջ Վրաստանին ներքաշելու համար այս տանդեմը դրսևորում է էշի համառություն։…

Read More

Ջավախքում սովորող հայ երիտասարդները պետք է իրենց կարիերան եւ ապագան Վրաստանում տեսնեն. Լեւոն Մկրտչյան

Ջավախքի դպրոցներում, բացի դասարգրքերի խնդրից, կա ուսուցչական կազմի ծերացման խնդիր: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի՝ Ջավախքի դպրոցներում Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդրին վերաբերող հարցին: «Ջավախքի դպրոցներում առկա Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդիրը լուծվելու է, Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները կկատարի: Սակայն,…

Read More
Տեսադիտման համակարգերը մի քանի անգամ մեծացրել են հայկական կողմի հնարավորությունները

Տեսադիտման համակարգերը մի քանի անգամ մեծացրել են հայկական կողմի հնարավորությունները

Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղադրված տեսադիտման համակարգերը առաջնագիծը հաջողությամբ ու արդյունավետ վերահսկելու հնարավորություն են ընձեռում։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը։ Նրա խոսքով՝ այդ համակարգերը մի քանի անգամ մեծացրել են հայկական կողմի՝ հակառակորդի տեղաշարժը տեսնելու եւ վերահսկելու հնարավորությունը։…

Read More
Վրացի պատմաբանները ահազանգում են և քննադատում, բայց պաշտոնական Թբիլիսին լռում է

Վրացի պատմաբանները ահազանգում են և քննադատում, բայց պաշտոնական Թբիլիսին լռում է

Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերի դպրոցների աշակերտներն ուսումնասիրում են Ադրբեջանի պատմություն, որտեղ տեղ են գտել այսպիսի «գոհարներ». «հայ ու վրաց ֆեոդալները խաչակիրների հետ միասին պայքար էին մղում թուրք-սելջուկների դեմ և ուզում էին բաժան-բաժան անել ադրբեջանական հողերը։ Արդյունքում 1120 թվականին Դավիթ Շինարարը հարձակվեց Շիրվանի վրա, ավերեց և թալանեց Գաբալա քաղաքը, և 1122 թվականին Թբիլիսին անցավ Վրաստանին»…

Read More
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ և 82 մմ ականանետ է կիրառել

Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ և 82 մմ ականանետ է կիրառել

Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝…

Read More
Այսօր արմատներով ախալցխացի Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

Այսօր արմատներով ախալցխացի Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

Այսօր արմատներով ախալցխացի Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)  ծնվել է 1939 մայիսի 22-ին Թբիլիսիում: Նրա հայրը Թբիլիսի էր մեկնել ապրելու Ախալցխայից, որտեղ եւ ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյան: Կոմանդոս ունի գեներալ-մայորի կոչում: Նա Արցախյան ազատամարտի հայտնի հերոս  է: Նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար։ Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհրդային սպաների թվին որոնք Արցախյան…

Read More

«Պիտի կերտենք նոր Արշալույս» խորագրով մրցույթ Ախալքալաքում

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում Վրաստանի ՀՕՄ ջանքերով կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում-մրցույթ՝ Պիտի կերտենք նոր Արշալույս խորագրով: Մրցույթին մասակից երեք թիմերը՝ Կարին, Գուգարք և Հայք համապատասխանաբար ներկայացնում էին Ախալցխայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդական կենտրոները: Ընտրված էր թեմամ էր Հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիների, մասնավորապես Վանի նահանգում, և մեծն բանաստեղծ Վահան Տերյանի անչափ կարևոր գործնեությունը տվյալ…

Read More

Հասարակական կազմակերպությունների արժեքային հռչակագրի ստրոգրությունը Ախալցխայում

Ախալցխայում օրերս տեղի ունեցավ հասարակության կազմակերպությունների հիմնական սկզբունքների հռչակագրի ստորագրման արարողություն: Փաստաթղթում իրենց համաձայնության ստորագրությունները թողեցին Ախալցխայի 25 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հռչակագրում իրենց ստորագրությունները դրել են մոտ 200 կազմակերպություններ: Այս ծրագրի մշակմանը Ախալցխայից մասնակցել է նաև «Դեմոկրատ Մեսխերի միասնություն» կազմակերպությունը: «Հռչակագրում ոչ միայն գրված են այն սկզբունքները , որոնց հետ համաձայն են ոչ կառավարական կազմակերպությունները…

Read More

Գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ եւ 60 միլիմետրանոց ականանետ

2017թ. Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ…

Read More

Թեքսասը դարձավ ԱՄՆ 46-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թեքսասի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, հայտնում է  Asbarez-ը։ Այսպիսով Թեքսասը դարձավ ԱՄՆ 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ, 2015-ին, Թեքսասում մերժվել էին մի շարք հակահայկական բանաձեւեր, նաեւ ընդունվել էր հայտարարություն նահանգի այն բնակիչների ավանդի ճանաչման մասին, որոնք աջակցել են Մերձավոր արեւելքի օգնության կոմիտեին, որն օգնում…

Read More

Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին ԱՄՆ-ից. սենատոր Ջոն ՄքՔեյնի կոչը թուրքամետ խմբի հարձակումից հետո

Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը կոչ է արել երկրից արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին` չհանդուրժելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ Վաշինգտոնում թուրքամետ խմբի իրականացրած հարձակումը խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս մասին հայտնում է Asbarez-ը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հարձակմանը մասնակցել են նաև Էրդողանի անվտանգության թիմի անդամները: «Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին…

Read More
Համագործակցության հուշագրի շրջանակներում առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը

Համագործակցության հուշագրի շրջանակներում առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը

Վերջին 15 տարավ ընթացքում առաջին անգամ Վրաստանի ԿԳ նախարարը Երևանում իր հայ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հաստակ, առանց ենթատեքստային նախադասությունների հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների միջև նոր կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Սա նշանակում է, որ վրացական կողմը կարևոր քայլ է…

Read More
Երբ Վրաստանում խոսում են ինտեգրացիայի մասին, ինտեգրացիան հենց սա է

Երբ Վրաստանում խոսում են ինտեգրացիայի մասին, ինտեգրացիան հենց սա է

Վրաստանի և Չինաստանի միջև Ազատ առևտրի պայմնագրի կնքման արդյունքում , դեպի Չինաստան արտահանվող ապրանքերի ցանկում նշված է նաև գյուղատնտեսական ապրանքները։ Քանի որ Սամցխե-Ջավախքի մարզում առավելապես արտադրվում է գյուղատնտեսական ապրանքներ, ուստի տեղական իշխանությունները , պատգամավորները ակտիվ աշխատելու դաշտ ունեն։ Անհրաժեշտ է ճշտել՝ խոսքը կոնկրետ գյուղատնտեսական որ ապրանքների մասին է, և հնարավո՞ր է արդյոք կազմակերպել Ջավախքում դրանց…

Read More

Հակառակորդը գիշերը կիրառել է հակատանկային նռնականետ եւ Դ-44 տիպի հրանոթ

Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18…

Read More

Հայաստանում է Վրաստանի կրթության և գիտության նախարարը

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Հայաստանի կրթության և գիտության նախարարության, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ…

Read More

Արցախի ՊՆ-ն հրապարակել է կանխարգելիչ գործողությունների տեսանյութը, որի ընթացքում ադրբեջանական կողմը կրել է կորուստներ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ուժերի ակտիվությանն ի պատասխան ՊԲ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների տեսանյութը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ «Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների…

Read More

Ախալցխայում վերանորոգվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքը

Սույն թվականի մայիսի 17-ին սկիզբ առան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգման աշխատանքները։ Տանիքի վերանորոգումը անցյալ տարի ֆինանսավորել էր Ախալցխայի քաղաքապետարանը: Քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցուն տրամադրվել էր10 000 լարի գումար։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգմանը հաջորդելու է նոր զանգակատան կառուցումը։

Read More

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ

Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝…

Read More

Հայաստանի պատասխանն Ադրբեջանի նոր շանտաժին

Ադրբեջանի զինուժը կառավարվող հրթիռով հարված է հասցրել հայկական զենիթային կայանին, ինչը բարեբախտաբար չի հանգեցրել մարդկային կորստի: Ուշագրավ է, որ ադրբեջանցիները իսրայելական Սպայկ տիպի կառավարվող հրթիռ արձակել են մի քանի անգամ, բայց վրիպել եւ նպատակին հասել է միայն մեկ հրթիռ: Արդյոք ադրբեջանցիները փորձարկել են նոր ձեռք բերած զինատեսակը, թե՞ այստեղ կա ավելի լայն քաղաքական ենթատեքստ, եւ…

Read More

«Ռուսթավի 2»–ը Լեռնային Ղարաբաղը Արցախ է անվանում

Մայիսի 15-ին Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով մեկ միավոր ռազմական պաշտպանական տեխնիկա: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը ոչնչացրել է հայկական կողմի «Օսա» տիպի զենիթահռթիռային համակարգ, տրանսպորտային-լիցքավորող մեքենան և դրանք սպասարկող անձնակազմը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը իր հերթին հայտարարել է, որ բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Թեման ակտիվորեն քննարկվեց վրացալեզու մամուլում, հատկապես…

Read More

Հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ է բացել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, մարդկային կորուստներ չկան. ԱՀ ՊՆ

Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի…

Read More

Սարյանական հիմքով, Սուրենյանցի հետքերով. բացվել է Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

Նկարիչ դառնալու մասին երբեք էլ չի երազել, բայց այսօր արդեն նրա 3-րդ անհատական ցուցահանդեսն է բացվում նկարիչների միությունում: Բնանկար, դիմանկար, գրաֆիկա, կոլաժ ու գրքի նկարազարդում. Վիկտոր Հովհաննիսյանի ձեռագիրն անհնար է չտարբերել:

Read More
Վրաստանի քաղաքացիների 6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան

Վրաստանի քաղաքացիների 6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան

Վրաստանի քաղաքացիների մեծ մասը երկրի համար առավել մեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը։  ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հարցումների համաձայն՝ քաղաքացիների 63 տոկոսը երկրի համար ամնամեծ սպառնալիք է համարում Ռուսատանը։ Հարցվածների  6 տոկոսը սպառնալիք է համարել Թուրքիան,  5 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 1-­ական տոկոս ստացել են Հայաստանը, Իրանը եւ հենց Վրաստանը։ NDI-ը շուրջ 2 հազար 493 քաղաքացու շրջանում հարցումներն իրականացրել է…

Read More