Իրանի նախագահը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին
Կիրակի նախատեսվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։ Նախագահը ներկայացնելու է Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներն ու դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Մեհր գործակալությունը: Նախատեսված են Փեզեշքիանի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ երկկողմ հանդիպումներ տարբեր պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև հանդիպումներ Միացյալ Նահանգներում բնակվող…