ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Սերժ Սարգսյան, Արցախի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ Բակո Սահակյան, Վեհափա՛ռ Տեր, Գեներալնե՛ր, սպանե՛ր, ենթասպանե՛ր, կուրսանտնե՛ր, շարքայիննե՛ր, Քաղաքացիական հատուկ ծառայողնե՛ր, Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձը: Հայոց բանակն ուրախության ու հպարտության մեծագույն առիթ է ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցների համար: Յուրաքանչյուր հայ գիտի, որ…