Կիևին հեռահար զենքի օգտագործումը թույլատրելու մասին որոշումը կայացնում են իրենք՝ երկրները, այլ ոչ թե դաշինքը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը բրիտանական LBC ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի երկրներից մատակարարվող զենքերը Ռուսաստանի խորքերը հարվածելու համար օգտագործելու թույլտվությունը, դաշինքի անդամները պետք է ինքնուրույն կայացնեն։ Միաժամանակ նա կարևոր է համարել, որ միասին խորհրդակցեն այդ հարցերի շուրջ: Շաբաթ օրը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը հայտարարել էր, որ Կիևի կողմից Ռուսաստանին հարվածելու…