Կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի ղեկավարները դիմել են գործընկերներին՝ խնդրելով նախագահ Դոնալդ Թրամփին կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դիմել է հայերին՝ խնդրելով միանալ ստորագրահավաքին, որը Թրամփին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:…