Վրաստանը՝ «ռեֆորմատոր երկիր համար մե՞կ», թե՞ «էլիտար կոռուպցիայի բույն»

Հազիվ թե այդպիսի թեմա գտնվի, որի վերաբերյալ այդքան տարատեսակ իրարամերժ կարծիքներ լինեն, ինչպես Վրաստանում կոռուպցիայի մակարդակի մասին հարցն է: Մի կողմից, արտասահմանյան լրագրողների հոդվածներում և միջազգային կազմակերպությունների հաշվետվություններում Վրաստանը հիշատակվում է որպես երկիր, որտեղ հաջող կերպով բարեփոխումներ են իրականացվում և պայքարում են կոռուպցիայի դեմ: Մյուս կողմից, ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանությունների ժամանակ հաճախ են խոսակցություններ…

Read More

Գիշերը ադրբեջանական զինուժը կրակ է վարել ‹‹TR-107›› տիպի հրթիռահրետանային կայանքից

Փետրվարի 28-ին և լույս մարտի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ լարված: Հատկապես հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումներ են արձանագրվել գիշերվա ընթացքում: Հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց: Հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ՝ բացի տարբեր տրամաչափի ականանետերից և ‹‹Դ-44›› տիպի հրանոթից, ադրբեջանական…

Read More

Ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ

Վերջին իրադարձություններից հետո, երբ հակառակորդի հարձակողական գործողությունները կատարյալ ձախողման մատնվեցին և թշնամին չեզոք գոտում թողնելով 5 դիակ,  մ հետ շպրտվեց ելման դիրքեր, թվում էր թե վերջինս առաջնագծում զերծ կմնա հետագա արկածախնդրություններրից: Սակայն այսօր՝ ժամը 15:40-ին,  շփման գծի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ, ինչը վկայում է այն մասին, որ…

Read More

Վարդգես Սուրենյանցը՝ նոր դիտանկյունից

Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրով տեղեկացնում ենք, որ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի երիտասարդական հանձնաժողովը սկսում է գիտակրթական-մշակութային միջոցառումների շարք: Ծրագրի շրջանակներում ՄԱՐՏԻ 3-ին՝ ուրբաթ օրը, կանդրադառնանք հայ մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցին: Բացի հրաշալի գեղանկարիչ լինելուց, Սուրենյանցը նաև հայկական մշակույթում գրքարվեստի հիմնադիրն է։ Կդիտենք Սուրենյանցին նվիրված կարճ ֆիլմ, իսկ «Գրադարան» նախաձեռնության անդամները կներկայացնեն Սուրենյանցի ճարտարապետական գործունեությունը: Միջոցառմանը կարող եք…

Read More

200 ջավախքցի ուսանողների եռօրյա հանգիստը Ծաղկաձորում

Փետրվարի 24-ից 26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ուսանողական ակտիվ հանգիստ։ Ծաղկաձոր մեկնեցին 200 ջավախաքցի ուսանողներ՝ հանգստանալու և մասնակցելու բազմաթիվ մրցույթների։ Այս հանգիստը շատ լայն հնարավորություն էր Ջավախքցի ուսանողների համար ևս մեկ անգամ հավաքվելու նույն հարկի տակ, առավել սերտ շփվելու և իրար հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու։ Առաջին օրը հյուրանոցում տեղավորվելուց հետո մասնակիցները մասնակցեցին «Մայրաքաղաք» մրցույթային խաղին` ցուցաբերելով…

Read More

Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման և երկու պետությւնների ներուժը լիարժեք օգտագործելու մոտիվացիա կարծես թե կա

Հայաստան-Վրաստան հարաբերությունների զարգացման և երկու պետությւնների ներուժը լիարժեք օգտագործելու մոտիվացիա կարծես թե կա։ Ի՞նչ է պակասում այստեղ։ Պակասում է երկու պետությունների հասարակությունների, հատկապես երիտասարդության շփումը, հաղորդակցումը։ Ադրբեջանա-թուրքական պրոպագանդան վրացական մամուլը հեղեղել է Հայաստանի և հայերի մասին վատ ու կեղծ լուրերով, և սա ազդում է վրացի շարքային քաղաքացիների դիրքորոշումների վրա։ Եթե լինեն շփումներ, փոխադարձ այցելություններ, կոնֆերանսներ,…

Read More

Հարիսայի փառատոն՝ Բուն Բարեկենդանին

2017 թվականի փետրվարի 26-ին, Քրիստոնյա աշխարհը նշեց Բուն Բարեկենդանի տոնը: Մեծ Պահքին նախորդող տոնական օրը Սուրբ Պատարագով և տոնական հանդեսով նշվեց նաև թբիլիսահայ համայնքում: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, օրվան նվիրված Սուրբ և Անմահ Պատարագից հետո հավատացյալները տեղափոխվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն՝ մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնին նվիրված «Հարիսա-2017» փառատոնին: Փառատոնը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի…

Read More

Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով Վիրահայոց թեմի դիմումները և արձագանքները

Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցով Վիրահայոց թեմը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, շինարարության մեկնարկի հետևանքով առաջացած վտանգից եկեղեցու փլատակները պահպանելու և վնասազերծելու հարցով նամակներով դիմել էր Թբիլիսիի քաղաքապետարանին և մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը: Նամակները նույն հասցեատերերին և ավելացրած Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալությանը հղվեցին նաև հունվար ամսին:…

Read More

Վրաստանը ժխտում է Հայաստանի հետ Աբխազիայի միջոցով երկաթուղու հարցի քննարկումը

«Վրաստանի իշխանությունը, հնարավոր է, ետնաբեմային բանակցություններ է վարում Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին», -կարծում են Միացյալ Ազգային Շարժում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները։ Ելույթ ունենալով հատուկ մամլո-ասուլիսի ընթացքում կուսակցության ներկայացուցիչ Նիկա Ռուրուան հայտարարել է «հիմնավորված կասկածների» մասին, որ այդ հարցը քննարկվել է Հայաստանի վարչապետի՝ փետրվարի 23-24-ին Վրաստան կատարած այցելության ժամանակ։ Վրացական ընդդիմության համար անհանգստության առիթ է…

Read More

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2200 կրակոց

Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել…

Read More

Կալաձե. ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Աբխազական երկաթուղու մասին խոսք չի եղել

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցի ժամանակ պաշտոնյաների հետ հանդիպմանն Աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել: Այդպիսի հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն՝ արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին: Վրաստանի ըննդիմությունը հայտարարել է, թե ՀՀ վարչապետի այցի ժամանակ շոշափվել է նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը: «Ընդդիմությունը շատ բան է ասում և շատ անգամ…

Read More

Չեզոք գոտուց տարհանվել են ադրբեջանական գրոհայինների դիակները. ՊԲ

Ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր՝ փետրվարի 27-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք…

Read More

Քաղաքացիները կոչ են արել երկրի իշխանությանը պաշտպանել իր իսկ պետության շահերը

Փետրվարի 27-ին Թբիլիսիում Վրաստանի Արտաքին Գորղերով նախարարության շենքի առջև տեղի է ունեցել բողոքի ցույց՝ կազմակերպված Վրաստանի Հայ Համայնքի կողից։ Ցույցի մասնակիցները իրենց բողոքն են հայտնել այն կապակցությամբ, որ Վրաստանի իշխանությունը օրինական քայլեր չի ձեռնարկում և թույլ է տալիս արտասահմանյան պետության (Ադրբեջանի) դեսպանատանը բացեիբաց կերպով երկրի տարածքում բախում հրահրել և հայատյացություն տարածել։ Ցույցի մասնակիցները կազմակերպել էին…

Read More

Վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը՝ սփյուռքահայությանը

Սիրելի՛ հայեր, սփյուռքի մեր հայրենակիցնե՛ր, Պատիվ ունեմ կոչով դիմելու ձեզ և բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն Հայաստանի նկատմամբ, մասնակից լինել հայրենիքի ապագայի կառուցմանը: Հայաստանը և Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով, հայրենիքի ապագայի վերաբերյալ անհանգստությամբ: Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ, որը մեզ համոզում է միավորել ուժերը,…

Read More

ԵՄ-ի խորհուրդն ընդունեց Վրաստանի համար վիզայի ազատականացման բանաձևը

Եվրոպական միության խորհուրդը փետրվարի 27-ին ընդունեց Վրաստանի և ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի մասին բանաձևը: Այս մասին հաղորդում է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը: Այժմ ԵՄ-ի խորհրդի և Եվրապորհրդարանի ղեկավարները պետք է ստորագրեն ընդունված բանաձևը: Դա նախատեսված է մարտի մեկին, որից հետո փաստաթուղթը կհրապարակվի ԵՄ-ի պաշտոնական մատյանում և ուժի մեջ կմտնի ստորագրումից 20 օր հետո: Հիշեցնենք՝…

Read More

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ…

Read More

Ախալցխայի հոգևոր տեսչությունը օգնության ձեռք է մեկնել եւս 11 ընտանիքի

Փետրվարի 20-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը սննդամթերք տրամադրեց Ախալցիխեի շրջանի Չեչերեկ գյուղում ապրող Կուզատյան Պետրոսի ընտանիքին։ Պետրոսը արդեն վեց տարի է տառապում է Պարկինսոնյան հիվանդությամբ, և ընտանիքի ամբողջ հոգսը ընկած է իր կնոջ՝ Ռուզաննա Կուզատյանի ուսերին։ Նույն օրը օգնություն տրվեց Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում ապրող…

Read More

Վրաստան. Շաբաթվա իրադարձությունները

2017թ-ի հունվարին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 651 000 000 դոլար, ինչը 22%-ով ավել է, քան 2016թ-ի հունվարին։ Արտահանման ծավալը կազմել է 177 000 000 դոլար, իսկ ներկրման ծավալը՝ 474 000 000 դոլար։ Ելույթ ունենալով Մյունխենյան վեհաժողովի ընթացքում՝ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը կախված է երկու երկրների…

Read More

Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44…

Read More

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ է պահել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

Հակառակ միջազգային հանրության կոչերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ կատարման, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին պահանջներին՝ անցած գիշեր Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծում ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակման փորձը Բաքվի հերթական հարվածն է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։ Շարունակելով բանակցային գործընթացի…

Read More

Հակառակորդը հարձակման փորձ է ձեռնարկել եւ զոհեր տալով հետ շպրտվել

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: ՊԲ առաջաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի…

Read More

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց ջավախքահայերի հարցերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 24-ին Հայարտուն կենտրոնում պատասխանեց նաեւ Սամցխե-Ջավախքի հասարակական  գործիչների եւ իշխանության ներկայացուցիչների հարցերին: Հանդիպման սկզբում վարչապետը այլ հարցերի շարքում նշեց, որ իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաեւ ջավախքահայության խնդիրներին առանց մանրամասնելու դրանց բովանդակությունը: Հետագայում վարչապետից հետաքրքրվեցին թե որ հարցերն են քննարկվել ջավախքահայությանը հուզող խնդիրներից, որին նա պատասխանեց, որ հիմնականում քննարկվել են…

Read More

Ադրբեջանը այսօր թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև՝ Թալիշ բնակավայրը

Այսօր առավոտից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից, այդ թվում՝ 120 միլիմետրանոց, և Դ-44 տիպի հրանոթներից շարունակել է հյուսիսային ուղղությամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել ժամը 10:00-11:30-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ արձակվել է 50 արկ, որից 36-ը Դ-44 տիպի հրանոթից, 14-ը՝ ականանետերից: Հատկանշնական է, որ այդ ընթացքում թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական…

Read More

Վերին Լարսին այլընտրանք լինելու է. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանում երկօրյա պաշտոնական այցը ամփոփելիս խոսեց Վրաստանով դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի մասին: Վարչապերտը նշեց, որ բոլոր հարցերի վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Այլընտրանք լինելու է, դա եւ պառոմն է (լաստանավ) եւ բազմաթիվ այլ տարբերակներ»,- այլընտրանքային ճանապարհի մասին մի քանի անգամ հնչած հարցին պատասխանեց վարչապետը: Կարապետյանը, ով նախորդ ամիս Հայաստանի տրանսպորտի նախարարին Վերին…

Read More

Կարեն Կարապետյանին ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ Ողջունելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով տեղի ունեցած հանդիպման արդյունքները եւ նշել, որ ներկայացված նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը հույս է հայտնել,…

Read More

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցությանը

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերը պայմանավորվել են նոր լիցք տալ համագործակցության բոլոր ուղղություններին: Այդ մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, եւ վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ…

Read More

Վրաստանի վարչապետ. Մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները

Մենք կկարողանանք ձեւավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարիդրացիական կապերի հետագա զարգացման ուղղությամբ: Այդ մասին Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Մենք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով եւ նպաստել սերտ համագործակցությունը երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է…

Read More

Թուրքական սրճարաններն ու ռեստորաններն Ախալցխայում աճում են սնկի պես

Ընդամենը մեկ տարվա մեջ երբեմն հայերով մեծամասնություն կազմող Ախալցխա քաղաքում սնկի պես աճել են թուրքական սրճարանները եւ ռեստորանները: Նման ռեստորաններից ու սրճարաններից շատերում հայերի եւ վրացիների համար մուտքը արգելված է: Քաղաքում վաղուց ինչ գործում են բազմաթիվ հասարակաց տներ, որոնք սպասարկում են թուրքերին: Քաղաքի միայն Ռուսթավելու փողոցի վրա ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ կարելի է տեսնել…

Read More

Մահացու վիրավորում է ստացել պայմանագրային

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում,  մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Read More

Առաքելյան-Դավիթաշվիլի. Համատեղ ծրագրերը կնպաստեն ՀՀ և Վրաստանի միջև առևտրի զարգացմանը

Գյուղատնտեսության ոլորտում համատեղ ծրագրերը կնպաստեն ՀՀ և Վրաստանի միջև առևտրի զարգացմանը: Այս մասին հայտարարվել է փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ևՎրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիիհանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության և զարգացման…

Read More