Փետրվարի 20-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը սննդամթերք տրամադրեց Ախալցիխեի շրջանի Չեչերեկ գյուղում ապրող Կուզատյան Պետրոսի ընտանիքին։ Պետրոսը արդեն վեց տարի է տառապում է Պարկինսոնյան հիվանդությամբ, և ընտանիքի ամբողջ հոգսը ընկած է իր կնոջ՝ Ռուզաննա Կուզատյանի ուսերին։
Նույն օրը օգնություն տրվեց Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղում ապրող Դեմիրճյան Աստղիկի ընտանիքին։ Հինգ հոգուց բաղկացած ընատնիքը ապրում է սոցիալապես անապահով վիճակում, ընտանիքի հայրը չունի մշտական աշխատանք։Այս ընտանիքներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնում Հոգևոր Տեսչությանը, նման սրտացավ ուշադրության եվ հոգատարության համար:
Փետրվարի 21-ին օգնություն տրվեց ևս մեկ կարիքավոր ընտանիքի, որը բնակվում է ք․Վալե փ․Ստալինի 25 հասցեում բնակվող Քիմերիձե Նանուլիի ընտանիքին։ Տիկին Նանուլիի որդին վաղաժամ մահացել է և տիկին Նանուլին է խնամում իր թոռնուհուն։ Սակայն թոշակի գումարը չի բավարարում տան և կոմունալ վճարներին։
Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը փետրվարի 22-ին այցելեցին Ախալցխայի շրջանի Մեծ Պամաճ գյուղում բնակվող Ավագյան Նարինեի ընտանիքին։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, այդ իսկ պատճառով Հոգևոր Տեսչությունը սննդամթերք տրամադրեց այս ընտանիքին։
Հիվանդության պատճառով Հոգևոր Տեսչությունը 200 լարի դրամական օգնություն ցուցաբերեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղում բնակվող Հասմիկ Պոզոյանին։
Փետրվարի 23-ին Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր տեսուչ Հոգշ․ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը այցելեցին ք. Ախալցխայի փ. Շեւչենկո 34 հասցեում բնակվող Մերոյան Արթուրի ընտանիքի։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է սոցիալապես անապահով վիճակում։ Հոգևոր Տեսչությունը այս ընտանիքին տրամադրեց սննդամթերք։
Նույն օրը այցելեցին նաև ք. Ախալցխայի փ. Մեսխեթի 29 հասցեում բնակվող Բաղդասարյան Նաթելաին։ Տիկին Նաթելան ապրում է իր ամուսնու հետ, որը տառապում է ծանր հիվանդությամբ։ Այս երկու ընտանիքներն իրենց երախտագիսությունն հայտնեցին Հոգևոր Տեսչությանը։
Փետրվարի 24-ին Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ. Տեր Թորգոմ քհն. Վարդանյանը այցելեց ք. Ախալցխայի փ. Նիկոլաձե 47 հասցեում բնակվող Պետրոսյան Արարատին։ Արարատը ունի առողջական լուրջ խնդիրներ, անաշխատունակ է, ապրում է ծեր մոր հետ, որը մի քանի տարի է զրկված է տեսողությունից։
Օգնություն տրվեց նաև ք. Ախալցխայի փ. Թամարաշվիլի 6 հասցեում բնակվող Արոյան Ազնիվին։ Տիկին Ազնիվը ծանր հիվանդ է, ապրում է միայնակ և իր կարիքները հոգում է թոշակի գումարով։
Սննդամթերք տրամադրվեց նաև ք. Ախալցխայի փ. Ռուսթավելի 88 հասցեում բնակվող Գևորգյան Ասյաին։ Տիկին Ասյան ապրում է իր քրոջ հետ և գոյատևում են թոշակի գումարով։
Փետրվարի 25-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ Հայր Հակոբ աբեղա Սահակյանը այցելեց ք․ Վալե փ. Ստալինի 21 հասցեում բնակվող Գոգոլաձե Մարինաի ընտանիքին։ Տիկին Մարինան ապրում է իր մոր հետ և գոյատևում են մոր թոշակի գումարով։
«Շնորհակալ եմ Հոգևոր Տեսչությանը, որ խտրականություն չդնելով՝ օգնում են սոցիալապես անապահով ընտանիքներին»,-ասաց տիկին Մարինան։