Պայթյուն քաղաքային պատգամավորի մեքենայի մոտ
Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ երեկ երեկոյան պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների խոսքերով, պայթյունի ժամանակ մեքենայի մոտ մարդ չի եղել: Դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին: Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում և ոչ մեկ չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ: Ներքին գործերի նախարարությունը սկսել…
Մոսկվան կորցնում է Կովկասը
Վրաստանին տրամադրվող ռազմական հզորությունները կհանգեցնեն նոր արկածախնդրության` ասված է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարության մեջ: «Ռուսական կողմը կրկին նկատում է վտանգ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Վրաստանի միջև ռազմական համագործակցության մեջ: Վերջերս Պետդեպարտամենտը հաստատել է Վրաստանին տրամադրվող «Ջավելին» հակատանկային հրթիռային համակարգի մասին որոշումը: Սա Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև նման մասշտաբի ռազմական համագործակցության առաջին դեպքն է` 2008թ-ից այս…
Վրաստանը բոլորից լավ է պատրաստված ԵՄ անդամագրվելու տեսանկյունից. Կառլ Էրիավեց
Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Սլովենիայի հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կառլ Էրիավեցի հետ: Ինչպես հանդիպման ավարտից հետո մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրիավեցը, ասոցացման օրակարգի լրիվ և արդյունավետ իրականացման տեսանկյունից Վրաստանը առաջատար է «արևելյան համագործակցության» ձևաչափում, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: «Եվրամիությունը Վրաստանին դիտարկում է որպես բոլորից լավ պատրաստված երկիր, որը…
Վրաստանը հրաժարվում է Կարս-Ախալքալակ-Բաքու նախագծից
Վրաստանում նոյեմբերի 28-29-ին տեղի է ունենալու «Թբիլիսի. Մետաքսի ճանապարհ» համաժողովը, որը լինելու է բավական ներկայացուցչական: Ըստ Վրաստանի էկոնոմիկայի նախարարության, որին հղում է անում Ալիք-մեդիան, համաժողովին կմասնակցի մոտ 60 երկրից 2000 պատվիրակ, որոնք կներկայացնեն 500 միջազգային ընկերություն:Վրաստանը նրանց առաջարկելու է իր տրանսպորտային հնարավորությունը, հեռանկարը, ներուժը, որով Չինաստանը կարող է կապել Եվրոպայի հետ: Մետաքսի ճանապարհը Չինաստանի մեծ…
Այն, ինչ կատարվում է Վրաստանում, շատ նման է միջազգային ահաբեկչության. վստահ եմ՝ դա Հայաստան չի հասնի. Վրաստանի հարցերով փորձագետ
Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը Վրաստանում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած խիստ ծավալուն հակաահաբեկչական գործողությունների անցկացումը պայմանավորում է կամ Վրաստանի համար պարբերաբար տաքացող Պանկիսի կիրճի էթնիկ չեչենների ակտիվացմամբ, կամ Սիրիայում հակաահաաբեկչական գործողություններից հետո վերջին ակորդներից հետո չեչեն գրոհայինների՝ տարածաշրջան վերադարձով: «Շատ հնարավոր է … ԻՊ-ի խորտակվող նավը կարելի է ասել՝ վերջին ճիգերն է գործադրում, նաև…
Ռուբեն Մեհրաբյան. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարեւոր կայունացնող դեր է խաղալու մեր պետության եւ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ապահովման գործում
Akhaltskha.Net-ի հարցազրույցը հայ քաղաքագետ, քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, «Առավոտ» թերթի ռուսական բաժնի խմբագիր՝ Ռուբեն Մեհրաբյանի հետ: – Պրն․ Մեհրաբյան, նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր։ Ի՞նչ է դա տալու Հայաստանին եւ ինչո՞վ է տարբերվելու այն փաստաթղթից, որը ստորագրել է նախկինում Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան Եվրամիության հետ։ – Իմ համոզմամբ, Հայաստանի Հանրապետությունը եւ Եվրոպական Միությունը Բրյուսելում ստորագրեցին պատմական նշանակության…
Այսուհետ Հայաստանում տուգանելու են օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին
Նոր օրենքի համաձայն՝ այսուհետ Հայաստանում տուգանելու են նաեւ օտարերկրյա համարներով մեքենաների վարորդներին, ովքեր այդ մասին կտեղեկանան պետական մաքսակետում։ Սահմանին օտարերկրյա համարներով մեքենաների վարորդները կտեղեկանան, թե ինչ վարորդական խախտումներ են իրականացրել Հայաստանում եւ մինչև երկրի սահմանը հատելը կպարտավորվեն վճարել համապատասխան տուգանքը։ Այս նորությունը չափազանց կարեւոր է Սամցխե-Ջավախքի ազգաբնակչության համար, քանզի նրանց մեծ մասը Հայաստանում երթեւեկելիս ընդհանրապես…
Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Քիչ առաջ Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Հիշեցնենք, որ Եվրամիության հետ…
ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից
ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության առչությամբ և կոչ է անում խուսափել էսկալացիայից: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում ունեցած բանակցություններից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Պարզ է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և որ ՆԱՏՕ-ն այստեղ անմիջական դեր չի…
Նինոծմինդայի Շրջանում կայացավ ավագանու նախագահի և քարտուղարի ընտրություն
Նոյեմբորի 20-ին Նինոծմինդայի շրջանում կայացավ Սակրեբուլոյի առաջին նիստը, որի ժամանակ 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղյանը ներկայացրերց մեծամասնական և համամասնական պատգամավորներին։ Սակրեբուլոյի ամբողջ կազմում ընտրվել է 26 պատգամավոր։ Նախ կազմվեց մանդատային հանձնաժողով, որտեղ ներկայացվեց ամփոփիչ արձանագրությունների պատճենները՝ հաստատված տարածքային հանձնաժողովի նախագահի կողմից, որից հետո ըստ կանոնակարգի աշխատանքները հանձնարարավեց ավագանու տարեց պատգամավորին՝ Վաղինակ Ղազարյանին։ Նիստի…
Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող է զոհվել
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ…
Ադիգենում ընտրել են սակրեբուլոյի նախագահին
Ադիգենի մունիցիպալիտետի չորրորդ գումարման առաջին նստաշրջանի ժամանակ ընտրեցին սակրեբուլոի նախագահին, նախագահի տեղակալին և սակրեբուլոի հանձնաժողովների ներկայացուցիչներին: Գաղտնի քվեարկությամբ սակրեբուլոյի նախագահի պաշտոնում ընտրվեց Իմեդա Մղեբրիշվիլին: Սակրեբուլոի 29 անդամներից 25 ընտրեցին Իմեդա Մղեբրիշվիլիին: Նրան դեմ քվեարկեց 3 պատգամավոր, իսկ մեկ քվեաթերթիկն ուժը կորցրած ճանաչվեց: Սակրեբուլի նորընտիր նախագահը իր տեղակալի պաշտոնին առաջարկեց Թամազ Դզազամիաին, որը եւս ընտրվեց ձայների…
Հատուկ հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում
Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում երեկ գիշերվանից տեղի է ունենում հատուկ գործողություն: Տեղում այս պահին գտնվում է պարեկային ոստիկանության մի քանի բրիգադ: Տեղացիների լրատվությամբ իրավապահները գտնվում են շենքերից մեկի բնակարանում: Առաջին ալիքի լրատվությամբ, երեք գիշեր լսվել են կրակոցի և մի քանի պայթյունի ձայներ: Իսկ մինչ այդ հատուկ ջոկատայինները ստիպել են շենքի բնակչությանը հեռանալ տարածքից: Նշվում է,…
Վրաստան-Եվրամիություն ասոցացման նորացված օրակարգը արդեն ուժի մեջ է
Կողմերի կողմից ներքին գործընթացների ավարտից հետո, պաշտոնապես գործարկվել է Վրաստան-Եվրամիության ասոցացման նորացված օրակարգը՝ 2017-2020թթ. համար,- այս մասին հայտարարում են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում: «Նոր օրակարգը առավել փառասիրական է և Վրաստանին հնարավորություն է տալիս, որպեսզի մինչև 2020 թվականը առավելագույնս մոտենա Եվրամիության չափանիշներին և նորմերին»,- հայտարարում են ԱԳ նախարարությունում: Արտաքին գերատեսչության տեղեկությամբ, ասոցացման օրակարգը Վրաստան-Եվրամիության ասոցացման պայմանագրի…
Վրաստանը ԱՄՆ-ից Javelin հակատանկային հրթիռային համալիրներ կգնի
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրներ գնելու մասին որոշումը: Մատակարարումների արժեքը գնահատվում է 75 մլն դոլար, վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ է ներկայացրել: Այս մասին նշված է ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության մամուլի հաղորդագրությունում: Որոշումը դեռևս պետք է արժանանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը:…
Մեր տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական կառուցվածքը
Վերջին ժամանակներս մեր տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարեւոր պատմական գործընթացներ, որոնք մեծ հավանականությամբ մաս են կազմելու նոր աշխարհաքաղաքական բեւեռի։ Խոսքը նրա մասին է, որ կարծես Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը ու Սիրիան Ռուսաստանի ջանքերով ձեւավորում են ընդհանուր շահերից բխող յուրահատուկ մի դաշինք, որում ամեն երկիր ունենալու է իր շահը ու դերակատարությունը։ Այս եզրակացությանը կարելի է հանգել…
Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը պետք է կայացնեն 29 դաշնակիցները
Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը պետք է կայացնեն 29 դաշնակիցները և այս գործընթացին ոչ ոք չի կարող միջամտել,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթեներգը՝ Կանադայի Հալիֆաքս քաղաքում ընթացող անվտանգության միջազգային համաժողովին խոսքով ելույթ ունենալիս, գրում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի դռները բաց են ցանկացած անդամի համար: Ինչպես ասում…
Առանց վիզա ռեժիմից օգտվել է 161 885 քաղաքացի, որոնցից 9875-ը խախտել է ԵՄ-ում գտնվելու ժամկետը
Վրաստանի քաղաքացիների 6%-ը խախտել է ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմի գործընթացը։ Այդ մասին տեղեկություն է տարածել ոչ կառավարական SIDA կազմակերպությունը՝ ուսումնասիրելով 7 ամսվա կտրվածքով Վրաստանի քաղաքացիների՝ Եվրամիության երկրներ մեկնելու պարզեցված համակարգի արդյունքները։ SIda-ի գործադիր տնօրեն Զվիադ Դևդարիանիի խոսքերի համաձայն՝ «այդ տվյալները ստիպում են մտածել ստեղծված իրավիճակի մասին, չնայած ինչ-որ ահավոր բանի մասին չեն վկայում»։ Հետազոտության…
Ախալցխայում ցուցադրվեց թուրք-մեսխեթցիների մասին ֆիլմ
Ամեն տարի նոյեմբերի 15-ին թուրք-մեսխեթցիները նշում են Վրաստանից հեռանալու օրը: Տվյալ դեպքերը տեղի էին ունեցել 73 տարի առաջ։ Այդ օրվա կապակցությամբ երեկ Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում Տոլերանտ կազմակերպության կողմից կազմակերպվել էր ֆիլմի ցուցադրում: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ թուրք մեսխեթցիներ: Ի դեպ թուրք-մեսխեթցիները հանրությանը ներկայանում են որպես մահմեդական մեսխեթցիներ, ովքեր իբր…
ԵԽ-ն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև է ընդունել
Նոյեմբերի 15-ին Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնությամբ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ բանաձև է ընդունել, որտեղ արդեն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ փաստորեն, կրկնելով 2017թ. հուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ ընդունված բանաձևի նախադեպը: Այս բանաձևը սահմանում է համագործակցության ակնկալիքները, ինչպես նաև ուրվագծում է Արևելյան գործընկերության հետագա…
Նինոծմինդայի շրջանում պաշտոնապես հայտարարվեց նորընտիր ավագանու կազմը
Հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջադրված 64 քաղաքապետից 58-ը ստացան ձայների մեծամասնություն։ Ընտրական օրենսդրության համաձայն նրանք արդեն պետք է ձեռնամուխ լինեն պարտականությունների կատարմանը։ Նոյեմբերի 13-ին Նինոծմինդայի շրջանում պաշտոնապես հայտարարվեց նորընտիր ավագանու կազմը։ Քանի որ <Վրացական Երազանք> կուսակցությունը տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Նինոծմինդայի շրջանում հավաքել էր առավելագույն ձայնը ՝ընտրողների 75 տոկոսը, ապա…
Ախալցխայի նորընտիր քաղաքային խորհուրդը ընտրել է նախագահ եւ փոխնախագահ
Ախալցխայի վարչական շենքում այսօր տեղի ունեցավ քաղաքային խորհրդի առաջին նիստը: Քաղաքային խորհրդի 33 անդամներից նիստին մասնակցում էին միայն 31-ը: Քաղաքային խորհրդի օրակարգում էր՝ ընտրել սակրեբուլոյի նախագահին եւ փոխնախագահին։ Քաղաքային պատգամավորներից 27-ը քվեարկեցին Գելա Նոզաձեի եւ Իոսիբ Կապանաձեի օգտին: Գելա Նոզաձեն ընտրվեց Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ, իսկ Իոսիբ Կապանաձեն ընտրվեց նրա տեղակալ։ Ընտրության ժամանակ երկու քվեաթերթիկը չեղյալ…
Եթե դուք փող ունեք, կամ գոնե ծանոթ քահանա` միանգամայն կարող եք խուսափել զորակոչից
Վրաստանում համընդհանուր զինապարտություն է գործում: Սակայն եթե դուք փող ունեք, պետք եղած կապեր կոմիսարիատում կամ գոնե ծանոթ քահանա, դուք միանգամայն կարող եք խուսափել զորակոչից: Աղքատների և կապեր չունեցողների բախտն ավելի քիչ է բերում. նրանք մեկ տարով ստիպված են հրաժարվել իրենց սովորական կենսաձևից, աշխատանքից, ընտանիքից և փոխարենը, շատհնարավոր է, ծառայության ավարտից հետո այդպես էլ կրակել սովորած…
Բորժոմիում Վրացական երազանքը նշում է իր հաղթանակը
Բորժոմիի ընտրատեղամասերում ժամը 20.00-ին ընտրողների ընդհանուր թիվը կազմել էր մոտ 52.9%: Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքերով` տեղամասային ընտրական հանձնաժողովները օրվա ընթացքում աշխատել են ըստ պատշաճի: Ընտրատեղամասերում որևէ էական խախտում չէ արձանագրվել: Այսպիսով, Բորժոմիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Լեւան Լիպարտիան հավաքելով 55.22%, իսկ ընդդիմադիր Զազա Չաչանիձեն՝ 44. 78%…
Ադիգենի շրջանի Մոխե գյուղում բացվել է ուղղափառ եկեղեցի
Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում Սուրբ Անդրեասի անվան եկեղեցի է բացվել: Սինոդի անդամների հետ միասին ուղղափառ եկեղեցու բացումը իրականացրեց Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի մետրոպոլիտը: Տոնական ծառայությունից հետո Մոխե գյուղում համերգ տեղի ունեցավ: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման եւ եկեղեցական թեմի ներկայացուցիչները: Համերգին մասնակցում են «Մետեխի», «Ալեգրո» եւ «Էրիսիոնի» պարային եւ վոկալի համույթները: Տաճարում ծառայելու են երկու ուղղափառ…
Պետք է սովորենք ասել շնորհակալություն
Վրաստանում հոկտեմբերին ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրը փոխել է մոտեցումը քաղաքացիության հարցում։ Նոր սահմանադրությունն առավել ազատական մոտեցում է որդեգրել Վրաստանի քաղաքացիության հարցում: Փոփոխված սահմանադրության համաձայն, Վրաստանի քաղաքացիները չեն զրկվելու երկրի քաղաքացիությունից ստանալով այլ երկրի քաղաքացիություն։ Այս խնդիրը առավել ակտուալ էր Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ապրող հայերի համար, ովքեր Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների մեկնելու համար ձեռք էին բերել Հայաստանի…
Վրաստանում այլեւս չի արգելվի երկքաղաքացիությունը
Վրաստանի՝ հոկտեմբերին ընդունված սահմանադրությամբ փոխվել են մոտեցումները վրացական քաղաքացիության հարցում. նոր սահմանադրությունն առավել ազատական մոտեցում է որդեգրել Վրաստանի քաղաքացիության հարցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է news.am-ը հղում անելով Georgia Online կայքին: «Մասնավորապես, այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիութունն ավտոմատ չի կորում, ինչպես սահմանված էր Սահմանադրության նախորդ տարբերակում», – լրագրողներին…
Ախալցխայի թուրքական բառերից մեկում մարմնավաճառության համար սենյակ հատկացնելու մեղադրանքով անձ է ձերբակալվել
Ներքին գործերի նախարարության տարածած տեղեկության համաձայն, Սամցխե-Ջավախքի ոստիկանության հետախուզական բաժանմունքի աշխատակիցները, Ախլցխայում 1958 թ-ի ծնված Մ.Ի.-ին են ձերբակալել: Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրության մեջ, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը իրեն պատկանող թուրքական բարի մի մասում, քաղաքացիներին մարմնավաճառության համար սենյակ էր հատկացնում: Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների, իրավապահները հարցաքննել են բարի անձնակազմին որպես վկաներ: Հետաքննությունը ընթանում…