Հայաստանի դիրքորոշումը հակամարտությունների կարգավորման վերաբերյալ համնկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ
Կիևում, որտեղ ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստը, ընդունվել է վեհաժողովի աշխատաքների 25-ամյակին նվիրված հռչակագիր: Խորհրդարանական 12 ազգային պատվիրակություններից 9-ը քվեարկել են հռչակագրի ընդունման օգտին: Հայկական պատվիրակությունը բոյկոտել է քվեարկությունը՝ նշելով, որ դրա մեջ առկա են հակահայկական ձևակերպումներ: ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Գևորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ հռչակագրում ներառված է տարածաշրջանում…