Օրերս Բուլղարիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտում ախալքալաքցի մարզիկը գրավել է առաջին տեղը
Օրերս Բուլղարիայի մայրաքաղաքում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի երիտասարդական առաջնությունը։ 72 կգ քաշային կարգում փայլուն է հանդես եկել 22-ամյա ախալքալաքցի Հայկ Մնացականյանը, ով 1 տարի առաջ է տեղափոխվել Բուլղարիա։ Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է միջնորդել, որ նա այնտեղ մարզվի։Հայկն անցկացրել է 4 գոտեմարտ, ոչ մի միավոր չի տվել մրցակցիներին և գրավել է առաջին տեղը։…