Նորընտիր քաղաքապետերը կսկսեն աշխատանքը նոյեմբերի 12-ից
Ինքնակառավարվող քաղաքների և համայնքների քաղաքապետերը, ովքեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլում տարան հաղթանակ, աշխատանքի կանցնեն նոյեմբերի 12-ից: Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետներում նոյեմբերի 12-ից իրենց աշխատանքը կսկսեն միայն հինգը: Բացառություն է կազմում միայն Բորժոմին։ Ախալցխայում նոյեմբերի 12-ից իր աշխատանքը կսկսի Զազա Մելիքիձեն, Ադիգենիում՝ Զաքարիա Էնդելաձեն, Ասպինձայում՝ Ռոստոմ Մագռաքվելիձեն, Ախալքալաքում` Յուրիկ Ունանյանը եւ Նինոծմինդայում`Անիվարդ Մոսոյանը: Վեց մունիցիպալիտետներից…
Ցերեկույթ` նվիրված Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Ցերեկույթին ներկա էին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սերգեյ Վանցյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մկոյանը, մտավորականներ, պաշտոնյաներ և այլ բարձրաստիճան հյուրեր:…
Պուտինը չէր համաձայնել, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում
Թուրքական Haberturk թերթին տված հարցազրույցում քաղաքագետ, Կրեմլի գաղափարաբաններից Ալեքսանդր Դուգինը նշել է, որ Թուրքայի և ՆԱՏՕ-ի դաշնակցությունը մոտենում է ավարտին: Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձել է դաշնակցել թե մուսուլմանների, թե Արևմուտքի հետ, սակայն դրա արդյունքը ռազմական հեղաշրջման փորձն էր: Դուգինը նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի փորձում Թուրքիային իր կողմը քաշել, այլ…
Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր
Ախալքալաքի քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 38 պատգամավորից, կունենա 31 պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցությունից եւ 7 պատգամավոր ընդդիմությունից: Ընդդիմադիր կուսակցությունները սակրեբուլոյում կլինեն 3: Սամցխե-Ջավախքի քաղաքային խորհուրդներից ամենաշատ պադգամավորը լինելու է Ախալքալաքում։ 38 անդամից 23-ը մեծամասնական եւ 15 համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են: Այսպիսով, ընդհանուր առմամբ քաղաքային խորհուրդը բաղկացած կլինի չորս կուսակցություններից «Վրացական երազանք», «Եվրոպական Վրաստան»,…
Ռուս պատգամավորները մտադիր են Հայաստանի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների, Ռուսաստանի Հանրային պալատի անդամների, փորձագետների և իրավաբանների խումբը միավորվում են աշխատանքային խմբում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի համար դիմում պատրաստելու նպատակով: Այս մասին հայտնում է Report-ը: «Երկրների թվում, որոնց դեմ պահանջներ կներկայացվեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, Հայաստանն էլ է: Հենց Հայաստանում գնալով ավելի հաճախ են հարցնում՝ արդյոք Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հիշատակի հավերժացումը ֆաշիզմի…
Հայաստանի հակազդելու ժամանակն է. Հարցազրույց Հայկ Բալանյանի հետ
Օրերս գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Տարածաշրջանային նոր զարգացումների և Հայաստանին ու Ջավախքին սպասվող մարտահրավերների մասին Hayacq.com-ը զրուցեց վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ: -Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը կարելի՞ է արդյոք դիտարկել տարածաշրջանում զուտ որպես տնտեսական գործոն: -Այդ ծրագիրը հենց սկզբից նախատեսվել էր որպես քաղաքական գործոն՝ նպատակ ունենալով մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանի տրանսպորտային նախագծերից: Բացի այդ, երկաթուղին թույլ կտա ամրապնդել Ադրբեջան-Թուրքիա կապը՝ մասնավորապես…
Ջավախքցիների շրջանում տարակուսանք կա առաջնորդական փոխանորդության հետագայի հանդեպ. Արտյուշ Գրիգորյան
Haydzayn.am-«Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողովի ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտնել է առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի՝ աշխատանքից ազատման որոշման մասին, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, փոփոխությունը պայմանավորված է կադրային և կառուցվածքային փոփոխություններով»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ ձևավորվել է այնպիսի կարծիք, թե առաջնորդական…
Որևիցե օրինական միջոց չկա, որով արգելեն հայկական բեռների տեղափոխումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով․ Վահագն Չախալյան
Ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանություններն օգնել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմանը: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ 2006 թվականին իր ձերբակալումով սկիզբ դրվեց այդ երկաթգծի կառուցման հեռանկարին: «Այն ժամանակ ջավախահայությունը շատ ուժեղ էր՝ «Միասնական Ջավախքի» շնորհիվ, կկարողանար կանխեր երկաթգծի կառուցումը, սակայն, եղավ այն, ինչ եղավ: Փաստ է, որ իմ ձերբակալությունը նպաստեց, որ…
Էդուարդ Էնֆիաջյան․Ես կանվանեի Ախալցխան հայ-վրացական բարեկամության օրինակելի քաղաք
Akhaltskha.Net -ի հարցազրույցը Արցախյան ազատամարտիկ, հայկական բանակի նախկին սպա, ԱՄՆ-ի «Գեոպոլիտիկ» ակումբի համանախագահ, ԱՄՆ-ի «Հայդուկ» միության անդամ՝ Էդուարդ Էնֆիաջյանի հետ։ Պրն․ Էնֆիաջան սկսենք նրանից, որ դուք ծնունդով Ախալցխացի եք։ Գիտենք, որ ձեր մանկությունը անցկացրել եք Ախալցխայում եւ այսօր էլ ձեր կապերը չեք խզել Ախալցխայի ու ախալցխացիների հետ։ Այդ իսկ պատճառով ուզում ենք ձեզանից լսել թե…
Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջավախքի առաջնորդական փոխանորդությանը
Բավականին վերջերս հայտնի դարձավ, որ Բաբկեն Վարդապետ Սալբյանը Ջավախքում 16 տարվա ծառայությունից հետո հեռացվել է Ջավախքի առաջնորդական փոխանորդի պաշտոնից։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ակնարկ կա, որ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անձամբ է ղեկավարելու Ջավախքի առաջնորդական փոխանորդությունով, կամ ընդհանրապես չեղարկելու է այն, ինչը մի շարք հարցեր է առաջացնում Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար։ Այս հարցերը ավելի…
Բակուրիան-Ախալքալաք ճանապարահատվածը կասֆալտապատվի
Համաշխարհային բանկի հովանավորությամբ սկսվում է 15 շրջաններում ճանապարահատվածների վերականգման ծրագիրը, որի ընդհանուր երկարությունը պետք է կազմի100 կմ: Սրանք են՝ Կախեթին, Շիդա Քարթլին, Քվեմո Քարթլին, Մցխեթա-Մթիանեթին, Սամցխե-Ջավախքը, Ռաճան և Սամեգրելոն: 4 մասի բաժանված ծրագիրը վերբերվում է հիմնականում ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը: Ծրագրում ընդգրկված ճանապարհները վերջի 25-30 տարվա ընթացքում չեն վերանորոգվել: Այդ ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախքում վերանորոգվելու է մեկ…
Արևմուտքը նախազգուշացնում է թյուրքական երկրներին
Թուրքիան պետք է պատրաստ լինի հետևանքներին, եթե գնի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի ղեկավար գեներալ Պետր Պավելը, հայտնում է Defense News-ը: Նրա խոսքով, Ս-400-ի գնումը թույլ չի տա Անկարային դառնալ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանական համակարգերից որևէ մեկի մասը և կարող է այլ տեխնիկական սահմանափակումների հանգեցնել: «Ինքնիշխանության սկզբունքները, անշուշտ, առկա են…
Արարատ Ղուկասյան․Կատալոնիային այս արկածախնդրությանը դրդեցին բազում կաշառակերության փաստերը
Akhaltskha.Net-ը Կատալոնիայի անկախության հռչակման թեմայի շուրջ զրուցեց Իսպանիայի «Արարատ» միության նախագահ, «Վալենսիայի Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ։ Պրն․Ղուկասյան, այսօր Կատալոնիայի ինքնավար հանրապետության խորհրդարանը անկախության հանրաքվեից հետո գրեթե մեկ ամիս անց հռչակեց անկախություն: Ձեր կարծիքով ի՞նչ սպասելիքով էր պայմանավորված Կատալոնիայի կողմից այդ հարցի երկարաձգումը եւ ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ Իսպանիայի պետականության համար։ –…
Նինոծմինդայի շրջանում ավարտին են հասցվել մարզադաշտերի շինարարական աշխատանքները
Վերջին տարիներին երիտասարդների առօրյան ավելի ակտիվ դարձնելու, հետագայում շրջանում լավ մարզիկներ ու չեմպիոններ ունենալու և սպորտի զարգացման նպաստելու նպատակով Նինոծմինդայում կառուցվում են սպորտդպրոցներ, մարզադաշտեր և մարզասրահներ։ Նոր մարզական օբյեկտների կառուցումը նպաստում է շրջանում սպորտային կյանքի ակտիվացմանը, այդ նպատակով էլ մարզադահլիճների կառուցման աշխատանքներ են նախատեսվում նաև շրջանի այն գյուղերում, որտեղ սպորտային կյանքն համեմատաբար ավելի պասիվ է։…
Համշենի Խոպա քաղաքում Թուրքիայի ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր կին բլոգերի
Երկու օր առաջ ուշ գիշերով Համշենի Խոպա քաղաքում Թուրքիայի ոստիկանները ձերբակալել են սոցիալական ցանցերում ակտիվ գրառումներ կատարող համշենահայ Նուրջան Վաիչին։ Նուրջան Վաիչը ընդդիմադիր հայացքներով բլոգեր կին էր, ով մշտապես Թուրքիայի իշխանություններին քննադատող գրառումներ էր կատարում իր էջում։ Նուրջան Վաիչը հաճախակի գրառումներ էր կատարում դատապարտելով Թուրքիայի ներսում աճող ֆաշիզմի դրսեւորումները, որոնք վերջին շրջանում հալածանքի կոչեր էին…
Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնություն տրամադրեց 24 կարիքավոր ընտանիքի
Akhaltskha.Net-Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը սոցիալական ծրագրերի շրջանակներում Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը օգնություն տրամադրեց 24 կարիքավոր ընտանիքների։ Հոգեւոր տեսչության օգնության փաթեթի մեջ հիմնականում մտնում է սննդամթերք, սակայն 4 ընտանիքի տեսչությունը տրամադրեց բուժման համար նախատեսված դրամական օգնություն։ Ծրագրի շրջանակներում Ախալցխայի հոգեւոր տեսչությունը երկու կարիքավոր ընտանիքի տրամադրեց դրամական օգնություն։
Սամցխե-Ջավախքում տեղական ընտրությունների ժամանակ հաղթած քաղաքապետների ցուցակը
Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն Սամցխե-Ջավախքում հաղթել է իշխող կուսակցությունը: Ամբողջ Վրաստան տարածքով բարձր ձայներ ստացած քաղաքական կուսակցությունների առաջին հնգյակը հետեւյալն է՝ «Վրացական երազանք` Դեմոկրատական Վրաստան »- 55.69% «Միասնական ազգային շարժում» – 16.99% «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – 10.51% «Վրաստանի հայրենասերների դաշինք» – 6,54% «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» – 3.28% Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ընտրված քաղաքապետների ցանկը հետեւյալն է․ Ախալցխա – Զազա Մելիքիձե – 69.24% Ախալքալաք – Յուրի Անանյան 58.62% Նինոծմինդա – Անիվարդ Մոսոյան-75.35% Ադիգենի – Զաքարիա Էնդելաձե 60.51% Ասպինձա – Ռոստոմ Մագրաքվելիդզե- 56.4 Ինչ…
Ախալցխայում ընտրությունների արդյունքները արդեն հայտնի են
Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում, Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել է «Վրացական երազանքը»: Քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն ստացել է ձայների 69 տոկոսը: «Վրացական երազանք»ի թեկնածուն «Եվրոպական Վրաստան» ի թեկնածուին հաղթել է 34 տեղամասում: Վաժա Չիտաշվիլին 20 ձայնով ավել հաղթել է միայն Վալեի 9-րդ ընտրատեղամասում: Իշխող կուսակցությունը 66 տոկոսով հաղթում է ընտրություններին՝ համամասնական համակարգով: «Վրացական…
Հիմնական խախտումները հայաբնակ գյուղերում են. Էդուարդ Այվազյան
Ախալցխայում գործող «Akhaltskha.net» կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանի խոսքերով, չնայած նրան, որ Ադիգենիում հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացված, Ախալցիխեի շրջանում ընտրություններն ընդհանուր առմամբ խաղաղ են ընթանում: «Ընտրախախտումներ կան, սակայն դրանք չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ընդդիմությունը խոսում է այդ խախտումների մասին: Չգիտես ինչու, հիմնական խախտումները հայկական գյուղերում է գրանցվում: Օրինակ՝ «Եվրոպական Վրաստանը»-ը Նաոխրեբի գյուղում դեպք…
Այս պահի դրությամբ Ախալցխայի, Ադիգենի եւ Ասպինձայի շրջաններում ընտրությունները անցկացվել են առանց լուրջ միջադեպերի
Ախալցխայի, Ադիգենի եւ Ասպինձայի շրջանում ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ ընտրությունները ընթացել են խաղաղ մթնոլորտում։ Առանձին դեպքեր եւ ընտրախախտումներ են գրանցվել շրջանի տարբեր գյուղերում։ Ախալցխայի հայկական Նաոխրեբի գյուղի ընտրատեղամասում «Եվրոպական Վրաստան» կուսակցության դիտորդները իշխող կուսակցության կողմնակիցներին մեղադրում են օրենքի խախտման մեջ: Ըստ Նանա Պետրոսյանի, իշխող կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել ընտրողներին հայերեն լեզվով, որ նրանք…
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքը խորանում է. ինչպե՞ս ճեղքել շրջափակումը
Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում հանդիպել ենԱդրբեջանի պաշտպանության նախարարն ու Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբների պետերը: Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և անվտանգության հետ կապված հարցեր, այնպես էլ երեք երկրների ռազմական համագործակցության խորացման ու առաջիկայում եռակողմ զորավարժությունների անցկացման հարցերը: Թեև նման ձևաչափով խորհրդակցություններ պարբերաբար են տեղի ունենում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի…
Ո՞վ պիտի լինի հայը հայի համար
Ամեն մի հանճարեղ բան տարրական է: Եթե համաձայնվել այս թեզի հետ, ապա իրական ազգասիրության գաղափարը կարող սկիզբ առնել միայն մերձավոր , կենդանի ազգակցի նկատմամբ բնազդային սիրուց: Առավել թե չափավոր հաջողակ ազգերի հետ համեմատության մեջ, մեր ազգի բազմացումն ու առաջընթացը արգելակող հանգամանքը դարձավ հենց այն, որ ինչ որ ժամանակ , այն, ինչ որ հանդիսանում է ազգային…
Էդուարդ Այվազյան․ Ինչքան ավելի արդար ու թափանցիկ լինեն ընտրությունները, այնքան Վրաստանի Եվրատլանտյան ապագան ավելի պարզ ու մոտ է դառնալու
Հոկտեմբերի 21-ին Վրաստանում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ։ Կարծես այս ընտրությունների քարոզարշավի եռուզեռը շատ ավելի պասիվ է նախորդ ընտրությունների համեմատ։ Ամեն դեպքում այս ընտրությունները ես շատ կարեւոր են Վրաստանում ժողովրդավարության զարգացման համար։ Ինչքան ավելի արդար ու թափանցիկ լինեն ընտրությունները, այնքան Վրաստանի Եվրատլանտյան ապագան ավելի պարզ ու մոտ է դառնալու մեզ բոլորիս համար։ Այդ…
Արտյուշ Գրիգորյան․ Հիմա կարևոր է, որ նախ և առաջ ընտրություններն անցնեն թափանցիկ և արդար
Վրաստանում հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրվելու են շրջանային ժողովները՝ սակրեբուլոները և քաղաքապետերը։ Սակրեբուլոյի ընտրությունները երկրի քաղաքական կյանքում՝ համեմատած պառլամենտական ընտրությունների հետ, նվազ կարևորություն են ներկայացնում, բայց հաշվի առնելով, որ պառլամենտական ընտրություններից անցել է մեկ տարուց մի փոքր ավել , այն կարող է հանդիսանալ պառլամենտ անցած կուսակցությունների աշխատանքի արդյունավետության գնահատականը, այլ…
Ո՞ւմ շահերին է ծառայելու Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը
Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարության ծրագրի մասին հանրությունը տեղեկացավ 2007 թվականի փետրվարի 7-ին, երբ միջպետական փաստաթուղթ ստորագրվեց երկաթգծի շինարարության վերաբերյալ։ Այդ օրվանից սկսած չեն դադարում խոսակցությունները երկաթգծի շինարարության ու շահագործման թեմայի վերաբերյալ։ Հարցը նրանում է, որ տվյալ ծրագրից դուրս է մնում Հայաստանը, ինչը ավելի շատ քաղաքական, կամ ավելի ճիշտ հոգեբանական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քան տնտեսական։ Հոգեբանական…
Այսուհետ Ջավախքի տեղեկատվական կայքերը հասանելի են նաեւ Android ծրագրի տեսքով
Այսօրվանից Ջավախքի տեղեկատվական կայքերը հասանելի են նաեւ Android ծրագրի տեսքով։ Ծրագրի միջոցով դուք արագ կարող եք տեղեկանալ Akhaltskha.net, Javakhkmedia.com եւ Mediaanalytic.org կայքերի լրատվությանը մեկ համակարգում։ Կայքերը ծրագրում հասանելի են նաեւ իրենց լեզուներով։ Տվյալ ծրագրում, բացի կայքերի լրատվությունից ,ընթերցողները կարող են ծանոթաանալ նաեւ եղանակի տեսությանը եւ google maps-ի ջավախքյան քարտեզին։ Ծրագրում կան նաեւ բազմաթիվ տեսահոլովակներ youtube կայքից։ Ծրագիրը…
Աբասթումանի-Սաիրմե ճանապարհին վատ եղանակի պատճառով գերմանացի զբոսաշրջիկը իրեն վատ է զգացել
Տարածաշրջանում հանկարծակի վատթարացած եղանակի պատճառով, մի գերմանացի զբոսաշրջիկ մնացել է Աբասթումանի անտառներում: Ճանապարհային վարչության նախագահ Գիորգի Սեթուրիձեի խոսքերով, սկզբում գերմանացի եւ վրացի զբոսաշրջիկները եղել են Սաիրմեում։ Սաիրմեից նրանք ճանապարհը շարունակել են դեպի Աբասթուման։ Ինչպես հայտնեց Սեթուրիձեն, գերմանացի զբոսաշրջիկը վատ է զգացել իրեն, ինչի պատճառով էլ վրաց զբոսաշրջիկը հետ է դարձել, որ փրկարարների հետ հեռախոսային կապ…
ՀՀ նախագահ․Միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմից դուրս
PanARMENIAN.Net – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Իր խոսքում Սարգսյանը նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք…
Ուշագրավ իրավիճակ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու բացման նախօրեին
Ադրբեջանը հայերին կխանգարի՞ Վրաստանում Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը մեկնաբանել է Հայաստանի կողմից Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու օգտագործման հավանականությունը, որի բացումը կայանալու է հոկտեմբերի 30-ին Բաքվում:Ինչպես հայտնի է, բացմանը մասնակցելու է Թուրքիայի նախագահ Էրդողանը, եւ Ադրբեջանը, որն ամենաշատ ներդրումն է արել նախագծում, բացումը ներկայացնում է որպես իր դիվանագիտական հաղթանակ: Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Հայաստանը կարող…