Նինոծմինդայի անտառում գտել են տղամարդու դի
Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղի մոտակա անտառում գտել են կախված տղամարդու դի: Ռադիո «Նոր»-ի տվյալներով, մահացած տղամարդը 1969 թ. ծնված Ռաֆիկ. Ա-ն է, որը Գանձա գյուղի բնակիչ էր: Մահացած տղամարդը ունի ընտանիք, կին և երկու տղա, երկուսն էլ ամուսնացած են: Տեղի ունեցածը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի համապատասխան 115 հոդվածով, որը ենթադրում է անձին ինքնասպանության հասցնելը:…