«Եվրոպական Վրաստան»-ը Ախալցխայի քաղաքապետի թեկնածու է ներկայացնելու Վաժա Չիտաշվիլուն: Թեքնածուն պաշտոնապես ներկայացվելու է հուլիսի 21-ին ժամը 13.00-ին: «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» նախատեսվող հանդիպմանը կմասնակցեն կուսակցության առաջնորդները՝ Դավիթ Բաքրաձեն, Գիգա Բոկերիան և Գիգի Ուգուլավան:
Վաժա Չիտաշվիլին քաղաքապետարանում աշխատանքի փորձ ունի: 2008 թ-ին նա զբաղեցրել է գամգեբելիի պաշտոնը: 2008-2012 թվերին, նա աշխատել է որպես Սամցխե-Ջավախքի դատախազ: 2012-2016 թվականներինցց խորհրդարանում Ախալցխայի կողմից ընտրված մաժորիտար պատգամավոր էր:
Akhaltskha.net