ՀԱՅ-ՖԼԱՄԱՆԴԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈւԹՅԱՆ ԵՐԵԿՈ

ՀԱՅ-ՖԼԱՄԱՆԴԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈւԹՅԱՆ ԵՐԵԿՈ

ԼՍ.Թ. հունիսի 25-ին 《Նուարդ¦》հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Բելգիայի Անտվերպե ն քաղաքում կազմակերպվել է երեկո նվիրված հայ-ֆլամանդական բարեկամությանը: Մինչ բուն երեկոյի սկսվելը, Դյոռնեի մշակույթի կենտրոնի ցուցասրահում բացվեց նկարիչ, քանդակագործ Ներսես Վարդանյանի եւ նկարչուհի Յոաննա Լուդիկհոյզի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ֆլանդրիայի եւ Հայաստանի պետական հիմներից հետո հրապարակվեց Ֆլանդրիայի պառլամեն- տի նախագահ Յան Պոյմանսի ուղերձը հղված  《Նուարդ》միության նախագահ Գեւորգ Մինասյանին եւ երեկոյի մասնակիցներին:

Երեկոն բացեց եւ ելույթով հանդես եկավ 《Նուարդ》 իության նախագահ Գեւորգ Մինասյանը: Բանախոսը ներկայացրեց այն բարեկամական կապերը, որոնք հաստատվել են սկսած երրորդ դարից: Այնուհետ ելույթ ունեցավ Ֆլանդրիայի պառլամենտի պատգամավոր Վարդ Կեննեսը: Պատգամավոր, ով եղել է Հայաստանում, այցելել Արցախ, հիացմունքով խոսեց արդեն ձեւավորված բարեկամական կապերի մասին եւ առաջարկեց ձեռնարկել նոր քայլեր:

Շուրջ 60 տարվա փաստաբանական ուղի անցած, Անտվերպենում ծնված Ստեփան Միրդիկյանը հատկապես վերջին տարիներին Բելգիա եկած հայերին կոչ արեց հնարավոր ամեն բան անել ջերմ կապեր հաստատելու համար:

Ելույթներից հետո համերգային ծրագրով հանդես եկան ֆլամանդական ազգագրական պարի “De Moeffeleer” անսամբլը, Բելգիայում ճանաչման արժանացած դուդուկահար Վարդան Հովհաննիսյանը, երգչուհի Նոյան Նարան, 《Նուարդ》միության  《Բարեկամություն》անսամբլի փոքրիկների խումբը, կինոդերասան, Շառլ Ազնավուրի երգերի հրաշալի մեկնող Ջոնի Վոներսը:

Համերգից հետո երեկոյի մասնակիցները համտեսեցին հայկական գինի եւ կոնյակ:

《Նուարդ》 մշակութային միության լրատվական ծառայություն