Պաշտպանված՝ Ախալցխայի շրջանի Ծղալդբիլա գյուղ
Մեջբերումներ չկան, քանի որ այս գրառումը պաշտպանված է։
Մեջբերումներ չկան, քանի որ այս գրառումը պաշտպանված է։
Վրաստանում կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք չեն հավատում երկրում Ադրբեջանի լկտի պահվածքի մասին լուրերին: Դրանց համար բոլոր փաստերը կարծես անիմաստ են: Սակայն նույն ժամանակ վրացական հասարակությունը սկսել է գիտակցել թե ինչ մեծ վտանգ է ներկայացնում ադրբեջանական ակտիվությունը Վրաստանում: Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխտարլիի տնից գողանալը եւ Վրաստանի սահմանով Ադրբեջան փոխադրելը խոսում է այն մասին, որ…
Ջավախքի Ախալքալաք քաղաքը գյուղերի հետ կապող «Թումասի» ճոճվող կամրջի տակ այսօր՝ մայիսի 29-ին, մահացած հայտնաբերված աղջիկը Կուլիկամ գյուղի 20-ամյա բնակիչ էր, սակայն, ժամանակավորապես ապրում էր Ախալքալաքում: 20-ամյա Ա. Ուզունյանը 3 օր որոնվում էր ոստիկանների կողմից՝ որպես անհետ կորած: Աղջկա դին այսօր կամրջի տակ հայտնաբերել են ձկնորսները: 20-ամյա աղջկա մահվան հանգամանքները պարզվում են: Նրա դիակի վրա…
Թբիլիսիում ազգերի բարեկամության խորհրդանիշ համարվող Մեյդան թաղամասում նշվեց Կովկասի երեք ժողովուրդների լեզուներով (հայերեն, վրացերեն և թուրքերեն) ստեղծագործած Սայաթ Նովային նվիրված Վարդատոնը։ Ավանդույթի համաձայն՝ այս տարի մայիսի վերջին կիրակի օրը ևս մարդաշատ էր հրապարակը, որտեղ հայ եւ վրաց ժողովրդի ներկայացուցիչներին միավորել էր Թիֆլիսում ավելի քան 300 տարի առաջ բարեկամություն, մարդասիրություն ու բարություն սերմանող աշուղը: Սայաթնովյան «Վարդատոն…
Վերջին օրերին մամուլից կրկին անգամ տեղեկացանք Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ տեղեկությանը: Պաշտոնական լրատվության համաձայն մայիսի 23-ին, Բաթումիում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Հանդիպումների հիմնական թեման եղել է երկրների միջեւ ռազմական հարաբերությունների խորացումը: Հանդիպման ավարտին երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ կողմերը ճանաչում…
Մայիսի 28-ը համայն հայության համար մեծ տոն է: 1918թ. այդ օրը մեր ժողովուրդը կարողացավ վերականգնել իր դարերով կորցրած անկախությունը եւ երկիրը փրկեց վերջնական կործանումից: Այդ օրերին երբ մեր հայրերը անկախություն էին հռչակում հայ ժողովուրդը կենաց մահու պատերազմ էր մղում Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում եւ Ջավախքում: Հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ…
Մայիսի 26-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն…
Ախալցխայում Վրաստանի Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները սկսվեցին մարտական տեխնիկայի ցուցահանդեսից: Այն մեկնարկեց առավոտյան ժամը 8:00-ից եւ տևեց մինչև երեկոյան 17:00-ն: Ռաբաթիի բերդի տարածքում ներկայացված էր տեղի նկարիչների, արհեստագործների եւ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդեսը: Տոնի առիթով տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Երազում կորցրած գլխարկի պատմություն» ներկայացումը: Անցկացվեցին մրցումներ տարբեր մարզաձեւերում այդ թվում ըմբշամարտ, շախմատ, նարդի…
Այսօր Վրաստանի Անկախության օրն է: Վրաստանում Անկախության օրը նշվում է ամեն տարի մայիսի 26-ին ի նշան ռուսական կայսրությունից (1918թ.) և Սովետական Միության տիրապետությունից անկախանալու: Չնայած Սովետական Միությունից երկիրը անկախացել են 1991թ.-ի ապրիլի 9-ին, այնուամենայնիվ Վրաստանի Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշում են մայիսի 26-ին: Անկախության օրը երկրի համար ամենակարևոր տոներից մեկն է սկսած 1918թ.-ից: Հայաստանը Առաջի հանրապետության օրը…
Թուրքիան ու Ադրբեջանը «գրոհել» են Վրաստանի վրա։ Մայիսի 22-ից գրեթե միաժամանակ Վրաստանում են գտնվում Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն ու պաշտոնական այցով ժամանած Թուրքիայի վարչապետը ։ Երեք երկրների ՊՆ նախարարները հայտարարել են, որ հունիսին տեղի են ունենալու համատեղ զորավարժություններ, որին մասնակցելու են հատուկ ստորաբաժանումները։ Իրենց կեղտոտ պլանների մեջ Վրաստանին ներքաշելու համար այս տանդեմը դրսևորում է էշի համառություն։…
Ջավախքի դպրոցներում, բացի դասարգրքերի խնդրից, կա ուսուցչական կազմի ծերացման խնդիր: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի՝ Ջավախքի դպրոցներում Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդրին վերաբերող հարցին: «Ջավախքի դպրոցներում առկա Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդիրը լուծվելու է, Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները կկատարի: Սակայն,…
Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղադրված տեսադիտման համակարգերը առաջնագիծը հաջողությամբ ու արդյունավետ վերահսկելու հնարավորություն են ընձեռում։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը։ Նրա խոսքով՝ այդ համակարգերը մի քանի անգամ մեծացրել են հայկական կողմի՝ հակառակորդի տեղաշարժը տեսնելու եւ վերահսկելու հնարավորությունը։…
Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերի դպրոցների աշակերտներն ուսումնասիրում են Ադրբեջանի պատմություն, որտեղ տեղ են գտել այսպիսի «գոհարներ». «հայ ու վրաց ֆեոդալները խաչակիրների հետ միասին պայքար էին մղում թուրք-սելջուկների դեմ և ուզում էին բաժան-բաժան անել ադրբեջանական հողերը։ Արդյունքում 1120 թվականին Դավիթ Շինարարը հարձակվեց Շիրվանի վրա, ավերեց և թալանեց Գաբալա քաղաքը, և 1122 թվականին Թբիլիսին անցավ Վրաստանին»…
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝…
Այսօր արմատներով ախալցխացի Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս) ծնվել է 1939 մայիսի 22-ին Թբիլիսիում: Նրա հայրը Թբիլիսի էր մեկնել ապրելու Ախալցխայից, որտեղ եւ ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյան: Կոմանդոս ունի գեներալ-մայորի կոչում: Նա Արցախյան ազատամարտի հայտնի հերոս է: Նախկինում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Փոխնարար։ Տեր-Թադևոսյանը պատկանում է այն Խորհրդային սպաների թվին որոնք Արցախյան…
Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում Վրաստանի ՀՕՄ ջանքերով կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում-մրցույթ՝ Պիտի կերտենք նոր Արշալույս խորագրով: Մրցույթին մասակից երեք թիմերը՝ Կարին, Գուգարք և Հայք համապատասխանաբար ներկայացնում էին Ախալցխայի, Նինոծմինդայի և Ախալքալաքի երիտասարդական կենտրոները: Ընտրված էր թեմամ էր Հայ ժողովրդի ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիների, մասնավորապես Վանի նահանգում, և մեծն բանաստեղծ Վահան Տերյանի անչափ կարևոր գործնեությունը տվյալ…
Ախալցխայում օրերս տեղի ունեցավ հասարակության կազմակերպությունների հիմնական սկզբունքների հռչակագրի ստորագրման արարողություն: Փաստաթղթում իրենց համաձայնության ստորագրությունները թողեցին Ախալցխայի 25 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հռչակագրում իրենց ստորագրությունները դրել են մոտ 200 կազմակերպություններ: Այս ծրագրի մշակմանը Ախալցխայից մասնակցել է նաև «Դեմոկրատ Մեսխերի միասնություն» կազմակերպությունը: «Հռչակագրում ոչ միայն գրված են այն սկզբունքները , որոնց հետ համաձայն են ոչ կառավարական կազմակերպությունները…
2017թ. Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ…
Թեքսասի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, հայտնում է Asbarez-ը։ Այսպիսով Թեքսասը դարձավ ԱՄՆ 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ, 2015-ին, Թեքսասում մերժվել էին մի շարք հակահայկական բանաձեւեր, նաեւ ընդունվել էր հայտարարություն նահանգի այն բնակիչների ավանդի ճանաչման մասին, որոնք աջակցել են Մերձավոր արեւելքի օգնության կոմիտեին, որն օգնում…
Ամերիկացի սենատոր Ջոն ՄքՔեյնը կոչ է արել երկրից արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին` չհանդուրժելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ժամանակ Վաշինգտոնում թուրքամետ խմբի իրականացրած հարձակումը խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս մասին հայտնում է Asbarez-ը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հարձակմանը մասնակցել են նաև Էրդողանի անվտանգության թիմի անդամները: «Մենք պետք է դուրս շպրտենք նրանց դեսպանին…
Վերջին 15 տարավ ընթացքում առաջին անգամ Վրաստանի ԿԳ նախարարը Երևանում իր հայ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ հաստակ, առանց ենթատեքստային նախադասությունների հայտարարեց, որ Հայաստանի և Վրաստանի ԿԳ նախարարությունների միջև նոր կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Սա նշանակում է, որ վրացական կողմը կարևոր քայլ է…
Վրաստանի և Չինաստանի միջև Ազատ առևտրի պայմնագրի կնքման արդյունքում , դեպի Չինաստան արտահանվող ապրանքերի ցանկում նշված է նաև գյուղատնտեսական ապրանքները։ Քանի որ Սամցխե-Ջավախքի մարզում առավելապես արտադրվում է գյուղատնտեսական ապրանքներ, ուստի տեղական իշխանությունները , պատգամավորները ակտիվ աշխատելու դաշտ ունեն։ Անհրաժեշտ է ճշտել՝ խոսքը կոնկրետ գյուղատնտեսական որ ապրանքների մասին է, և հնարավո՞ր է արդյոք կազմակերպել Ջավախքում դրանց…
Մայիսի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (23 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ Դ-44 տիպի հրանոթ (18…
Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը: Ըստ Հայաստանի կրթության և գիտության նախարարության, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները: Նախարարներն ընդգծել են, որ…
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական ուժերի ակտիվությանն ի պատասխան ՊԲ ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների տեսանյութը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ «Ի պատասխան արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության, ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների…
Սույն թվականի մայիսի 17-ին սկիզբ առան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգման աշխատանքները։ Տանիքի վերանորոգումը անցյալ տարի ֆինանսավորել էր Ախալցխայի քաղաքապետարանը: Քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցուն տրամադրվել էր10 000 լարի գումար։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգմանը հաջորդելու է նոր զանգակատան կառուցումը։
Մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120 միլիմետրանոց ականանետեր (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝…
Ադրբեջանի զինուժը կառավարվող հրթիռով հարված է հասցրել հայկական զենիթային կայանին, ինչը բարեբախտաբար չի հանգեցրել մարդկային կորստի: Ուշագրավ է, որ ադրբեջանցիները իսրայելական Սպայկ տիպի կառավարվող հրթիռ արձակել են մի քանի անգամ, բայց վրիպել եւ նպատակին հասել է միայն մեկ հրթիռ: Արդյոք ադրբեջանցիները փորձարկել են նոր ձեռք բերած զինատեսակը, թե՞ այստեղ կա ավելի լայն քաղաքական ենթատեքստ, եւ…
Մայիսի 15-ին Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով մեկ միավոր ռազմական պաշտպանական տեխնիկա: Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ադրբեջանական զինուժը ոչնչացրել է հայկական կողմի «Օսա» տիպի զենիթահռթիռային համակարգ, տրանսպորտային-լիցքավորող մեքենան և դրանք սպասարկող անձնակազմը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը իր հերթին հայտարարել է, որ բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Թեման ակտիվորեն քննարկվեց վրացալեզու մամուլում, հատկապես…
Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի…