Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել Բեսիկ Ամիրանաշվիլին

Սամցխե-Ջավախքի նահանգապետ է նշանակվել Բեսիկ Ամիրանաշվիլին

Օգոստոսի 20-ին Վրաստանի վարչապետը ընտրություններից երկու ամիս առաջ, 7 շրջաններում ներկայացրեց նոր նահանգապետներին: Մամուկա Բախտաձեն նահանգապետներին ներկայացնելուց հետո միանգամից  տվեց   հանձնարարություններ: «Ինձ համար շատ կարևոր է հասարակության հետ ստեղծել հաղորդակցության  էլի մի նոր մեխանիզմ: Սա կօգնի մեզ անմիջական կապ ունենալ մեր բնակչության հետ:  Դա օգնելու է անմիջապես տեղեկանալ բոլոր խնդիրների մասին, որպեսզի հետագայում միանգամից …

Read More
Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ

Թբիլիսիում խոշոր ավտովթարի հետեւանքով 9 հայ վիրավորներից մեկը մահացել է. մանրամասներ

Թբիլիսիում այսօր՝ օգոստոսի 20-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով 9 վիրավորներից մեկը մահացել է: Ժամը 11:46-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 29-ամյա Մարիա Պանյանը մահացել է: Ավելի վաղ news.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա…

Read More
Ինչերի են համաձայնվել երեք նախագահները. Վարչապետի աղմկոտ բացահայտումը

Ինչերի են համաձայնվել երեք նախագահները. Վարչապետի աղմկոտ բացահայտումը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի հանրահավաքի ելույթին, գրել է, թե պահանջում է Արցախի հարցի բանակցային գործընթացի տեղեկատվության հրապարակում, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակից: Նիկոլ Փաշինյանն այդ հարցը շոշափել էր ի պատասխան այն մեղադրանքի, թե ինքը պատրաստվում է «հող հանձնել»: Ընդ որում, մեղադրանքի աղբյուրը ՀՀԿ-ն էր, հետո այն տարածեցին այլ շրջանակներ Հայաստանում ու…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ երկու տարի իրականացնում է սոցիալական ծրագիր շրջանի կարիքավոր ընտանիքների համար։ Տեսչությունը անապահով ընտանիքներին տրամադրում է սոցիալական օգնություն։ Երկու տարվա ընթացքում Տեսչությունը օգնել է շուրջ 370 ընտանիքների։ Այդ ընտանիքները որպես աջակցություն ստացել են սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, բնակարանի  վարձ, կրթաթոշակ և տակդիրներ։ Հոգևոր Տեսչությունը անմասն չի թողել նաև ուսանողներին…

Read More
Համշէնի հայերէնը «UNESCO»-ի «վտանգուած  լեզուներու» ցուցակին վրայ

Համշէնի հայերէնը «UNESCO»-ի «վտանգուած լեզուներու» ցուցակին վրայ

«UNESCO»-ն Թուրքիոյ մէջ վտանգուած լեզուներու ցուցակ հրապարակած է, որուն համաձայն՝ 11 լեզուներ անհետացման եզրին են։ Ցուցակին մաս կը կազմեն Տրապիզոնի խօսուող պոնտոսեան յունարէնը, Արթուինի Հոփա շրջանին մէջ խօսուող հայերէնի իւրայատուկ բարբառներէն մէկը՝ համշէնահայերէնը, Չամլըհեմշինի մէջ առաւելապէս տարեցներու կողմէ օգտագործուող լազերէնը, Էտիրնէի տարածաշրջանին մէջ տարեցներու մէջ խօսուող գնչուական լեզուն, դարձեալ Էտիրնէի մէջ խօսուող կակաուզերէնը եւ Թուրքիոյ…

Read More
Օգոստոսի 20-ին Սամցխե-Ջավախքը կունենա  նոր նահանգապետ

Օգոստոսի 20-ին Սամցխե-Ջավախքը կունենա նոր նահանգապետ

Օգոստոսի 20-ին Վրաստանի վարչապետը  կներկայացնի նոր նահանգապետներին: Այս   մասին  Մամուկա Բախտաձեն հայտարարեց նախօրեին կառավարության նիստից առաջ: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին  5 նահանգապետի հեռացրին իրենց զբաղեցրած պաշտոններից:  Նրանց շարքում էր նաեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետը:

Read More
Գլենդելի քաղաքապետարանի դիմաց բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ ի աջակցություն Հայաստանի նոր իշխանությունների

Գլենդելի քաղաքապետարանի դիմաց բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ ի աջակցություն Հայաստանի նոր իշխանությունների

Օգոստոսի 17-ին Գլենդելի քաղաքապետարանի դիմաց բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ ի աջակցություն Հայաստանի նոր իշխանությունների։ Հանրահավաքը նվիրված էր հեղափոխության հաղթանակի հոբելյանական 100 օրվան։ Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ Էդուարդ Էնֆիաջանի խոսքերով ժողովուրդը համախմբվել է եւ հանրահավաք կազմակերպել ի աջակցություն Հայաստանի նոր իշխանությունների եւ այն ռեֆորմների, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ աջակցելու Հայաստանի…

Read More
Ջավախքահայերը մասնակցեցին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին

Ջավախքահայերը մասնակցեցին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին

Ջավախքահայերը եւս մասնակցեցին այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, որը նվիրված էր թավշյա հեղափոխության հոբելյանական 100 օրվան։ Ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա Սամցխե-Ջավախքի հայությունը, որպես հայ ժողովրդի անբաժան մասնիկ աջակցել է թավշյա հեղափոխությանը ընթացքին տարբեր միջոցներով ու ձեւերով։ Եւ այդ գաղափարին հավատարիմ, որ այլեւս պետք է կառուցվի նոր ու արդար Հայաստան Ջավախքի երիտասարդությունը…

Read More
Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների հարցով աշնանը կլինեն հետաքրքիր առաջարկներ. Մամուկա Բախտաձե

Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների հարցով աշնանը կլինեն հետաքրքիր առաջարկներ. Մամուկա Բախտաձե

Քաղաքացիների հարցով, որոնք բանկերի «սև ցուցակում են» և այդ պատճառով չեն կարող ներգրավվել տնտեսական գործունեությանը, ընթանում են ակտիվ աշխատանքներ,- այս մասին վարչապետ Մամուկա Բախտաձեն նախքան կառավարության նիստի մեկնարկը, հայտարարել է համապատասխան հարցը մեկնաբանելիս: Գրում է Վրաստանի առաջին ալիքը։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշնանը կներկայացնեն հետաքրքիր առաջարկներ: «Այն, ինչ հայտարարեցի խորհրդարանի ամբիոնից, այն…

Read More
Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել

Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են: ԱՀ ՊՆ…

Read More
Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի 100 օրվա կապակցությամբ Գլենդելում հանրահավաք է տեղի ունենալու

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի 100 օրվա կապակցությամբ Գլենդելում հանրահավաք է տեղի ունենալու

Օգոստոսի 17-ին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում թավշյա հեղափոխության 100 օրվա կապակցությամբ հանրահավաք է տեղի ունենալու։ Հանրահավաքը կազմակերպում է նոր ձեւավորված սփյուռքի համակարգող խորհուրդը։ Հանրահավաքը տեղի կունենա Գլենդելի քաղաքապետարանի դիմաց,  որին մասնակցելու են մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունը հայտնելով հանրահավաքի կազմակերպման գաղափարին։ «Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ այնտեղ կատարվող բարեփոխումներին աջակցելու նպատակով Լոսանջելեսի հայությունը օգոստոսի 17-ին Գլենդելում եւս…

Read More
Վրաստանի նախկին քաղաքացիներին այսօրվանից հնարավորություն է տրվում վերականգնել իրենց քաղաքացիությունը

Վրաստանի նախկին քաղաքացիներին այսօրվանից հնարավորություն է տրվում վերականգնել իրենց քաղաքացիությունը

«Քաղաքացիության մասին» օրենքը գործի է դրվել, որի նախատեսմամբ Վրաստանի նախկին քաղաքացիներին այսօրվանից հնարավորություն է տրվում ծառայությունների զարգացման գործակալությանը դիմել քաղաքացիության վերականգնման խանդրանքով: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։ Խորհրդարանը Վրաստանի քաղաքացիության հետ կապված փոփոխությունները ընդունել է գարնանային նստաշրջանի ժամանակ, երրորդ ընթերցմամբ:

Read More
Բորժոմիում մոտոցիկլետով վթարի պատճառով 26-ամյա երիտասարդ է մահացել

Բորժոմիում մոտոցիկլետով վթարի պատճառով 26-ամյա երիտասարդ է մահացել

Բորժոմիում ճանապարհային վթարի պատճառով 26-ամյա երիտասարդ է մահացել: Ներքին գործերի նախարարության տվյալներով, նա մոտոցիկլետով բախվել է մի տան: Ճանապարհային վթարը տեղի է ունեցել անցյալ գիշերը: Երիտասարդը Բորժոմի էր ժամանել հանգստանալու նպատակով: Ներքին գործերի նախարարությունը միջադեպը  հետաքննում  է  քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ  այլ   կանոնների  խախտում: Ճանապարհային ավտովթարի պատճառը հավանաբար եղել…

Read More
Հայ-վրացական բարեկամության օր Դամալա գյուղում

Հայ-վրացական բարեկամության օր Դամալա գյուղում

Օգոստոսի 12-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղում տեղի ունեցավ հայ-վրացական բարեկամության ամպրապնդմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումների շարք՝ ի կարևորություն երկու ժողովուրդների միասին անցած հազարամյա ուղու: Միջոցառումներին ներկա էին Ասպինձայի շրջանի քաղաքապետ Ռոստամ Մագրաքվելիդզեն, տեղական իշխանության ներկայացուցիչները, Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Սոս Սահակյանի գլխավորությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը, Ասպինձայի շրջանային ժողովի պատգամավոր Էմին Բալոյանը,  հայկական…

Read More
Նորշեն-Ծղալթբիլա գյուղը նշեց իր տոնը

Նորշեն-Ծղալթբիլա գյուղը նշեց իր տոնը

Երեկ Ախալցխայի Նորշեն֊ Ծղալթբիլա գյուղում եռակի տոն էր։ Հայրենի բնօրրանից, արմատախիլ եղած, հայրենիք կորցրած Կարին Էրզրումցու ժառանգորդներից շատ շատերի հետ 33 ընտանիք թուրքական հայաջինջ քաղաքականությունից հալածված՝ 1830 թվականին եկան հաստատվեցին Ծղալթբիլա գյուղում, իրենց սրտերում վառ պահելով բնօրրան Նորշենի անունն ու հիշատակը առ այսօր։ Երեկ, Աստվածածնա տոնի նախօրեին Նորշեն֊Ծղալթբիլացիները հանդիսավոր նշեցին գյուղի 188 և միջնակարգ դպրոցի…

Read More
Դաժան սպանություն Սաթխա գյուղում

Դաժան սպանություն Սաթխա գյուղում

Nor.ge-Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը, ժամը 04:00-ի սահմաններում Նինոծմինդայի մունցիպալիտետի Սաթխա գյուղում տեղի է ունեցել ծեծկռտուք, որն ավարտվել է սպանությամբ: Վերջինիս արդյունքում սպանվել են 2 հոգի: Վրաստանի Ներքին գործերի նախարարության հանրային կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ սպանությունը բացահայտվել է տաք հետքերի վրա: Նախնական տվյալներով ձերբակալվել են Սաթխա գյուղի 4 բնակիչներ: Ստացված տեղեկատվության համաձայն՝ սպանված անձինք…

Read More
Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում բացվեց խաչաղբյուր (տեսանյութ)

Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում բացվեց խաչաղբյուր (տեսանյութ)

Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում տեղի ունեցավ խաչաղբյուրի բացման արարողություն։ Խաչաղբյուրը բացվեց Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեյի, տեղի հոգեւոր հովիվ հայր Պողոսի եւ բարերար Հարություն Սերոբյանի կողմից, որից հետո հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը օրհնության կարգ կատարեց խաչաղբյուրի վրա։ Միջոցառումը ավարտվեց հայկական պարերով ու երգերով։ Խաչաղբյուրի բացման պատվին իր երգերով հանդես եկավ նաեւ Գրիգորի…

Read More
Այսօր Ախալցխայում հիշեցին 2008 թվականի պատերազմում մահացած հերոսներին

Այսօր Ախալցխայում հիշեցին 2008 թվականի պատերազմում մահացած հերոսներին

Այսօր Ախալցխայում տեղական իշխանության ներկայացուցիչները կենտրոնական պարտեզում  ծաղկեպսակներ դրին Վրաստանի տարածքային ամբողջականության  համար մահացածների հուշաքարի մոտ եւ մեկ րոպե լռությամբ  հարգանքի տուրք մատուցեցին  օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին։ Զոհվածների հոգիների հիշատակին հոգեհանգիստ մատուցեց Իվլիտայի Աստվածածին եկեղեցու քահանա հայր Իոանեն։ Օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված երեկո անցկացվեց նաեւ Ախալցխայի երաժշտական դպրոցում։ Միջոցառմանը իրենց համարները ներկայացրին «Մեսխեթ» ժողովրդական…

Read More
Արարատ լեռը նվաճած բուռնաշեթցի Արթուր Քոչոյանի ուղերձը

Արարատ լեռը նվաճած բուռնաշեթցի Արթուր Քոչոյանի ուղերձը

Այսօր՝ օգոստոսի 5-ին Արարատ լեռը նվաճած բուռնաշեթցիներից Արթուր Քոչոյանը, որը նաեւ տվյալ արշավի նախաձեռնողներից մեկն է ուղերձ է հղել իրենց խմբի հարազատներին։ Արթուր Քոչոյանի ուղերձը ներկայացնում ենք մեր ընթերցողներին։ «Ողջու՛յն մեր հերոսական թիմի հարազատներ։ Ինչպես տեսնում եք, մենք հասանք մեր բաղձալի երազանքին։ Արարատ լեռան գագաթը արդեն նվաճված է։ Կներեք, որ video հաղորդագրությունով չեմ հանդես գալիս….

Read More
Բուռնաշեթցիները  Արարատ լեռան վրա բարձրանալիս հատել են արդեն  2941 մետրը (տեսանյութ)

Բուռնաշեթցիները Արարատ լեռան վրա բարձրանալիս հատել են արդեն 2941 մետրը (տեսանյութ)

Akhaltskha.net-Բուռնաշեթցիները իրենց ուխտին հավատարիմ այսօր սկսեցին բարձրանալ Արարատ լեռան վրա։ Այս պահի դրությամբ 16 հոգուց բաղկացած խումբը բարձրացել է 2941 մետր բարձրության վրա։ Արարատ լեռ բարձրանալուց առաջ խմբի նպատակների մասին պատմում է Արթուր Քոչոյանը։      

Read More
Բուռնաշեթցիների  16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ

Բուռնաշեթցիների 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռ

Ախալքալաքի շրջանի Բուռնաշեթ գյուղի 16 հոգանոց խումբը բարձրանում է Արարատ լեռան վրա։ Նախաձեռնողները մոսկվայաբնակ Ա Քոչոյանն և Գ․ Կուրղինյանն են, իրենց համագյուղացիների հետ միասին։ Ինչպես նշում է Արմեն Կուրգինյանը բիբլիական Արարատ լեռը բարձրանալը բուռնաշեթցիների կողմից կազմակերպված ուխտ է: «Անցյալ տարի շուրջ 40 բուռնաշեթցիներով գնացինք մեր պապական Էրզրումի Օրթվիզ (ներկայումս Ուզունյայլա): Վերադարձին որոշեցինք որ Վանը, Մուշը,Ղարսը,…

Read More
Վրաստանի մուֆթին ուսումնասիրել է Ճելայի մզկիթի պատի  նկարները

Վրաստանի մուֆթին ուսումնասիրել է Ճելայի մզկիթի պատի նկարները

Վրաստանի մուֆթին ուսումնասիրել է Ադիգենի շրջանի Ճելայի մզկիթում իրականացվող վերանորոգման աշխատանքները։ Բեգլար Քամաշիձեն գլխավորեց  ուրբաթյա  աղոթքը մզկիթում, իսկ հետո տեղացիներին խոստացավ աջակցել սկսված աշխատանքին։ Մզկիթի առաջնորդ Ջամբուլ Աբուլաձեի խոսքերով մզկիթում ղուրանի  աիաթներով գրված պատերը իրականացվել է  տեղի մահմեդականների բարեգործության միջոցով։ Պատերի նկարը  ուսումնասիրել են  նաեւ Խուլոյի շրջանի մուֆթին, Խուլոյի կենտրոնական մզկիթի իմամը  եւ նաեւ մահմեդական …

Read More
Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը

Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը

Վերջին տասնամյակներում հայկական մամուլում բազմաթիվ վերլուծական հոդվածներ են տպագրվել Սամցխե-Ջավախքի ռազմավարական նշանակության վերաբերյալ։ Բոլորովին գաղտնիք չէ, որ Ջավախքը Հայաստանի եւ Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջան է, որի հանդեպ հավակնություններ ունեն Թուրքիան ու Ադրբեջանը։ Ինչպես Հայաստանի ու Վրաստանի համար, այնպես էլ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Ջավախքը այդ պետությունները միմյանց կապող ամենակարճ ճանապարհն է։ Եւ այդ…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետը ազատվեց աշխատանքից

Սամցխե-Ջավախքի նահանգապետը ազատվեց աշխատանքից

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն 4 ամիս աշխատանքից հետո ազատվեց աշխատանքից: Սրա մասին հուլիսի 26-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնեց բրիֆինգի ժամանակ: Բրիֆինգը սկսվեց ժամը 11-ին, որի ժամանակ վարչապետը նշեց այն 5 մարզպետների անունները, որոնք այսօրվանից ազատվեցին իրենց պաշտոնից: Սրանք են՝ Սամցխե-Ջավախքի, Շիդա Քարթլիի, Մխեթա-Մթիանեթիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Քվեմո Քարթլիի և Իմերեթիի  նահանգապետները: Վարչապետը նշում է, որ…

Read More
Թուրքիայում գտնվող Փոսով քաղաքի պատվիրակությունը այցելեց Ախալցխայի քաղաքապետարան

Թուրքիայում գտնվող Փոսով քաղաքի պատվիրակությունը այցելեց Ախալցխայի քաղաքապետարան

Թուրքիայում գտնվող Փոսով քաղաքի պատվիրակությունը այցելեց Ախալցխայի քաղաքապետարան։ Քաղաքապետ Զազա Մելիքիձեն եւ քաղաքապետի առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն Ախալցխայի քաղաքապետարանի շենքում հանդիպել են Փոսովի եւ Չիլդրի քաղաքապետերին, ինչպես նաեւ  Փոսով քաղաքում գտնվող թուրքական զորքերի հրամանատարի հետ: Կողմերը խոսել են հետագա ծրագրերի եւ փոխադարձ համագործակցության մասին: Այս մասին տեղեկացնում է Ախալցխայի քաղաքապետարանի facebook-յան էջը։ Հարկ է նշել,…

Read More
Բորժոմիի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

Բորժոմիի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

Բորժոմի-Բակուրիյան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է 26-ամյա մի երիտասարդ: Ըստ տեղեկությունների, նա շարժվում էր KIA մեքենայով  և տեղափոխվելով ճանապարհի  հակառակը կողմը  բախվել է  բեռնատարին:  Տղայի մարմինն անցնում է բժշկական հետազոտություն: Ներքին գործերի նախարարությունը, ըստ Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով պատահած դեպքի շուրջ անցկացնում է հետաքննություն, ինչը ենթադրում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնների…

Read More
«Սասնա ծռերից» Գեւորգ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանն ազատ արձակվեցին

«Սասնա ծռերից» Գեւորգ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանն ազատ արձակվեցին

«Սասնա ծռերի» անդամներ  Գեւորգ Իրիցյանն ու  Թաթուլ Թամրազյանը ազատ են արձակվել: NEWS.am-ի թղթակիցը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից հայտնում է, որ «Սասնա ծռերի» 2 անդամների խափանման միջոցը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ Արշակ Վարդանյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան…

Read More
Վալեի սահմանային անցակետում գտել են մաքսանենգությամբ ներկրվող 11, 2 կգ  ոսկի

Վալեի սահմանային անցակետում գտել են մաքսանենգությամբ ներկրվող 11, 2 կգ ոսկի

Վրաստանի սահմանի մաքսակետերում  հայտնաբերվել է օրենքի խախտումով ապրանքի տեղափոխման  չորս փաստ։ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական  ծառայության  աշխատակիցները  մաքսային դեպարտամենտի ներկայացուցիչների հետ հետազոտության արդյունքում  բացահայտել են, որ  մի դեպքում մեղադրյալը Վալեի սահմանի անցակետում  մեքենայի հատուկ թաքստոցի միջոցով փորձում էր ներկրել  մեծ քանակությամբ ոսկյա զարդեր։ Իսկ մնացած երեք դեպքերի ժամանակ  Սարփի սահմանային անցակետում  փորձում էին ներկրել չգրանցված…

Read More
Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունեց Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին

Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին ընդունեց Վրաստանում Հայաստանի նորանշանակ ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Նախարարի տեղակալը, շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթեց հաջողություններ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։ Լելա Չիկովանին իր հերթին ներկայացրեց Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում շարունակվող բարեփոխումները։

Read More