Ավտովթար Նինոծմինդա քաղաքում

Այսօր հոկտեմբեր 13 ին ժամը 15 :10 Նինոծմինդա քաղաքի Ազատության և Պուշկին փողոցների խաչմերուկում OPEL մակնիշի AB-969-DO համարանիշի ավտոմեքենան բախվել է Лада 2115 մակնիշի 35 GO 860 համարանիշի մեքենային, ինչպես հայտնում է Փարվանա TV-ն վթարի հետեւանքով բարեբախտաբար վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ինչպես ճանապարհային ոստիկանությունը այնպեսել քաղաքի ուստիակության բաժամունքը: Ըստ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժամունքի տվյալներով…

Read More

Ախալցխայի Հոգեւոր Տեսչությունը երկու օրվա ընթացքում օգնություն տրամադրեց եւս 6 կարիքավոր ընտանիքների

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը  այցելեց ք․ Ախալցխայի փ․ Փալիաշվիլի 34 հասցեում բնակվող Խաչատրյան Ջեմմային։ 87 ամյա տիկին Ջեմման ապրում է միայնակ և գոյատևում է թոշակի գումարով։ Նույն օրը օգնություն տրամադրվեց նաև քաղաքի Փալիաշվիլի 29  հասցեում բնակվող Գրիգորյան Ժենյաին։ Թոշակառու տիկին Ժենյան ապրում է միայնակ և իր կարիքները…

Read More

    Ի՞նչ է վրացիներին հայտնի Եվրամիության մասին

    Եվրոպայի հիմնադրամի պատվերով CRRC-ին 2017թ-ին 5-րդ անգամ հարցում է անցկացրել Վրաստանի բնակիչների շրջանում Եվրամիության մասին իրազեկվածությունը և նրա հանդեպ վերաբերմունքը պարզելու նպատակով: 2017թ-ին հարցվել է 2258 մարդ: Հարցվածների 45%-ը դրական է վերաբերվում Եվրամիությանը, և միայն 10%-ը՝ բացասաբար: 40%-ը՝ չեզոք: Ստացած տվյալների համաձայն՝ Վրաստանի միայն 2 տոկոսն է համարում, որ Եվրամիության կողմից Վրաստանի ստացած օգնությունը ոչ…

    Read More

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի հոկտեմբերի 30-ին

    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը ծրագրված է հոկտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ «Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր վրացի գործընկեր Միխեիլ Ջանելիձեի հետ Թբիլիսիում հանդիպման ժամանակ կիրակի հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին»,-փոխանցում է գործակալությունը։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է ադրբեջանա-վրացա-թուրքական…

    Read More

    Ախալցխայի հուգեւոր տեսչությունը կրկին օգնության ձեռք է մեկնում կարիքավոր ընտանիքներին

    Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը հոկտեմբերի 10-ին օգնություն տրամադրեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ. Ծերեթելի 26 հասցեում բնակվող Զեդգինիձեների ընտանիքին։ Երկու հոգուց բաղկացած ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Սննդամթերք տրամադրվեց ք․Վալե (второй шахта) կոչվող շրջանում, փ. Ծերեթելի 19 հասցեում բնակվող Բագրատունյանների ընտանիքին։ Առողջական խնդիրների պատճառով ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ։…

    Read More

    Հանդիպում քաղաքապետի թեկնածուների հետ

    Այսօր Ախալցխայի Նախընտրական Մեդիա Կենտրոնում անցկացվեց բանավեճ շրջանի քաղաքապետի թեկնածուների միջեւ: Բանավեճին ներկա էին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից առաջադրված քաղաքապետի թեկնածու՝ Վաժա Չիտաշվիլին եւ «Միացյալ Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեն: Մեդիա Կենտրոնի կողմից պատրաստած նախընտրական հանդիպման թեմաների շարքում էին կուսակցությունների նախընտրական ցուցակում ազգային փոքրամասնությունների ներգրաված լինելը, ենթակառուցվածքների եւ ջրամատակարարման հետ կապված…

    Read More

    Սամցխե-Ջավախքի Ադիգենի շրջանի Մոխե գյուղի կառուցվող մզկիթում կրկին աղոթք անցկացվեց

    Վրաստանի մահմեդականների Մուֆտի  Բեգլար Քամաշիձեն հոկտեմբերի 6-ին Ադիգենի շրջանի Մոխե գյուղում կառուցվող նոր մզկիթում  անցկացրեց կրոնական արարողություն: Կառուցվող մզկիթում տեղի ունեցած արարողությանը  ներկա էին Մուֆտիի տեղակալ  Ադամ Շանթաձեն, Սամցխե-Ջավախքի Մուֆտի Մամուկա Վաշակղմաձեն, Բաթումի կենտրոնական մզկիթի իմամ Զվիադ Վանաձեն և Մոխե գյուղի բնակիչները: Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Մոխե գյուղում վեճ էր ընթանում…

    Read More

    Եկեղեցին ժողովուրդը չէ. ժողովուրդը նաև եկեղեցի է

    Վերջին տասն օրերի իրադարձությունները առաջացրել է հայ հասարակության հուզմունքը և զայրույթը։ Փորձենք ըստ կետերի համակարգել վերջին իրադարձությունները և անհրաժեշտ եզրակացություններ անել։ Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղի բնակիչները որոշեցին Խաչքար կանգնեցնել այն տեղում, որտեղ երկար պայքարից հետո վերաթաղվեցին տաճարի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված մարդկային աճյունների մնացորդները։ Նույն օրը ևեթ Գումբուրդո գյուղ են կանչվել հատուկ նշանակության ջոկատներ, որոնք…

    Read More
    ՎԻՐԱՀԱՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՆՍԽԱԼԱԿԱՆ ՉԷ

    ՎԻՐԱՀԱՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՆՍԽԱԼԱԿԱՆ ՉԷ

    Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանը, քննարկելով հայերենի ուղղագրության վերաբերյալ Խորհրդային Հայաստանի լուսժողկոմի 1922 թ. դեկրետը, ինչպես նաև բոլշևիկների պատվերով և համապատասխան ճնշումների արդյունքում հայ մեծանուն գիտնական Մ. Աբեղյանի կողմից հայերենի ուղղագրության փոփոխման առթիվ արված առաջարկը, հայտնել էր իր անհամաձայնությունը և իր դժգոհությունն արտահայտել հետևյալ տողերով. «Ես, որպես հայ գրող և Հայ Գրողների միության նախագահը` գալիս եմ…

    Read More

    Խուրգումոյում քաղաքական կուսակցության ակտիվիստները ընդդիմացել են միմյանց

    Այսօր «Եվրոպական Վրաստան» կուսակցության ակտիվիստին ֆիզիկական և բարոյական վիրավորանք են   հասցրել զրույցի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել Ախալքալաքի Խուրգումո գյուղում: Ինչպես հաղորդում է Ախալցխայի TV-9 ալիքը՝  «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից  Ախալքալաքի մունիցիպալիտետում առաջադրված քաղաքապետի թեկնածու  Սամվել Պետրոսյանը սոցիալական ցանցերում գրել է, որ այս միջադեպը հրահրել է Վրաստանի խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանը: Ախալքալաք-Նինոծմինդայի միասնական  կազմակերպությունը…

    Read More

    Քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը USAID Նախընտրական Մեդիա Կենտրոնում

    Հոկտեմբերի 6–ին Ախալցխայի USAID  Նախընտրական Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ «Միասնական Ազգային Շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալցխայի քաղաքապետի թեկնածու՝ Իրակլի Բարձեմաձեյի մամլո ասուլիսը: Քաղաքապետի թեկնածուի խոսքերով իր ասուլիսը կազմակերպվում է նրա համար, որ իշխանությունը զգուշանա ընտրախախտումներից: Նրա պնդմամբ իրենց հավաստի տեղեկություն ունեն այն մասին, որ իշխանությունները նախընտրական շրջանում օգտագործում է պետական միջոցները եւ հրահանգում մանկապարտեզների եւ…

    Read More

    ԱՄՆ-ն «փակեց» Արցախի խնդիրը. Երեւանի հզոր պատասխանը

    ԱՄՆ-ն եւ Եվրամիությունն արդեն ոչ թե փորձագիտական, այլ պաշտոնական մակարդակով աջակցություն են հայտնում ղարաբաղյան հակամարտությունում Հայաստանի դիրքորոշմանը եւ երկիրն անվտանգության ու հաղորդակցությունների եվրատլանտյան համակարգում ինտեգրելու ցանկության մասին:ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հրապարակել է արցախյան կարգավորման իր տեսլականը՝ աջակցելով Կոնգրեսի դիրքորոշմանն Արցախի ամբողջական ականազերծման, դիպուկահարներին հեռացնելու եւ դիտարկման մեխանիզմների ներդրման հարցում: Ռեքս Թիլերսոնը փաստացի հայտարարել է այսպես…

    Read More

    Հանդիպում NDI կազմակերպության դիտորդների հետ

    Հոկտեմբերի 4-ին Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոն այցելեցին NDI երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամներ՝ Քեթրին Փինանին եւ Բուդիմիր Միլիչը: Դիտորդական առաքելության անդամները գրասենյակում հանդիպեցին  Ախալցխայի USAID-ի ժողովրդավարության ներգրավման կենտրոնի համակարգող՝ Ամալյա Սարգսյանի եւ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝  Էդուարդ Այվազյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեց Սամցխե-Ջավախքում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական փուլը: Հանդիպման ժամանակ Էդուարդ Այվազյանը դիտորդների…

    Read More

    Լարվածության նոր ալիք է սպասվում Ջավախքում. այս անգամ՝ Տաբածղուր գյուղում

    Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ մրցակից ուժերը փորձում են լարվածության տարբեր ալիքներ առաջացնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ նպատակով օգտագործում են տեղի հայ բնակիչներին և նրանց հուզող հիմնախնդիրները՝ հրահրելով նորանոր միջադեպեր: Օրերս Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած խաչքարի տեղադրումը բախման առիթ դարձավ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ ռուս-ադրբեջանական սադրանքից մինչև վիճահարույց եկեղեցիների հարցին լուծում չտված հայ-վրացական եղբայրական…

    Read More

    Տեր Տաթեւ. Հարցին բացարձակ անտեղյակ այս անձը, փորձում է Վրաց եկեղեցու հավատացյալների մեջ ատելություն սերմանել

    Քրիստոնեական խոնարհության ու եղբայրասիրության մեր դիրքերից ելնելով՝ շատերս լռում էինք, խոհեմաբար սպասելով երկու եկեղեցիների հոգևոր առաջնորդների հանդիպումներին և Գուբուրդոյի հայտնի դեպքերին առնչվող բարձր մակարդակի քննարկումներին: Բայց., ոմն վրաց քահանա, չգիտես ինչ իշխանությամբ, իրեն առիթ է վերապահում համայն վիրահայ համայնքի հոգևոր առաջնորդիս հասցեին այսպիսի անպատասխանատու մեղադրանքներ հնչեցնել՝ նրան համարելով Վրաստանի թշնամի: Հարցին բացարձակ անտեղյակ այս անձը,…

    Read More

    Հայաստան-Վրաստան հարաբերություններ. լրջացե՛ք, դարը փոխվել է

    Ս.թ. սեպտեմբերի 30-ին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի նահանգի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած ցավալի միջադեպը կրկին վեր հանեց թե՛ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերությունների, թե՛ ջավախահայության խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը: Ըստ հասած տեղեկությունների՝ գյուղում, Ախալքալաքից 12 կմ հեռավորության վրա, 10-րդ դարի քաղկեդոնական եկեղեցու տարածքում, որտեղ պետությունը վերականգնողական աշխատանքներ է կատարում, հայ բնակիչները փորձել են խաչքար տեղադրել առանց պետության հետ համաձայնեցնելու,…

    Read More

    Ախալցխայում անցկացվեց «Գիտություն եւ նորարարություն միջազգային փառատոն 2017» ը

    Ախալցխայի, Ռաբաթ բերդի  ամֆիթատրոնում, հոկտեմբերի 2-ին   տեղի ունեցավ «Գիտության եւ նորարարության 2017 միջազգային փառատոն»: Սամցխե-Ջավախքի եւ Թելավիի համալսարանների ուսանողները և տարբեր  կենտրոնի ներկայացուցիչները ցույց տվեցին հետաքրքիր փորձեր եւ ինտերակտիվ գյուտեր: Փառատոնը բացվեց «Զվարճալի գիտություն» ցուցահանդեսով, որը հիմնականում ուղղված էր դպրոցի տարիքի երեխաների համար: «Մենք անցկացնում  ենք ֆիզիկական եւ քիմիական փորձեր»,- ասաց Թելավիի պետական համալսարանի ուսանող…

    Read More

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյում ստեղծված իրավիճակով

    Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև: Առճակատման պատճառը հայկական խաչքարի տեղադրումն էր: Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ: – Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում և օտար, անդրադառնում են Գումբուրդոյի դեպքերին,…

    Read More

    Վրացիներն ուզում են Գումբուրդոյի հայկական եկեղեցին ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ եւ խաչքարի տեղադրումը դրան կխոչընդոտի. Տեր Տաթեւ

    Վրացական իշխանությունները Գումբուրդոյի հայկական եկեղեցին ցանկանում են որպես պատմամշակութային արժեք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ եւ խաչքարի տեղադրումը դրան խոչընդոտ կհանդիսանա։ Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում հայտնեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ` Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը։ Նրա խոսքով, վրացական կողմը պնդում է, որ ոսկորները հողի մակարդակի վրա են թաղվել, իսկ շինարարական աշխատանքների արդյունքում այդ մակարդակը պիտի իջնի, եւ…

    Read More

    «ՀԺ». Վրաստանում ՀՀ դեսպանը առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում

    «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ի տեղեկություններով՝ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանն առողջական խնդիրների պատճառով աշխատանքի չի գնում: Այսօր, երբ armtimes.com-ը փորձեց Յուրի Վարդանյանից մեկնաբանություն խնդրել Ջավախքում եկեղեցու շուրջ բարձրացված աղմուկի շուրջ, դեսպանատնից պատասխանեցին, որ Վարդանյանն աշխատանքի չի եկել: Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ…

    Read More

    Ուչա Նանուաշվիլի. Ինձ որքանով հայտնի է, հնարավոր է, որ տեղի է ունեցել հանցագործություն

    Ախալքալաքի շրջանի  Գումբուրդո գյուղում սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպի մասին է խոսել Վրաստանի Օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերով, իրենց գրասենյակը պատրաստվում է ուսումնասիրել Գումբուրդոյի եկեղեցու շուրջ տեղի ունեցածը, որից հետո Օմբուդսմենի գրասենյակը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ: «Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել տվյալ գործը, այդ թվում՝թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Ինձ որքանով…

    Read More

    Ո՞վ և ինչո՞ւ է Գումբուրդո գյուղում հատուկ նշանակության զորքերը մտցնելու հրաման արձակել

    Սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում (Ախալքալաքի մունիցիպալիտետ Սամցխե-Ջավախքի շրջան) ամոթալի պատահար է տեղի ունեցել Վրաստանի ուժային գերատեսչությունների բացեիբաց մասնակցությամբ և տարածաշրջանի զարգացման ու կայունության բազմաթիվ անբարյացկամների շահերի գաղտնի ներկայությամբ։ Գումբուրդո գյուղում գտնվում է 10-րդ․ դարի տաճար, որտեղ 2016թ․-ից վերանորոգում է անցկացվում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից Վրաստանում վերանորոգողական աշխատանքները, մասնակիորեն անցկացվում են վերանորոգման հասարակ…

    Read More

    Արմեն Ավետիսյան. Խաչքարի տեղադրման հարցը պետք է անհապաղ և առանց նախապայմանների լուծել

    Վրաստանի կենտրոնական իշխանության կայացրած որոշումը կապված Ջավախքի Գումբորդո գյուղի Սբ. Համբարձման եկեղեցու բակում տեղի ունեցածի հետ մեղմ ասած սխալ է, միանշանակ անհամաչափ ու դատապարտելի է նաև ոստիկանության գործողությունները, իրենց նախնիների ոսկորների վրա խաչքար տեղադրող գյուղացիների վրա Թբիլիսիից ուղղաթիռով զինված հատուկ ջոկատայիններ բերել: Ի՞նչն էր խանգարում պաշտոնական Թբիլիսիին թույլադրել կամ նույնիսկ աջակցել տեղի բնակչությանը այդ խաչքարի…

    Read More

    Կոչ անդորրի

    Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ: Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ շարունակում են…

    Read More

    Գիորգի Կվիրիկաշվիլին Սամցխե-Ջավախքում ներկայացրեց քաղաքապետի թեկնածուներին

    Ախալցխայի կենտրոնում, որտեղ «Վրաստանի երազանք» կուսակցությունը պիտի  ներկայացներ Սամցխե-Ջավախքի քաղաքապետի թեկնածուներին, տեղի ունեցավ վրացական փոփ աստղերի համերգը: Համերգը սկսվեց ժամը 19: 00-ին և տևեց  մոտ մեկ ժամ: Սամցխե-Ջավախքի համայնքներից հավաքված մարդկանց համար երգում էին՝Անրի Ջոխաձեն, Նուցա Բուզալաձեն, Սոֆո Խալվաշին, Սոֆո Բեդեան և Նոդիկո Տատեշվիլին: Համերգը ավարտելուց հետո Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրեց «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության  Սամցխե-Ջավախքի…

    Read More

    ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

    Միչիգանը դարձավ Արցախի անկախությունը ճանաչած ամերիկյան 8-րդ նահանգը: Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն: Միչիգանի Սենատի երկկուսակցական որոշումով ԱՄՆ-ին կոչ է արվում Արցախի հետ տնտեսական ու մշակութային կապեր հաստատել և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում, հայտնում է Միչիգանի հայկական ազգային կոմիտեն: «Արցախի անկախության օգտին Միչիգանի Սենատի քվեարկությունը ժողովրդավարական ինքնորոշմանն ամերիկյան հավատարմության վերահաստումն է եւ հզոր…

    Read More

    Մեր եղբայրական սիրտը ցավում է ադրբեջանա-հայկական հակամարտության համար. Վրաստանի նախագահ

    Հայաստանն ակնկալում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Այս մասին սեպտեմբերի 25-ի, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանը եւ Լենա Նազարյանը: Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին բարձր…

    Read More