Շիրակ Թորոսյանը քվեարկել է ժողովրդի թեկնածուի օգտին հաշվի առնելով նաեւ ջավախքահայության բազմաթիվ հորդորները

Շիրակ Թորոսյանը քվեարկել է ժողովրդի թեկնածուի օգտին հաշվի առնելով նաեւ ջավախքահայության բազմաթիվ հորդորները

Երբ մայիսի 1-ին ՀՀ վարչապետ ընտրելու ժամանակ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Շիրակ Թորոսյանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին թեկնածությանը, ջավախքահայերը Հայաստանում թե Ջավախքում բողոքի նամակներ գրեցին պատգամավոր Շիրակ Թորոսյանին, որոնց մի մասը տպագրվեց մամուլում եւ սոցիալական ցանցերում։ Տվյալ հարցի շուրջ իրենց տեսակետը հայտնեցին նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործող կրոնական, հասարակական, կրթամշակութային կառույցների ներկայացուցիչները, որոնք բաց նամակով տեղեկացրին հանրությանը,…

Read More
«Հայ- վրացական մշակույթը  Ջավախքում»  խորագրով միջոցառում էր կազմակերպվել Մեծ Խանչալի գյուղում

«Հայ- վրացական մշակույթը Ջավախքում» խորագրով միջոցառում էր կազմակերպվել Մեծ Խանչալի գյուղում

Մայիսի 10-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղի հանրային դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որը կրում էր «Հայ-վրացական մշակույթը Ջավախքում» խորագիրը: Միջոցառման ընթացքում հնչեցին վրաց և հայ գրողների ստեղծագործություններ, աշակերտները հանդես եկան պարերով և երգերով: Ներկայացրեցին նաև հայկական լավաշը և վրացական գինին: Դարերով ապրելով հարևանությամբ` հայերն ու վրացիներն ունեցել են սերտ համագործակցություն: Հայ-վրացական հարաբերությունները, ինչպես միշտ սերտ…

Read More
Ի՞նչ է փոխվելու հայ-վրացական հարաբերություններում հայկական թավշյա հեղափոխությունից հետո

Ի՞նչ է փոխվելու հայ-վրացական հարաբերություններում հայկական թավշյա հեղափոխությունից հետո

Ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա խաղաղ հեղափոխությունը իր ազդեցությունն է ունենալու նաեւ հայ-վրացական հարաբերությունների վրա։ Նորընտիր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հնարավորություն է ունեցել լրատվամիջոցներին ներկայացնել հայ-վրացական հարաբերությունների զարգացման կարեւորությունը։ Մայիսի 1-ին Հայաստանի ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հայտարարեց, որ իրենք առանձնահատուկ կարեւորություն են տալիս Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան հարաբերություններին։ Նա նաեւ նշեց,…

Read More
Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպություններս ողջունում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի՝ մայիսի 8-ին ՀՀ վարչապետի ընտրության ժամանակ ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու որոշումը և շնորհակալություն ենք հայտնում մեր հորդորները հաշվի առնելու համար: Միաժամանակ դատապարտում ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի որակումներն այս փաստի առնչությամբ և կոչ ենք անում…

Read More
Ծղալթբիլա գյուղի հոգեւորականի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է հայաստանյան «Շանթ» հեռուստաընկերությունը

Ծղալթբիլա գյուղի հոգեւորականի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է հայաստանյան «Շանթ» հեռուստաընկերությունը

Ախալցխայի շրջանի հայաբնակ Ծղալթբիլա գյուղի մի շարք մտավորականներ բաց նամակով են հանդես եկել։ Նրանք պահանջում են գյուղի քահանայի հրաժարականը։ Այս թեմային է անդրադարձել հայաստանյան «Շանթ» հեռուստաընկերությունը։ https://www.facebook.com/KhashutTV/videos/623468801332705/?t=0

Read More
Մի խումբ ախալցխահայեր այցելեցին Երեւան մասնակից դառնալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու տոնախմբությանը

Մի խումբ ախալցխահայեր այցելեցին Երեւան մասնակից դառնալու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու տոնախմբությանը

Մայիսի 8-ին մի խումբ ախալցխահայեր միկրոաֆտոբուսով այցելեցին Երեւան մասնակցելու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու ժողովրդական տոնախմբությանը։ Այցելությունը իրականացվեց Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի կազմակերպչական աշխատանքի շնորհիվ, որի իրականացմանը օժանդակեց գործարար Սամվել Աղեկյանը։ Երեւանում ախալցխացիներին դիմավորեց գործարար Սամվել Աղեկյանը, ինչից հետո բոլորը միասին շարժվեցին Հանրապետության հրապարակ։ Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդի հետ միասին Ախալցխայից ժամանած ժողովուրդը…

Read More
Սահմանի ապօրինի հատելու համար ձերբակալվել է չորս անձ

Սահմանի ապօրինի հատելու համար ձերբակալվել է չորս անձ

Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը  Վալեի սահմանի մոտ ձերբակալել է Բանգլադեշի 3 և Ադրբեջանի 1 քաղաքացու: Հետաքննությունը պարզել է, որ այս անձերը  փորձել են ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը Թուրքիայի Հանրապետության ուղղությամբ, շրջանցելով սահմանային անցակետը: Նրանց կողմից կատարված հանցագործությունը նախատեսում է 4-ից 5 տարի ազատազրկում: Հետաքննությունն  ընթանում է Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 19-344-րդ հոդվածի «ա»…

Read More
Սբ․Գևորգի տոնը մեծ շուքով նշվեց Ախալցխայում

Սբ․Գևորգի տոնը մեծ շուքով նշվեց Ախալցխայում

Մայիսի 6-ին Սբ․ Գևորգի տոնը մեծ տոնախմբությամբ նշվեց Ախալցխայի շրջանի Փոքր Պամաճ գյուղի Սբ․ Գևորգ մատուռում։ Պատարագիչ՝ Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Պատարագի ավարտին Ախալցխայի հոգևոր տեսուչ` Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և հոգևոր հովիվ Արժ․Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը ներկա հավատացյալ ժողովրդին շնորհավորեցին…

Read More
Ախալցխայում անցկացվեց պետական և տեղական իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորում

Ախալցխայում անցկացվեց պետական և տեղական իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորում

Այսօր՝ մայիսի 5-ին ժամը 14:00-ին  Ախալցխայի Ռաբաթ բերդի տարածքում բացվել է պետական և տեղական իշխանության առաջին ինստիտուցիոնալ երկխոսության ֆորումը։ Ֆորումը բացեց Շրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման կոմիտեի նախագահ Զազա Գաբունիան։   Ֆորումին ներկա էին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիտիշվիլին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, ինչպես նաեւ խորհրդարանի շրջանային վարչության, տեղի ինքնակառավարման  եւ…

Read More
Ախալքալաքի ութ մարզիկներից յոթը վերադարձան մեդալներով

Ախալքալաքի ութ մարզիկներից յոթը վերադարձան մեդալներով

Ապրիլի 30–ից մայիսի 3–ը Ռուսթավի քաղաքում կայացավ Վրաստանի մեծահասակների բռնցքամարտի 2018թ. առաջնությունը, որին մասնակցում էին Վրաստանի շրջաններից մոտ ութսուն լավագույն մարզիկներ: Ախալքալաքի ութ հոգանոց խումբը մրցույթին մեկնեց մարզիչ Ատոմ Էլիզբարյանի գլխավորությամբ: Մարզիկները հանդես եկան գերազանց պատրաստվածությամբ` շրջանին բերելով  մեկ ոսկե, չորս  արծաթե և երկու  բրոնզե մեդալներ: Վրաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությանը Ախալքալաքի շրջանից աննախադեպ հաջողություններով վերադարձավ…

Read More
Բաց նամակ Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին

Բաց նամակ Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանին

Սրբազան հայր՝ ելնելով այն հանգամանքից, որ բազմաթիվ անգամ արհամարհանքի եք ենթարկել մեր պահանջը, մենք` Ծղալթբիլայի ժողովուրդս կրկին անգամ պահանջով դիմում ենք ձեզ, կատարեք ձեր պարտականությունը` հաշվի նստեք ժողովրդի հետ ու այցելեք Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղ քննարկելու ու լուծում տալու Ծղալթբիլայի եկեղեցու հոգեւորականի շուրջ առաջացած բազմաթիվ մեր հարցերին։ Հիշեցնենք, որ Ծղալդբիլայի Սբ․ Փրկիչ եկեղեցու ժողովրդապետ Անատոլի…

Read More
Հայ-վրացական հարաբերությունների և Ջավախքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսլականը

Հայ-վրացական հարաբերությունների և Ջավախքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսլականը

Hetq.am-«Փոխադարձաբար ինքնության նկատմամբ բացառիկ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա պետք է էլ ավելի հզորանա հայ-վրացական բարեկամությունը»,- այսօր Ազգային ժողովում վարչապետի ընտրությանը նախորդող հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա համաձայնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, որ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու իշխանության կառավարման տարիներին հայ-վրացական հարաբերությունները ֆորմալ…

Read More
Վերարժեւորելով «Բաց ձեռքերի» բարի հեղափոխությունը

Վերարժեւորելով «Բաց ձեռքերի» բարի հեղափոխությունը

2018-ի ապրիլյան` «Բաց ձեռքերի հեղափոխություն»-ը բացառիկ հնարավորություններ է ստեղծում 30 տարի շարունակ ցիկլային ճգնաժամերով ու ռեսուրսամաշ անկումներով անցած Հայաստանի ու մեր ժողովրդի համար: Ստեղծվել, կամ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ կարելի կլինի առնվազն մասամբ ազատվել վերջին 3 տասնամյակներին կուտակված աղբից, վերագնահատել ու շտկել սխալները, մաքրել ավգյան ախոռներն ու մեր երկիրը դնել զարգացման ու բարգավաճման…

Read More
Ինչպիսի՞ն է Վրաստանի հայ երիտասարդության ներկան

Ինչպիսի՞ն է Վրաստանի հայ երիտասարդության ներկան

Ինչպիսի՞ն է Վրաստանի հայ երիտասարդության ներկան, մասնակի՞ց է Սփյուռ​քի հայապահպանության գործընթացներին, ինչպե՞ս են զարգանում հարաբերություն​ները Վրաստանի այլ ազգի երիտասարդների հետ, ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած: «ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԵՐԻՏԱ​ՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՆ» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել ենք տալ «ՀԱՄԱՍՓՅՈՒՌՔ» հաղորդման 31-րդ թողարկման ժամանակ: Հյուրերն էին՝ 1.​ Երևանի տաղավարում է Նինոցմինդայից ժամանած Լուսինե Մկրտչյանը: 2.​ Թբիլիսիից «Ամբրելա»…

Read More
Կոչ ենք անում ՀՀԿ-ին չգնալ սադրանքների եւ ընդունել ժողովրդի հաղթանակի փաստը

Կոչ ենք անում ՀՀԿ-ին չգնալ սադրանքների եւ ընդունել ժողովրդի հաղթանակի փաստը

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը չգնալ սադրանքների ու առճակատման ճանապարհով եւ վերջնականապես ընդունել Հայաստանի ժողովրդի բացարձակ մեծամասնության կամքը։ Հայաստանում վերջին օրերին ծավալված իրադարձությունները անկասկած վկայում են այն մասին, որ տեղի ունեցածը համազգային ժողովրդական հեղափոխություն է, որի պահանջը քաղաքացիների մեջ հասունացել էր տասնյակ տարիների ընթացքում։ Այս առումով ճիշտ կլինի ՀՀԿ-ն հետեւի նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի…

Read More
Ապրիլի 24-ը Ախալցխայում

Ապրիլի 24-ը Ախալցխայում

Akhaltskha.Net-Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության…

Read More
Հարցազրույց Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի  հետ

Հարցազրույց Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հետ

Akhaltskha.Net-ի հարցազրույցը Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի  հետ Պրն․ Մկոյան այսօր ողջ աշխարհում բոլոր հայերը 103-րդ անգամ հարգանքի տուրք են մատուցում նահատակված զոհերի հիշատակին: Պարոն Մկոյան, ի՞նչ կասեք օրվա խորհրդի մասին: -Ապրիլի 24-ը  Հայոց պատմության արյունով ներկված ցեղասպանության չմոռացվող էջն է: Ցեղասպանության  արհավիրքը հայ ժողովրդի  չսպիացած  վերքն է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ,…

Read More
Ախալցխայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ

Ախալցխայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ

Ապրիլի 23-ին՝ երեկոյան. «Զորի Զորյան» երիտասարդական միության նախաձեռնությամբ Սբ․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց մեկնարկեց ջահերով երթ դեպի քաղաքի Մարդա թաղամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթող: Երթի մասնակիցները եռագույն դրոշներով ու ջահերով վանկարկելով «Ճանաչում» եւ «Թուրքիա ցեղասպան» կոչերը բարձրացան Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող: Արդեն խաչքար-հուշակոթողի մոտ ջահերով երթի մասնակիցները ու կազմակերպիչները հանդես եկան Հայոց…

Read More
Ախալցխայի հայկական դպրոցում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ախալցխայի հայկական դպրոցում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին Ախալցխայի թիվ 3 հայկական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Միջոցառման ընթացքում հայկական դպրոցի տարբեր դասարանների աշակերտները իրենց բազմաթիվ ելույթներով, պարերով ու հայրենասիրական երգերով հիշեցին 1915թ․ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառումը տեւեց մոտ երկու ժամ։ Միջոցառմանը դպրոցի կոլեկտիվի հետ միասին մասնակցում էին բազմաթիվ հրավիրված հյուրեր, ինչպես նաեւ Ախալցխայի հայ…

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալությունը։ Ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունը հետընթաց է Հայաստանի բռնած ժողովրդավարական ուղուց եւ կարող է մեծ ու անդառնալի վնաս հասցնել ՀՀ-ԵՄ ու ՀՀ-ԱՄՆ փոխհարաբերություններին, ինչպես նաեւ վնասել ՀՀ֊ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության փաստաթղթերի վավերացման գործընթացին։ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը…

Read More
Aliq.ge-Թբիլիսում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են սկսվել

Aliq.ge-Թբիլիսում ՀՀ դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են սկսվել

Aliq.ge-Վրաստանում ՀՀ դեսպանատան շենքի դիմաց ի աջակցություն Հայաստանում իրականացվղ խաղաղ անհնազանդության ակցիայի ընդդեմ գործող իշխանությունների և խաղաղ ցուցարարների հանդեպ բռնության կիրառման դեմ վաղը՝ ապրիլի 23-ին, ժամը 14:30-ին բողոքի ակցիա է հայտարարվել: Ակցիայի հրավերը տարածվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում: Ակցիայի կազմակերպիչները հորդորում են միանալ իրենց և Վրաստանում ՀՀ դեսպանատան մոտ պահանջել բացառել ՀՀ մայրաքաղաք Երևանում խաղաղ…

Read More
Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ախալցխայի Երիտասարդական Կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը (տեսանյութ)

Ապրիլի 22-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում հիշեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Միջոցառմանը ներկա էին Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը, ԱԵԿ-ի առաջին տնօրեն՝ Գրիգոր Մինասյանը, ԱԵԿ-ի նախկին համակարգող, Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը, հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան, սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանը, ինչպես նաեւ բազմաթիվ Ախալցխայի բնակիչներ։ Հանդիպման ընթացքում կենտրոնի սաները բոլոր…

Read More
Գլենդելի Արցախ փողոցում տեղի է ունեցել հանրահավաք ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության

Գլենդելի Արցախ փողոցում տեղի է ունեցել հանրահավաք ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության

Ժամեր առաջ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի Արցախ փողոցում տեղի է ունեցել բազմամարդ ցույց ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի։ Ինչպես Akhaltskha.Net-ի հետ զրույցում տեղեկացրեց Լոսանջելեսի բնակիչ ազատամարտիկ ու հասարակական գործիչ Էդուարդ Էնֆիաջանը, ցույցին մասնակցել է մոտ 2000 մարդ։ «Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել բազմաթիվ մարդիկ, հասարակական գործիչներ, մտավորականներ եւ Գլենդել քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք բոլորը միասին հավաքվել…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում քննարկվել են կրոնական փոքրամասնությունների խնդիրները

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում քննարկվել են կրոնական փոքրամասնությունների խնդիրները

Ապրիլի 19-ին Տոլերանտության ու խաղաղության ինստիտուտը Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շենքում անցկացրեց հանդիպում, որը վերաբերվում էր շրջանում գործող կրոնական փոքրամասնությունների խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եւ կաթողիկե եկեղեցիների քահանաները, ինչպես նաեւ Ավետարանական ու Վրաց կաթոլիկական եկեղեցու ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էին նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրոնական փոքրամասնություններին հուզող խնդիրները։ Վրաց…

Read More
Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ախալցխահայերի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման վերաբերյալ

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ախալցխահայերի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման վերաբերյալ

Արդեն մի քանի օրը է, ինչ Երեւանում ընթանում են ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քայլ արա մերժիր Սերժին» նախաձեռնությունը օր-օրի մեծ թափ է ստանում։ Այս կապակցությամբ Akhaltskha.Net կայքը փորձեց իմանալ ախալցխահայերի դիրքորոշումը տվյալ հարցերի վերաբերյալ եւ զրուցեց քաղաքի ու շրջանի մի շարք բնակիչների հետ։ Ախալցխայի Խաշուտ…

Read More
Սամցխե- Ջավախքի նորանշանակ մարզպետ Կախա Սամխարաձեն այցելեց Ախալքալաք

Սամցխե- Ջավախքի նորանշանակ մարզպետ Կախա Սամխարաձեն այցելեց Ախալքալաք

Այսօր ապրիլի 17-ին Սամցխե- Ջավախքի նորանշանակ մարզպետ Կախա Սամխարաձեն և Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը Ախալքալքում հանդիպում են ունեցել մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, մի շարք պատգամավորներ եւ հանրային ծառայողներ: Հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: Հանդիպման ընթացքում խոսվել է զբոսաշրջության զարգացման,…

Read More
Նաիրի Իրիցյան․ Կարտոֆիլի իրացման հիմնախնդիրը բազում տարիների պատմություն ունի

Նաիրի Իրիցյան․ Կարտոֆիլի իրացման հիմնախնդիրը բազում տարիների պատմություն ունի

Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի իրացման խնդրի շուրջ Akhaltskha.net–ը զրուցեց Ախալքալաքի շրջանային ժողովինախագահ Նաիրի Իրիցյանի հետ։ Պրն. Իրիցյան Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը մեզ տված հարցազրույցում նշել է, որ շրջանում Կարտոֆիլի իրացման խնդիրը մնում է չլուծված։ Ինչքանով է դա համապատասխանում իրականությանը։ -Նախ ուզում եմ նշել, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի սպառման շուկայի հարցը հիմնախնդիր է, որի լուծմամբ աշխատանքները…

Read More