Մեր երկրում ամենահայրենասերները հավաքարարներն են
Չգիտես ինչու` միշտ մտածել եմ, որ մեր շրջապատի ամենահայրենասեր մարդիկ մեր շենքերի մուտքերը, բակերն ու փողոցներն ավլող մարդիկ են: Ուշ գիշերները կամ վաղ առավոտյան, երբ բոլորը դեռ քնած են, դուրս են գալիս այս մարդիկ և սկսում իրենց գործը: Լուռ են նրանք, շրջապատի նկատմամբ` գրեթե անտարբեր: Լինելով մեզանից մեկը, միաժամանակ ուրույն են իրենց ներաշխարհով, իրենց աշխարհով ու փիլիսոփայությամբ: Մեր և իրենց միջև…