Տիկնանց միությունը կարիքավոր մարդկանց համար պատրաստեց քաղցրավենիքներ ու թխվածքներ
Այսօր Ախալցխայի Հոգևոր Տեսչության Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց միությունը նախաձեռնությամբ միության նախագահ՝ երեցկին Անահիտ Վարդանյանի և օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ․Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի այցելեց Ախալցխայի քաղաքապետարանի բարեգործական ճաշարան։ Ճաշարանը օրեկան մեկ անգամ սնունդ է տրամադրում ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող անձանց։ Տիկնանց միության այցի նպատակն էր մասնակից լինել քաղաքապետարանի աստվածահաճո առաքելությանը և ճաշարանից օգտվողների օրը…
Ախալքալաքի մարզիկները միջազգային մրցումից վերադարձան պատվով ու հաղթանակներով
2018 Թվականի հունիսի 13–ից 17–ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Դավիթ Կվաչաձեի անունը կրող բռնցքամարտի միջազգային 2 –րդ մրցումը, որին մասնակցում էին մարզիկներ 7 պետություններից` Հայաստանից, Վրաստանից, Բելարուսիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Մոլդովայից և Ադրբեջանից: Վրաստանի ազգային հավաքականում հանդես եկան նաև 5 մարզիկ Ախալքալաքից, որոնցից 3–ը վերադարձան հաղթանակած` արժանանալով 1 ոսկյա և 2 բրոնզե մեդալների: Ախալքալաքի բոլոր մարզիկները…
Հունիս ամսվա ընթացքում Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնության ձեռք է մեկնել բազմաթիվ կարիքավոր մարդկանց
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը իր սոցիալական ծրագրերի շրջանակներում հունիս ամսվա մեջ օգնության ձեռք է մեկնել 15 կարիքավոր ընտանիքի, տրամադրելով տվյալ ընտանիքներին սննդամթերք։ Տեսչությունը հինգ անապահով ընտանիքի դրամական օգնություն է տրամադրել եւ մեկ ընտանիքի բուժման համար 200$ դոլար դրամական օգնություն։ Ինչպես նաեւ մեկ ուսանողի տրամադրել է կրթաթոշակ, մեկ հիվանդի դեղորայք և երեք ընտանիքի տակդիրներ։
Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Սամցխե-Ջավախքի բնակիչները Հայաստանում մինչեւ իշխանափոխությունը տեղի ունեցած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանվում են։ Տվյալ հարցի լուծման համար Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Akhaltskha.Net-ը տվյալ նամակը ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում է առանց փոփոխության։ Տեղեկացնում ենք Ձեզ առ այն, որ վերջին շրջանում Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները դիմել են մեզ, գանգատվելով…
Վիրահայոց թեմի առաջնորդը Թանդոյանց եկեղեցու խնդրով հանդիպում է ունեցել Իլիա 2-րդի հետ. գործը դատարանում է, սակայն որոշել են ևս մեկ անգամ վերանայել մոտեցումները
Tert.am-Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրախանյանը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում հանդիպել է Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հանդիպման օրակարգում եղել է Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու կամ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն Էկոնոմիկայի նախարարությանը վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան: -Սրբազա՛ն Հայր, Դուք հանդիպում եք…
TDI-ը խորհրդային միությունից հետո հետ չվերադարձված եկեղեցիների նկարներով ցուցահանդես է կազմակերպել
Sknews.ge–TDI-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել են Սամցխե-Ջավախքի այն յոթ աղոթատեղիները, որոնք ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների՝ Սովետական միության ժամանակից հետո տարբեր պատճառներով չեն վերադարձվել իրենց տերերին։ Ցուցահանդեսը անցկացվել է երեկ՝ հունիսի 8-ին, ժամը 14:00-ին Թբիլիսիում «Հանդուրժողականության եւ բազմազանության ինստիտուտի» կազմակերպմամբ։ Այնտեղ ներկայացվել են կոմունիստական կառավարության կողմից խլված այն սինագոգների, մզկիթների, կաթոլիկական, հայկական եւ լութերական եկեղեցիների հին եւ…
Տաղանդավոր ջավախքցի փոքրիկներն ու պատանիները մասնակցեցին «Հրաշամանուկ» փառատոնին
Jah.am-Հունիսի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց «Հրաշամանուկ» փառատոնը, որին այս տարի ֆինանսական աջակցություն ցուցաբերեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) (բարերար Արմեն Ղարսլյան): Փառատոնին մասնակցեցին ավելի քան 70 ջավախքցի փոքրիկներ ու պատանիներ, ովքեր ժամանել էին Նինոծմինդայից, Ախալքալաքից, Ախալցխայից և Ջավախքի այլ բնակավայրերից: «Հրաշամանուկ» փառատոնին ջավախքցի մասնակիցները հանդես եկան հայկական և վրացական ժողովրդական պարերով, ինչպես նաև հայ…
Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավարը պնդում է, որ իրեն չեն դիմել հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով
Ախալցխայի ռեսուրս-կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն հերքում է, որ իր հետ քաղաքի հայկական թիվ 3 հանրային դպրոցից կապվել են հայատառ ցուցանակը տեղադրելու հարցով։ «Ինձ հետ որեւէ մեկը այդ հարցով կապ չի հաստատել։ Տվյալ հարցով ես զրույց չեմ ունեցել դպրոցի տնօրենի հետ։ Օրենքով նախատեսված է այն, որ ինչպես գրված է դպրոցի կնիքի վրա այդ ձեւ էլ գրած…
Ծղալթբիլեցիները պահանջում են փոխհատուցում
Մայիսի 22-ին Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում, ինչպես եւ արդեն տեղեկացրել էինք, տեղի էր ունեցել բնական աղետ։ Ուժեղ անձրեւի պատճառով առաջացած կործանարար սելավը, որը իր հետ լեռներից բերել էր բազմաթիվ քարեր, իր ճանապարհին սրբել տարել էր բազմաթիվ ծառեր ու գյուղական արտեր։ Աղետաբեր սելավի պատճառով հարյուրավոր ընտանիքներ այժմ մնացել են առանց բերքի ու մրգատու ծառերի եւ նրանց…
Ախալցխայի հայկական դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է, սակայն չկա իրավունք այն փակցնելու դպրոցի պատին
Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի հայատառ ցուցանակը պատրաստ է եւ այն գտնվում է տնօրենի սենյակում, սակայն իրավունք չի տրվել այն դպրոցի պատին փակցնելու։ Այս մասին Akhaltskha.Net-ին տեղեկացրեց դպրոցի ուսուցիչներից մեկը։ Ուսուցչի տեղեկությունների համաձայն` հայատառ ցուցանակը պատրաստելուն պես դպրոցի տնօրինությունը ռեսուրս-կենտրոնի միջոցով դիմել է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության, որտեղից էլ նույն մարմինը ստացել է…
ՀՀ վարչապետի ուղերձն էր, որ արտագաղթը կանգնեցվի, և սկսվի հակառակ պրոցեսը Ջավախքում, վարչապետը լավ է գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը Է. Այվազյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան կարևոր էր,իսկ պատվիրակության այցը նախորդներից տարբերվում էր։ Այս մասին Tert.am-ին ասել է Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցին։ -Պարո՛ն Այվազյան, պաշտոնական այցով, ընդ որում՝ առաջին պաշտոնական այցով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության կազմի մեծ մասը գտնվում էին Վրաստանում։ Նախ ինչո՞վ էր…
Վարչապետ Փաշինյանի այցը Վրաստան, ուղերձներ եւ սպասելիքներ
ՀՀ նորընտիր վարչապետ Ն. Փաշինյանը մայիսի 30-31-ն իր առաջին պաշտոնական այցը կատարեց Վրաստան: Այցի երկրորդ օրը վարչապետը այցելեց նաև հայաբնակ Ջավախք, ինչն աննախադեպ էր վերջին տասնամյակների համար, եթե հաշվի առնենք, որ Ն. Փաշինյանը համարվում է պետության առաջին դեմքը: Իսկ ՀՀ առաջին դեմքը, հանձինս Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի, վերջին անգամ Ջավախք (ք. Ախալքալաք) էր այցելել ուղիղ 22…
Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ջավախք
Այսօր, մայիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Ջավախք: Դա 22-ամյա ընդմիջումից հետո ՀՀ ղեկավարի առաջին այցելությունն էր Հայրենի Ջավախք: Ծալկա (Այազմա) Այցելության առաջին կանգառը Ջավախքի Ծալկայի շրջանի Այազմա գյուղն էր՝ գուսան Հավասու Հայրենիքը: Ծալկայի շրջանի բնակչությւոնը ոգեւորությամբ ընդունեցին ՀՀ վարչապետին: Նրանք մաղթեցին Ն. Փաշինյանին մեծ հաջողություն իր գործերում: Քանի որ վաղը, հունվարի 1-ին վարչապետի ծննդյան տարեդարձն է, ծալկացիները Ն….
Շիրակ Թորոսյանը լքում է ՀՀԿ խմբակցությունը. նա կմնա պատգամավոր
news.am-ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը լքում է ՀՀԿ խմբակցությունը. նա կմնա պատգամավոր: Այս առնչությամբ նա հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում…
Որո՞նք են պատճառները Ախալքալաքի շրջանում տեղի ունեցող հաճախակի անասնագողության դեպքերի եւ ինչպե՞ս կարելի է լուծել տվյալ խնդիրը
Մայիսի 28-ի առավոտյան Ախալքալաքի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Կարծախի միջպետական ճանապարհը, որը տանում էր Թուրքիայի հետ սահման։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ճանապարհի փակման գործողությանը մասնակցում էին Թուրքիայի հետ սահմանակից Սուլդայի, Կարծախի, Դադեշի, Մյասնիկյանի ու Բոզալի գյուղի բնակիչները։ Խնդիրը նրանում էր, որ մայիսի 26-ից 27-ի գիշերը Սուլդայի վերին արոտավայրերից գողացել են 65 անասուն, եւայդ գործողության…
«ԱրՄաթ» լաբորատորիայի պաշտոնական բացմանը ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին
Ախալքալաքում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացմանը ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, երկու երկրների կառավարության անդամներ: ԱրՄաթ-Ախալքալաք լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 31-ին ժամը՝ 17:30-ին, Ախալքալաք քաղաքում՝ Դարբինյան փ. 26 հասցեում:
Ախալցխայից մինչեւ Սարդարապատ
Ուղիղ 100 տարի առաջ մեծ դժվարությունների ու կորուստների գնով ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ XIV-րդ դարի Կիլիկյան Հայաստանի անկումից հետո Հայաստանի առաջին Հանրապետությունը առաջին հայկական պետությունն էր, որը կազմավորվեց ավելի քան վեց դարերի անկումից հետո։ Հայաստանի անկախության հռչակումը շատ մեծ ու դժվարին պահ էր հայ ժողովրդի համար, որը նոր էր վերապրել ցեղասպանություն ու հազարավոր հայեր փրկվելով…
Վրաստանի անկախության հարյուրամյակի միջոցառման արարողություններ տեղի ունեցան Ախալցխա քաղաքում
Այսօր՝ մայիսի 26-ին Վրաստանը տոնում է իր անկախության 100-րդ տարեդարձը։ Առավոտյան Ախալցխայի Թամարաշվիլի փողոցի վրա անցկացվեց ծանր տեխնիկայի ցուցադրում, որը կազմակերպվել էր Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Մինչ երեկո յուրաքանչյուր ցանկացող կարող էր ուսումնասիրել և նկարվել տվյալ մարտական տեխնիկաների հետ։ Վրաստանի Արտաքին գործերի նախարարության եւ Ախալցխայի քաղաքապետարանի կազմակերպմամբ Ախալցխայի բերդի տարածքը զարդարված էր տոնական։ Ամբողջ օրվա…
Սելավը Ծղալթբիլայում կամուրջ է քանդել եւ բազմաթիվ վնասներ հասցրել գյուղացիներին (ֆոտո)
Երեկ Ախալցխայի շրջանի հայկական Ծղալթբիլա գյուղում ժամը 16։30 սահմաններում հորդառատ անձրեւի պատճառով առաջացել է սելավ, որը ուժգնանալով քանդել է Ծղալթբիլայից Ջուլղա տանող կամուրջը եւ վնասել բազմաթիվ ճանապարհներ։ Սելավը Ծղալթբիլա գյուղում վնասել է նաեւ տեղի խանութի շինությունը իր հետ տանելով պատի մի մասը, ինչպես նաեւ խանութում առկա բազմաթիվ իրեր։ Ծաղալթբիլայում կան նաեւ թեթեւ վնասված տներ։ Հորդառատ…
Ախալքալաքի շրջանի բռնցքամարտիկները փայլուն հանդես եկան Վրաստանի Փոթի քաղաքում կայացած մրցարշավում
Մայիսի – 18-ից 20-ը Վրաստանի Փոթի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի փոխչեմպիոն վաղամեռիկ Զուրաբ Սարսանիայի հիշատակին նվիրված միջազգային մրցարշավ 2006-2007 թթ. ծնված երեխաների միջև: Այս մրցարշավին մասնակցում էին Ախալքալաքից 10 մարզիկ, ովքեր առաջին անգամ բարձրացան բռնցքամարտի ռինգ: Նրանք հանդես եկան հիանալի և գրանցեցին փայլուն հաղթանակներ: Տասը մասնակիցներից յոթը զբաղեցրեցին պատվավոր տեղեր և շրջանին բերեցին 2 ոսկե,…
Սամցխե-Ջավախքում 11 անձ մեղադրվում է մարմնավաճառության ներգրավման մեջ
Ախալցխայում եւ Ախալքալաքում թուրքական սրճարանների եւ ռեստորանների ժամանակավոր սեփականատերերին բացահայտել են մարմնավաճառության ներգրավման գործունեության շուրջ: Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները, վերջի մի շաբաթվա ընթացքում, հետաքննություն անցկացրեցին 9 Թուրքական սրճարաններում և 5 ռեստորաններում, որի նպատակն էր ժամանակավոր սեփականատերերի մարմնավաճառության ներգրավման շուրջ տարվող գործունեության բացահայտումը: Մեղադրյալները Ախալցխայի և Ախալքալաքի ռեստորանների ու սրճարանների 11 սեփականատերերն են: Մեղադրյալներին…
Սամցխե-Ջավախքում սոցիալ-տնտեսական ներուժի մշակման խումբ է սկսելու գործել
Սամցխե-Ջավախքում սոցիալ-տնտեսական ներուժի մշակման խումբ է սկսելու աշխատել։ Խմբի անդամները արդեն անցկացրեցին իրենց առաջին աշխատանքային հանդիպումը Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչությունում, որը ղեկավարում էր տարածաշրջանի նահանգապետ Կախա Սամխարաձեն: Վերոնշյալ խմբում ներկայացված են մարզպետի եւ քաղաքապետի տեղակալները, ինչպես նաև մունիցիպալիտետի տնտեսական եւ տարածաշրջանային վարչությունների ղեկավարները։ Նրանք պատրաստվելու են տարածաշրջանի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարդկային ռեսուրսների, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում առկա…
Ի՞նչ է սպասում Հայաստանի հասարակությունը նոր իշխանություններից
Համաժողովրդական շարժումը, որը համախմբեց աննախադեպ թվով մարդկանց, առաջին հերթին ուներ մեկ գերնպատակ, ինչն էր Սերժ Սարգսյանի հրաժարականը ու ապա ՀՀԿ-ի իշխանական ղեկից հեռացումը։ Հենց դա էր պատճառը, որ ժողովուրդը հավատաց ու միացավ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը եւ համաժողովրդական ընդվզման միջոցով տապալեց ստի ու անարդարության վրա հիմնված ռեժիմը։ Սակայն այս ամենից հետո մեկ անգամ եւս…
«Հայկական տոլմա»-ի փառատոն Ախալցխայում
Մայիսի 16-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայկական Տոլմա» փառատոնը։ Փառատոնը կազմակերպել էր Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Տիկնանց Միությունը նախագահությամբ՝ երեցկին Անահիտ Վարդանյանի։ Փառատոնին մատուցվեց շուրջ 20 տեսակի հայկական տոլմաներ, որոնք մեծ սիրով համտեսեցին բոլոր ներկաները։ Փառատոնը ավելի գունեղ և ուրախ անցկացնելու համար իրենց ելույթներով հանդես եկան Ախալցխայի Հոգևոր…
Ազգային պահակախմբի նվագախումբը համերգով հանդես եկավ Ախալցխայում
Զինված ուժերի ազգային պահակախմբի զինվորական նվագախումբը համերգով հանդես եկավ Ռաբաթի ամրոցում: Միջոցառումը կայացավ Վրաստանի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Զինծառայողները եւ տեղացիները հավաքվել էին նվագախմբին լսելու համար: Զինվորական երգչախումբը հանդես եկավ նաև հայտնի արտասահմանյան ստեղծագործություններով: Վրաստանի անկախության 100-ամյակի առիթով պաշտպանության նախարարությունը բանակի ժողովրդականացման համար անցկացնում է տարբեր միջոցառումներ: Akhaltskha.Net
ԱԽԱԼՑԽԱՑԻՆԵՐԸ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏՈՒՄ
1918 թվականի մայիսը կարող էր դառնալ հայ ժողովրդի պատմության «անդառնալիության» գագաթնակետը։ Թուրքիան շրջափակել էր Արևելյան Հայաստանը բոլոր կողմերից և իր ճանապարհին անխնա ջարդեր տալով առաջանում էր դեպի Երևան, հուսալով վերջնականապես լուծում տալ Հայոց հարցին։ Տիրած լինելով Արևմտյան Հայաստանին, արդեն գրաված լինելով Սարիղամիշը, Ղարսը, Ախայքալաքը, Ալեքսանդրապոլը, նա համոզված էր, որ կկարողանա բնաջնջել նաև մի բուռ մնացած…
Շիրակ Թորոսյանը քվեարկել է ժողովրդի թեկնածուի օգտին հաշվի առնելով նաեւ ջավախքահայության բազմաթիվ հորդորները
Երբ մայիսի 1-ին ՀՀ վարչապետ ընտրելու ժամանակ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Շիրակ Թորոսյանը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին թեկնածությանը, ջավախքահայերը Հայաստանում թե Ջավախքում բողոքի նամակներ գրեցին պատգամավոր Շիրակ Թորոսյանին, որոնց մի մասը տպագրվեց մամուլում եւ սոցիալական ցանցերում։ Տվյալ հարցի շուրջ իրենց տեսակետը հայտնեցին նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործող կրոնական, հասարակական, կրթամշակութային կառույցների ներկայացուցիչները, որոնք բաց նամակով տեղեկացրին հանրությանը,…
«Հայ- վրացական մշակույթը Ջավախքում» խորագրով միջոցառում էր կազմակերպվել Մեծ Խանչալի գյուղում
Մայիսի 10-ին Նինոծմինդայի շրջանի Մեծ Խանչալի գյուղի հանրային դպրոցում կազմակերպվել էր միջոցառում, որը կրում էր «Հայ-վրացական մշակույթը Ջավախքում» խորագիրը: Միջոցառման ընթացքում հնչեցին վրաց և հայ գրողների ստեղծագործություններ, աշակերտները հանդես եկան պարերով և երգերով: Ներկայացրեցին նաև հայկական լավաշը և վրացական գինին: Դարերով ապրելով հարևանությամբ` հայերն ու վրացիներն ունեցել են սերտ համագործակցություն: Հայ-վրացական հարաբերությունները, ինչպես միշտ սերտ…