Կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը: Նա Վիրահայոց թեմի Ծալկայի և տարածաշրջանի հոգևոր հովիվն էր: Տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա…