«Հայկական գաթայի» փառատոն Ախալցխայում

Մարտի 22-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում օրհնությամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերշհ․ Տ․ Վազգեն Եպս․ Միրզախանյանի քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայկական գաթա» փառատոնը, որը տոնվում է մեծ պահքի միջինքին։

Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի Թբիլիսիի պատվիրակությունը Սրբազան հոր առաջնորդությամբ, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն, սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն և մի շարք պաշտոնյաներ եւ հյուրեր։

Միջոցառման ավարտին Սրբազան հայրն իր օրհնության խոսքը փոխանցեց հավատավոր հայորդիներին և օրհնեց հավատացյալների կողմիցպատրաստված գեղեցիկ գաթաները։ «Հայկական գաթա» փառատոնին ներկայացվեց նաեւ Ախալցխայի ավանդական գաթան, որը բոլոր գաթաների շարքում համարվում է ամենահամեղը եւ ունի հատուկ պատրաստման եղանակ:

Օրհնված գաթաները բաժանվեցին ներկաներին։

Akhaltskha.Net