Գարունը՝ հայ մանուկների աչքերով
Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում նկարչական մրցույթ էր կազմակերպվել, որը կրում էր “Գարուն” խորագիրը։ Կրթօջախի սաները մեծ ոգևորությամբ արձագանքեցին ուսուցիչների առաջադրանքին և կտավին հանձնեցին զարթոնք խորհրդանշող տարվա եղանակի գույները, որոնք, ըստ իրենց, ավելի ցայտուն են Հայաստանում, քան Իսպանիայում։ Միջերկրածովյան շուրջամյա մեղմ կլիմա ունեցող Իսպանիայում գարունն այդքան էլ ցայտուն չի ուրվագծվում, ի տարբերություն…