Այսօր Մեծ Պահքի միջինքին է, որը սովորաբար նշվում է Վրաստանի հայկական եկեղեցիներում, որպես «Հայկական Գաթայի» փառատոն։ Ավանդության համաձայն այսօր Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի ունեցավ Գաթայի փառատոն։ Ախալցխայի հավատավոր ժողովուրդը իրենց պատրաստած գաթաները բերեց եկեղեցի։
Մարդիկ մասնակցեցին Խաղաղական Ժամերգությանը, որի ավարտին Ախալցխայի և Բորժոմիի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը օրհնեցին գաթաները և բաժանվեց ներկա հավատացյալներին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում այս տարվա մարտի 7-ը խորհրդանշական է։ Այս օրը Մեծ Պահքի Միջինքն է։