Բորժոմիի քաղաքապետը երեկ դիմել է քաղաքային խորհրդին արտահերթ նիստ գումարելու համար։ Նիստի օրակարգում ընդգրկվելու է մեկ հարց, որը վերաբերվում է աշխատակազմի ցուցակին եւ աշխատավարձերի ավելացմանը։ Սակրեբուլոյի նիստ նախատեսված է անցկացնել մարտի 9-ին, ժամը 12.00-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին չորս անհաջող փորձից հետո Բորժոմիի սակրեբուլոն չէր կարողացել ընդունել որոշում աշխատավարձերի վերաբերյալ։ «Վրացական Երազանք» խմբակցությունը, որը փոքրամասնություն է կազմում Բորժոմիի քաղաքային խորհրդում առաջարկում էր քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի ավելացում։ Ընթացքում «Վրացական Երազանք»-ի տեսակետը մերժվել էր ընդդիմության կողմից, որը Բորժոմիում կազմում է մեծամասնություն։ Քվեարկությանը քաղաքապետարանում հետեւել էր ֆիզիկական ընդհարում քաղաքական ուժերի միջեւ։
Արդեն երրորդ ամիսն է, ինչ աշխատավարձերի հարցով տարաձայնության պատճառով Բորժոմիի քաղաքապետարանում 120 աշխատակից մնում են առանց աշխատավարձի։