Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները․ Ստանո

Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները․ Ստանո

Անկարան իրավունք ունի որոշելու՝ միջազգային որ դաշինքներին միանալ, սակայն Թուրքիան դեռ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է և պետք է հարգի համայնքի արժեքները։ Այդ մասին հայտարարել է Միության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Անկարան մտադիր է միանալ BRICS-ին։   Պետեր Ստանոն շեշտել է՝ ակնկալում են, որ թեկնածու երկրները պետք է համապատասխանեցնեն իրենց արտաքին քաղաքական…

Read More
Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը․ Զելենսկի

Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 180-ը․ Զելենսկի

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Պոլտավայի ուսումնական հաստատություններից մեկին։ Նշվում է, որ ավերվել է հաստատության շենքերից մեկը, մարդիկ հայտնվել են փլատակներում։ Փրկարարներին և բժիշկներին հաջողվել է փրկել 25 մարդու, որոնցից 11-ը դուրս են բերվել փլատակներից: Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Պոլտավայի վրա հարձակման հետևանքով զոհվել է 41…

Read More
Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի զբոսաշրջային նշանակության ճանապարհի վերականգնումը շարունակվում է-Բորժոմիի քաղաքապետ

Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Տաբածղուր գյուղ տանող մուտքի ճանապարհի վերականգնումն ակտիվ փուլում է։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Բորժոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին և նրա տեղակալ Գիորգի Տաբատաձեն։ Բորժոմիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ ծրագրի շրջանակներում ճանապարհի 4,5 կմ հատվածում կկազմակերպվի երկշերտ ասֆալտբետոնապատ, մոտակա ջրահեռացման ուղիներն ու ջրատար խողովակ-կամուրջները։  Նրանց խոսքով, նշված գյուղում առաջին անգամ է իրականացվում ճանապարհային ենթակառուցվածքի…

Read More
Դպրոցներում մեկնարկում է ազգային ուսումնական պլանին ինտեգրված մասնագիտական ​​կրթական ծրագրերի իրականացում

Դպրոցներում մեկնարկում է ազգային ուսումնական պլանին ինտեգրված մասնագիտական ​​կրթական ծրագրերի իրականացում

Վրաստանի հանրային դպրոցներում իրականացվում են մասնագիտական ​​կրթական ծրագրեր։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է հրապարակված հայտարարության մեջ, մասնագիտական ​​կրթական ծրագրերը կիրականացվեն Վրաստանի ողջ տարածքում որպես փորձնական ընտրված 20 հանրակրթական դպրոցների հիման վրա։ «Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի նախաձեռնությամբ մասնագիտական ​​կրթության հասանելիությունը մեծացնելու…

Read More
Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է անում հաշվի առնել և կյանքի կոչել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականները․ Ստանո

Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է անում հաշվի առնել և կյանքի կոչել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականները․ Ստանո

ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանում անցած խորհրդարանական ընտրությունը, որի արդյունքներով հերթական անգամ հաղթել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը:   Պետեր Ստանոն մեջբերել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը, որի համաձայն՝ ընտրությունը տեղի է ունեցել քաղաքական և իրավական սահմանափակումների միջավայրում՝ բացառելով բազմակարծությունը և իրական մրցակցությունը:    «Նկատվել են լուրջ խախտումներ, հատկապես՝ ձայների հաշվարկի ժամանակ: Նաև…

Read More
Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների հետապնդումը խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ է․ Amnesty International

Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների հետապնդումը խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ է․ Amnesty International

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ազատ արձակել Բահրուզ Սամեդովին և Ադրբեջանի կառավարության մյուս քննադատներին, որոնք ենթարկվել են հետապնդումների: Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ ընտրության ֆոնին կազմակերպությունը հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների և ակտիվիստների հետապնդումների մասին: «Նոր տագնապալի ձերբակալությունները չպետք է անուշադրության մատնվեն։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի դա ամենավճռական ձևով։ Վերջին…

Read More
Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան գազատարի նախագիծն այժմ պետական փորձաքննության փուլում է․ Պուտին

Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան գազատարի նախագիծն այժմ պետական փորձաքննության փուլում է․ Պուտին

Ռուսաստանի նախագահը Մոնղոլիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ ռազմական եղբայրությունը, բարիդրացիության և փոխօգնության ավանդույթները կշարունակեն որպես ամուր հիմք ծառայել ռուս-մոնղոլական բարեկամական հարաբերությունների համար։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Ուխնագիյն Խուրելսուխի հետ քննարկել է քաղաքական, տնտեսական, հումանիտար, առևտրի, ներդրումների, էներգետիկ ոլորտներում գործակցության հետ կապված հարցեր, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային ամենահրատապ խնդիրների շուրջ:…

Read More
Էրդողանն Ալիևին շնորհավորել է խորհրդարանի ընտրությունում իշխող կուսակցության հաղթանակի առթիվ

Էրդողանն Ալիևին շնորհավորել է խորհրդարանի ընտրությունում իշխող կուսակցության հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ: Թուրքական տվյալով՝ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին խորհրդարանի արտահերթ ընտրությունում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հաղթանակի առթիվ: Թուրքիայի նախագահը նշել է, թե ընտրությունն անցել է ժողովրդավարական մթնոլորտում:

Read More
Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Netflix-ի հարթակում Կիպրոս թուրքական ներխուժման մասին ֆիլմին

Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Netflix-ի հարթակում Կիպրոս թուրքական ներխուժման մասին ֆիլմին

Netflix-ի հարթակում սեպտեմբերի 20-ից հնարավոր կլինի դիտել «Ֆամագուստա» սերիալը, որը պատմում է Կիպրոս թուրքական ներխուժման երկրորդ փուլի մասին՝ հայտնի որպես «Աթիլա II» գործողություն: Ֆիլմի ցուցադրմանն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարությունը։ ԱԳՆ-ում նշել են, թե փաստերը ներկայացված են խեղաթյուրված, և որ «նման փորձերը միայն ամրապնդում են Թուրքիայի վճռականությունը՝ պայքարելու Կիպրոսի ազգային գործի համար»:

Read More
Ռազմական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի գործակցությունն առանձնահատուկ բնույթ է կրում․ Հասանով

Ռազմական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի գործակցությունն առանձնահատուկ բնույթ է կրում․ Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Բաքվում Իտալիայի դեսպանին: Գերատեսչության տվյալով՝ Զաքիր Հասանովը և Լուկա դի Ջանֆրանչեսկոն քննարկել են երկկողմ հարաբերությունները, ռազմական ոլորտում գործակցության զարգացման հեռանկարը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և այլ հարցերի շուրջ։ Հասանովը նշել է, որ ռազմական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի գործակցությունն առանձնահատուկ բնույթ է կրում և նպաստում երկու երկրների զինված…

Read More
Զելենսկին անդրադարձել է Կուրսկի մարզի ուղղությամբ ընթացող գործողություններին

Զելենսկին անդրադարձել է Կուրսկի մարզի ուղղությամբ ընթացող գործողություններին

Կուրսկի մարզի ուղղությամբ գործողությունների շնորհիվ Ուկրաինան ավելի քան 600 ռուս զինվորականի է գերի վերցրել՝ Զապորոժիեում Նիդերլանդների վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ այդպիսով փոխանակման ֆոնդը համալրվում է և գերեվարված ուկրաինացի զինվորներին վերադարձնելու հնարավորություն է ստեղծվում:   Ուկրաինայի նախագահը կարծիք է հայտնել, որ Կուրսկի գործողությունը կարող է նաև ազդել Պոկրովսկի և…

Read More
Թուրքիայում ամերիկացի զինծառայողներ են հարձակման ենթարկվել

Թուրքիայում ամերիկացի զինծառայողներ են հարձակման ենթարկվել

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նավահանգստային քաղաքում ԱՄՆ Զինված ուժերի երկու զինծառայող բռնության է ենթարկվել թուրք ազգայնական երիտասարդական խմբավորման անդամների կողմից։ Հարձակում կատարածները նրանց մեղադրել են թուրք զինվորների և պաղեստինցիների սպանության և Իսրայելին աջակցելու համար: Իշխանությունների տվյալով՝ ձերբակալվել է 15 կասկածյալ, որոնք Թուրքիայի երիտասարդական միության, ազգայնական ընդդիմադիր «Վաթան» կուսակցության երիտասարդական թևի անդամներ են։ Թուրքիայիում ԱՄՆ դեսպանությունից…

Read More
Մեկնարկել է Պուտինի այցը Մոնղոլիա

Մեկնարկել է Պուտինի այցը Մոնղոլիա

Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա՝ մասնակցելու Խալխին Գոլ գետում ճապոնացիների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Հանդիպման պաշտոնական մասի մեկնարկին Պուտինը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի համար։ Ռուսաստանի նախագահը Խուրելսուխին հրավիրել է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS երկրների գագաթնաժողովին: Մոնոլիայի նախագահն…

Read More
ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը. Միրզոյան

ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Չու Դոնգյուի հետ:   Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ՊԳԿ միջև ընթացիկ համագործակցության և վերջինիս ընդլայնման հարցերի:     Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է ակտիվ քայլեր՝ միտված պարենային անվտանգության ապահովմանը,…

Read More
Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Դեմիրչիլու

Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Դեմիրչիլու

Իրանի ԱԳ նախարարի խորհրդական Մոջթաբա Դեմիրչիլուն հանդիպել է Թեհրանում ՌԴ դեսպանի հետ: IRNA-ի տվյալով՝ Դեմիրչիլուն շեշտել է, որ Իրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը, տարածաշրջանի երկրների միջև գործակցության զարգացմանը և դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:   Նա ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերը և օրինական մտահոգությունները հաշվի առնելու,…

Read More
Խորվաթիան ադրբեջանական գազ ստացող եվրոպական 10-րդ պետությունն է

Խորվաթիան ադրբեջանական գազ ստացող եվրոպական 10-րդ պետությունն է

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն այսօրվանից սկսել է գազ մատակարարել Խորվաթիա: Այդ մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ մատակարարման ծավալները չեն նշվում։ Ընկերության տվյալով՝ Խորվաթիան դարձել է 10-րդ երկիրը, ուր ադրբեջանական գազ է մատակարարվում։ Ադրբեջանական գազի գնորդների թվում են՝ Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան և Թուրքիան։ 2023 թվականին Ադրբեջանը արտահանել է…

Read More
Լավրովը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունների չկատարման մասին

Լավրովը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունների չկատարման մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական hամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, հերթական անգամ պայմանավորվածությունների չկատարման համար մեղադրել հայկական կողմին:  «Եթե Հայաստանի իշխանություններն, առանց Ռուսաստանի մասնակցության, ուղիղ բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ, ապա, ի սեր Աստծո, թող դա անեն»,- ասել է…

Read More
Գերմանիայի արևելքում ընտրության արդյունքները «անհանգստացնող» են. Շոլց

Գերմանիայի արևելքում ընտրության արդյունքները «անհանգստացնող» են. Շոլց

Ձայների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն՝ Գերմանիայում աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD) հաղթել է արևելյան Թյուրինգիա նահանգի խորհրդարանի ընտրությունում։ Ըստ DW-ի՝ AfD-ն ստացել է ձայների 32,8%-ը՝ առաջ անցնելով պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունից (CDU), որը ստացել է ընտրողների 23,6%-ի աջակցությունը։ Սաքսոնիայում, սակայն, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD) զիջել է Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությանը (CDU): AfD-ն ստացել է 30,6%…

Read More
Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը չի ճանաչել խորհրդարանի ընտրությունը և պահանջել է նոր քվեարկություն

Ադրբեջանի «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը չի ճանաչել խորհրդարանի ընտրությունը և պահանջել է նոր քվեարկություն

«Մուսավաթ» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբը հրապարակել է Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքների նախնական եզրակացությունը։ «Ընտրությունն անցել է ազատ և արդար քաղաքական մրցակցության համար ժողովրդավարական միջավայրի բացակայության, բոլոր քաղաքական ուժերի համար հավասար հնարավորությունների, խոսքի, լրատվամիջոցների, արտահայտման, հավաքների ազատության սահմանափակման, սոցիալական ցանցերում լրագրողների, քաղաքական ակտիվիստների, իշխանության քննադատների նկատմամբ ճնշումների ու բռնաճնշումների պայմաններում»,- ասված է փաստաթղթում: «Մուսավաթի» ներկայացուցիչների…

Read More
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացվել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացվել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Միացյալ Թագավորության Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն անցկացրել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մասնակիցները քննարկումների միջոցով ուսումնասիրել են առաջնորդության մոտիվացիայի, մտածողության հմտությունների, հաղորդակցության և կոնֆլիկտների լուծումների վերաբերյալ մի շարք հարցեր: Դասընթացի ավարտին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն…

Read More
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարին

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև առկա բարեկամական կապերին և պաշտպանության ոլորտում համագործակցությանը։ Նշվել է, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը լավ հիմք է ստեղծում Վրաստանի և Հայաստանի միջև գործընկերությունը տարբեր ուղղություններով խորացնելու համար։ Զրույցն անդրադարձել է աշխարհում և…

Read More
Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին

Նիկոլոզ Սամխարաձեն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահին

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և խորհրդարանական պատվիրակության անդամները հանդիպել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և փոխնախագահ, Վրաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում խորհրդարանի մամուլի գրասենյակը։ Ինչպես նշվում է հայտարարության մեջ, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը և…

Read More
Ադրբեջանի խորհրդարանի ընտրության մասնակցությունը կազմել է 37,24 տոկոս

Ադրբեջանի խորհրդարանի ընտրության մասնակցությունը կազմել է 37,24 տոկոս

Ադրբեջանում բոլոր քվեաթերթիկների մշակումից հետո՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը հերթական անգամ հաղթանակ է գրանցել երկրի խորհրդարանի ընտրությունում: Միլլի Մեջլիսում  այն ստացել է 125 մանդատից 68-ը։ Ընդդիմադիր ուժերը միասին ստացել են 11 մանդատ։ Եվս 46 մանդատ ստացել են թեկնածուները, որոնք ներկայանում են որպես անկախ, սակայն, ըստ լրատվամիջոցների՝ աջակցում են իշխանություններին: Ըստ ԿԸՀ-ի՝ մասնակցությունը կազմել է 37,24…

Read More
Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը

Կայացել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստը

Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը: Ողջունելով Հայաստան ժամանած վրացի գործընկերներին` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարևորել է 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն` երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև նիստերի անցկացումը: Կողմերն…

Read More
Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա, հայտնում է РИА Новости-ն։ Ուղևորության ծրագիրը ներառում է բանակցություններ Մոնղոլիայի նախագահ Ուխնագին Խուրելսուխի հետ՝ նեղ և ընդլայնված ձևաչափով, ինչպես նաև մասնակցություն Խալխին Գոլում խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ այցը կտևի երկու…

Read More
Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները. Բայրամով

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության համաձայնագրի իր պատասխան առաջարկները՝ Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Հայկական կողմի ներկայացրած նախագծից դուրս են մնացել մի քանի կարևոր կետեր։ Անցած պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր են»,- նշել է Բայրամովը՝ հավելել՝ «Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք մի տարբերակ,…

Read More
Ադրբեջանի ազգային խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները

Ադրբեջանի ազգային խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները

Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը դիմել է միջազգային հանրությանը` չճանաչել սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները։ Խորհրդի հրապարակած հայտարարությունում նշվում է, որ «սեպտեմբերի 1-ի ընտրության նշանակումը հակասահմանադրական էր, այն անցկացվել է արդար քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում։ Քայլեր չեն ձեռնարկվել իշխող ռեժիմի շահերին հարմարեցված ընտրական օրենսդրությունը փոխելու ուղղությամբ: Իշխանությունները թույլ չտվեցին ԵԽԽՎ պատվիրակությանը դիտորդական…

Read More
Իրակլի Կոբախիձեն և Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Իրակլի Կոբախիձեն և Սուրեն Պապիկյանն ընդգծել են տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։   Հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։   Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների միջև պարբերական շփումների արդյունավետությունը:   Վրաստանի վարչապետը ողջունել է պաշտպանության բնագավառում…

Read More
Ռուսական զորքերը տեղակայված են Պոկրովսկից 10 կմ հեռու. բրիտանական հետախուզություն

Ռուսական զորքերը տեղակայված են Պոկրովսկից 10 կմ հեռու. բրիտանական հետախուզություն

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով ռազմական հետախուզությունը, X-ում հրապարակված գրառման մեջ նշել է, որ ռուսական ցամաքային ուժերը վերջին յոթ օրվա ընթացքում արագացրել են դեպի Պոկրովսկ առաջխաղացման տեմպերը: Այժմ, մեծ հավանականությամբ, դրանք գտնվում են քաղաքի սահմաններից 10 կմ հեռու։ Հետախուզության աշխատակիցները չեն կասկածում, որ ռուսական զորքերը կմտնեն կառուցապատված գոտի, բայց ենթադրում են, որ այդ դեպքում հարձակման…

Read More
Չինական բանկերը ռուսական անուններով մարդկանցից գումար չեն ընդունում

Չինական բանկերը ռուսական անուններով մարդկանցից գումար չեն ընդունում

Չինական մի շարք բանկեր հրաժարվում են միջոցներ ընդունել, «եթե վճարման փաստաթղթերում ռուսական անուններ են նշվում», երկուշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, գրել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով գործարարներին և աղբյուրներին։ Impaya Rus ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Ռազումովսկու խոսքով՝ նույնիսկ պատժամիջոցների տակ չընկնող ռուսական անունները, ՌԴ-ի հետ ցանկացած կապ և անգամ կիրիլիցայով գրությունները կարող են հիմք հանդիսանալ վճարումը չեղարկելու համար:…

Read More