Իրավաբանական Աջակցության Բյուրոն անվճար իրավաբանական ծառայություն է տրամադրում պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին
Դեկտեմբերի 8-ին Ախալցխայի USAID Ժողովրդավարության Ներգրավվածության Կենտրոնում, Իրավաբանական Աջակցության Բյուրոն հասարակությանը ներկայացրեց իրենց կազմակերպության տարեկան զեկույցը։ Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները։ Կազմակերպությունը հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց աջակցությամբ դրական ավարտ ստացած բազմաթիվ դատական գործերի մասին։ Իրավաբանական Աջակցության Բյուրոյի Ախալցխայի բաժնի ղեկավար՝ Դավիթ Զարիձեի խոսքերով՝ իրենց կազմակերպությունը ամբողջ Վրաստանի տարածքով 2007 թվականից…