Նինոծմինդայի շրջանում պաշտոնապես հայտարարվեց նորընտիր ավագանու կազմը
Հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների առաջին փուլի արդյունքներով առաջադրված 64 քաղաքապետից 58-ը ստացան ձայների մեծամասնություն։ Ընտրական օրենսդրության համաձայն նրանք արդեն պետք է ձեռնամուխ լինեն պարտականությունների կատարմանը։ Նոյեմբերի 13-ին Նինոծմինդայի շրջանում պաշտոնապես հայտարարվեց նորընտիր ավագանու կազմը։ Քանի որ <Վրացական Երազանք> կուսակցությունը տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ Նինոծմինդայի շրջանում հավաքել էր առավելագույն ձայնը ՝ընտրողների 75 տոկոսը, ապա…
Ախալցխայի նորընտիր քաղաքային խորհուրդը ընտրել է նախագահ եւ փոխնախագահ
Ախալցխայի վարչական շենքում այսօր տեղի ունեցավ քաղաքային խորհրդի առաջին նիստը: Քաղաքային խորհրդի 33 անդամներից նիստին մասնակցում էին միայն 31-ը: Քաղաքային խորհրդի օրակարգում էր՝ ընտրել սակրեբուլոյի նախագահին եւ փոխնախագահին։ Քաղաքային պատգամավորներից 27-ը քվեարկեցին Գելա Նոզաձեի եւ Իոսիբ Կապանաձեի օգտին: Գելա Նոզաձեն ընտրվեց Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ, իսկ Իոսիբ Կապանաձեն ընտրվեց նրա տեղակալ։ Ընտրության ժամանակ երկու քվեաթերթիկը չեղյալ…
Եթե դուք փող ունեք, կամ գոնե ծանոթ քահանա` միանգամայն կարող եք խուսափել զորակոչից
Վրաստանում համընդհանուր զինապարտություն է գործում: Սակայն եթե դուք փող ունեք, պետք եղած կապեր կոմիսարիատում կամ գոնե ծանոթ քահանա, դուք միանգամայն կարող եք խուսափել զորակոչից: Աղքատների և կապեր չունեցողների բախտն ավելի քիչ է բերում. նրանք մեկ տարով ստիպված են հրաժարվել իրենց սովորական կենսաձևից, աշխատանքից, ընտանիքից և փոխարենը, շատհնարավոր է, ծառայության ավարտից հետո այդպես էլ կրակել սովորած…
Բորժոմիում Վրացական երազանքը նշում է իր հաղթանակը
Բորժոմիի ընտրատեղամասերում ժամը 20.00-ին ընտրողների ընդհանուր թիվը կազմել էր մոտ 52.9%: Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքերով` տեղամասային ընտրական հանձնաժողովները օրվա ընթացքում աշխատել են ըստ պատշաճի: Ընտրատեղամասերում որևէ էական խախտում չէ արձանագրվել: Այսպիսով, Բորժոմիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչ Լեւան Լիպարտիան հավաքելով 55.22%, իսկ ընդդիմադիր Զազա Չաչանիձեն՝ 44. 78%…
Ադիգենի շրջանի Մոխե գյուղում բացվել է ուղղափառ եկեղեցի
Ադիգենի մունիցիպալիտետի Մոխե գյուղում Սուրբ Անդրեասի անվան եկեղեցի է բացվել: Սինոդի անդամների հետ միասին ուղղափառ եկեղեցու բացումը իրականացրեց Ախալցխայի և Տաո-Կլարջեթիի մետրոպոլիտը: Տոնական ծառայությունից հետո Մոխե գյուղում համերգ տեղի ունեցավ: Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման եւ եկեղեցական թեմի ներկայացուցիչները: Համերգին մասնակցում են «Մետեխի», «Ալեգրո» եւ «Էրիսիոնի» պարային եւ վոկալի համույթները: Տաճարում ծառայելու են երկու ուղղափառ…
Պետք է սովորենք ասել շնորհակալություն
Վրաստանում հոկտեմբերին ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրը փոխել է մոտեցումը քաղաքացիության հարցում։ Նոր սահմանադրությունն առավել ազատական մոտեցում է որդեգրել Վրաստանի քաղաքացիության հարցում: Փոփոխված սահմանադրության համաձայն, Վրաստանի քաղաքացիները չեն զրկվելու երկրի քաղաքացիությունից ստանալով այլ երկրի քաղաքացիություն։ Այս խնդիրը առավել ակտուալ էր Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ապրող հայերի համար, ովքեր Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների մեկնելու համար ձեռք էին բերել Հայաստանի…
Վրաստանում այլեւս չի արգելվի երկքաղաքացիությունը
Վրաստանի՝ հոկտեմբերին ընդունված սահմանադրությամբ փոխվել են մոտեցումները վրացական քաղաքացիության հարցում. նոր սահմանադրությունն առավել ազատական մոտեցում է որդեգրել Վրաստանի քաղաքացիության հարցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է news.am-ը հղում անելով Georgia Online կայքին: «Մասնավորապես, այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիութունն ավտոմատ չի կորում, ինչպես սահմանված էր Սահմանադրության նախորդ տարբերակում», – լրագրողներին…
Ախալցխայի թուրքական բառերից մեկում մարմնավաճառության համար սենյակ հատկացնելու մեղադրանքով անձ է ձերբակալվել
Ներքին գործերի նախարարության տարածած տեղեկության համաձայն, Սամցխե-Ջավախքի ոստիկանության հետախուզական բաժանմունքի աշխատակիցները, Ախլցխայում 1958 թ-ի ծնված Մ.Ի.-ին են ձերբակալել: Ինչպես հաղորդվում է մամլո հաղորդագրության մեջ, հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը իրեն պատկանող թուրքական բարի մի մասում, քաղաքացիներին մարմնավաճառության համար սենյակ էր հատկացնում: Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների, իրավապահները հարցաքննել են բարի անձնակազմին որպես վկաներ: Հետաքննությունը ընթանում…
Քաղաքացիները պահանջում են փակել հասարակաց տները եւ թուրքական ռեստորանները
Ախալցխա-Թբիլիսի մայրուղու վրա երեկ երեկոյան հավաքվել էին մոտ 70 տեղացիներ: Տուժած Գրիգոլ Կապանաձեի հարազատները պահանջում էին փակել թուրքական ռեստորանները եւ հասարակաց տները: Բողոքի հանրահավաքի պատճառը Գրիգոլ Կապանաձեի եւ նրա ընկերների ձերբակալությունն է: Խնդիրը նրանում է, որ մի քանի օր առաջ կեսգիշերին Տավառնի թաղամասի այսպես կոչված սրճարաններից մեկում դեպք է տեղի ունեցել: Չորս երիտասարդ տղամարդ փորձել…
Հանրագիտակ մարդ, կենդանի քայլող հանրագիտարան. Կայացավ Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումը. Լուսանկարներ
ՀՀ գիտությունների ազգային ակադեﬕայում տեղի ունեցավ գրող, հրատարակիչ, հասարակական գործիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր, ՀՀ ԳԱԱ Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսությունը: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն ընթերցեց ՀՀ ԳԱԱ ուղերձը, որում մասնավորապես նշված էր. «Այսօր արդեն իրականություն են համապարփակ և բազմաթիվ թեմատիկ…
Նորընտիր քաղաքապետերը կսկսեն աշխատանքը նոյեմբերի 12-ից
Ինքնակառավարվող քաղաքների և համայնքների քաղաքապետերը, ովքեր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլում տարան հաղթանակ, աշխատանքի կանցնեն նոյեմբերի 12-ից: Սամցխե-Ջավախքի 6 մունիցիպալիտետներում նոյեմբերի 12-ից իրենց աշխատանքը կսկսեն միայն հինգը: Բացառություն է կազմում միայն Բորժոմին։ Ախալցխայում նոյեմբերի 12-ից իր աշխատանքը կսկսի Զազա Մելիքիձեն, Ադիգենիում՝ Զաքարիա Էնդելաձեն, Ասպինձայում՝ Ռոստոմ Մագռաքվելիձեն, Ախալքալաքում` Յուրիկ Ունանյանը եւ Նինոծմինդայում`Անիվարդ Մոսոյանը: Վեց մունիցիպալիտետներից…
Ցերեկույթ` նվիրված Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին
Նոյեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն: Ցերեկույթին ներկա էին «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, խորհրդի անդամներ Սերգեյ Վանցյանը, Գագիկ Վարդերեսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՋԱՀ-ի համահիմնադիր Աշոտ Մելքոնյանը, հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Մկոյանը, մտավորականներ, պաշտոնյաներ և այլ բարձրաստիճան հյուրեր:…
Պուտինը չէր համաձայնել, որովհետև դա Թուրքիայի վերջն էր նշանակում
Թուրքական Haberturk թերթին տված հարցազրույցում քաղաքագետ, Կրեմլի գաղափարաբաններից Ալեքսանդր Դուգինը նշել է, որ Թուրքայի և ՆԱՏՕ-ի դաշնակցությունը մոտենում է ավարտին: Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձել է դաշնակցել թե մուսուլմանների, թե Արևմուտքի հետ, սակայն դրա արդյունքը ռազմական հեղաշրջման փորձն էր: Դուգինը նշում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի փորձում Թուրքիային իր կողմը քաշել, այլ…
Ախալքալաքի սակրեբուլոյում «Վրացական երազանք»-ից կլինի 31, իսկ ընդդիմությունից՝ 7 պատգամավոր
Ախալքալաքի քաղաքային խորհուրդը, որը բաղկացած է 38 պատգամավորից, կունենա 31 պատգամավոր «Վրացական երազանք» կուսակցությունից եւ 7 պատգամավոր ընդդիմությունից: Ընդդիմադիր կուսակցությունները սակրեբուլոյում կլինեն 3: Սամցխե-Ջավախքի քաղաքային խորհուրդներից ամենաշատ պադգամավորը լինելու է Ախալքալաքում։ 38 անդամից 23-ը մեծամասնական եւ 15 համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են: Այսպիսով, ընդհանուր առմամբ քաղաքային խորհուրդը բաղկացած կլինի չորս կուսակցություններից «Վրացական երազանք», «Եվրոպական Վրաստան»,…
Ռուս պատգամավորները մտադիր են Հայաստանի դեմ հայց ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների, Ռուսաստանի Հանրային պալատի անդամների, փորձագետների և իրավաբանների խումբը միավորվում են աշխատանքային խմբում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի համար դիմում պատրաստելու նպատակով: Այս մասին հայտնում է Report-ը: «Երկրների թվում, որոնց դեմ պահանջներ կներկայացվեն ՄԱԿ-ի Միջազգային դատարանում, Հայաստանն էլ է: Հենց Հայաստանում գնալով ավելի հաճախ են հարցնում՝ արդյոք Գարեգին Նժդեհի և Դրաստամատ Կանայանի հիշատակի հավերժացումը ֆաշիզմի…
Հայաստանի հակազդելու ժամանակն է. Հարցազրույց Հայկ Բալանյանի հետ
Օրերս գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին: Տարածաշրջանային նոր զարգացումների և Հայաստանին ու Ջավախքին սպասվող մարտահրավերների մասին Hayacq.com-ը զրուցեց վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ: -Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումը կարելի՞ է արդյոք դիտարկել տարածաշրջանում զուտ որպես տնտեսական գործոն: -Այդ ծրագիրը հենց սկզբից նախատեսվել էր որպես քաղաքական գործոն՝ նպատակ ունենալով մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանի տրանսպորտային նախագծերից: Բացի այդ, երկաթուղին թույլ կտա ամրապնդել Ադրբեջան-Թուրքիա կապը՝ մասնավորապես…
Ջավախքցիների շրջանում տարակուսանք կա առաջնորդական փոխանորդության հետագայի հանդեպ. Արտյուշ Գրիգորյան
Haydzayn.am-«Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողովի ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հայտնել է առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի՝ աշխատանքից ազատման որոշման մասին, և, ըստ պաշտոնական հաղորդագրության, փոփոխությունը պայմանավորված է կադրային և կառուցվածքային փոփոխություններով»,-«Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը: Վերջինս նշեց, որ ձևավորվել է այնպիսի կարծիք, թե առաջնորդական…
Որևիցե օրինական միջոց չկա, որով արգելեն հայկական բեռների տեղափոխումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով․ Վահագն Չախալյան
Ջավախահայ քաղաքական-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի խոսքով՝ Հայաստանի նախկին իշխանություններն օգնել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործմանը: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց, որ 2006 թվականին իր ձերբակալումով սկիզբ դրվեց այդ երկաթգծի կառուցման հեռանկարին: «Այն ժամանակ ջավախահայությունը շատ ուժեղ էր՝ «Միասնական Ջավախքի» շնորհիվ, կկարողանար կանխեր երկաթգծի կառուցումը, սակայն, եղավ այն, ինչ եղավ: Փաստ է, որ իմ ձերբակալությունը նպաստեց, որ…
Էդուարդ Էնֆիաջյան․Ես կանվանեի Ախալցխան հայ-վրացական բարեկամության օրինակելի քաղաք
Akhaltskha.Net -ի հարցազրույցը Արցախյան ազատամարտիկ, հայկական բանակի նախկին սպա, ԱՄՆ-ի «Գեոպոլիտիկ» ակումբի համանախագահ, ԱՄՆ-ի «Հայդուկ» միության անդամ՝ Էդուարդ Էնֆիաջյանի հետ։ Պրն․ Էնֆիաջան սկսենք նրանից, որ դուք ծնունդով Ախալցխացի եք։ Գիտենք, որ ձեր մանկությունը անցկացրել եք Ախալցխայում եւ այսօր էլ ձեր կապերը չեք խզել Ախալցխայի ու ախալցխացիների հետ։ Այդ իսկ պատճառով ուզում ենք ձեզանից լսել թե…
Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջավախքի առաջնորդական փոխանորդությանը
Բավականին վերջերս հայտնի դարձավ, որ Բաբկեն Վարդապետ Սալբյանը Ջավախքում 16 տարվա ծառայությունից հետո հեռացվել է Ջավախքի առաջնորդական փոխանորդի պաշտոնից։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ակնարկ կա, որ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անձամբ է ղեկավարելու Ջավախքի առաջնորդական փոխանորդությունով, կամ ընդհանրապես չեղարկելու է այն, ինչը մի շարք հարցեր է առաջացնում Սամցխե-Ջավախքի հայ ազգաբնակչության համար։ Այս հարցերը ավելի…
Բակուրիան-Ախալքալաք ճանապարահատվածը կասֆալտապատվի
Համաշխարհային բանկի հովանավորությամբ սկսվում է 15 շրջաններում ճանապարահատվածների վերականգման ծրագիրը, որի ընդհանուր երկարությունը պետք է կազմի100 կմ: Սրանք են՝ Կախեթին, Շիդա Քարթլին, Քվեմո Քարթլին, Մցխեթա-Մթիանեթին, Սամցխե-Ջավախքը, Ռաճան և Սամեգրելոն: 4 մասի բաժանված ծրագիրը վերբերվում է հիմնականում ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը: Ծրագրում ընդգրկված ճանապարհները վերջի 25-30 տարվա ընթացքում չեն վերանորոգվել: Այդ ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախքում վերանորոգվելու է մեկ…
Արևմուտքը նախազգուշացնում է թյուրքական երկրներին
Թուրքիան պետք է պատրաստ լինի հետևանքներին, եթե գնի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդի ղեկավար գեներալ Պետր Պավելը, հայտնում է Defense News-ը: Նրա խոսքով, Ս-400-ի գնումը թույլ չի տա Անկարային դառնալ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանական համակարգերից որևէ մեկի մասը և կարող է այլ տեխնիկական սահմանափակումների հանգեցնել: «Ինքնիշխանության սկզբունքները, անշուշտ, առկա են…
Արարատ Ղուկասյան․Կատալոնիային այս արկածախնդրությանը դրդեցին բազում կաշառակերության փաստերը
Akhaltskha.Net-ը Կատալոնիայի անկախության հռչակման թեմայի շուրջ զրուցեց Իսպանիայի «Արարատ» միության նախագահ, «Վալենսիայի Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Արարատ Ղուկասյանի հետ։ Պրն․Ղուկասյան, այսօր Կատալոնիայի ինքնավար հանրապետության խորհրդարանը անկախության հանրաքվեից հետո գրեթե մեկ ամիս անց հռչակեց անկախություն: Ձեր կարծիքով ի՞նչ սպասելիքով էր պայմանավորված Կատալոնիայի կողմից այդ հարցի երկարաձգումը եւ ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ Իսպանիայի պետականության համար։ –…
Նինոծմինդայի շրջանում ավարտին են հասցվել մարզադաշտերի շինարարական աշխատանքները
Վերջին տարիներին երիտասարդների առօրյան ավելի ակտիվ դարձնելու, հետագայում շրջանում լավ մարզիկներ ու չեմպիոններ ունենալու և սպորտի զարգացման նպաստելու նպատակով Նինոծմինդայում կառուցվում են սպորտդպրոցներ, մարզադաշտեր և մարզասրահներ։ Նոր մարզական օբյեկտների կառուցումը նպաստում է շրջանում սպորտային կյանքի ակտիվացմանը, այդ նպատակով էլ մարզադահլիճների կառուցման աշխատանքներ են նախատեսվում նաև շրջանի այն գյուղերում, որտեղ սպորտային կյանքն համեմատաբար ավելի պասիվ է։…
Համշենի Խոպա քաղաքում Թուրքիայի ոստիկանները ձերբակալել են ընդդիմադիր կին բլոգերի
Երկու օր առաջ ուշ գիշերով Համշենի Խոպա քաղաքում Թուրքիայի ոստիկանները ձերբակալել են սոցիալական ցանցերում ակտիվ գրառումներ կատարող համշենահայ Նուրջան Վաիչին։ Նուրջան Վաիչը ընդդիմադիր հայացքներով բլոգեր կին էր, ով մշտապես Թուրքիայի իշխանություններին քննադատող գրառումներ էր կատարում իր էջում։ Նուրջան Վաիչը հաճախակի գրառումներ էր կատարում դատապարտելով Թուրքիայի ներսում աճող ֆաշիզմի դրսեւորումները, որոնք վերջին շրջանում հալածանքի կոչեր էին…
Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը օգնություն տրամադրեց 24 կարիքավոր ընտանիքի
Akhaltskha.Net-Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը սոցիալական ծրագրերի շրջանակներում Սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը օգնություն տրամադրեց 24 կարիքավոր ընտանիքների։ Հոգեւոր տեսչության օգնության փաթեթի մեջ հիմնականում մտնում է սննդամթերք, սակայն 4 ընտանիքի տեսչությունը տրամադրեց բուժման համար նախատեսված դրամական օգնություն։ Ծրագրի շրջանակներում Ախալցխայի հոգեւոր տեսչությունը երկու կարիքավոր ընտանիքի տրամադրեց դրամական օգնություն։
Սամցխե-Ջավախքում տեղական ընտրությունների ժամանակ հաղթած քաղաքապետների ցուցակը
Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն Սամցխե-Ջավախքում հաղթել է իշխող կուսակցությունը: Ամբողջ Վրաստան տարածքով բարձր ձայներ ստացած քաղաքական կուսակցությունների առաջին հնգյակը հետեւյալն է՝ «Վրացական երազանք` Դեմոկրատական Վրաստան »- 55.69% «Միասնական ազգային շարժում» – 16.99% «Բաքրաձե, Ուգուլավա – Եվրոպական Վրաստան» – 10.51% «Վրաստանի հայրենասերների դաշինք» – 6,54% «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն» – 3.28% Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ընտրված քաղաքապետների ցանկը հետեւյալն է․ Ախալցխա – Զազա Մելիքիձե – 69.24% Ախալքալաք – Յուրի Անանյան 58.62% Նինոծմինդա – Անիվարդ Մոսոյան-75.35% Ադիգենի – Զաքարիա Էնդելաձե 60.51% Ասպինձա – Ռոստոմ Մագրաքվելիդզե- 56.4 Ինչ…
Ախալցխայում ընտրությունների արդյունքները արդեն հայտնի են
Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում, Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել է «Վրացական երազանքը»: Քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն ստացել է ձայների 69 տոկոսը: «Վրացական երազանք»ի թեկնածուն «Եվրոպական Վրաստան» ի թեկնածուին հաղթել է 34 տեղամասում: Վաժա Չիտաշվիլին 20 ձայնով ավել հաղթել է միայն Վալեի 9-րդ ընտրատեղամասում: Իշխող կուսակցությունը 66 տոկոսով հաղթում է ընտրություններին՝ համամասնական համակարգով: «Վրացական…