Ես ճնշվողի նմա՞ն եմ, կարող եմ միայն ճնշել. Շիրակ Թորոսյանը՝ Արմեն Աշոտյանին

Ես ճնշվողի նմա՞ն եմ, կարող եմ միայն ճնշել. Շիրակ Թորոսյանը՝ Արմեն Աշոտյանին

Armtimes.com-«Հայկական ժամանակ»-ն այսօր հրապարակել է պատգամավորների ցանկ, ովքեր համաձայն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի դեկտեմբերին անցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: Ի դեպ, նրանց մի մասը ՀՀԿ խմբակցության պատգամավորներ են, որոնք մայիսի 8-ից չեն համագործակցում ՀՀԿ-ի հետ: ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այդ պատգամավորների վրա ճնշումներ են եղել, ինչն…

Read More
Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում տեղի ունեցավ 1+4 ծրագրի այս տարվա շնորհանդեսը

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանում տեղի ունեցավ 1+4 ծրագրի այս տարվա շնորհանդեսը

Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում տեղի ունեցավ 1+4 ծրագրի շնորհանդեսը, որը ներկայացրեց քաղաքացիական ինտեգրման բաժնի ղեկավար Էլիսո Լոմիձեն: Հանդիպումը կազմակերպվել էր հատուկ 1+4 ծրագրի մասնակից ուսանողների համար: Ծրագրի նպատակն է երիտասարդների աշխատանքով ապահովելը և ինտեգրելը վրաց հասարակության մեջ: 1+4 կրթական ծրագրի մասնակիցները կկարողանան մեկից մինչեւ վեց ամսվա փորձ ձեռք բերել պետական ​​հաստատություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ այլ…

Read More
Ընտրությունները ազգային փոքրամասնությունների աչքերով

Ընտրությունները ազգային փոքրամասնությունների աչքերով

Ընտրություններից առաջ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը հայերեն լեզվով հարցազրույց է տվել Ախալցխայի վրացական tv9 ալիքին։ Հարցազրույցի տեսագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։  

Read More
«Անհոգ-իրադրային» անվտանգության քաղաքականության վտանգը

«Անհոգ-իրադրային» անվտանգության քաղաքականության վտանգը

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ «Առավոտ»-ի ռուսական տարբերակի խմբագիր Երևան   Theanalyticon.com 2014- թվականից սկսած քաղաքակիրթ աշխարհը բարձր գին է վճարում հետխորհրդային շրջանում քաղաքական գործիչների մի ողջ սերնդի ցուցաբերած անհոգության համար։ Նաև ակնհայտ է դարձել, որ վերջնահաշիվն անսահմանորեն մեծ է։ 2014թ. սեպտեմբերին, երբ Եվրոպայում Հիտլերից հետո առաջին անգամ մի պետություն բռնազավթեց մյուս պետության տարածքը, ԱՄՆ Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած…

Read More
Ախալցխայում Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն

Ախալցխայում Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին Ախալցխայի հայկական գերեզմանատանը Շառլ Ազնավուրի նախնիների շիրիմի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն։ Հոգեհանգստյան արարողությունը կատարեց Ախալցխայի հոգեւոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը։ Մարդիկ ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի նախնիների շիրիմին։ Ախալցխայի հասարակության հետ միասին հոգեհանգստյան արարողությանը ներկա էր նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Կոպաձեն։ Պատգամավորը իր խոսքում նշեց, որ Ազնավուրի կորուստը ցավ է ոչ…

Read More
Նինոծմինդայում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված հանճարեղ շանսոնյեին

Նինոծմինդայում տեղի ունեցավ հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված հանճարեղ շանսոնյեին

Հոկտեմբերի 4-ին Նինոծմինդայի սբ. Սարգիս եկեղեցում Տեր Արմաշ քահանա Պողոսյանը մատուցվեց հոգեհանգստյան Պաշտոն՝ նվիրված հանճարեղ շանսոնյեի հիշատակին և հոգու հանգստությանը: Եկեղեցում շրջանի ղեկավարներն էին, պատգամավորներ, քաղաքապետարանի աշխատակազմը, հիմնարկ – ձեռնարկությունների ծառայողներ, կրթության և մշակույթի աշխատողներ, հանրության ներկայացուցիչներ: Հավարտ Հոգեհանգստի, Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված խոսքով հանդես եկավ ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ, Ռաֆայել Ջավախ կենտրոնի տնօրեն Ժորա…

Read More
Ախալքալաքցիները հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը 04.10.2018 . Ախալքալաք

Ախալքալաքցիները հարգել են Շառլ Ազնավուրի հիշատակը 04.10.2018 . Ախալքալաք

հոկտեմբերի 4-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեցին հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի…

Read More
Թբիլիսահայերը ծաղիկներ են խոնարհել Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Թբիլիսահայերը ծաղիկներ են խոնարհել Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Aliq.ge-Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին մի խումբ թբիլիսահայեր այցելել են Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իրենց ցավակցություն հայտնելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նրանք ծաղիկներ են խոնարհել և մոմեր վառել Ֆրանսիայի դեսպանատան մոտ։ Ներկաներին դիմավորել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալը՝ նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների հետ այսօր…

Read More
Ախալցխացիները ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի հիշատակին

Ախալցխացիները ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի հիշատակին

Հոկտեմբերի 2-ին Ախալցխայի շրջանի մի խումբ բնակիչներ բարձրացան Ռաբաթի ամրոց եւ Շառլ Ազնավուրի աստղի մոտ ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին։ Մարդկանց վիշտը ու կորուստը մեծ էր, քանզի Ազնավուրը մեծ հայ եւ համաշխարհային նշանակության աստղ լինելուց բացի նաեւ արմատներով Ախալցխացի էր ու տվյալ քաղաքի պատվավոր քաղաքացի։ «Ազնավուրը այնպիսի մարդ էր, որ ամբողջ աշխարհի համար է սուգ եւ…

Read More
Մահացել է Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը

Մահացել է Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը

Իննսունչորս տարեկանում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Այդ մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Լրատվամիջոցների տեղեկությամբ Ազնավուրը մահացել է լոգարանում` սրտի կանգի պատճառով: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել է…

Read More
Ռաբաթի ամրոցի տարածքում նշեցին «Եվրոպայի օրը»

Ռաբաթի ամրոցի տարածքում նշեցին «Եվրոպայի օրը»

Սեպտեմբերի 29-ին Ախալցխայի բերդի տարածքում նշվեց «Եվրոպայի օրը»: Միջոցառումները մեկնարկեցին 12.00-ին եւ տեւեցին մի քանի ժամ։ Երեխաների համար տարբեր սրահներ էին բացվել, որտեղ նրանք սկզբում ստանում էին անձնագիր եւ անցնելով տարբեր սրահներով եւ լրացնելով եվրապական երկրների մասի հարցերի պատասխանները ստանում նվերներ, թռուցիկներ եւ օրվա խորհրդանիշ դրոշակներ։ Մասնակիցներին բերդի տարածքում հյուրասիրում էին անվճար պաղպաղակներ եւ այլ…

Read More
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու մասին

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին վարչապետն ասել է« ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ: «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք,…

Read More
Ախալցխացիները ուխտագնացության մեկնեցին Արեւմտյան Հայաստան

Ախալցխացիները ուխտագնացության մեկնեցին Արեւմտյան Հայաստան

Սեպտեմբերի 25-ին Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգշ․ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի, Նինոծմինդայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տ․ Արմաշ քհն․ Պողոսյանի առաջնորդությամբ և հոգևոր տեսչության բարերար՝ Մանվել Թորոսյանի հովանավորությամբ շուրջ 40 հավատացյալներ ուղևորվեցին դեպի Արևմտյան Հայաստան։ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու ուխտավորներն առաջինն այցելցին Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո), որից հետո ուղևորվեցին դեպի Կարս։ Այցելեցին Կարսի…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ-ից ժամանած հյուրերի հետ

Ախալցխայի քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ-ից ժամանած հյուրերի հետ

Ախալցխայի քաղաքապետ Զազա Մելիքիձեն, առաջին տեղակալ Գուրամ Մելիքիձեն եւ տեղակալ Ռուբեն Կարապետյանը հանդիպեցին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ Ադամ Շմիդթի ժողովրդավարական կառավարման գրասենյակի ղեկավարների հետ: Հանդիպումը ընթացքում Քաղաքապետարանի աշխատակիցները տեղեկատվություն են տրամադրել իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Հյուրերի հետ քաղաքապետարանի ներկայացուցիչները  նաեւ  խոսել են այն մասին, որ Ախալցխայի քաղաքապետարանը հասել է թափանցիկության եւ հաշվետու է…

Read More
Գումբուրդո գյուղի բնակիչները ընդդեմ դպրոցի տնօրենի

Գումբուրդո գյուղի բնակիչները ընդդեմ դպրոցի տնօրենի

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի դպրոցի շուրջ վերջին օրերին ծավալվում են բուռն գործողություններ, որոնք ամբողջ շրջանի ուշադրությունը սեւեռել են տվյալ գյուղի դպրոցի վրա։ Խոսքը այն մասին է, որ գյուղի դպրոցի ծնողները աշակերտների հետ միասին պահանջում են տնօրեն Արմեն Պոլորչյանի հրաժարականը։ Ծնողների ու գյուղի հասարակ բնակիչների խոսքերով տնօրենը մի քանի մարդկանց անուններով հավաքարարի համար նախատեսված աշխատավարձեր է…

Read More
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ զորակոչիկների համար ԶՈւ-ում մեկնարկում է վրացերենի դասընթաց

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ զորակոչիկների համար ԶՈւ-ում մեկնարկում է վրացերենի դասընթաց

Վրաստանի զինված ուժեր զորակոչված էթնիկ փոքրամասնությունների համար այսօրվանից մեկնարկում է վրացերեն լեզվի ուսուցման ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge հայալեզու կայքը հղում անելով Վրաստանի Պաշտպանության նախարարությունը: Դասընթացները, որոնք կվարեն Զուրաբ Ժվանիայի անվան հանրային կառավարման դպրոցի ուսուցիչները, կանցկացվեն «Խցիսի» 1-ին բրիգադի դաշտային վերապատրաստման բազայում: Երկրի պետական լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են ազգությամբ 82 ադրբեջանցի և 41…

Read More
Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը ՄԱԿ-ի ամբիոնից. Երևանի կտրուկ պատասխանը Բաքվի ռազմատենչությանը

Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը ՄԱԿ-ի ամբիոնից. Երևանի կտրուկ պատասխանը Բաքվի ռազմատենչությանը

Նիկոլ Փաշինյանը ծավալուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում, որի ընթացքում անդրադարձ է կատարել նաև ԼՂ խնդրին։ Հայաստանի վարչապետը վերահաստատել է Հայաստանի կառավարության ծրագրային առաջնահերթությունը և ասել է, որ Արցախի կարգավիճակն ու անվտանգությունը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն են բանակցությունների գործընթացում, և հաստատել է Հայաստանի հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը։ «Ռազմական միջոցներով հակամարտության կարգավորման ցանկացած…

Read More
Ախալցխայում օգոստոսի 10-ին 78 ամյա կնոջը թալանած անձը ձերբակալված է

Ախալցխայում օգոստոսի 10-ին 78 ամյա կնոջը թալանած անձը ձերբակալված է

Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները Սամցխե-Ջավախքի Ախալցխա քաղաքում օգոստոսի 10-ին տեղի ունեցած կողոպուտի փաստով 1995 թ. ծնված անձ են ձերբակալել։ Ձերբակալված անձին հայտնաբերել են Թբիլիսիում։ Նրան սպառնում է 8-10 տարի ազատազրկում։ Հետաքննության համաձայն այս տարվա օգոստոսի 10-ին քաղաք Ախալցխայի Քեթեւան Դեդոփլիս փողոցի վրա գիշերով կողոպուտի ու ծեծի ենթարկված 78 ամյա կնոջը 400 լարի գումար թալանել…

Read More
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն Թբիլիսիում

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի Երիտասարդության ազգային պալատի հայելապատ դահլիճում, որտեղ 100 տարի առաջ հռչակվել էր Հայաստանի առաջին Հանրապետությունը, տեղի ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպած պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին։ Ընդունելությանը ներկա էին Վրաստանի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, մի քանի տասնյակ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, հայ և վրացի մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։Իր խոսքում Վրաստանում…

Read More
Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում մեկնարկեց «Պետական ​​լեզվական քաղաքականությունը եւ Սամցխե-Ջավախքի օնոմաստիկան» խորագրով գիտաժողովը

Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում մեկնարկեց «Պետական ​​լեզվական քաղաքականությունը եւ Սամցխե-Ջավախքի օնոմաստիկան» խորագրով գիտաժողովը

Սեպտեմբերի 22-ին, Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանում, Գիտության եւ նորարարությունների փառատոնի շրջանակներում մեկնարկեց «Պետական ​​լեզվական քաղաքականությունը եւ Սամցխե-Ջավախքի օնոմաստիկան» պետական ​​գիտաժողովը: «Այսօր մենք մի հետաքրքիր կոնֆերանս ենք անցկացրել, եւ մենք ծանոթացել ենք ամենակարեւոր տեղեկատվությանը։ Միեւնույն ժամանակ, կարծում եմ, կազմակերպիչները ճիշտ որոշում են կայացրել միջոցառման անցկացնել Սամցխե-Ջավախքում, որպեսզի  նաեւ կոնպետենտ հասարակությունը հետաքրքրվի այս շրջանի բազմազան պատմությունով։ Նման գիտական…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հաշմանդամ երեխաներին տրամադրեց մեկ տոննա կարտոֆիլ և մանկական խաղադաշտ

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հաշմանդամ երեխաներին տրամադրեց մեկ տոննա կարտոֆիլ և մանկական խաղադաշտ

Սեպտեմբերի 21-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, հոգևոր տեսուչ՝ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ այցելեցին,  քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոց, որը նախատեսված է հաշմանդամ երեխաների համար։ Դպրոցում սովորում են թվով 40 երեխաներ, ովքեր նաև գիշերում են այնտեղ։ Հոգևոր Տեսչությանը դիմավորեցին սոցիալական, բժշկական, սպորտի և երիտասարդական կոմիտեի նախագահ Համբարձում Բաբոյանը, սակրեբուլոյի նախագահ Գելա Նոզաձեն, սակրեբուլոյի փոխնախագահ Իոսեբ Կապանաձեն,…

Read More
Բորժոմիում կայացավ  Վրաստանի և Չինաստանի Ձիանգսի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցման զարգացման 3-րդ համաժողովը

Բորժոմիում կայացավ Վրաստանի և Չինաստանի Ձիանգսի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցման զարգացման 3-րդ համաժողովը

Բորժոմիում կայացավ  Վրաստանի և Չինաստանի Ձիանգսի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցման զարգացման 3-րդ համաժողովը։ Նշված հանդիպումը  կազմակերպված էր «Գործընկերության հիմնադրամ»-ի և Չինաստանի Ժողովրդական հանրապետության «Միջազգային առևտրի խթանման խորհուրդ»-ի կողմից: Միջոցառման նպատակն էր երկու երկրների միջև  համագործակցության խորացումը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և փորձառության փոխանցումը: Նաև քննարկվեցին Չինական-Վրացական բիզնես հարաբերությունների հեռանկարները, Վրաստանի նշանակությունը Մետաքսյա ճանապարհի ծրագրում և Ձիանգսի…

Read More
Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի

Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի

Ցամաքով ցորենի տեղափոխումը թույլատրելի կլինի մեկ տարի: Այս մասին հայտնի է դարձել ֆինանսների նախարարի և ակցիայի մասնակիցներից մեկի, Ջանո Ամղոլաձեի հետ հանդիպման ավարտից հետո: «Մենք հաշվի ենք առել վարորդների կարծիքը և վիճակը, կայացրել ենք որոշում, որ հետաձգենք մեկ տարով: Մի տարի հետո կլինի այլ տիպի սահմանափակում, որը կքննարկենք վարորդների հետ խորհրդակցությունից հետո»,- հայտարարել է Իվանե…

Read More
Վրաստանի տարածքով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ

Վրաստանի տարածքով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ

Վրաստանի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։ Այս մասին հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։

Read More
Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը պետք է չեղարկվի. Թբիլիսիում, Հրվ․ Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

Ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքը պետք է չեղարկվի. Թբիլիսիում, Հրվ․ Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել

1in.am-Այսօր Վրաստանում՝ Թբիլիսիում, ինչպես նաև Հարավային Օսիայում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ կապված Վրաստանի կառավարության որոշման հետ, որով սեպտեմբերի 15-ից արգելվել է ցամաքային ճանապարհով հացահատիկի տեղափոխումը։ Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում բեռնափոխադրողների բողոքի ցույցը շարունակվել է երեկ ողջ գիշեր, ապա նաև առավոտյան։ Հայաստանյան բեռնափոխադրողների խոսքերով՝ նման ակցիաներ իրականացրել են նաև…

Read More
Մարիխուանայի թեստ վարորդների համար

Մարիխուանայի թեստ վարորդների համար

Այսուհետ հնարավոր կլինի տեղում որոշել վարորդների մարիխուանայի ազդեցության տակ լինելը, համապատասխան ստուգում անցկացնելու համար նարկոլոգիական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի լինի: Այս մասին հաղորդում է Թբիլիսիի հայալեզու aliq.ge կայքը։ Ելնելով սահմանադրական դատարանի մարիխուանայի հարցով կայացրած որոշումից, խնդրի շուրջ ներքին գործերի նախարարությունը այս օրերին ակտիվ աշխատանք է իրականացնում: Խոսքը վերաբերում է Վրաստան հատուկ թեստի ներմուծմանը, որը արտաքնապես գրեթե նմանվում…

Read More
Դեսպան Սադոյանը մասնակցեց Միրզոևկա գյուղի դպրոցի վերաբացմանը

Դեսպան Սադոյանը մասնակցեց Միրզոևկա գյուղի դպրոցի վերաբացմանը

Քվեմո-Քարթլիի Մառնեուլիի շրջանի հայաբնակ Միրզոևկա գյուղում վերանորգումից հետո հանդիսավորությամբ բացվեց գյուղի հայկական դպրոցը։ Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին, Մառնելուիի քաղաքապետի պաշտոնակատար Զաուր Տաբատաձեն և այլք։ Դեսպան Սադոյանն աշակերտներին շնորհավորեց նոր ուսումնական տարին վերանորգված դպրոցում դիմավորելու առթիվ և մաղթեց բարձր առաջադիմություն։ Դեսպանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց դպրոցի վերանորոգումը…

Read More
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների

Այսօր՝ սեպտեմբերի 15-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Վրաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների։ Վարչապետը ողջունել է դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին Երևանում և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է նշված պետությունների հետ համագործակցության շարունակական զարգացումը, կապերի խորացումն ու ընդլայնումը: Այս մասին հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստան այցի ընթացքում նրանք հնարավորություն կունենան առավել…

Read More
Ախալքալաքցիները նշեցին 954 ամյա հոբելյանը

Ախալքալաքցիները նշեցին 954 ամյա հոբելյանը

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ախալքալաքում նշեցին քաղաքի 954 ամյա հոբելյանը։ Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց Ախալքալաքի կենտրոնական այգում։ Այգու հարակից տարածքում կազմակերպվել էին տարբեր  արվեստի եւ արհեստի նմուշներից կազմված ցուցասրահներ։ Դրանից բացի  տեղում կազմակերպված էին տարբեր տեսակի ուտեստների եւ անուշեղենի տաղավարներ։ Տոնի առիթով Ներկայացված էին նաեւ հին մեքենաների նմուշներ։ Այգու տարածքում տեղի ունեցան վրացական ու հայկական ազգային…

Read More
2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ. Վրաստանի վարչապետ

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ. Վրաստանի վարչապետ

2018-2019 ուսումնական տարվա ընթացքում կավելանա մոտ 10 հազար մանկավարժի աշխատավարձ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Իղալթոյի վանական համալիրում, որտեղ ներկայացրել է կրթության բարեփոխման տեսլականը: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։ «Վերանայվելու է մանկավարժների աշխատավարձային քաղաքականությունը: Նախնական փուլում 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում ավելացած աշխատավարձ կստանա շուրջ 10 հազար ուսուցիչ, իսկ 2022 թվականի համար մեր նպատակն…

Read More