Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը Ապրիլի 1-ին Զատիկի տոնի կապակցությամբ կազմակերպում է համերգային ծրագիր։ Միջոցառումը տեղի կունենա Ախալցխայի Պետական Դրամատիկական Թատրոնի շենքում։ Անվճար սկզբունքով իրականացվող համերգին իրենց ելույթներով հանդես կգան․ «Ախալցխա» երգի պարի համույթը Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը Ախալցխայի հայկական թիվ 3 միջնակարգ դպրոցը Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակույթային կենտրոնի «Գոհանամք» համույթը։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 18:00-ին։