Սարյանական հիմքով, Սուրենյանցի հետքերով. բացվել է Վիկտոր Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը
Նկարիչ դառնալու մասին երբեք էլ չի երազել, բայց այսօր արդեն նրա 3-րդ անհատական ցուցահանդեսն է բացվում նկարիչների միությունում: Բնանկար, դիմանկար, գրաֆիկա, կոլաժ ու գրքի նկարազարդում. Վիկտոր Հովհաննիսյանի ձեռագիրն անհնար է չտարբերել: