ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա

ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա

ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա՝ ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը։ «Եվրոպայում ռմբակոծիչների օպերատիվ խմբի տեղակայումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ:

Read More
Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին. Ալի Խամենեի

Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին. Ալի Խամենեի

Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին Իրանի և դիմադրության ճակատի դեմ նրանց գործողությունների համար՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:   «Մենք, անշուշտ, կանենք հնարավոր ամեն ինչ, կձեռնարենք ռազմական, քաղաքական միջոցներ՝ հակազդելու ամբարտավանությանը։ Իշխանություններն այժմ զբաղվում են դրանով»,- հավելել է այաթոլլան:   Հիշեցնենք՝ ՑԱՀԱԼ-ը հոկտեմբերի 26-ին հարվածել էր Իրանի…

Read More
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արդեն 3-րդ անգամ է՝ մասնակցում են Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների համաժողովին: Այս տարի այն անցկացվեց Բուդապեշտում` պայմանավորված Հունգարիայի` նախագահող երկիր լինելու հանգամանքով: Նախագահության ժամկետը 6 ամիս է, որից հետո ռոտացիոն կարգով այն փոխանցվում է հաջորդ երկրին: Հայաստանն այս հարթակում ունի հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակ: Մանրամասները` տեսանյութում:

Read More
Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում հրապարակում է արել. «Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Read More
Եվրոպական որոշ երկրներ մոտ են Ադրբեջանի հետ գազային նոր համաձայնագրի կնքմանը. Bloomberg

Եվրոպական որոշ երկրներ մոտ են Ադրբեջանի հետ գազային նոր համաձայնագրի կնքմանը. Bloomberg

Եվրոպական երկրները մոտ են Ադրբեջանի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարանցման համաձայնագրի ժամկետի ավարտից հետո տարածաշրջան բնական գազի մատակարարումները պահպանելու վերաբերյալ՝ հայտնել է Bloomberg-ը: Գործակալության աղբյուրը նշել է, որ հունգարական MVM և սլովակյան Slovensky Plynarensky Priemysel ընկերություններն Ադրբեջանից տարեկան 12-14 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր կարող են ստորագրել: Նշվում է, որ…

Read More
Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել

Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել

Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի՝ հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը: «Զոհվել է 14 մարդ, երեքին հաջողվել է փրկել։ Հնարավոր է՝ փլատակների տակ դեռ դիակներ կան»,- ասել է պաշտոնյան։ Հաղորդվում է, որ երեք փրկվածից երկու կին գտնվում է ծանր վիճակում: Ընթանում է քննություն՝ պարզելու…

Read More
Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում հրապարակում է արել. «Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Read More
Պենտագոնը հայտարարել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցության 425 միլիոն դոլարի փաթեթի մասին

Պենտագոնը հայտարարել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցության 425 միլիոն դոլարի փաթեթի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցության 425 միլիոն դոլարի փաթեթի մասին։ Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ այն նախատեսված է Ուկրաինայի կարևորագույն կարիքները հոգալու համար:   Փաթեթը ներառում է ՀՕՊ կլանիչներ, հրթիռային համակարգերի և հրետանու համար զինամթերք, զրահատեխնիկա, հակատանկային զենք: Ուկրաինայի զինված ուժերին կփոխանցվեն նաև բժշկական սարքավորումներ:   «Վաշինգտոնը կշարունակի աշխատել շուրջ 50 դաշնակցի և…

Read More
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը, որտեղ ելույթով հանդես են եկել Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման։ Շաբաթվա ընթացքում դեսպան Մակունցը մասնակցել է նաև Դիվալիի տոնը խորհրդանշող «Դիայի լուսավորման» արարողությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի, ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի, ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության ֆորումի…

Read More
Բաքվում Թուրքիայի դեսպանն Ամիրբեկովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Բաքվում Թուրքիայի դեսպանն Ամիրբեկովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին հանդիպել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է X-ի միկրոբլոգում: Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների հարցեր:

Read More
Հյուսիսային Կորեան ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին. ԿԺԴՀ-ի արտգործնախարար

Հյուսիսային Կորեան ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին. ԿԺԴՀ-ի արտգործնախարար

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա: Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Չուե Սոն Հին համոզմունք է հայտնել, որ ռուսական բանակը կհաղթի, Փհենյանն էլ «ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին» և աջակցելու է ռուսական բանակին։ Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ երկրների ռազմական և հատուկ ծառայությունները սերտ շփվում են: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն…

Read More
Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները շքանշաններ են ստացել

Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները շքանշաններ են ստացել

Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունում տեղի է ունեցել շքանշանների շքերթ՝ ի պատիվ նվիրյալ աշխատակիցների: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մենք մեծարեցինք ԵՄ անդամ 17 պետության և Կանադայի 61 քաղաքացիական աշխատակցի, ովքեր արժանի էին մրցանակի: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության նրա թիմին՝ իրենց գերազանց…

Read More
Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի: 202 մարդ զոհվել է Վալենսիայում, 2-ը՝ Կաստիլիա-Լա Մանչայում, 1-ը՝ Անդալուսիայում: Կան տասնյակ անհետ կորածներ: Տարերքի հետևանքների դեմ պայքարում ներգրավված են հազարավոր զինվորականներ։ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Read More
Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը պատժամիջոց է իրանցիների նկատմամբ. Արաղչի

Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը պատժամիջոց է իրանցիների նկատմամբ. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը պատժամիջոց է այդ երկրում բնակվող իրանցիների նկատմամբ, որոնցից շատերը Գերմանիայի քաղաքացիություն ունեն: Նա տեղեկացրել է, որ Բեռլինում Իրանի դեսպանությունում և այլ դիվանագիտական ներկայացուցչություններում հյուպատոսական ծառայությունները կընդլայնվեն՝ իրանցիներին աջակցելու համար։ Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում Իրանի հյուպատոսությունների…

Read More
Ուկրաինայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Վրաստանում խորհրդարանի ընտրության գործընթացը

Ուկրաինայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Վրաստանում խորհրդարանի ընտրության գործընթացը

Ուկրաինան ուշադրությամբ հետևել է Վրաստանում խորհրդարանի ընտրություն գործընթացին. մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջազգային առաքելության եզրակացություններին, որն արձանագրել է բազմաթիվ խախտումներ: Այդ մասին նշված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ: «Ընտրակաշառք, ահաբեկում, պարտադրանք և ճնշում ընտրողների վրա, քվեարկության ոչ թափանցիկություն, ընդդիմադիր կուսակցությունների՝ ԶԼՄ-ների հասանելիության սահմանափակում. ահա խախտումների ոչ ամբողջական ցանկը, որոնցով կհիշվեն այս ընտրությունները: Զարմանալի…

Read More
Բաքվում կայանալիք COP-29-ին ԱՄՆ պատվիրակության կազմում Բլինքենը և Փաուերը չեն լինի

Բաքվում կայանալիք COP-29-ին ԱՄՆ պատվիրակության կազմում Բլինքենը և Փաուերը չեն լինի

Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի նախագահի՝ միջազգային կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Պոդեստան: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի մեկնի Բաքու՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից: Ամերիկյան պատվիրակության կազմում են նաև գյուղատնտեսության և էներգետիկայի նախարարները, որոշ փոխնախարարներ, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բոնի…

Read More
Եվրաինտեգրման հարցը կներդրվի Մոլդովայի Սահմանադրության մեջ. Սանդու

Եվրաինտեգրման հարցը կներդրվի Մոլդովայի Սահմանադրության մեջ. Սանդու

Մոլդովայի գործող նախագահ և «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունից նախագահի թեկնածու Մայա Սանդուն ողջունել է քաղաքացիների որոշումը՝ անցած հանրաքվեում քվեարկելու Եվրամիությանն անդամակցելու օգտին: «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ եվրաինտեգրման հարցը կներդրվի երկրի Սահմանադրության մեջ։ Միասին մենք հաղթեցինք այս ճակատամարտում, և մեր նպատակն իրագործվեց։ Դա ձեր վաստակն է, սիրելի՛ քաղաքացիներ»,- նշել է Սանդուն, հավելել՝ կիրակի օրը՝…

Read More
Ռուսաստանում այժմ 10000 հյուսիսկորեացի զինվոր կա, որոնցից շուրջ 8000-ը տեղակայվել են Կուրսկի մարզում. Բլինքեն

Ռուսաստանում այժմ 10000 հյուսիսկորեացի զինվոր կա, որոնցից շուրջ 8000-ը տեղակայվել են Կուրսկի մարզում. Բլինքեն

Վաշինգտոնի գնահատմամբ՝ առաջիկա օրերին հյուսիսկորեացի զինվորները կներգրավվեն Ուկրաինայի ուժերի դեմ մարտերին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, նախազգուշացրել՝ նրանք այդ դեպքում կդառնան օրինական ռազմական թիրախ: ԱՄՆ պաշտպանության նախարարի և հարավկորեացի գործընկերների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Էնթոնի Բլինքենը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանում վերապատրաստում անցնելուց հետո հյուսիսկորեացի զինվորականներն ուղարկվելու են առաջնագիծ: Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ…

Read More
Իսրայելի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելի զինված ուժերը գիշերը հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ ԶԼՄ-ների տվյալով՝ տասնյակ շինություններ են ավերվել, հրդեհ է բռնկվել: Իսրայելական կողմի տվյալով՝ թիրախում են եղել «Հըզբոլլահի» ենթակառուցվածքները: ՑԱՀԱԼ-ը նաև հայտնել է Սիրիայում շարժման ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին:

Read More
Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի. կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 158-ի. կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներում զոհերի թիվը հասել է 158-ի: Նրանից 155-ը զոհվել են Վալենսիա նահանգում։ Լրատվամիջոցների տվյալով՝ իշխանությունները որոշում են կայացրել Վալենսիա ուղարկել արտակարգ իրավիճակների ռազմական ստորաբաժանման ևս 500 աշխատակիցների: Ավելի վաղ տարածաշրջան է ուղարկվել տվյալ ստորաբաժանման 1200 զինծառայող։ Նշվում է նաև, որ լուրջ վնաս է…

Read More
Վրաստանի ընդդիմությունը նոյեմբերի 4-ին նոր հանրահավաք է հրավիրել

Վրաստանի ընդդիմությունը նոյեմբերի 4-ին նոր հանրահավաք է հրավիրել

Վրաստանի խորհրդարանի ընտրության արդյունքներով խորհրդարան անցած ընդդիմադիր չորս ուժից երեքը նոյեմբերի 4-ի երեկոյան հանրահավաք է հրավիրել։ Նրանց միանալու մասին դեռևս չի հայտարարել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան` հանուն Վրաստանի» կուսակցությունը։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրությունն անցել է արտաքին աննախադեպ միջամտության պայմաններում։ «Արտասահմանյան ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով:…

Read More
Կատարում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Կատարում ՆԳ նախարարը համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Կատարի Պետություն այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ներքին գործերի նախարարության Ոստիկանության ակադեմիա: Ակադեմիայի աշխատակազմի հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, մասնավորապես՝ երկու երկրների ոստիկանության ակադեմիաների համագործակցության, կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների կրթահամալիրների սովորողների փոխանակման  ծրագրերի շուրջ: Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը եղել…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հայտարարություններին։ Ըստ ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի՝ «ոչ թե հայ-ֆրանսիական հարաբերությունների, այլ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա դեսպանի ուշադրության կենտրոնացումը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման արդյունք է»։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, թե իբր «Ֆրանսիական կողմը խեղաթյուրում է իրականությունը և չի ձգտում տարածաշրջանում իրական խաղաղության»։

Read More
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի վավերացումը. Միլլեր

ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի վավերացումը. Միլլեր

ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կողմից սահմանազատման կանոնակարգի վավերացումը, X-ի իր միկրոբլոգում նման գրառում է արել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Դա ցույց է տալիս, որ կայուն երկխոսության միջոցով առաջընթացը հնարավոր է: Մենք աջակցում ենք կողմերի ջանքերին՝ ուղղված կայուն, արժանապատիվ խաղաղությանը`հանուն տարածաշրջանում անվտանգության և բարգավաճման»,- գրել է նա:

Read More
Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է եվրաինտեգրման հանրաքվեի արդյունքները

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հաստատել է եվրաինտեգրման հանրաքվեի արդյունքները

Մոլդովայի Սահմանադրական դատարանը հինգշաբթի հաստատել է երկրի եվրաինտեգրման հարցով հանրաքվեի արդյունքները։ Այն անցկացվել է հոկտեմբերի 20-ին՝ նախագահի ընտրության հետ միաժամանակ։ Քաղաքացիները պետք է պատասխանեին հարցին. «Դուք սատարո՞ւմ եք Սահմանադրական փոփոխություններին, որպեսզի Մոլդովայի Հանրապետությունը անդամակցի ԵՄ-ին»։ Ըստ ԿԸՀ-ի՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 50,72 տոկոս՝ 1531392 ընտրող։ Նրանցից 749719 ընտրող (50,35%) քվեարկել է Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին…

Read More
Իսպանիայում սաստիկ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի

Իսպանիայում սաստիկ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Աղետը հարվածել է Վալենսիա, Կաստիլիա-Լա Մանչա և Անդալուսիա ինքնավար համայնքներին։ Ամենադժվար իրավիճակը Վալենսիայում է, որտեղ աղետի զոհ է դարձել 101 մարդ: Ջրհեղեղները լուրջ վնաս են հասցրել նաև ճանապարհային ենթակառուցվածքներին, փակվել է ավելի քան 60 ճանապարհ։ Աղետի հետևանքների դեմ պայքարում ներգրավվել…

Read More
Թուրքիայի հետ ունենք դինամիկ, դրական երկխոսություն. Արարատ Միրզոյան

Թուրքիայի հետ ունենք դինամիկ, դրական երկխոսություն. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև հարևան Իրանի հետ հարաբերություններին, կարևորելով դրանք՝ նշեց, որ «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանությամբ հայկական կողմը քննարկում է և ապագայում զարգացումներ կլինեն նաև ԻԻՀ-ի հետ՝ դյուրինացնելու մեր տրանսպորտային անցումները երկու երկրների միջև: …

Read More
Բեռլինը հրահանգել է փակել Գերմանիայում Իրանի բոլոր հյուպատոսությունները

Բեռլինը հրահանգել է փակել Գերմանիայում Իրանի բոլոր հյուպատոսությունները

Գերմանական իշխանությունները հրահանգել են փակել Գերմանիայում Իրանի հյուպատոսությունները Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում՝ հաղորդել է Associated Press-ը: Գործակալությունը նշել է, որ Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը միայն դեսպանատուն կունենա Բեռլինում։ Գերմանիան համապատասխան որոշում է կայացրել՝ ի պատասխան Իրանում Ջամշիդ Շարմահդին մահապատժի ենթարկելու, որը Գերմանիայի և Իրանի քաղաքացիություն ուներ։ Բեռլինում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ, որտեղ նրան…

Read More
Իլոն Մասկը դատական ծանուցագիր է ստացել ընտրողների մրցանակների գործով

Իլոն Մասկը դատական ծանուցագիր է ստացել ընտրողների մրցանակների գործով

Իլոն Մասկը դատական ծանուցագիր է ստացել՝ ԱՄՆ տատանվող նահանգներում գրանցված ընտրողների համար 1 մլն դոլարի մրցանակներ խաղարկելու գործով, լսումները տեղի կունենան հինգշաբթի առավոտյան՝ Ֆիլադելֆիայում՝ գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։ CNN-ը երկուշաբթի հայտնել է, որ Ֆիլադելֆիայի շրջանային դատախազ Լարի Կրասները քաղաքացիական հայց է ներկայացրել միլիարդատեր Իլոն Մասկի և նրա «American PAC» քաղաքական խմբի…

Read More
Վրաստանում ընտրության ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Վրաստանում ընտրության ձայների վերահաշվարկը հաստատել է ԿԸՀ-ի տվյալները

Վրաստանում խորհրդարանի ընտրության քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկը հաստատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը` հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընտրատեղամասերի 12 տոկոսի քվեաթերթիկների վերահաշվարկը, որտեղ քվեարկել է ընտրողների 14 տոկոսը, չի հանգեցրել նախկինում հայտարարված պաշտոնական արդյունքների էական փոփոխության: Ամփոփիչ արձանագրություններn «աննշան փոխվել են» միայն վերահաշվարկված ընտրատեղամասերի ինը…

Read More