Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց հայ համայնքին

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց հայ համայնքին

Մարտի 7-ի երեկոյան Գլենդելի Իրանահայերի Միության շենքում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրթյանը հանդիպեց ԱՄՆ-ի Հայ Ինժեներներին և Գիտնականների միության անդամներին, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Բայբուրթյանը անդրադարձավ անցած տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը եւ հատուկ շեշտեց քաղաքական ու տնտեսական փոփոխությունները, որոնց շնորհիվ Հայաստանում հրաշալի պայմաններ են ստեղծվել…

Read More
Պատրաստվում է հրատարակման պատմաբան Արմեն Ասատրյանի «Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատմությունը» մեծածավալ գիրքը

Պատրաստվում է հրատարակման պատմաբան Արմեն Ասատրյանի «Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատմությունը» մեծածավալ գիրքը

Սիրելի հայրենակիցներ, պատրաստվում է հրատարակման պատմաբան Արմեն Ասատրյանի «Ախալցխայի Սուրբ Վարդանանց եկեղեցու պատմությունը» մեծածավալ գիրքը, որը հեղինակի երրորդ գիտական աշխատությունն է Վիրահայոց թեմի եկեղեցիների մասին: Այն հրատարակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ունեն հին լուսանկարներ, փաստաթղթեր և հետաքրքիր նյութեր, ցանկության դեպքում փոխանցել պատմաբան Արմեն Ասատրյանին: Կանխավ շնորհակալություն:…

Read More
Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպեցին Սամցխե-Ջավախքի մի խումբ հեռուստադիտողների

Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպեցին Սամցխե-Ջավախքի մի խումբ հեռուստադիտողների

Մարտի 7-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրավման կենտրոնում Վրաստանի առաջին ալիքի հոգաբարձուների խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Սամցխե-Ջավախքի տարբեր շրջաններից Ախալցխա ժամանած մի շարք հեռուստադիտողների հետ: Հանդիպման գլխավոր նպատակը մարդկանց կարծիքները իմանալն էր հանրային հեռուստաընկերության ու ռադիոյի աշխատանքների վերաբերյալ, որոնց հիման վրա հանրային հեռուստաընկերությունը մտադիր է անցկացնել փոփոխություններ հեռարձակման ծրագրում: Հանդիպման ընթացքում պարզվեց, որ նախ հանրային հեռուստաընկերությունը…

Read More
1897 Թ. ՄԱՐՏԻՆ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ՄԱՀԸ

1897 Թ. ՄԱՐՏԻՆ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԿԱՐԱՊԵՏ ԱՂԱ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ՄԱՀԸ

Ախալցխայի հասարակութիւնը տխրութեամբ լսեց Կարապետ աղա Մութաֆեանի մահուան լուրը: Հանգուցեալը ազնիւ վաճառականի և բարերարի անուն է թողել վաղ ժամանակից և այսօր էլ նոյն անունով 73 տարեկան հասակում կնքեց իւր մահկանացուն: Հանգուցեալը 1829թ. Էրզրումից գսղթում է Ախալցխա, ուր երիտասարդ հասակից նուիրւում է առևտրական գործին և նրա շնորհիւ «Մութաֆեան» առևտրական տունը յայտնի անուն է ձեռք բերում Եւրոպայում,…

Read More
Ախալքալաքում ու Ծալկայում կստեղծվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ

Ախալքալաքում ու Ծալկայում կստեղծվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ

1tv.ge-Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլու հայտարարությամբ, բարձրալեռ շրջաններում պետական սեփականությունում առկա արոտավայրերի ռացիոնալ կիրառման պետական ծրագրի շրջանակներում 2019 թվականին Ախալքալաքի, Ծալկայի, Դմանիսիի մունիցիպալիտետներում կկառուցվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ: Նրա խոսքով, ձեռնարկության հզորությունը կազմելու է օրական 10 տոննա: Պետական ծրագրի շրջանակներում կառուցված ձեռնարկությունները ուղղակի վաճառման կարգով, զեղչված գնով կփոխանցվեն գյուղատնտեսական կոոպերատիվներին, որոնք կբավարարեն ծրագրով…

Read More
«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ

«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ

«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ: Սերոբ Հարությունյանը 1980-ական թվականներին սեփական ջանքերով ստեղծել էր համակարգիչ, որը մի քանի անգամ գերազանցում էր այն ժամանակվա Խորհրդային Միության հայտնի համակարգիչները: Դրանից բացի նա Ախալցխայի հայկական դպրոցի աշակերտների համար ստեղծել էր բոլոր բարենպաստ պայմանները առաջին համակարգիչներին ծանոթանալու համար եւ իր կողմից ստեղծված տարբեր ծրագրերի միջոցով օգնում էր երեխաներին ավելի լավ…

Read More
Վրաստանի նախագահն առաջարկել է պարզեցնել երկքաղաքացիության ստանալու օրենսդրությունը

Վրաստանի նախագահն առաջարկել է պարզեցնել երկքաղաքացիության ստանալու օրենսդրությունը

Արտերկրում բնակվող վրացիների համար դժվար է քաղաքացիության ձեռքբերումը, եւ դա պետք է ուղղվի», – Վրաստանի խորհրդարանում հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի խորհրդարանը 2017 թ. սեպտեմբերին ընդունեց սահմանադրական փոփոխություններ արգելում են այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիությունից զրկելը եթե անձը նախքան այլ երկիր քաղաքացիություն ստանալը տեղեկացրել է Վրաստանի իշխանություններին այդ մասին: Փոփոխությունները ուժի մեջ…

Read More
«Ենթադրում եմ, որ պատմական այս վայրը փլուզվել է Չարենցի հայ լինելու պատճառով, համամի՞տ եք». Փայլանը հարցումներ է հղել թուրք նախարարին՝ Չարենցի ենթադրյալ տան քանդման հետ կապված

«Ենթադրում եմ, որ պատմական այս վայրը փլուզվել է Չարենցի հայ լինելու պատճառով, համամի՞տ եք». Փայլանը հարցումներ է հղել թուրք նախարարին՝ Չարենցի ենթադրյալ տան քանդման հետ կապված

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին գրավոր հարցում է ուղղել՝ կապված Կարսում հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի ենթադրյալ տան ավերման հետ: Ինչպես տեղեկանում ենք պատգամավորի պաշտոնական ֆեյսբուքյան էջից, Փայլանը գրավոր հարցման մեջ շեշտել է, որ Չարենցի տունը քանդվել է բանաստեղծի ազգային պատկանելիության…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում 13 թափուր տեղերի համար դիմորդներ են աշխատանքի ընտրվել

Ախալցխայի քաղաքապետարանում 13 թափուր տեղերի համար դիմորդներ են աշխատանքի ընտրվել

Ախալցխայի քաղաքապետարանում հասարակական գործիչների ընտրական մրցույթի օրենքով 17 թափուր տեղերից ընտրվել է 13 դիմորդ: Տվյալ աշխատատեղերի համար ընտրված անձիք կնշանակվեն իրենց պաշտոններին համապատասխան փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Քաղաքապետարանում 4 աշխատատեղ դեռ մնացել է ազատ: 17 թափուր աշխատատեղի համար  ներկայացվել է 80 քաղաքացու 210 դիմում: Ամենից շատ դիմում եղել է  կազմակերպչական բաժնի ղեկավարի եւ հասարակության  եւ լրատվամիջոցների…

Read More
Վիրահայոց թեմի առաջնորդը  հանդիպել է Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ

Վիրահայոց թեմի առաջնորդը հանդիպել է Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավարի հետ

Մարտի 4-֊ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանդիպում է ունեցել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ղեկավար Զազա Վաշախմաձեի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Սամցխե֊ Ջավախքում եկեղեցիների վերանորոգության, գործող եկեղեցիները թեմին պաշտոնապես վերադարձնելու և թեմի գործունեությանը վերաբերող այլ հարցեր։ Հանդիպումն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Այս մասին տեղեկացնում է «Հայարտան» ֆեյսբուքյան էջը:

Read More
1910 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի ԱԽԱԼՑԽԱՅԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1910 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի ԱԽԱԼՑԽԱՅԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մենք ունինք դրամատիկական սիրողների ընկերութիւն, որ դատապարտուած է անգործութեան, որովհետև չունի իր մէջ ստեղծագործող ոյժ՝ ներկայացումներ կազմակերպելու և իր կոչմանը ծառայելու: Ունինք Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւն, որ պահում է իր փոքրիկ ընթերցարանը, աւելի ոչինչ, սպասում է դրամագլխի ստւարանալուն, որ նրա տոկոսով բարեգործութեան հիմք ձգէ քնքուշ սեռի համար: Կանանց գործունէութիւնից յետ չէ մնում Կ.Հ.Բ.Ը տեղական ճիւղը,…

Read More
Մարտի կեսերին Հայաստան է մեկնելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

Մարտի կեսերին Հայաստան է մեկնելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան է մեկնելու մարտի կեսին: Որպես Վրաստանի նախագահ դա Զուրաբիշվիլիի առաջին այցն է հարեւան Հայաստան: Հիշեցնենք, որ առաջին տարածաշրջանային այցը Զուրաբիշվիլին կատարեց Բաքու:

Read More
Վիրահայոց թեմում Բուն Բարեկենդանը նշվեց ավանդական հարիսայի փառատոնով

Վիրահայոց թեմում Բուն Բարեկենդանը նշվեց ավանդական հարիսայի փառատոնով

2019 թվականի մարտի 3-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվեց Բուն Բարեկենդանը: Մեծ Պահքին նախորդող օրը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագով:  Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սբ. Պատարագը մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ: Հավարտ Սրբազան արարողության, թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհավորեց  Բուն Բարեկենդենի տոնի առիթով, մաղթեց հոգով…

Read More
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով  Ժամը 19:00 դրությամբ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։  

Read More
Եթե Վրաստանի վարչապետն աներ նման հայտարարություն, դա կպայթեր որպես սկանդալ. Շիրակ Թորոսյանը՝ Զուրաբիշվիլիի հայտարարությունների մասին

Եթե Վրաստանի վարչապետն աներ նման հայտարարություն, դա կպայթեր որպես սկանդալ. Շիրակ Թորոսյանը՝ Զուրաբիշվիլիի հայտարարությունների մասին

Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը վերջերս Բաքվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններում երկու շարժառիթ է տեսնում, որոնք պայմանավորված են վերջերս վրաց-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված լարվածությամբ: Հիշեցնենք, որ նախագահ ընտրվելուց հետո Վրաստանի նախագահն օրերս այցելել է Ադրբեջան, որտեղ վերջինս կտրուկ հայտարարություններ է արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և տարածքների «օկուպացիայի» մասին: Սա աննախադեպ քայլ էր Վրաստանի բարձրաստիճան…

Read More
Վրաստանի քաղաքացիները կարող են Ուկրաինա ուղևորվել «ID» քարտերով

Վրաստանի քաղաքացիները կարող են Ուկրաինա ուղևորվել «ID» քարտերով

Մարտի 1-ից Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիները միմյանց երկրներ կկարողանան ուղևորվել «ID» քարտերով, առանց արտերկրներ մեկնելու համար անհրաժեշտ անձնագրի: Երկու երկրներ քաղաքացիների ն Ուկրաինայում եւ Վրաստանում մնալու հնարավորություն է տրվում առանց այցագիր մեկ տարվա ընթացքում 90 օր: Հիշեցնենք, որ Ուկրաինան և Վրաստանը նշված համաձայնագիրը ստորագրել են անցած տարվա հոկտեմբերին:

Read More
Ադրբեջանամետ քաղաքականությո՞ւն. Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

Ադրբեջանամետ քաղաքականությո՞ւն. Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

Aliq.ge-Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից, ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն թերահավատ են։ Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է, որ նախագահի ակտիվությունը կարող…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին  աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա

Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին  աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա եւ այժմ գտնվում է Արդահանում: Այցը իրականացվել է Արդահանի նահանգապետ Մուստաֆա Մասատլիի հրավերով: Այցի շրջանակներում անցկացվել է բիզնես ֆորում, որին վրացական կողմը ներկայացրեց Սամցխե-Ջավախքում  ներդրումային ներուժը եւ  միջսահմանային առեւտրային-տնտեսական հարաբերությունների զարգացման  հեռանկարները: Ֆորումին ներկայացում ունեցավ նաեւ Արդահանի առեւտրային- արդյունաբերական  պալատի նախագահ Չետին Դեմիրչին, որը վերաբերվում էր…

Read More
Սումգայիթյան ոճրագործության 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Թբիլիսիում

Սումգայիթյան ոճրագործության 31-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Թբիլիսիում

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության 31-րդ տարելիցին, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն #Սադոյան’ը, դեսպանության ողջ անձնակազմը, Վրաստանի խորհրադարանի պատագամավորներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Արարողության մասնակիցները Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցեցին անմեղ զոհերի հոգու հանգստության համար մատուցված հոգեհանգստյան կարգին։ Այնուհետև, ներկաները ծաղիկներ խոնարհեցին…

Read More
Ախալցխայում քննարկվել են ատելության դրդապատճառով առաջացաղ հանցագործությունները

Ախալցխայում քննարկվել են ատելության դրդապատճառով առաջացաղ հանցագործությունները

Ատելություն, խտրականության եւ ատելության հիմման վրա իրագործված սպանությունները՝ այս թեմայով փետրվարի 27-ին Ախալցխայի ժողովրդավարության ներգրվման կենտրոնում Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից  անցկացվեց հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա էր գլխավոր դատախազը, Ներքին գործերի նախարարության եւ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Հանդիպմանը խոսվեց այն մասին, որ վերջին շրջանում հատկապես սոցիալական ցանցերում ավելացել է ազգային հողի…

Read More
Պատրաստ ենք գազի ոլորտում ՀՀ-ի հետ եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան. Ռոհանի

Պատրաստ ենք գազի ոլորտում ՀՀ-ի հետ եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան. Ռոհանի

Բանակցությունների ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տեսանկյունից դիտարկեցինք համագործակցությունը եռակողմ` Վրաստանի եւ քառակողմ` Ռուսաստանի հետ, ձեւաչափերով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ լրատվամիջոցների առջեւ իր հայտարարության ժամանակ նշեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա, նաեւ նշել է. «Գազի ոլորտում համագործակցության ուղղությամբ հայտնեցինք իրանական կողմի պատրաստակամությունը` մատակարարումների ծավալները ավելացնելու…

Read More
Ներքին Գործերի Նախարարությունը  կողոպուտի փաստի վրա ձերբակալել է մեկ անձ

Ներքին Գործերի Նախարարությունը կողոպուտի փաստի վրա ձերբակալել է մեկ անձ

Ներքին Գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի  բաժնի աշխատակիցները ձերբակալել են  1996 թ.-ի ծնունդ Փ. Ա.-ին Ասպինձայում մի քաղաքացու կողոպտման  փաստի հիման վրա: Իրավապահների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում հաստատվեց, որ Փ.Ա.-ն  հարձակվել է Ասպինձայում մի քաղաքացու իր տան մոտակա փողոցի վրա, ուժ գործադրելով  տարել է քաղաքացու հեռախոսն  ու գումարը, որից հետո թաքնվել: Ոստիկանությունը տաք հետքերով օպերատիվ –հետախուզական…

Read More
1905 Թ. ՓԵՏՐՎԱՐԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

1905 Թ. ՓԵՏՐՎԱՐԸ ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ

Բագուի անակնկալ և սիրտ կտրատող դէպքերը անսահման վիշտ և ցնցում պատճառեցին և մեր քաղաքի ազգաբնակութեան: Քաղաքս են եկել Բագուից այդ դէպքերից փախած շատ տեղացի, թէ՛ հայեր և թէ՛ հրէաներ, որոնք բոլորն էլ արտասուալի կերպով պատմում են եղելութիւնը: Աւելորդ չեմ համարում յիշել, որ մեր հասարակութիւնը մեծ գոհունակութեամբ և գովեստով է խօսում այդ դէպքերի միջոցին Թիֆլիսի քաղաքագլուխ…

Read More
Խորհրդային օկուպացիայի օրը պետական դրոշները իջեցված են

Խորհրդային օկուպացիայի օրը պետական դրոշները իջեցված են

Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշման համաձայն փետրվարի 25-ը հայտարարված է որպես Խորհրդային օկուպացիայի օր: Ի պատիվ օկուպացիայի հազարավոր զոհերի այսօր Վրաստանի պետական դրոշները իջեցված են երկրի ողջ տարածքում: 1921 թ. փետրվարի 25-ին 11-րդ բոլշեւիկյան բանակը Թիֆլիս էր ներխուժել եւ տապալել ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված կառավարությունը: Դրանից հետո Վրաստանը բռնի կերպով հռչակվեց որպես Խորհրդային…

Read More
«Գյուղի աջակցության» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախք է այցելել ԱԳՆ նախարար Դավիթ Զալկալիանին

«Գյուղի աջակցության» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախք է այցելել ԱԳՆ նախարար Դավիթ Զալկալիանին

Այսօր «Գյուղի աջակցության» ծրագրի շրջանակներում Սամցխե-Ջավախք է այցելել ԱԳՆ նախարար Դավիթ Զալկալիանին: Նախարարը Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի եւ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ «Գյուղի աջակցության» ծրագրի շրջանակներում  անցկացրել է հանդիպում Բակուրիանիում տեղի բնակչության հետ: Բնակչության կողմից ներկայացված առաջարկներից  ձայների մեծամասնությամբ ընտրվեց  Բակուրիանիում երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման նախագիծը: Քվեարկությունից հետո ղեկավարները բնակչությունից ստացան տեղեկություն  նրանց կարիքների մասին:…

Read More
ԱԽԱԼՑԽԱՆ 1898 Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ

ԱԽԱԼՑԽԱՆ 1898 Թ. ՓԵՏՐՎԱՐԻՆ

Անտանելի ու չտեսնուած ցրտերին հազիվ փոխարինեց մի փոքրիկ մեղմ եղանակ, որքան նեղութիւն, որքան զրկանքներ քաշեց աղքատ դասակարգը պատմելը դժուար է: Գործի առևտրի անյաջողութիւնից յուսահատուել են ախալցխացիների միշտ ուրախ սրտերը. ամենի դէմքին հոգսերի ծանրութիւն ու վիշտ է կարդացւում: Հազար ու մի նեղութիւն կրելուց յետոյ, հազիւ յաջողուեց տեղիս թատերասերներին ներկայացում տալ – խաղացին Է. Տէր-Գրիգորեանի «Դամոկլեան սուր»…

Read More
Գուրիայի շրջանի Ախալսոփելի գյուղում սպանություն է տեղի ունեցել

Գուրիայի շրջանի Ախալսոփելի գյուղում սպանություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել իր հարեւանությամբ բնակվող քաղաքացիների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Գուրիայի շրջանի Ախալսոփելի գյուղում։ Անձը գյուղի երկու բնակիչների վրա կրակ է բացել, որի արդյունքում մահացել է 46-ամյա Օթար Մուկիան: Մուկիան մահացել է հիվանդանոցում: Երկրորդ տուժած Գիա Տուգուշին տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տվյալներով երկու կրակոցները  արձակվել են 15 րոպե ընդմիջումով: Հարձակման պատճառը…

Read More
Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է

Վրաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Հայաստանում է: Այսօր Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիր: Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է․ «Քննարկեցինք պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ստորագրեցինք…

Read More
Ջավախքում բացվեց 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Ջավախքում բացվեց 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան

Փետրվարի 20-ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ Ջավախքում 2-րդ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ…

Read More