Նրա մեջ նստած էր իսկական հայը, Կարնո արիստոկրատ հայը, տոհմիկ ախալցխացին. Վ. Սարգսյան

Նրա մեջ նստած էր իսկական հայը, Կարնո արիստոկրատ հայը, տոհմիկ ախալցխացին. Վ. Սարգսյան

Դժվար, շատ դժվար է գրել այս տողերը, մի տեքստ, որը երբեք չէի ցանկանա գրել: Համոզված եմ, որ և’ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն ու Հին դարերի պատմության բաժինը, և’ ԵՊՀ պատմության ֆակուլտետն ու Հնագիտության և ազգագրության ամբիոնը, և’ հայագիտական ազդեցիկ հանդեսները շատ շուտով կհանրայնացնեն մեծանուն գիտնականի գիտական ժառանգության ամբողջական շարադրանքը: ԵՊՀ պատմության ֆակուլտետում ուսանելու առաջին կուրսում…

Read More
ԱՄՆ-ի Հայկական Կազմակերպությունների Հայտարարությունը Վրաստանի Իրադարձությունների Շուրջ

ԱՄՆ-ի Հայկական Կազմակերպությունների Հայտարարությունը Վրաստանի Իրադարձությունների Շուրջ

Հայ ազգի արժանավոր զավակ Միքայել Ավագյանի՝ Ախալքալակի Բուղաշեն գյուղում տեղադրված հուշարձանը առիթ է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետությունը իր մարդատյաց, արատավոր և սադրիչ քաղաքականության մեջ ներքաշի այժմ էլ հարևան Վրաստանում ապրող իր հայրենակիցներին՝ հրահրելով ազգամիջյան անկայունություն: Վրաստանի խորհրդարանի առջև կայացած հանրահավաքում նրանք պահանջ են դրել ապամոնտաժել արցախյան ազատամարտի մասնակից մեր հայրենակցի հուշարձանը՝ ներկայացնելով նրան որպես Վրաստանի…

Read More
Գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի պատմաբան ու հնագետ Հայկ Պիոնի Հակոբյանը

Գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի պատմաբան ու հնագետ Հայկ Պիոնի Հակոբյանը

Այսօր, գիշերը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայկ Պիոնի Հակոբյանը, ով արմատներով Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղից էր: Հայկ Հակոբյանը հրաշալի պատմաբան էր ու հնագետ: Նա բազմաթիվ գրքերի հեղինակ է: Պատմական գիտությունների թեկնածու: ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ: Բավականին վերջերս ավարտին հասցրեց իր հոր Պիոն Հակոբյանի «Ախալցխան XII-XIX դարերում» գիրքը: Հոգեհանգստի արարողությունը…

Read More
Վրաստանի իշխանությունները գիտակցում են, որ Միքայել Ավագյանի հուշարձանի ապամոնտաժման պահանջը ադրբեջանական սադրանք է. Էդուարդ Այվազյան

Վրաստանի իշխանությունները գիտակցում են, որ Միքայել Ավագյանի հուշարձանի ապամոնտաժման պահանջը ադրբեջանական սադրանք է. Էդուարդ Այվազյան

Փետրվարի 8-ին, երբ վրաստանաբնակ ադրբեջանցիները Թբիլիսիիում բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում տեղադրված հուշարձանը, Բուշաղենի հայ երիտասարդները, «Զորի Զորյան» երիտասարդական միության ներկայացուցիչների հետ այդ ցույցին զուգահեռ, հավաքվել են Միքայել Ավագյանի հուշարձանի մոտ, որպեսզի ցույց տան թե՛ Վրաստանի իշխանություններին, թե՛ ադրբեջանական համայնքին, որ իրենք կանգնած են արձանի կողքին…

Read More
Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում նշվեց բանաստեղծի ծննդյան օրը

Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում նշվեց բանաստեղծի ծննդյան օրը

Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում նշվեց նրա ծննդյան օրը։ Նախ գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Ասատրյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, ապա եկեղեցու բակում գտնվող նրա տուն-թանգարանում տեղի ունեցավ միջոցառում, որի ընթացքում գիտաշխատողը ներկայացրեց բանաստեղծի կյանքն ու անցած ստեղծագործական ուղին, ապա հանրակրթական դպրոցի սաները…

Read More
Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնությունը իր վճռական աջակցությունն է հայտնում Ջավախքի հայերին

Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնությունը իր վճռական աջակցությունն է հայտնում Ջավախքի հայերին

Վերջին օրերին Ադրբեջանը Վրաստանում հակահայկական հողի վրա ակտիվ սկսել է ապակայունացնել իրավիճակը մեր բարեկամ երկրում: Կոռումպացված եւ ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունը իրեն ենթակա լրատվամիջոցներով ու վարձու ընդդիմադիր քաղաքական գործիչների միջոցով մեծ հակահայկական ալիք է բարձրացրել Վրաստանում: Պատճառը իբր Ախալքալքի շրջանի Բուղաշեն գյուղում Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու վերականգնումն է, սակայն մեր համոզմամբ իրականում Ադրբեջանական պետությունը…

Read More
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի հայտարարությունը

Փետրվարի 8-ին Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի դիմաց ադրբեջանական համայնքի կազմակերպված ցույցը կրում էր հակահայկական ու հակապետական բնույթ եւ նպատակ էր հետապնդում սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների միջեւ: Բուղաշենում Միքայել Ավագյանի կիսանդրու տեղադրմանը հետեւած ադրբեջանական ագրեսիվ աղմուկը հստակ ծրագրված նպատակ ուներ լարվածություն առաջացնել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխել Վրաստանի դաշտ: Վրաստանի ընդդիմադիր ուժերին հարող լրատվամիջոցները նույնպես ամեն…

Read More
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով փետրվարի 9-ի Ժամը 11:00 դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանպարհը բաց է։  

Read More
Երիտասարդները երեկոյան հավաքվել են Միքայել Ավագյանի կիսանդրու մոտ

Երիտասարդները երեկոյան հավաքվել են Միքայել Ավագյանի կիսանդրու մոտ

Այսօր երեկոյան Ախալքալքի շրջանի Բուղաշեն գյուղի երիտասարդները «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամների հետ միասին հավաքվել են Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու մոտ ընդդեմ ադրբեջանական սադրանքի: Երիտասարդների խոսքերով այսօր նրանք նաեւ Ախալքալաքի քաղաքապետարան էին այցելել հայտնելու համար իրենց վճռական դիրքորոշումը հուշարձանի ճակատագրի վերաբերյալ: «Ադրբեջանական լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների հակահայկական աղմուկին այսօր միացավ նաեւ Վրաստանի ադրբեջանական համայնքը…

Read More
Պահանջում ենք ապամոնտաժել Ադրբեջանի Ազգային հերոսին նվիրված հուշարձանը. Հայտարարություն

Պահանջում ենք ապամոնտաժել Ադրբեջանի Ազգային հերոսին նվիրված հուշարձանը. Հայտարարություն

Վերջին շրջանում Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների և Վրաստանի խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորների կողմից մեծ աղմուկ է բարձրացվել Սամցխե-Ջավախքի Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման կապակցությամբ, ով այդ գյուղի ծնունդ էր և գյուղացիները մեկ ամիս առաջ թարմացրեցին տասնամյակներ առաջ տեղադրված կիսանդրին։ Եթե գյուղի ծնունդ հանդիսացող մարդու հիշատակը հավերժացնող հուշարձանը կարող է այդպիսի աղմուկի պատճառ հանդիսանալ, ապա մենք…

Read More
Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը

«Ջավախք» հայրենակցական միությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 9-ին ժամը 13:00-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա մեծանուն պոետ Վահան Տերյանի ծննդյան օրվան նվիրված  «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը:  

Read More
Տեսանյութ. Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին

Տեսանյութ. Վրաստանի ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի կիսանդրին

Aliq.ge-Այս պահին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել հունիսի 20-ին Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: Ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ: Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու…

Read More
Վրաստանի ադրբեջանական համայնքը փետրվարի 8-ին հանրահավաք է անցկացնելու Միքայել Ավագյանի կիսանդրու ապամոնտաժման պահանջով

Վրաստանի ադրբեջանական համայնքը փետրվարի 8-ին հանրահավաք է անցկացնելու Միքայել Ավագյանի կիսանդրու ապամոնտաժման պահանջով

Վրաստանի ադրբեջանական համայնքը վաղը՝ փետրվարի 8-ին նախատեսում է անցկացնել հանրահավաք պահանջելով իշխանություններից Միքայել Ավագյանի կիսանդրու ապամոնտաժումը: Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի դիմաց ժամը14:00-ին: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացվեց Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերանորոգված կիսանդրին: Կիսանդրու վերաբացման արարողությանը հետեւեց ադրբեջանական ու Վրաստանի ադրբեջանամետ լրատվամիջոցների ագրեսիվ աղմուկը: Ադրբեջանական քարոզչամեքենան նույնիսկ հորինել էր,…

Read More
Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են. ամերիկացի վերլուծաբան

Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են. ամերիկացի վերլուծաբան

Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Վրաստանում եւ Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովիցը՝ անդրադառնալով Հայաստանում եւ տարածաշրջանում ընթացող զարգացումների: Հայաստանումկայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտին հասցրեցինանցումային շրջանը: Ձեւավորվել է նոր կառավարություն: Ձեր գնահատականըՀայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ: Թույլ տվեք սկսել ընդհանուր ձեւակերպումներով: Երբ ես զբաղեցնում էի ԱՄՆ-ի…

Read More
«Երեկոյան Զրույց» Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի հետ (տեսանյութ)

«Երեկոյան Զրույց» Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի հետ (տեսանյութ)

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը սկսում է հաղորդումների շարք շրջանի մտավորականների, մշակույթի, արվեստի, արհեստի, հասարակական, կրթական եւ քաղաքական գործիչների հետ միասին: «Երեկոյան Զրույց» հաղորդաշարի առաջին հյուրն է Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը: Ախալցխայի շրջանի հոգեւոր հովիվը պատասխանում է Առաջավորած պահքին եւ Սբ. Սարգսի տոներին վերաբերվող հարցերին:

Read More
Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

Ֆրանսիայում ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

Armtimes.com-Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային  օր կհռչակվի: Այս մասին Մակրոնը հայտարարել է երեքշաբթի՝ փետրվարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ, հայտնում է TACC-ը: Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից սկսած ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, «որը 2001 թվականին երկարատև պայքարից հետո այդպիսին է ճանաչվել…

Read More
Ախալցխայի Մողնու Սուրբ Գէորգ մատուռ

Ախալցխայի Մողնու Սուրբ Գէորգ մատուռ

Վիրահայոց կոնսիստորիայի գրությունը Ախալցխայի Հոգևոր կառավարությանը՝ հայ հասարակութեան խնդրանքով տեղի ավերակ մատուռների վերանորոգութեան մասին. 8 փետրվարի 1893 թ. ի Թիֆլիս Ըստ Հրամանի Նորին Կայսերական Մեծութեան ի Կոնսիստորիայիս լուան զզեկուցումն. Հոգևոր կառավարութիւնդ ի յայտարարութեան իւրում ի 12-ն հոկտեմբերի անցելոյ թ. 501, գծագրելով զխնդիր հայ հասարակութեան տեղւոյդ՝ խնդրեալ էր զտնօրէնութիւն ի մասին նորոգութեան աւերակ մատրանց, գտանելոց ի…

Read More
Ախալցխայի ատլետները վերադարձել են Թբիլիսիի միջազգային մրցաշարից 2 ոսկյա, 6 արծաթյա եւ 6 բրոնզե մեդալներով

Ախալցխայի ատլետները վերադարձել են Թբիլիսիի միջազգային մրցաշարից 2 ոսկյա, 6 արծաթյա եւ 6 բրոնզե մեդալներով

Ախալցխայի ատլետները տարել են հերթական հաղթանակը: Մարզիկները մասնակցել են Թբիլիսիի միջազգային մրցաշարին եւ տարել են հաղթանակներ: Նրանք տարել են 2 ոսկյա, 6 արծաթյա եւ 6 բրոնզե մեդալներ: Ոսկյա մեդալի են արժանացել Մինդիա Էնդելաձեն 400մ. վազքով եւ Հասմիկ Մարգարյանը 3000մ. վազքով: Ատլետիկայի  միջազգային մրցույթը անցկացվել է Թբիլիսիի ձմեռային փակ  մարզադաշտում, որին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջանների…

Read More
Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է

Armtimes.com-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել: Մեզ հաջողվեց ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի: ՀՔԾ-ից, սակայն, մեր այս տեղեկությունը չմեկնաբանեցին: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2008-ին դարձել է նախագահ. մինչ այդ նա զբաղեցնում էր…

Read More
Վրաստանում մեքենաների համար ապահովագրությունը պարտադիր կդառնա

Վրաստանում մեքենաների համար ապահովագրությունը պարտադիր կդառնա

Վրաստանում գրանցված ավտոմեքենաների համար ապահովագրությունը պարտադիր կդառնա:Համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծը արդեն իսկ մտցվել է խորհրդարան: Օրինագծում նշված է, որ պարտադիր ապահովագրության ձեռքբերումը հնարավոր է ապահովագրողի, ապահովագրության գործակալի կամ ապահովագրության բրոկերի միջոցով էլեկտրա-տեխնիկական վճարման միջոցով: Պարտադիր ապահովագրություն չեն անցնելու Վրաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող մեքենաները: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Վրաստանում գրանցված…

Read More
Մասնագիտական կրթության դիպլոմը հավասարվելու է լրիվ ընդհանուր կրթության դիպլոմին

Մասնագիտական կրթության դիպլոմը հավասարվելու է լրիվ ընդհանուր կրթության դիպլոմին

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սկսում է, մասնագիտական կրթության բարեփոխումը: Փոփոխությունները նախատեսված են մի քանի ուղղությամբ: Նախարարության  լրատվությամբ, մասնագիտացված ուսումնարանի դիպլոմը հավասարվելու է լրիվ ընդհանուր կրթության դիպլոմին, որը նշանակում է, որ բազային կրթություն ունեցող երիտասարդները (9-րդ դասարան) մասնագիտություն ստանալու հետ միասին անցնելու են դպրոցական առարկաներ և ցանկության դեպքում կարող են ուսումը շարունակել բարձրագույն…

Read More
Աշակերտները ավարտական գնահատականների հիման վրա կստանան դպրոցական ատեստատ

Աշակերտները ավարտական գնահատականների հիման վրա կստանան դպրոցական ատեստատ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է, որ պետական քննությունների փոխարեն աշակերտներին տրվելու է դպրոցական ատեստատ գնահատականների հիման վրա: Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ավարտական դասարանի աշակերտը ատեստատ ստանալու համար պետք է բոլոր առարկաներից ունենա դրական գնահատական: Այսինքն ավարտական ատեստատ ստանալու համար աշակերտին հարկավոր է, որ նա յուրաքանչյուր առարկայից ստանա նվազագույնը ավարտական…

Read More
Հայաստանը կօգնի Վրաստանին երկրում կարմրուկի բռնկումների դեմ պայքարում

Հայաստանը կօգնի Վրաստանին երկրում կարմրուկի բռնկումների դեմ պայքարում

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետեւյալը. «Վրաստանին օգնելու նպատակով, իմ հրամանով նրանց մեր կողմից կտրամադրվի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ, քանի որ ինչպես գիտեք հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր…

Read More
Ձնաբքի հետեւանքով Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին գոյություն ունեն են սահմանափակումներ

Ձնաբքի հետեւանքով Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին գոյություն ունեն են սահմանափակումներ

Վրաստանի ավտոճանապարհային վարչության հաղորդմամբ, բարդ եղանակային պայմանների պատճառով  Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին գործում են սահմանափակումներ: Տեղեկատվության համաձայն սահմանափակումը առկա են Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածին:

Read More
Ախալցխայում տուն էր այրվում

Ախալցխայում տուն էր այրվում

Ախալցխայի Պ. Նաթենաձե փողոցի վրա ժամը 18:00-ին հրշեջ ծառայության կանչ է գրանցվել: Հրդեհը բռնկել է վառարանի ծխնելույզի պատճառով եւ փոխանցվել տան կտուրին ու տանիքին: Այս պահի դրությամբ հրշեջ ծառայության արագ արձագանքման շնորհիվ հրդեհը հանգցվել է:

Read More
Այս տարի Վրաստանում ավարտական քննություններ տեղի չեն ունենա

Այս տարի Վրաստանում ավարտական քննություններ տեղի չեն ունենա

Վրաստանում 12-րդ դասարանցիների համար այս տարի դպրոցի ավարտական քննություններ չեն անցկացվելու: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վարչապետի խոսքերով կրթության համակարգի բարեփոխումները կառավարության համար հիմնական առաջնահերթություն են հանդիսանում: Հիշեցնեմ, որ կրթության նախարարությունը հունվարի 28-ին հայտարարել էր ատեստացիոն քննությունների հետ կապված փոփոխությունների մասին, ինչը նախատեսում էր 11-րդ դասարանցիների քննությունների չեղարկում: Տվյալ հարցը…

Read More
Ախալցխայի ապրիլի 9 փողոցում բնակարան են թալանել

Ախալցխայի ապրիլի 9 փողոցում բնակարան են թալանել

Ախալցխայում ապրիլի 9-ը փողոցում բնակարան են կողոպտել: Տվյալ փողոցի բնակչի կարծիքով՝ գողը բնակարան է մուտք գործել լուսամուտից: Գողության պահին ընտանիքի անդամները գտնվել են Թբիլիսիում, ինչից կարելի է ենթադրել, որ գողերը նախօրոք իմացել են այն մասին, որ տան տերերը քաղաքից դուրս են գտնվում: Կողոպտված տանից հանցագործները տարել են անձնական իրեր և ոսկեղեն: Դեպքի առիթով հետաքննությունը ընթանում…

Read More
Սամցխե-Ջավախքում բացվելու է տեխզնման երեք կենտրոն

Սամցխե-Ջավախքում բացվելու է տեխզնման երեք կենտրոն

Բորժոմիում, Ախալքալաքում եւ Ախալցխայում բացվելու է մեքենաների  տեխնիկական զննության կենտրոններ: Ինչպես հայտարարում են  Տնտեսության նախարարության հավատարմագրման ազգային կենտրոնում՝ Բորժոմիում եւ Ախալքալաքում այս կենտրոնները բացվելու են փետրվարի սկզբին, իսկ Ախալցխայում Թբիլիսիից կգա  մեկ շարժական կենտրոն: Լրացուցիչ կենտրոնների բացման կարիքը առաջացավ վարորդների տեխնիկական զննության  համար առաջացած հերթերի պատճառով: Հավատարմագրման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Մալխազ Խարեբավաի խոսքերով երկու…

Read More
Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. ՀՀ վարչապետ

Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. ՀՀ վարչապետ

Ալիևի հետ հանդիպումը բանակցություններ չեն. լրագրողներին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություններ: Կոռեկտ չէ, չեմ կարող բառացի ասել՝ ես այսպես ասեցի, նա՝ այնպես ասաց», – ասաց վարչապետը: Հարցին՝ անդրադարձե՞լ են արդյոք Արցախի հարցին, Փաշինյանն ասաց. «Չեմ կարող ասել»: Կա՞ նախաձեռնություն՝ վերսկսել բանակցությունները. Փաշինյանն…

Read More