Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում

Սանդուն հաղթում է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04 տոկոս արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96 տոկոսը։ Սրանք ԿԸՀ նախնական տվյալներն են՝ 98,92 տոկոս քվեաթերթիկների մշակումից հետո։ Այս ցուցանիշում ներառված չեն արտերկրի որոշ տեղամասերում քվեարկության արդյունքները։ Բուն Մոլդովայում քվեարկության արձանագրություններն ամբողջությամբ մշակվել են։…

Read More
Հայտնի է Մոլդովայի նախագահի ընտրության առաջատարը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալի

Հայտնի է Մոլդովայի նախագահի ընտրության առաջատարը՝ ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալի

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկության արձանագրությունների 92,2 տոկոսի մշակումից հետո առաջատար է 50,09 տոկոսով, երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 49,91 տոկոսը: Այս մասին են վկայում Մոլդովայի ԿԸՀ-ի տվյալները:  Հիշեցնենք՝ երկրի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով: Մասնակցության հայտը ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել…

Read More
Մոլդովայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի ընտրության առաջին տվյալները

Մոլդովայի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահի ընտրության առաջին տվյալները

Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն առաջատար է Մոլդովայի նախագահի ընտրության երկրորդ փուլում՝ ձայների 51,93 տոկոսով, Մայա Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 48,07 տոկոսը, հայտնում է Մոլդովայի ԿԸՀ-ն: Հաղորդվում է, որ այս պահին մշակվել է քվեարկության արձանագրությունների ավելի քան 80 տոկոսը։   Հիշեցնենք՝ Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլում մասնակցությունը տեղի ժամանակով 21.00-ին գերազանցել է 54 տոկոսը, ասված է Մոլդովայի…

Read More
Քամալա Հարիսը փոստով քվեարկել է ԱՄՆ նախագահի ընտրությանը

Քամալա Հարիսը փոստով քվեարկել է ԱՄՆ նախագահի ընտրությանը

ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտնել է, որ արդեն փոստով քվեարկել է երկրի նախագահի ընտրությանը, նկատել՝ կայանալիք նախագահական ընտրարշավը լինելու է «լարված»:   Ընդ որում նա վստահություն է հայտնել սեփական հաղթանակի նկատմամբ:   «Մենք պատրաստվում ենք հաղթել: Դրա պատճառներից մեկը մեր քվեարկությունն է»,- հայտարարել է նա ընտրողներին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է…

Read More
Ավագանու նիստին պետք է անդրադառնանք արտոնյալ խմբերի՝ տրանսպորտում զեղչային համակարգից օգտվելուն. Ավինյան

Ավագանու նիստին պետք է անդրադառնանք արտոնյալ խմբերի՝ տրանսպորտում զեղչային համակարգից օգտվելուն. Ավինյան

«Մենք երկու ամիս շուտ արդեն որոշակի քայլեր նախաձեռնեցինք, որ մասամբ անցնենք միասնական տոմսային համակարգի գործարկմանը, այս անցումը ամբողջապես կանխիկ վճարումներից դարձնենք մասամբ արդեն անկանխիկ, հուսով եմ՝ մինչև հունվարի 1-ը գրեթե 100 տոկոսանոց անկանխիկին կմոտենանք»: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ աել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով միասնական տոմսային համակարգին։ Ավինյանի խոսքով՝  իրենք քննարկում են ունեցել ԿԲ…

Read More
Մոլդովայում նախագահի ընտրությանը մասնակցությունը գերազանցել է 54 տոկոսը

Մոլդովայում նախագահի ընտրությանը մասնակցությունը գերազանցել է 54 տոկոսը

Մոլդովայում նախագահի ընտրության երկրորդ փուլում մասնակցությունը տեղի ժամանակով 21.00-ին գերազանցել է 54 տոկոսը, ասված է Մոլդովայի ԿԸՀ-ի կայքում: Երկրի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով: Մասնակցության հայտը ժամը 21.00-ի դրությամբ կազմել է 54,07%, քվեարկել է շուրջ 1,7 միլիոն քաղաքացի: Մասնակցությունը Մոլդովայում նախագահի ընտրության առաջին փուլում կազմել էր 51,6 տոկոս: Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են…

Read More
Մոլդովայում անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը

Մոլդովայում անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը

Մոլդովայում այսօր նախագահի ընտրության երկրորդ փուլն է։ Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Մայա Սանդուն և երկրի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Մոլդովայի վարած քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման ֆոնին: Հիշեցնենք՝ նախագահի ընտրության առաջին փուլում Մայա Սանդուն ստացել էր ընտրողների ձայների 42,49 տոկոսը, իսկ Ստոյանոգլոն՝ 25,95 տոկոսը: Մոլդովայի ԿԸՀ-ի որոշման…

Read More
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ: Թրամփը, իր երախտագիտությունը հայտնելով Արամ Ա-ին, ով վերջերս այց է կատարել ԱՄՆ, վերահաստատել է իր աջակցությունն արցախահայությանը և տարածաշրջանային խաղաղությանն իր հավատարմությունը։ Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքի դերակատարումը՝ այն որակելով ուժեղ, խելացի, զարգացող։ Ի պատասխան՝ Արամ Ա-ն շնորհակալություն…

Read More
ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի

ԱՄՆ նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի

ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահի ընտրությանը վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի՝ վկայում են Ֆլորիդայի համալսարանի հրապարակած տվյալները։ Ըստ հաշվարկների՝ ժամկետից շուտ քվեարկել է 72045918 մարդ։ Ավելի քան 38 միլիոն մարդ քվեարկել է ընտրատեղամասերում, գրեթե 34 միլիոնը՝ փոստով: Ամենաշատ վաղաժամ քվեարկություն ունեցող նահանգների ցուցակը գլխավորում է Տեխասը: Նրան հաջորդում են Ֆլորիդան, Կալիֆոռնիան, Հյուսիսային Կարոլինան և Ջորջիան:…

Read More
Զախարովան Ուկրաինային մեղադրել է ռազմագերիների փոխանակումը սաբոտաժի ենթարկելու համար

Զախարովան Ուկրաինային մեղադրել է ռազմագերիների փոխանակումը սաբոտաժի ենթարկելու համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 2024 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է Կիևին փոխանցել 935 ռազմագերի, սակայն Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են վերադարձնել միայն 279 զինծառայողի: Զախարովայի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ «Ներկայումս Կիևի ռեժիմը բառացիորեն սաբոտաժի է ենթարկում այդ գործընթացը, որն ինստիտուցիոնալացված էր ու արդյունքներ էր տալիս։ Նրանք կենտրոնացել են…

Read More
Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով արդեն 211 մարդ է զոհվել

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով արդեն 211 մարդ է զոհվել

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով արդեն 211 մարդ է զոհվել: Ինչպես հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը, այդ տարերային աղետը դարձել է երկրի պատմության ամենամասշտաբային աղետներից մեկը: Նրա խոսքով՝ Իսպանիայի կառավարությունն աղետից ամենաշատը տուժած Վալենսիա ինքնավարություն կուղարկի 5 հազար զինվորական և նույնքան ոստիկան՝ օգնություն ցուցաբերելու համար: Նա նաև հավելել է, որ այս պահին հեղեղված տներից, ճանապարհներից և արդյունաբերական…

Read More
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Քեմի Բադենոկը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Քեմի Բադենոկը

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Քեմի Բադենոկը՝ դառնալով առաջին սևամորթ կինը, որը գլխավորել է բրիտանական խոշոր կուսակցություններից մեկը: Գրեթե 100000 պահպանողականի քվեարկության արդյունքի համաձայն՝ նա հաղթել է օրենսդիր Ռոբերտ Ջեներիկին: Բադենոկը կուսակցության ղեկավարի պաշտոնում փոխարինել է նախկին վարչապետ Ռիշի Սուդակին: Թորիների նոր առաջնորդը 44 տարեկան է: Նախկինում եղեկ է ինժեներ-ծրագրավորող: Բադենոկը պայքարում…

Read More
Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Հայաստանում կբանախոսի միջազգային համաժողովում

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը Հայաստանում կբանախոսի միջազգային համաժողովում

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի և կբանախոսի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Երեխաների իրավունքների պաշտպանությանն ու մանկական աշխատանքի վերացմանն ուղղված պայքարի առաջամարտիկ Քայլաշ Սաթյարթին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։…

Read More
Վլադիմիր Վարդանյանի և Մարկ Քասեյրեի հանդիպմանը կարևորվել է ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացը

Վլադիմիր Վարդանյանի և Մարկ Քասեյրեի հանդիպմանը կարևորվել է ՀՀ դատաիրավական համակարգում իրականացվող թվայնացման գործընթացը

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 1-ին Ժնևում հանդիպել է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության (IDLO)՝ ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչության ղեկավար պարոն Մարկ Քասեյրեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Վարդանյանի Ֆեյսբուքի էջից: «Հանդիպմանը քննարկվեցին զարգացման իրավունքի բնագավարում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։  …

Read More
Ժնևում քննարկվել են Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության և ՀՀ-ի հետագա համագործակցության հեռանկարները

Ժնևում քննարկվել են Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության և ՀՀ-ի հետագա համագործակցության հեռանկարները

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 1-ին Ժնևում հանդիպել է Զարգացման իրավունքի միջազգային կազմակերպության՝ ՄԱԿ-ում և Ժնևում տեղակայված այլ միջազգային կազմակերպությունում մշտական ներկայացուցչության ղեկավար Մարկ Քասեյրեի հետ։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Վարդանյանը:   «Ներկայացվեցին նախկինում ԶԻՄԿ֊ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց Կազմակերպության…

Read More
ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա

ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա

ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա՝ ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը։ «Եվրոպայում ռմբակոծիչների օպերատիվ խմբի տեղակայումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ:

Read More
Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին. Ալի Խամենեի

Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին. Ալի Խամենեի

Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին Իրանի և դիմադրության ճակատի դեմ նրանց գործողությունների համար՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:   «Մենք, անշուշտ, կանենք հնարավոր ամեն ինչ, կձեռնարենք ռազմական, քաղաքական միջոցներ՝ հակազդելու ամբարտավանությանը։ Իշխանություններն այժմ զբաղվում են դրանով»,- հավելել է այաթոլլան:   Հիշեցնենք՝ ՑԱՀԱԼ-ը հոկտեմբերի 26-ին հարվածել էր Իրանի…

Read More
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արդեն 3-րդ անգամ է՝ մասնակցում են Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների համաժողովին: Այս տարի այն անցկացվեց Բուդապեշտում` պայմանավորված Հունգարիայի` նախագահող երկիր լինելու հանգամանքով: Նախագահության ժամկետը 6 ամիս է, որից հետո ռոտացիոն կարգով այն փոխանցվում է հաջորդ երկրին: Հայաստանն այս հարթակում ունի հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակ: Մանրամասները` տեսանյութում:

Read More
Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում հրապարակում է արել. «Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Read More
Եվրոպական որոշ երկրներ մոտ են Ադրբեջանի հետ գազային նոր համաձայնագրի կնքմանը. Bloomberg

Եվրոպական որոշ երկրներ մոտ են Ադրբեջանի հետ գազային նոր համաձայնագրի կնքմանը. Bloomberg

Եվրոպական երկրները մոտ են Ադրբեջանի հետ առևտրային համաձայնագրի կնքմանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարանցման համաձայնագրի ժամկետի ավարտից հետո տարածաշրջան բնական գազի մատակարարումները պահպանելու վերաբերյալ՝ հայտնել է Bloomberg-ը: Գործակալության աղբյուրը նշել է, որ հունգարական MVM և սլովակյան Slovensky Plynarensky Priemysel ընկերություններն Ադրբեջանից տարեկան 12-14 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր կարող են ստորագրել: Նշվում է, որ…

Read More
Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել

Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել

Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի՝ հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը: «Զոհվել է 14 մարդ, երեքին հաջողվել է փրկել։ Հնարավոր է՝ փլատակների տակ դեռ դիակներ կան»,- ասել է պաշտոնյան։ Հաղորդվում է, որ երեք փրկվածից երկու կին գտնվում է ծանր վիճակում: Ընթանում է քննություն՝ պարզելու…

Read More
Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում հրապարակում է արել. «Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Read More
Պենտագոնը հայտարարել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցության 425 միլիոն դոլարի փաթեթի մասին

Պենտագոնը հայտարարել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցության 425 միլիոն դոլարի փաթեթի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցության 425 միլիոն դոլարի փաթեթի մասին։ Պենտագոնի հաղորդագրության համաձայն՝ այն նախատեսված է Ուկրաինայի կարևորագույն կարիքները հոգալու համար:   Փաթեթը ներառում է ՀՕՊ կլանիչներ, հրթիռային համակարգերի և հրետանու համար զինամթերք, զրահատեխնիկա, հակատանկային զենք: Ուկրաինայի զինված ուժերին կփոխանցվեն նաև բժշկական սարքավորումներ:   «Վաշինգտոնը կշարունակի աշխատել շուրջ 50 դաշնակցի և…

Read More
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը

Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը, որտեղ ելույթով հանդես են եկել Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման։ Շաբաթվա ընթացքում դեսպան Մակունցը մասնակցել է նաև Դիվալիի տոնը խորհրդանշող «Դիայի լուսավորման» արարողությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի, ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի, ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության ֆորումի…

Read More
Բաքվում Թուրքիայի դեսպանն Ամիրբեկովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Բաքվում Թուրքիայի դեսպանն Ամիրբեկովի հետ քննարկել է երկկողմ և տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիտ Բաղչին հանդիպել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է X-ի միկրոբլոգում: Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների հարցեր:

Read More
Հյուսիսային Կորեան ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին. ԿԺԴՀ-ի արտգործնախարար

Հյուսիսային Կորեան ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին. ԿԺԴՀ-ի արտգործնախարար

Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա: Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Չուե Սոն Հին համոզմունք է հայտնել, որ ռուսական բանակը կհաղթի, Փհենյանն էլ «ամուր կանգնելու է ռուս ընկերների կողքին» և աջակցելու է ռուսական բանակին։ Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ երկրների ռազմական և հատուկ ծառայությունները սերտ շփվում են: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Կիմ Չեն…

Read More
Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները շքանշաններ են ստացել

Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները շքանշաններ են ստացել

Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունում տեղի է ունեցել շքանշանների շքերթ՝ ի պատիվ նվիրյալ աշխատակիցների: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մենք մեծարեցինք ԵՄ անդամ 17 պետության և Կանադայի 61 քաղաքացիական աշխատակցի, ովքեր արժանի էին մրցանակի: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին և Հայաստանում ԵՄ ներկայացուցչության նրա թիմին՝ իրենց գերազանց…

Read More
Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի

Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի: 202 մարդ զոհվել է Վալենսիայում, 2-ը՝ Կաստիլիա-Լա Մանչայում, 1-ը՝ Անդալուսիայում: Կան տասնյակ անհետ կորածներ: Տարերքի հետևանքների դեմ պայքարում ներգրավված են հազարավոր զինվորականներ։ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել:

Read More
Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը պատժամիջոց է իրանցիների նկատմամբ. Արաղչի

Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը պատժամիջոց է իրանցիների նկատմամբ. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Գերմանիայում Իրանի հյուպատոսությունների փակումը պատժամիջոց է այդ երկրում բնակվող իրանցիների նկատմամբ, որոնցից շատերը Գերմանիայի քաղաքացիություն ունեն: Նա տեղեկացրել է, որ Բեռլինում Իրանի դեսպանությունում և այլ դիվանագիտական ներկայացուցչություններում հյուպատոսական ծառայությունները կընդլայնվեն՝ իրանցիներին աջակցելու համար։ Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր Ֆրանկֆուրտում, Համբուրգում և Մյունխենում Իրանի հյուպատոսությունների…

Read More