Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը․ պաշտպանության բնագավառում ՀՀ- Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը․ պաշտպանության բնագավառում ՀՀ- Ֆրանսիա համագործակցությունը կշարունակվի

Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանության բնագավառում։ Այս մասին Երևանում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։  «Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, տարածքը, բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է համագործակցությունը նաև այս բնագավառում։ Մենք դա անում ենք սուվերենության հարգանքով ու առանց որևէ էսկալացիայի կամքի»,- նշել է նա։ Սեժուրնեն նաև տեղեկացրել…

Read More
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետաքննում է Թրամփից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգության հետ կապված միջադեպը

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետաքննում է Թրամփից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգության հետ կապված միջադեպը

Ֆլորիդայում՝ Trump West Palm Beach դաշտի սահմաններից ոչ հեռու, որտեղ գտնվել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է The New York Post-ը: Հրաձգությանը մասնակցել է երկու մարդ: Նշվում է, որ թիրախը չի եղել Թրամփը, կողմերը թիրախավորել են միմյանց: Քաղաքական գործիչը անվտանգ վայրում է: «Թրամփն անվտանգ վայրում է տեղի ունեցած…

Read More
Մենք ուզում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, անկախությունը և այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. Փաշինյան

Մենք ուզում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, անկախությունը և այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն և կարևորել Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում՝ անվտանգության ու տնտեսության ոլորտներում: «Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք ուզում ենք ամրապնդել և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը, անկախությունը, մեր պետականությունը, և այս…

Read More
Հայաստանի հետ շարունակելու ենք համագործակցությունը պաշտպանության բնագավառում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հայաստանի հետ շարունակելու ենք համագործակցությունը պաշտպանության բնագավառում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան և Հայաստանը շարունակելու են համագործակցությունը պաշտպանության բնագավառում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: «Մենք շարունակելու ենք նաև պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը: Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, իր տարածքը, իր բնակչությանը»,–ասաց Սեժուրնեն: Նա ընդգծեց՝ բարեկամների միջև բնական է համագործակցությունը…

Read More
Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա

Հյուսիսային Կորեան կրկին ենթադրաբար աղբով լցված օդապարուկներ է ուղարկել Հարավային Կորեա: Այդ մասին հայտնել են Սեուլի մայրաքաղաքի իշխանությունները։ Քաղաքացիներին խորհուրդ է տվել զգուշանալ ընկած առարկաներից։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 4-ից 5 օր շարունակ ԿԺԴՀ-ի տարածքից աղբով փուչիկներ են արձակվել Հարավային Կորեա։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 12-ի գիշերը կրկին փորձել է արձակել փուչիկներ, սակայն դրանք…

Read More
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Վրաստանում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Կոբախիձեի հետ, հանդիպումից հետո նախատեսված են նաև հայտարարություններ լրատվամիջոցների համար:

Read More
Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Զապորոժիեի մարզի Գուլյայպոլեի շրջանին ռուսական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից: Այդ մասին հայտնել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովը: «Ռուսները կրկին հարվածել են մարզին: Այս անգամ գնդակոծել են Գուլյայպոլեի գրոմադան։ Հարվածել են գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի տարածքին։ Զոհվել է երեք մարդ։ Բոլոր զոհվածները այդ ձեռնարկության աշխատակիցներն են»,- նշել է պաշտոնյան։

Read More
Զախարովան «տեղեկատվական պատերազմ» է որակել ԱՄՆ-ի  մեղադրանքները «Россия сегодня»-ի հասցեին

Զախարովան «տեղեկատվական պատերազմ» է որակել ԱՄՆ-ի մեղադրանքները «Россия сегодня»-ի հասցեին

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը «տեղեկատվական պատերազմի հայտարարում» է որակել ԱՄՆ-ի  մեղադրանքները «Россия сегодня» մեդիա ընկերության հասցեին՝ կապված այլ երկրների ներքին գործերին միջամտելու և ենթադրյալ ռազմական գնումների  վերաբերյալ: «Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն, սահմանափակող միջոցներ չեն։ Դա տեղեկատվական պատերազմի հայտարարում է, ինչի հիմքում ընկած է միանգամայն հստակ ռուսատյաց ազգայնական գաղափարախոսություն, այնպիսին, ինչպիսին մենք բազմիցս տեսել ենք մարդկության պատմության ընթացքում»,-…

Read More
Ադրբեջանն ու Սերբիան համաձայնագիր կստորագրեն ադրբեջանական գազի լրացուցիչ մատակարարումների մասին

Ադրբեջանն ու Սերբիան համաձայնագիր կստորագրեն ադրբեջանական գազի լրացուցիչ մատակարարումների մասին

Ադրբեջանն ու Սերբիան առաջիկայում համաձայնագիր կստորագրեն ադրբեջանական գազի լրացուցիչ մատակարարումների մասին: Այդ մասին հայտարարել է Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ Հանդանովիչը՝ Srbijagas ընկերության նախագահ Դուշան Բայատովիչի հետ հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ սերբ նախարարը գոհունակություն է հայտնել ինչպես Սերբիայում, այնպես էլ Հունգարիայում գազի պահեստարանների լցման մակարդակից՝ հավելելով, որ համաձայնեցվել են նաև Ադրբեջանից լրացուցիչ…

Read More
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 41 հազարը

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվն անցել է 41 հազարը

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 41182-ի, ավելի քան 95000 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Վերջին երկու օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 64 մարդ։

Read More
Ստոլտենբերգը ափսոսանք է հայտնել մինչև 2022 թվականը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ոչ բավարար օգնության համար

Ստոլտենբերգը ափսոսանք է հայտնել մինչև 2022 թվականը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ոչ բավարար օգնության համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գերմանական FAZ պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ափսոսում է մինչև 2022 թվականը ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ոչ բավարար օգնության համար: «Ես ցավում եմ, որ ՆԱՏՕ-ի երկրները և ԱՄՆ-ն ավելին չեն արել, որպեսզի ավելի շուտ ամրացնեն Ուկրաինան: Մենք կարող էինք շատ ավելին անել», – ասել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Միևնույն ժամանակ,…

Read More
Զելենսկին հաստատել է «103-ը 103-ի դիմաց» գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ

Զելենսկին հաստատել է «103-ը 103-ի դիմաց» գերիների փոխանակումը Ռուսաստանի հետ

Ռուսաստանի հետ գերիների փոխանակման արդյունքում Կիևը վերադարձրել է 103 ռազմագերու, այդ թվում՝ Ուկրաինայի Զինված ուժերի սպաներ, սերժանտներ և շարքայիններ: Այդ մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ  Ուկրաինա են վերադարձել 82 շարքային և սերժանտ, 21 սպա:   Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր գերիների «103-ը 103-ի դիմաց» փոխանակելու մասին: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից նաև հայտնել են,…

Read More
Ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության հիման վրա. Օվերչուկ

Ապաշրջափակումը հնարավոր է նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության հիման վրա. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը: «Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերել երեք պետության ղեկավարները և որոնք իրենց արտացոլումն են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը պատրաստ է միշտ միանալ այդ գործընթացին և պատրաստ է օգնել՝…

Read More
Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպումը տևել է մոտ 5 ժամ, ինչը նշանակում է՝ համատեղ աշխատանքը շատ է։ Այս մասին Լոռու մարզում լրագրողների հետ զրույցում հայտնել է  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ շարունակելով. «Մանրամասն անդրադարձ ունեցանք ամբողջ երկկողմ օրակարգին։ Քննարկել ենք և՛ տրանսպորտային կապի, և՛ երկկողմ առևտրի հարցերը, անդրադարձել ենք հումանիտար, ավիացիոն ոլորտում համագործակցությանը,…

Read More
Չկա ոչ մի հրաշագործ, որը սերբերին կարող է լավ լուծում տալ Կոսովոյի և Մետոհիայի խնդրի համար. Վուչիչ

Չկա ոչ մի հրաշագործ, որը սերբերին կարող է լավ լուծում տալ Կոսովոյի և Մետոհիայի խնդրի համար. Վուչիչ

Սերբիայի համար Կոսովոյի և Մետոհիայի խնդրի ընդունելի լուծում գոյություն չունի՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ ժողովրդին ուղղված ուղերձում: «Ես գիտեմ Կոսովոյի և Մետոհիայի բոլոր խնդիրները և գիտեմ, որ լավ լուծում գոյություն չունի: Չկա ոչ մի հրաշագործ, որը սերբերին կարող է լավ լուծում տալ Կոսովոյի և Մետոհիայի խնդրի համար: Մենք երաշխիքներ ստացանք և հավատում էինք,…

Read More
Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից. Քանանի

Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է զերծ մնա կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։ Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանն Իրանի ներգրավվածության վերաբերյալ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեղադրանքին՝ Նասեր Քանանին հայտարարել է, որ ցանկացած պնդում, թե Թեհրանը բալիստիկ հրթռիներ է վաճառում Ռուսաստանին, կեղծ է. Նշելով, որ Արևմուտքի կողմից պատժամիջոցները որպես զենք կիրառելն անարդյունավետ է, Քանանին…

Read More
Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը. Միլլեր

Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի վերաբերյալ: «Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատման կարևորությունը: Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջերս տեղի ունեցած առաջընթացը, այդ թվում ՝ սահմանազատման վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը: Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել…

Read More
Հայաստան, Հունաստան և Մոլդովա՝ եվրոպական ժողովրդավարություններ, որոնք մոտ են Ֆրանսիային. Սեժուրնե

Հայաստան, Հունաստան և Մոլդովա՝ եվրոպական ժողովրդավարություններ, որոնք մոտ են Ֆրանսիային. Սեժուրնե

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն անդրադարձել է Հայաստան նախատեսված իր այցին: «Հայաստան, Հունաստան և Մոլդովա: 3 օր, 3 եվրոպական ժողովրդավարություն, որոնք մոտ են Ֆրանսիային»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունից հայտնել են, որ Սեժուրնեն վաղը Երևան կժամանի: Երկուշաբթի ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական…

Read More
Կանադան լիովին աջակցում է Ուկրաինայի կողմից հեռահար սպառազինության կիրառումը. Թրյուդո

Կանադան լիովին աջակցում է Ուկրաինայի կողմից հեռահար սպառազինության կիրառումը. Թրյուդո

Կանադան լիովին աջակցում է Ուկրաինային՝ օգտագործելու հեռահար սպառազինություն՝ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նա ընդգծել է, որ դա կօգնի կանխել և արգելել ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքները շարունակաբար ոչնչացնելու՝ Ռուսաստանի կարողությունը: Թրյուդոն լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է խորապես ապակայունացնել միջազգային կանոնների վրա հիմնված կարգը և հավելել՝ այդ պատճառով էլ Կանադան պնդում…

Read More
Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և…

Read More
Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։  Նրանք քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը, Անկարայի և Երևանի հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր։

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինա է վերադարձել 49 ուկրաինացի, ներառյալ՝ «Ազովստալի» պաշտպանների մի մասը, ինչպես նաև ռազմական բժիշկ Վիկտոր Իվչուկը: Ըստ ուկրաինական աղբյուրների՝ Ուկրաինան Ռուսաստան է վերադարձրել Կուրսկի շրջանում գերեվարված 44 զինծառայողի: Ռուսական կողմը դեռևս չի հայտնել գերիների փոխանակման մասին։ 

Read More
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կժամանի Հայաստան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կժամանի Հայաստան

Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն: Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

Read More
ԿԽՄԿ-ն դատապարտել է Դոնեցկում հումանիտար առաքելությանը հասցված հարվածները

ԿԽՄԿ-ն դատապարտել է Դոնեցկում հումանիտար առաքելությանը հասցված հարվածները

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ Դոնեցկում կառույցի շարասյունը հարձակման է ենթարկվել և 3 աշխատակից է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է:   ԿԽՄԿ ղեկավարը դատապարտել է հումանիտար առաքելությանը հասցված հարվածները: Նա տեղեկացրել է, որ Կոմիտեի թիմը փորձում էր աջակցություն հասցնել տեղացիներին՝ նախապատրաստվելու գալիք ձմռանը: ԿԽՄԿ-ն կոչ է արել հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:   Ավելի…

Read More
Կոստանյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ

Կոստանյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է երիտասարդների առջև ծառացած մարտահրավերներին լուծումներ

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է երիտասարդության հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերին, որը Երևանում է գտնվում սեպտեմբերի 11-14 անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երիտասարդության առաջխաղացման, հանրային կյանքի բոլոր ոլորտներում նրանց բովանդակային մասնակցության հարցերին և այդ ուղղությամբ ՄԱԿ Երիտասարդության գրասենյակի հետ…

Read More
Եթե զենքի կիրառման սահմանափակումները վերացվեն, դա ՆԱՏՕ-Ռուսաստանի պատերազմ կնշանակի․ Նեբենզյա

Եթե զենքի կիրառման սահմանափակումները վերացվեն, դա ՆԱՏՕ-Ռուսաստանի պատերազմ կնշանակի․ Նեբենզյա

ՆԱՏՕ-ի երկրներն ուղիղ պատերազմ կսկսեն Ռուսաստանի դեմ, եթե համաձայնություն տան, որ Ուկրաինայի զինուժը հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանի խորքերին։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Եթե սահմանափակումների վերացման մասին որոշումն իսկապես ընդունվի, դա կնշանակի, որ այդ պահից ՆԱՏՕ-ի երկրները ուղիղ պատերազմ են սկսում Ռուսաստանի դեմ», – ասել է դիվանագետը և ընդգծել՝…

Read More
ՀՀ-ում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Գոգոլաձեն կարգապահական վարույթի է ենթարկվել ներքին կանոնակարգի կոպիտ խախտման պատճառով-Արտաքին գործերի նախարարություն

ՀՀ-ում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Գոգոլաձեն կարգապահական վարույթի է ենթարկվել ներքին կանոնակարգի կոպիտ խախտման պատճառով-Արտաքին գործերի նախարարություն

ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Գոգոլաձեն կարգապահական վարույթի է ենթարկվել ներքին կանոնակարգի կոպիտ խախտման պատճառով։ Մասնավորապես, Ալեքսանդր Գոգոլաձեն, խախտելով համապատասխան ընթացակարգը, կամայականորեն, համապատասխան ընթացակարգի խախտմամբ, երկարաժամկետ գործուղման է մեկնել  Հայաստանի Հանրապետություն։ Ինչպես նշվում է գործակալությունում, արտաքին գործերի նախարարության կանոնակարգի համաձայն՝ աշխատանքային օրերին բնակության երկիրը լքելու դեպքում անհրաժեշտ է սահմանված կարգով կամ այլ պատճառներով մեկնել…

Read More
Վրաստանն ու Չինաստանը «Միջին միջանցքի» զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վրաստանն ու Չինաստանը «Միջին միջանցքի» զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլու՝ Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ստորագրվել է «Չինաստան-Եվրոպա երկաթուղային էքսպրեսի, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու տրանսպորտային միջանցքների զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր»: Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է Դավիթաշվիլու և ՉԺՀ զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովի փոխնախագահ Չաո Չենսինի միջև: Հուշագիրը նախատեսում է Վրաստանի և Չինաստանի միջև համագործակցության…

Read More
Ղրիմի պատկանելիության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիայից է․ Պեսկով

Ղրիմի պատկանելիության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիայից է․ Պեսկով

Ղրիմի պատկանելիության թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիայից է՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է Անկարային բացատրել Ղրիմի վերաբերյալ իր դիրքորոշումը: «Մենք չենք դադարեցնում համառ փորձերը թուրք ընկերներին և գործընկերներին հետագայում ևս պարզաբանելու մեր տեսակետը, մեր դիրքորոշումը։ Մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային…

Read More
Եվրամիությունը դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը․ Բորել

Եվրամիությունը դիտարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը․ Բորել

Եվրամիությունը խստորեն դատապարտում է վերջերս Ռուսաստանին իրանական արտադրության բալիստիկ հրթիռների փոխանցումը՝ ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ: Նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերի և զինամթերքի մատակարարումն ուղղակի սպառնալիք է եվրոպական անվտանգության համար, իսկ իրանական բալիստիկ հրթիռներն այժմ կարող են օգտագործվել Ուկրաինայում հետագա տառապանքներ և ավերածություններ պատճառելու համար: «Եվրամիության դիրքորոշումը Ռուսաստանի հետ…

Read More