Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի պաշտոնանկությունը

Գերագույն ռադան հաստատել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի պաշտոնանկությունը

Ուկրաինայի գերագույն ռադան ընդունել է արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հրաժարականը։ Որոշմանը կողմ է քվեարկել 330 պատգամավորից 240-ը: Բացի այդ, պատգամավորները երկրորդ փորձով հաստատել են փոխվարչապետ և ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկի հրաժարականը։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, բացատրելով կառավարության վերադասավորումները, ասել էր, որ փոփոխությունները կազդեն նաև ԱԳՆ-ի վրա։ «Այսօր մեզ նոր էներգիա է…

Read More
Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է զիջումների Գազայի հատվածում

Նեթանյահուն հայտարարել է, որ պատրաստ է զիջումների Գազայի հատվածում

Իսրայելը պատրաստ է ճկունություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարք կնքելու հարցում, սակայն մտադիր չէ լքել Ֆիլադելֆիայի միջանցքը, ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա ընդգծել է, որ միջանցքի հսկողությունը, որը Գազայի և Եգիպտոսի միջև սահմանն է, անհրաժեշտ է պահպանել, որպեսզի ՀԱՄԱՍ-ը չկարողանա «ահաբեկել» ոչ՛ Իսրայելին, ոչ՛ Գազայի հատվածի ժողովրդին։ Ավելի վաղ…

Read More
Ծովային դրոններով հարձակում Նովոռոսիյսկի վրա

Ծովային դրոններով հարձակում Նովոռոսիյսկի վրա

Հինգշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերն Ուկրաինան վերջրյա ծովային դրոններով հարձակվել է Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի վրա։ Քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հետ են մղում դրոնների հարձակումը։ Նովոռոսիյսկի ռազմաբազայի վրա ծովային դրոնների հարձակում է եղել նաև 2023 թվականի օգոստոսին, որի ժամանակ լուրջ վնասվել էր «Օլենագորսկի գոռնյակ» խոշոր դեսանտային նավը։

Read More
Ռուսաստանը գիշերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա

Ռուսաստանը գիշերը տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա

Հինգշաբթի լույս սեպտեմբերի 5-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» տեսակի տասնյակ անօդաչու սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Վտանգի տակ են Միրգորոդ, Բիլա Ցերկվա, Չեռնիգով և Սումի քաղաքները, արդեն մի շարք պայթյուններ են տեղի ունեցել Ժիտոմիրում, հայտնել են Ուկրաինայի  ռազմաօդային ուժերը։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը մանևրում են նաև Խարկովի, Չերկասի, Չեռնիգովի և Կիևի շրջաններում։ Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային…

Read More
Հրաձգություն ամերիկյան դպրոցում. կան զոհեր

Հրաձգություն ամերիկյան դպրոցում. կան զոհեր

ԱՄՆ Ջորջիա նահանգի «Ապալաչիի» միջնակարգ դպրոցում չորեքշաբթի 14-ամյա աշակերտը կրակ է բացել։ Առնվազն չորս մարդ զոհվել է, ևս ինը՝ վնասվածքներով հոսպիտալացվել, հայտնել է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն: Դեռահասը սպանել է երկու 14-ամյա դասընկերոջը և 39-ամյա ու 53-ամյա ուսուցիչներին: CNN-ի աղբյուրների համաձայն՝ վիրավորների թիվը կարող է հասնել մինչև 30-ի։ Իշխանությունների տվյալներով՝ ոստիկանները Ուինդեր քաղաքի դպրոց են ժամանել…

Read More
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել RT-ի և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել RT-ի և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ

Չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է  RT հեռուստաալիքը և գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պատժամիջոցների ցանկում ներառելու որոշման մասին։ Հայտարարության մեջ նշվել է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվում 10 ֆիզիկական ու երկու իրավաբանական անձանց նկատմամբ, և դրանք կիրառվելու են ի պատասխան «2024 թվականին ԱՄՆ նախագահի ընտրության վրա ազդելու Մոսկվայի փորձերի»։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ նախատեսում…

Read More
ԱՄՆ-ը քրեական մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար. BBC

ԱՄՆ-ը քրեական մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար. BBC

ԱՄՆ իշխանությունները քրեական մեղադրանքներ են ներկայացրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և պաղեստինյան խմբավորման ևս հինգ ղեկավարի՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման համար, գրում է BBC-ն։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի վեց առաջնորդ մեղադրվում է ԱՄՆ քաղաքացիների սպանության, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու համար։ Մեղադրական եզրակացությունը…

Read More
Մերժվել է Թրամփի խնդրանքը՝ «Լռության դիմաց՝ գումարի» գործը դաշնային դատարան տեղափոխելու վերաբերյալ. CNN

Մերժվել է Թրամփի խնդրանքը՝ «Լռության դիմաց՝ գումարի» գործը դաշնային դատարան տեղափոխելու վերաբերյալ. CNN

Երեքշաբթի դաշնային դատավորը մերժել է Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ Նյու Յորք նահանգից «Լռության դիմաց փողերի» գործը դաշնային դատարան տեղափոխելու մասին, հայտնում է CNN-ը: Գործը վերաբերում է գործարար փաստաթղթերի կեղծման մեղադրանքներին՝ կապված երկու կանանց, այդ թվում՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին վճարումների հետ՝ Թրամփի հետ ենթադրյալ սիրավեպի մասին լռելու համար: Մանհեթենի դատարանում դատավճիռը նշանակված է սեպտեմբերի 18-ին՝ նախագահի ընտրությունից…

Read More
Ագրարային մասնագիտություներով սովորող մոտ 220 ուսանողներ 70-77 հազար դրամ կրթաթոշակ կստանան

Ագրարային մասնագիտություներով սովորող մոտ 220 ուսանողներ 70-77 հազար դրամ կրթաթոշակ կստանան

Բակալավրիատում և մագիստրատուրայում սովորողների պետական կրթաթոշակի չափերի և մասնագիտությունների ցանկի մասին նախագծում փոփոխություններ կլինեն: Նախորդ տարվա ցանկում ընդգրկված էին բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, այս տարվանից կներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք ևս պետության համար առաջնային նշանակություն ունեն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում համապատասխան որոշումը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Առաջարկում ենք այս…

Read More
Չգծանշված ճանապարհը նույնն է, ոնց որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը մեզ պետք չի. Փաշինյան

Չգծանշված ճանապարհը նույնն է, ոնց որ օդանավ պատվիրենք, ասենք՝ պոչը մեզ պետք չի. Փաշինյան

«Մեր քաղաքականությունը հետևյալն է, և դա ճիշտ քաղաքականություն է, մենք ըստ էության ճանապարհի հիմնանորոգումը ձգում ենք մինչև այն հնարավոր կետը, որ ճանապարհը շատ թե քիչ կարող է ծառայել»:  Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա հավելեց. «Բայց նաև շատ կարևոր է, որ երբ որ այդ գիծն անցավ՝ հիմնանորոգման ժամանակն է եկել,…

Read More
Եգիպտոսի նախագահը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Թուրքիա

Եգիպտոսի նախագահը 12 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Թուրքիա

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին սեպտեմբերի 4-ին ժամանել է Անկարա՝ բանակցություններ վարելու թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Սա 12 տարվա ընթացքում առաջին նման նախագահական այցն է Թուրքիա՝ տարածաշրջանային տերությունների միջև երկար ժամանակ սառեցված հարաբերությունների ջերմացման ֆոնին, գրում է Reuters-ը: Փետրվարին Էրդողանն էր մեկնել Կահիրե, որը 2012 թվականից ի վեր նրա առաջին այցն էր Եգիպտոս՝ վերականգնելու…

Read More
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Ֆրանսիայի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, խորհուրդ է տրվում առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի սեպտեմբերի 4-ի հաղորդագրության մեջ։ «Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են, Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև: Այս վտանգը կարող է վերաբերել…

Read More
Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և այս մեկը բացառություն չէ. Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե

Ադրբեջանը երբեք չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, և այս մեկը բացառություն չէ. Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե

Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն անդրադարձել է կիրակի Ադրբեջանում կայացած խորհրդարանի արտահերթ ընտրությանը, որը, ըստ կազմակերպության, կանխատեսելի հաղթանակ բերեց նախագահ Իլհամ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությանը: «Միևնույն ժամանակ, 125-տեղանոց Միլի մեջլիսում մանդատ ստանալու իրավունք ստացած մյուս կուսակցությունները խամաճիկ կամ գրպանային ընդդիմադիր խմբեր են»,- հայտարարել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն և նշել, որ ակնկալվում էին նույն հին մեթոդներով համատարած կեղծիքներ…

Read More
Սոֆո Խորգուանին դիմում է կրթության նախարարին և Նինոծմինդայի քաղաքապետին և կոչ անում ստեղծել մասնագիտական ​​ուսումնական հաստատություններ

Սոֆո Խորգուանին դիմում է կրթության նախարարին և Նինոծմինդայի քաղաքապետին և կոչ անում ստեղծել մասնագիտական ​​ուսումնական հաստատություններ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում մասնագիտական ​​ուսումնական հաստատություն չի ստեղծվել, սակայն իրական անհրաժեշտություն կա։ Հաշվի առնելով տեղի բնակչության շահերը և քաղաքապետարանի զարգացման հնարավորությունները՝ հորդորում եմ ժամանակին միջոցներ ձեռնարկել մասնագիտական ​​ուսումնական հաստատություն ստեղծելու համար, – այսպես է դիմում մարդու իրավունքների պաշտպան Սոփո Խորգուանին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիին։ Նրա խոսքով, 2020…

Read More
Ֆրանսիան փորձարկում է դպրոցներում սմարթֆոնների արգելքը. Euronews

Ֆրանսիան փորձարկում է դպրոցներում սմարթֆոնների արգելքը. Euronews

Ֆրանսիան միանում է մի շարք եվրոպական երկրների՝ դպրոցներում սմարթֆոնների դեմ պայքարին, գրում է Euronews-ը: Երկրի կրթության նախարար Նիկոլ Բելուբեն ներկա է եղել Փարիզի մերձակայքում գտնվող դպրոցի առաջին դասին: Դպրոցը, Ֆրանսիայի մոտ երկու հարյուր կրթական հաստատությունների հետ այս տարի ներդրել է «թվային փոփոխություն» ծրագիրը: Այսպես են անվանում աշակերտների՝ բջջային հեռախոսներից օգտվելու փորձնական արգելքը, ընդ որում՝ ոչ…

Read More
Բորժոմի անտառում բռնկված անտառային հրդեհը մարվել է

Բորժոմի անտառում բռնկված անտառային հրդեհը մարվել է

Բորժոմի շրջանի  Ախալդաբայի մոտակայքում բռնկված անտառային հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։ Նրանց տվյալներով՝ հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 150 հրշեջ և 4 ուղղաթիռ։ «Այսօր առավոտից հրդեհի մարման գործընթացին մասնակցել են սահմանապահ ոստիկանության չորս ուղղաթիռներ։ Հրշեջների և փրկարարների կողմից ինտենսիվ տեղայնացման և լուծարման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։…

Read More
ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա Հաղթանակի 80-ամյակի նախօրեին. Պեսկով

ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա Հաղթանակի 80-ամյակի նախօրեին. Պեսկով

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում՝ Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի նախօրեին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ոչ բարեկամ երկրների ղեկավարներին Ռուսաստանի մայրաքաղաք չեն հրավիրի: Նա նշել է, որ զորահանդեսի նախօրեին նախատեսված ԱՊՀ մասնակից երկրների պաշտոնական գագաթնաժողովից բացի…

Read More
Կարմիր ծովում աշխատում են կանխել նավթի արտահոսքը հրկիզված լցանավից. BBC

Կարմիր ծովում աշխատում են կանխել նավթի արտահոսքը հրկիզված լցանավից. BBC

Կարմիր ծովում գործողություն է իրականացվում՝ կանխելու Եմենի հութի ապստամբների հարձակմանը ենթարկված լցանավից մոտ մեկ միլիոն բարել նավթի արտահոսքը։ Հունական դրոշով MV Sounion տանկերն անցյալ շաբաթ խոցվել է հրետանային կրակից և անհայտ մոդիֆիկացիայի արկերից, հայտնում է BBC-ն: Անձնակազմի 25 անդամին փրկել է եվրոպական ռազմանավը։ Ավելի ուշ հութիները, ինչպես երևում է իրենց հրապարակած տեսանյութից, բարձրացել են լցանավի…

Read More
Կիևը չի պատրաստվում ամբողջությամբ գրավել Կուրսկի մարզը. Զելենսկի

Կիևը չի պատրաստվում ամբողջությամբ գրավել Կուրսկի մարզը. Զելենսկի

Ռուսական ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել Լվովին: Ուկրաինական կողմի տվյալով՝ զոհվել է առնվազն 7 քաղաքացի, 30-ից ավելի մարդ տուժել է: Վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ: Թիրախում է եղել նաև Կրիվոյ Ռոգը, որտեղ ևս կան տուժածներ: Երեկ էլ Պոլտավային բալիստիկ հրթիռներով հարվածի հետևանքով զոհերի թիվը հատել է 50-ը, վիրավորների թիվը հասնում է 300-ի: Լարվածությունը պահպանվում…

Read More
Միջազգային արբիտրաժային համաժողովին մասնակցում են ոլորտի պրոֆեսիոնալներ շուրջ 20 երկրից

Միջազգային արբիտրաժային համաժողովին մասնակցում են ոլորտի պրոֆեսիոնալներ շուրջ 20 երկրից

Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկել է միջազգային արբիտրաժային երկրորդ համաժողովը: Այն Հայաստան է բերել արբիտրաժի և հաշտարարության ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական հարցերը:   Համաժողովի բացման խոսքում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ Կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառության լայն տարածումը,…

Read More
Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա

Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա

Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում։ «Իրականում Հայաստանի ղեկավարությունը հավատարիմ է նման փոխգործակցությունից հետ կանգնելու գծին, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին։ Ակնկալում ենք, որ ի շահ Հայաստանի և,…

Read More
Գազայում ռազմական գործողությունների ակտիվացումը կարող է հանգեցնել պատանդների մահվան. ՑԱՀԱԼ

Գազայում ռազմական գործողությունների ակտիվացումը կարող է հանգեցնել պատանդների մահվան. ՑԱՀԱԼ

Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացրել է երկրի քաղաքական գործիչներին, որ Գազայի հատվածում մարտերի սրումը սպառնում է ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների կյանքին, հաղորդում է Channel 13-ը: «Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է երկրի քաղաքական ղեկավարությանը, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ցանկացած ընդլայնում վտանգի տակ է դնում պատանդների կյանքը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հանգստյան օրերին Ռաֆահի թունելում հայտնաբերվել էր…

Read More
Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Լվովին, մահացածների թվում կան երեխաներ

Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Լվովին, մահացածների թվում կան երեխաներ

Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Լվովին: Իշխանությունների տվյալներով՝ յոթ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, վիրավորների թիվը հասել է 38-ի, նրանց թվում կան նաև երեխաներ, 11-ի վիճակը ծանր է։ Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին ասել է, որ հարձակումից վնասվել են երկու բժշկական հաստատություն, երկու դպրոց և ավելի քան…

Read More
Արևմուտքը  կանխակալ և սուբյեկտիվ գնահատականներ է տվել Ադրբեջանում անցկացված ընտրությանը․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը կանխակալ և սուբյեկտիվ գնահատականներ է տվել Ադրբեջանում անցկացված ընտրությանը․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ։ «Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացել է խորհրդարանի արտահերթ ընտրություն։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության արդյունքում հաղթել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընտրությանը հետևել է շուրջ 12 հազար տեղական և 589 միջազգային դիտորդ՝ 69 երկրի 51 կազմակերպություններից, այդ…

Read More
Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ էներգետիկ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել

Բուխարեստում տեղի է ունեցել «Կանաչ էներգիայի միջանցք» նախագծին մասնակցող երկրների նախարարների հանդիպումը։ Դրա շրջանակում Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի էներգետիկ ընկերությունները, որոնք զբաղվում են իրենց երկրներում էներգիայի բաշխմամբ, համատեղ ընկերություն հիմնելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Այն Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագծի մաս է կազմում, որով Եվրոպա էլեկտրաէներգիա է արտահանվելու, հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի…

Read More
Վայոց ձորի մարզ այցն սկսեցինք Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման քննարկումներով. Փաշինյան

Վայոց ձորի մարզ այցն սկսեցինք Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման քննարկումներով. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վայոց ձորի մարզ իր այցելությունից և կից գրառում արել. «Վայոց ձորի մարզ այցը սկսեցինք Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման, ավիացիայի զարգացման քննարկումներով»:

Read More
BRICS-ին Թուրքիայի միանալու վերաբերյալ քննարկումները շարունակվում են․ Չելիք

BRICS-ին Թուրքիայի միանալու վերաբերյալ քննարկումները շարունակվում են․ Չելիք

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը մեկնաբանել է Անկարայի՝ BRICS-ին անդամակցելու հայտ ներկայացնելու վերաբերյալ լրատվամիջոցների տեղեկատվությունը։ Նա նշել է, որ երկրի՝ կազմակերպությանը միանալու վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն առաջընթաց դեռևս չկա: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Թուրքիան պաշտոնապես հայտ է ներկայացրել BRICS-ին անդամակցելու համար: «Մեր նախագահը բազմիցս…

Read More
Իսրայելը «ամոթալի և սխալ» է որակել Մեծ Բրիտանիայի՝ Թել Ավիվին զենքի մատակարարումը սահմանափակելու որոշումը

Իսրայելը «ամոթալի և սխալ» է որակել Մեծ Բրիտանիայի՝ Թել Ավիվին զենքի մատակարարումը սահմանափակելու որոշումը

Իսրայելի իշխանությունները ամոթալի և սխալ են համարում Մեծ Բրիտանիայի՝ իսրայելական կողմին զենքի մատակարարումը սահմանափակելու որոշումը: «ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի վեց պատանդների՝ մահապատժի ենթարկվելուց մի քանի օր անց Միացյալ Թագավորության կառավարությունը կասեցրեց Իսրայելի համար զենքի 30 լիցենզիան: Այդ խայտառակ որոշումը չի փոխի Իսրայելի վճռականությունը՝ հաղթելու ՀԱՄԱՍ-ին՝ ցեղասպանություն իրականացնող ահաբեկչական կազմակերպությանը, որը դաժանորեն սպանեց 1200 մարդու, ներառյալ՝…

Read More
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Սեպտեմբերի 3-ին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Վիշնևսկիի հետ։ Վահան Կոստանյանը և Յակուբ Վիշնևսկին մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և տարբեր ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ամրապնդումը, այդ համատեքստում մտքեր են փոխանակվել փոխադարձ…

Read More
Վրաստանում երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից

Վրաստանում երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից

Թբիլիսիի Դիդուբե-Ավչալա հատվածում տեղի ունեցած երկաթուղային պատահարի հետևանքով զոհվել է երկաթուղու երկու աշխատակից: Այդ մասին հայտնել է «Վրացական երկաթուղի» ընկերությունը։  Նախնական տվյալով՝ աշխատակիցներին հարվածել է Բաթումի-Թբիլիսի գնացքը։ Ընկերության տեղեկություններով՝ գնացքների երթևեկությունը դադարեցվել է, ուղևորները չեն տուժել: Նշվում է, որ ընթանում է տեղի ունեցածի մանրամասների ուսումնասիրություն, քննչական միջոցառումներ են իրականացվում։

Read More