ԱՄՆ-ի Geopolitical TV հեռուստաընկերության հյուրն է Էդուարդ Այվազյանը

ԱՄՆ-ի Geopolitical TV հեռուստաընկերության հյուրն է Էդուարդ Այվազյանը

ԱՄՆ-ի Geopolitical TV հեռուստաընկերության ուղիղ եթերում Ջավախքի խնդիրներին վերաբերվող հարցերին է պատասխանում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, Akhaltskha.Net կայքի գլխավոր խմբագիր՝ Էդուարդ Այվազյանը: Հարցերը վերաբերվում են Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող մի շարք խնդիրներին եւ շրջանի շուրջ վերջին զարգացումներին: Շրջանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ակտիվությանը: Ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու շուրջ ստեղծված լրատվական աղմուկին: Անդրադարձ է կատարվում նաեւ գարնանը Ջավախքի…

Read More
Ջավախքին սպառնում է Կարագանդայի ձեռագիրը

Ջավախքին սպառնում է Կարագանդայի ձեռագիրը

Ջավախքի Բուղաշեն գյուղում Արցախյան ազատամարտի նահատակ Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացումը վերջին օրերին ծանր իրողություն և համացանցում քննարկման բուռն թեմա է դարձել: Հարցը վիրտուալ տիրույթից՝ նավթադոլարների դիմաց ծախված վրացական կայքերից, տեղափոխվել է վրաց-ադրբեջանական դիվանագիտական հարթություն, ուր ազերիները պետական մակարդակով վայնասուն են բարձրացրել: Բուղաշենցիները արժանին են մատուցել իրենց համագյուղացի քաջարի մարտիկին: Միայն այսքանը: Արի ու տես, որ…

Read More
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված ընդունելություն Թբիլիսիում

Հունվարի 28-ին ՎրաստանումՀՀ դեսպանությունը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի առթիվ Թբիլիսիում կազմակերպեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան (Levan Izoria), նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին (Lela Chikovani), ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան (Vladimer Chachibaia), պաշտապանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն (David Tevzadze), ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը…

Read More
Ախալցխայի հայկական եկեղեցու բակում նշեցին հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը

Ախալցխայի հայկական եկեղեցու բակում նշեցին հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը

Հունվարի 28-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց հանրապետական մաղթանք ի պաշտպանություն եւ  պահպանություն հայ ազգի եւ զինված ուժերի: Հանրապետական մաղթանքի ավարտին Ախալցխայի հոգեւոր տեսչությունը շնորհավորեց ներկաներին հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ, որից հետո եկեղեցու բակում տոնի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում: Միջոցառման ընթացքում «Ախալցխա» երգի ու պարի համույթը հանդես եկավ կատարումներով: Akhaltskha.net

Read More
Թբիլիսիում տրվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Թբիլիսիում տրվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Արարողությանը մասնկացում էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի…

Read More
Միքայել Վոլոդիայի Ավագյանը

Միքայել Վոլոդիայի Ավագյանը

Միքայել Վոլոդիայի Ավագյանը ծնվել է 1957թ. Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում: Ավարտել է տեղի ութամյա դպրոցը, ապա` Հրազդանի պրոֆտեխուսումնարանը: 1975-77թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո սովորել է Սվերդլովսկի ներքին գործերի բարձրագույն ուսումնարանում: 1990թ. կամովին զինվորագրվել է: 1993թ. ապրիլին նա ծառայության է անցնում հարավային զորամասերից մեկում՝ որպես հետախուզական ջոկատի հրամանատար: Ուր էլ որ եղել է Միքայելը, հոգում…

Read More
Արտյուշ Գրիգորյան. Վրաստանում ծայր առած հերթական հակահայ տրամադրությունները կանխել է պետք հիմնովին

Արտյուշ Գրիգորյան. Վրաստանում ծայր առած հերթական հակահայ տրամադրությունները կանխել է պետք հիմնովին

Վրաստանում ծայր առած հերթական հակահայ տրամադրությունները կանխել է պետք հիմնովին։ Դրանք այս անգամ առաջացել են այն բանից հետո, երբ Ջավախքի Բուղաշեն գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի մասնակցի կիսանդրին, այնուհետև Ավստրիայում զբոսաշրջային ցուցահանդեսից տարածվեց Հայաստանի և Վրաստանի գեղատեսիլ վայրերը պատկերող մի լուսանկար՝ որտեղ կա Հայաստան գրությունը, իսկ Վրաստան գրությունը կադրում բացակայում է։ Հատկանշական է, որ երբ հայկական…

Read More
Ջավախքում ազատամարտիկի կիսանդրու տեղադրումից հետո ադրբեջանցիների հրահրմամբ հակահայկական ալիք է բարձրացել, իսկ հայերը մենակ են տեղեկատվական պատերազմում. Է. Այվազյան

Ջավախքում ազատամարտիկի կիսանդրու տեղադրումից հետո ադրբեջանցիների հրահրմամբ հակահայկական ալիք է բարձրացել, իսկ հայերը մենակ են տեղեկատվական պատերազմում. Է. Այվազյան

Ախալքալաքի Բուղաշեն գյուղում հունվարի 20-ին վերատեղադրված արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի կիսանդրու բացումը պատճառ է դարձել, որ ադրբեջանական կողմը Վրաստանում հակահայկական ալիք բարձրացնի: Tert.am-ի հետ զրույցում Սամցխե–Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը նախ նշեց, որ հուշարձանը նախկինում կար, այն ընդամենը հիմնովին վերանորոգվել է ռուսաստանաբնակ իր բարեկամների, համագյուղացիների կողմից և որից հետո տեղի է ունեցել…

Read More
Տեղական վրացական լրատվամիջոցների մոտեցումները մտահոգիչ են

Տեղական վրացական լրատվամիջոցների մոտեցումները մտահոգիչ են

Վերջին շրջանում Սամցխե-Ջավախքի տեղական վրացական լրատվամիջոցները կարծես միտումնավոր լարել են սկսել իրավիճակը հայ-վրացական հարաբերությունների շուրջ: Այդ ամենը աչքի ընկավ անցնող տարվա հունիսին, երբ վրացական «Հարավային դարպաս» թերթը նյութ հրապարակեց այն մասին, որ անվտանգության մարմինների նախկին աշխատակից Գոչա Գելաշվիլին անհարգալի վերաբերմունք էր ցուցադրել իր հայ հարեւանների հասցեին եւ անպատիվ խոսքեր հնչեցրել հայերի նկատմամբ: Հարցը ամենեւին էլ…

Read More
Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Հայաստանի եւ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հանդիպումը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վիճակը: Վախտանգ Գոմելաուրին և Արթուր Վանեցյանն անդրադարձել են երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցությանը, հետագա հեռանկարներին, գերատեսչությունների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հարցերին: Հանդիպմանը ներկա էին պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե…

Read More
Սամցխե-Ջավախքում քննարկվեց ապակենտրոնացման միջին ժամկետային ռազմավարությունների (2019-2025) նախագիծը

Սամցխե-Ջավախքում քննարկվեց ապակենտրոնացման միջին ժամկետային ռազմավարությունների (2019-2025) նախագիծը

Այսօր Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում անցկացվել է Վրաստանի տեղական ինքնակառավարման ազգային կազմակերպության (NALAG) կողմից կազմակերպված հանդիպումը, որը նվիրված էր ապակենտրոնացման միջին ժամկետային ռազմավարությունների (2019-2025) նախագծին: Նախագծի քննարկմանը ներկա էին Վրաստանի շրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության, Սամցխե-Ջավախքի քաղաքապետարանների, նահանգապետարանի, ոչ կառավարական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Տվյալ ռազմավարությունը կիրառվելու է մի քանի ամսվա ընթացքում: Դա ենթադրում է շրջանների համար…

Read More
Արգելե՛ք շահարկել Հայոց ցեղասպանությունը

Արգելե՛ք շահարկել Հայոց ցեղասպանությունը

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի կողմից աշխարհաքաղաքական զարգացումներին տեղին ու ժամանակին չարձագանքելը հիշեցնում է Է. Նալբանդյանի ձեռագիրն ու աշխատաոճը. հավատարիմ լինել «լռելու ավանդույթին»: Ինչո՞վ է զբաղվել ու զբաղվում ՀՀ ԱԳՆ-ն, եթե Արցախի հարցը չլիներ, հարկադիր պարապուրդի կմատնվեր: Քառորդ դար դիվանագիտական հարթակում՝ Արցախի հարցում չկարողացանք էական հաջողություն արձանագրել, բացառապես ամերիկյան մի քանի նահանգների կողմից Արցախի անկախության ճանչումը:…

Read More
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսում

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսում

Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես: Գրել է ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Read More
Դատարանը սկսել է քննել Պակիստանի քաղաքացու հարցը, ով մեղադրվում է անչափահասներին հետապնդելու մեջ

Դատարանը սկսել է քննել Պակիստանի քաղաքացու հարցը, ով մեղադրվում է անչափահասներին հետապնդելու մեջ

Հունվարի 8-ից սկսվեց 37-ամյա պակիստանցի տղամարդու նախադատական նիստը, որին կողմերը ներկայացրին իրենց ապացույցները: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Ախալցխայում ձերբակալվել էր 37-ամյա  Պակիստանի քաղաքացի, ով հայկական դպրոցի հարակից փողոցում անչափահաս աղջիկների վկայությամբ հետեւել է նրանց: Այդ մասին ոստիկանությունում վկայություն են տվել մի քանի անչափահաս աղջիկներ: Akhaltskha.net-ը դատական գործին ավելի մանրամասն տեղեկանալու համար կապ հաստատեց ձերբակալված…

Read More
Երեք կարեւոր քայլ ընդդեմ Ջավախքի թուրքացման

Երեք կարեւոր քայլ ընդդեմ Ջավախքի թուրքացման

Անցած տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը մեծ հույս է ներշնչում ջավախքահայության համար այն առումով, որ տասնյակ տարիներով կուտակված խնդիրները հնարավորություն կա վերջապես լուծել հայ-վրացական համատեղ ջանքերով: Խոսքը նրա մասին է, որ կարծես թե վերջապես Հայաստանում ձեւավորվել է այնպիսի իշխանություն, որը գերտերությունների դրածոն չէ եւ այստեղից ելնելով վարում է ազգային շահերի վրա հիմնված…

Read More
Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին

Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բացվեց ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին

Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը։ Կիսանդրու բացման արարողության հետեւեցին հայկական ու վրացական երգերի ու պարերի կատարումներ, ինչպես նաեւ հնչեցին բազմաթիվ բանաստեղծություններ: Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությանը ելույթով հանդես եկավ զոհված ազատամարտիկի կինը: Միջոցառմանը ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանատան դիվանագետների հետ միասին,…

Read More
Ինչու՞ է այսպես

Ինչու՞ է այսպես

Ինչու՞ ենք մենք վերջին հարուրամյակում մեր տարածաշրջանի պատմությանը վերաբերող աշխատություններում եւ հրապարակումներում հայկական պետականության եւ քաղաքակրթության դերի թերի հիշատակում , իսկ երբեմն, նաեւ անտեսում նկատում։ Արդյո՞ք դա մեր պատմաբանների եվ, ընդհանրապես, հայերի կողմից  մեր պատմական ժառանգությունը աշխարհին անբավարար ներկայացնելու մեջ է։ Կան տարբեր տեսակետներ, թե մեր պատմության որ փաստերն է ավելի մատնանշելու աշխարհին, բայց չեմ…

Read More
Հրանտ Դինք

Հրանտ Դինք

Հրանտ Դինքը (1954թ. սեպտեմբերի 15, Մալաթիա – 2007թ. հունվարի 19, Ստամբուլ) նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի`   «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով: Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում գտնվող «Ակոս»-ի խմբագրատան առաջ ետևից գլխին…

Read More
Սերգո Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելեցին վետերանին

Սերգո Միրզոյանի հետ ամեն ինչ կարգին է. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելեցին վետերանին

Այսօր մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել և թալանել են Մեծ Հայրենական պատերազմի 92-ամյա վետերան Սերգո Միրզոյանին, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ՔՕ 179-րդ հոդվածով: Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելեցին Սերգո Միրզոյանին, հետաքրքրվեցին նրա առողջությամբ, ինչպես նաև ֆինանսական օգնություն ցուցաբերեցին վետերանին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Սերգո Միրզոյանը,…

Read More
Գյուղերի աջակցության նախագծով մինչեւ մարտի մեկը բնակիչները ինքնուրույն որոշելու են իրենց գյուղի առաջնահերթությունները

Գյուղերի աջակցության նախագծով մինչեւ մարտի մեկը բնակիչները ինքնուրույն որոշելու են իրենց գյուղի առաջնահերթությունները

Ադիգենիի եւ Նինոծմինդայի շրջանների գյուղերում մեկնարկեցին ընդհանուր նիստերի անցկացման գործընթացները: Տեղի բնակիչները մինչեւ մարտի մեկը ինքնուրույն որոշելու են, թե ինչի համար են ծախսելու շրջանային նախագծերի իրականացման համար նախատեսված գումարները: Առաջին նիստերից մեկը անցկացվեց Ադիգենի շրջանի քաղաք Աբասթումանիում, որին ներկա էր շրջանային վարչության նախագծերի համակարգի ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն: Բնակչության կողմից ներկայացրած երեք առաջարկից ձայների մեծամասնությամբ…

Read More
Անարժանները հերոսներ դարձան. քաջերը մնացին ստվերում

Անարժանները հերոսներ դարձան. քաջերը մնացին ստվերում

ՀՀ արդարադատության դատաիրավական համակարգի կայացրած աղմկահարույց մի քանի որոշումները հարուցել են հանրության դժգոհությունը: Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ նախկին նախագահին ժողովուրդը գուցե ների, սակայն Մանվել Գրիգորյանն աններելի է: Արժանանալ համազգային ատելության. ահա պատիժը, որին արժանացել է նա: Ամենաքիչն այսօր ինձ նա է հետաքրքրում, չասելու համար՝ առհասարակ չի հետաքրքրում: Մտահոգությունս՝ սահմանի խաղաղությունն է, հայ զինվորի անփորձանք…

Read More
Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիում խոզի գրիպից մահացել է 41 ամյա տղամարդ

Զուգդիդիյում 41 տարեկան հասակում  H1N1 վիրուսից առաջացած բարդության պատճառով մահացել է մի տղամարդ: Հիվանդը հունվարի 10-ին հիվանդանոց է տեղափոխվել : Ըստ բժիշկների նրա մոտ հայտնաբերվել է երկկողմանի թոքաբորբ: Հիվանդը տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք, սակայն նրա կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել:   Ներկայումս Զուգդիդի հիվանդանոցում գրիպից բուժում են ստանում եւս 26 հոգի: Նրանցից մեկը միացված…

Read More
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Read More
Թբիլիսիում գազի պայթյունի հետեւանքով  հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Թբիլիսիում գազի պայթյունի հետեւանքով հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, Թբիլիսիում բնական գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետեւանքով, որը խլել է չորս մարդու կյանք հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է երեկ երեկոյան: Վարչապետի կարգադրության համաձայն այսօր Վրաստանի տարածքում բոլոր պետական հաստատությունների վրա, ինչպես նաեւ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի վրա իջեցվելու են պետական դրոշները: Երեկ Թբիլիսիում…

Read More
Ադիգենում բացվեց արդարադատության տուն

Ադիգենում բացվեց արդարադատության տուն

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սամցխե-Ջավախքի շրջանի ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլիի  եւ Ադիգենի շրջանի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեի հետ Ադիգենում բացեցին 60-րդ հասարակական կենտրոնը: 2018 թվականին շրջանում բացվեց մեկ արդարադատության տուն  Ախալցխայի շրջանի Ազղոր գյուղում եւ մեկ արդարադատության տուն՝ Ախալքալաքում: Հասարակությունը կունենա հնարավորություն  տեղում օգտվել 200-ից ավել ծառայություններից, հագեցված նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից թվային եւ տպատառ գրադարանով,   անվճար…

Read More
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Ձերդ գերազանցություն, Թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը: Վրաստանի կառավարության…

Read More
Հայաստանում սկսեց աշխատանքը 7-րդ գումարման Ազգային ժողովը

Հայաստանում սկսեց աշխատանքը 7-րդ գումարման Ազգային ժողովը

Հայաստանում հունվարի 14-ին իր աշխատանքը սկսեց 7-րդ գումարման ազգային ժողովը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն։ Արդյունքում ԱԺ-ն ստացել է 132 պատգամավոր։ Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով: Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա…

Read More
Հայաբնակ Քեսաբը կրկին ռմբակոծվել է

Հայաբնակ Քեսաբը կրկին ռմբակոծվել է

Հրթիռակոծվել է Սիրիայի Քեսաբ հայաբնակ գյուղը, մասնասվորապես՝ Քեսաբի հայ կաթողիկե վարժարանի հարակից տարածքը, կան ավերածություններ։ SHANTNEWS.am-ի թղթակիցն այս մասին տեղեկություն ստացավ Քեսաբի իր աղբյուրից: Մեր աղբյուրը նաև հաղորդեց, որ հրթիռներից մեկն ընկել է գյուղի «Բարեհուսոյ» հայ կաթողիկե վարժարանի մոտ, վնասվել է դպրոցի շենքը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա հրթիռակոծման երկրորդ դեպքն է, անցնած օրերին գյուղը կրկին…

Read More
Բորժոմիում երկու բնակարանի գողության մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Բորժոմիում երկու բնակարանի գողության մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել

Բորժոմիում երկու բնակարանի գողության մեղադրանքով ձերբակալվել է 1985-ին ծնված եւ նախկինում բազմիցս դատապարտված Բ.Գ.-ն: Ներքին գործերի նախարարության տվյալներով 2018 թ. դեկտեմբերին եւ 2019 թ. հունվարին կասկածյալը թալանել է Բորժոմիում Խանցթելի եւ Շանիձեի փողոցներում գտնվող երկու բնակարան: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները կասկածյալին ձերբակալել են Թբիլիսիի Ցոտնե Դադյանիի փողոցի վրա: Ոստիկանները կասկածյալի մոտ հայտնաբերել են ոսկերչական իրեր,…

Read More