Բելառուսին ու Իրանին անհրաժեշտ են ոչ միայն խորհրդակցություններ, այլև համատեղ գործողություններ․ Լուկաշենկո
Բելառուսն ու Իրանը դիմակայում են իրենց վրա գործադրվող արտաքին ճնշմանը և զարգացնում են համագործակցությունը՝ հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։ Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկն ու Թեհրանը հայտնվել են «նույն նավակում» և չեն զղջում դրա համար։ «Այնուամենայնիվ, մենք և՛ պատժամիջոցներին, և՛ այլ ճնշումներին դեռ դիմանում…