Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն բոլոր մակարդակներում բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական դերը. Զախարովա
Ե՛վ պաշտոնական Բաքուն, և՛ պաշտոնական Երևանը բոլոր մակարդակներում և իրավիճակի կարգավորման տարբեր փուլերում բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական դերը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա մենք էլ էինք դժգոհ դրա աշխատանքից։ Մենք այն շատ ավելի էինք քննադատում, հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ…
ՆԳ փոխնախարարը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը
Նոյեմբերի 13-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինին և հասարակական անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Ցզինտաոյին։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Արամ Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու պետության միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում արդյունավետ համագործակցությունը։ Ոստիկանության պետը նշել է երկու…
Երկու ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է ապօրինի որսի 12 դեպք
Բնապահպանական վերահսկողության վարչության աշխատակիցները չվող թռչունների որսի սեզոնի բացումից հետո երկու ամսվա ընթացքում հայտնաբերել են ապօրինի որսի 400 դեպք։ Դրանցից 12-ը Սամցխե-Ջավախքում են։ Հայտնաբերված խախտումներից 382-ը արգելված զենքի տեսակների կամ մեթոդներով որսի փաստեր են։ «Ապօրինի որսի ամենաշատ դեպքերը՝ 96, գրանցվել են Սամեգրելո-Վերին Սվանեթիում։ Իմերեթիում հայտնաբերվել է 91 խախտում, Շիդա Քարթլիում՝ 58, Մցխեթա-Մթիանեթիում՝ 46, Քվեմո Քարթլիում՝…
Մենք այնտեղ ներկա ենք, այնտեղ մեր շահերն են, մենք պատրաստ ենք զարգացնել Հարավային Կովկասը․ Զախարովա
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է Հարավային Կովկասի իրադրությանը և բարձր գնահատել 2021 թվականի հունվարին Մոսկվայում կայացած Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպումը: «Մենք, ի տարբերություն արևմտականների, շահագրգռված ենք անվտանգ, կայուն Հարավային Կովկասով։ Մենք այնտեղ ներկա ենք, այնտեղ մեր շահերն են, մենք պատրաստ ենք զարգացնել այդ տարածաշրջանը։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համակողմանի…
Էրդողանն ու Ալիևը հաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու մտադրությունը
Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Հանդիպումն անցել է լրատվամիջոցների համար փակ ռեժիմում: Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչը և նախագահի աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը։ Նշվում…
Բլինքենն Իսրայելին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը ՀԱՄԱՍ-ի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իսրայելը հասել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ իր ռազմական գործողությունների նպատակներին, և ժամանակն է դադարեցնել հակամարտությունը։ Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի բարելավման համար Իսրայելին հատկացված ժամկետի ավարտից հետո ԱՄՆ-ն առաջընթաց է տեսնում, բայց և մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը, սահմանափակել Իսրայելին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ…
Թրամփը թեկնածուներ է առաջարկել իր ապագա վարչակազմում մի շարք առանցքային պաշտոնների համար
ԱՄՆ ընտրված նախագահը սկսել է ձևավորել իր վարչակազմը: Նա պետք է նշանակի 15 կառավարական հաստատության ղեկավարների, որոնց էլ պետք է հաստատի Սենատը, ինչպես նաև աշխատակիցներ այլ բարձրագույն վարչական պաշտոններում: Թրամփն արդեն կողմնորոշվել է մի շարք նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների թեկնածուների հարցում։ Ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում Թրամփն առաջադրել է Մայք Ուոլցի թեկնածությունը, որը, ըստ ամերիկյան…
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային օգնելու համար մնացած գումարի մասին
Պենտագոնը ճշտել է մնացած գումարը, որը նախատեսված է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ընդհանուր առմամբ այն կազմում է 9,3 մլրդ դոլար (մոտ 8,8 մլրդ եվրո)։ Նոյեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ամերիկյան ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Փեթ Ռայդերը։ Պենտագոնի խոսնակն ընդգծել է, որ ԱՄՆ-ն օգտագործելու է բոլոր հասանելի միջոցները…
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 13-15-ը աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն: Այցի շրջանակներում նախագահը Ժնևում կմասնակցի «Կրան Մոնտանա» (CRANS MONTANA FORUM) ֆորումի բացման արարողությանը և հանդես կգա ելույթով: «Կրան Մոնտանա» ֆորումը շվեյցարական միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1986 թ. Ժան-Պասկալ Դելամուրազի (Շվեյցարիայի Համադաշնության 1989 և 1996 թթ. նախագաh, պաշտպանության և էկոնոմիկայի…
ԵՄ գլխավոր դիվանագետի պաշտոնի թեկնածու Կայա Կալասը նշել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Եվրախորհրդարանում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում էստոնացի քաղաքական գործիչ Կայա Կալասը թեկնածության հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ կոչ է արել աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին՝ Կալասը նշել է Չինաստանի թաքնված դերը հակամարտությունում և ընդգծել ԱՄՆ-ի և Եվրամիության միջև համագործակցության կարևորությունը: «Մենք պետք է կապեր հաստատենք,…
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում առաջընթացը
Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Անադոլուի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Գազայի հատվածում առկա իրավիճակը, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը։
Իսրայելը Լիբանանում սկսել է ցամաքային գործողության երկրորդ փուլը
Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակը «Հըզբոլլահ» շիական շարժման հրթիռային ներուժի ոչնչացումն է, հաղորդել է իսրայելական Maariv թերթը։ «Սկսվել է Հարավային Լիբանանում ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակը «Հըզբոլլահ»-ի հրթիռային զինատեսակները ոչնչացնելն է, ինչպես նաև ահաբեկչական կազմավորման վրա լրացուցիչ ճնշում գործադրելը»,- հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Թերթը, հղում անելով…
Բլինքենը մեկնում է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների հետ քննարկելու Ուկրաինային աջակցելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-13-ը կայցելի Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային աջակցելու հարցը քննարկելու համար: Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը: Նշվում է նաև, որ այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Պերու և Բրազիլիա՝ նախագահ Ջո Բայդենի հետ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի տնտեսական առաջնորդների ամենամյա շաբաթին և G20 առաջնորդների գագաթնաժողովին, որոնք տեղի կունենան…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային պաշտոնում վերընտրվելու առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների: Օգտվելով…
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը մասնակցել է Անվտանգության և պաշտպանության համաժողովին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցել են անվտանգության և պաշտպանության համաժողովին: Դեսպանությունից հայտնել են, որ քննարկմանն արծարծված թեմաներից են կանանց դերը զինվորական ծառայությունում և զինվորների հոգեկան առողջությունը: «Բանակը, առաջին հերթին, տղամարդիկ և կանայք են»,- նշված է դեսպանության X-ի միկրոբլոգում:
Չինաստանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. առնվազն 35 մարդ է զոհվել
Չինաստանի Չժուհայ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Կան տասնյակ տուժածներ: Առնվազն 35 մարդ է զոհվել: Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին՝ սպորտային կենտրոնի մոտակայքում: Ղեկին 62-ամյա տղամարդ է եղել, նա փորձել է թաքնվել դեպքի վայրից, սակայն վարորդին հաջողվել է գտնել: Նշվում է, որ նա այժմ կոմայում է՝ դանակով…
Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել 2026 թվականին COP-31 համաժողովը հյուրընկալելու համար. Էրդողան
Թուրքիան իր թեկնածությունն է առաջադրել 2026 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի հյուրընկալման համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող COP-29-ին: Նա նշել է, որ մինչև 2053 թվականը Թուրքիան կվերափոխի տնտեսության առանցքային ճյուղերը՝ «զրո թափոն» նպատակին հասնելու համար: Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ ծրագրի միջոցով…
Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարը պայմանավորվել են դիտարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը
Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից Եվրոպական…
Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ
Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված Հանրապետությունում ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ՝ հայտնել են Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունից: «Մոլդովայի ԱԳՆ-ն այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Օզերովին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ վճռական բողոքի նոտա է հանձնել Հանրապետության ընտրական գործընթացին Ռուսաստանի Դաշնության անօրինական և կանխամտածված միջամտության կապակցությամբ՝ նախագահի ընտրության և սահմանադրական հանրաքվեի արդյունքները…
Կատարի Պետությունում, Ռուանդայում և Ուգանդայում ՀՀ դեսպաններ են նշանակվել
ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Գևորգյանին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Տիգրան Գևորգյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին
Իսրայելի օդուժը հարվածել է Բեյրութի հարավին: Հայտնի է ավերածությունների մասին: Նշվում է, որ նախքան հարվածներ հասցնելը իսրայելական կողմը կոչ է արել քաղաքացիներին լքել իրենց տները, քանի որ ՑԱՀԱԼ-ը պատրաստվում է չեզոքացնել այդ տարածքներում գտնվող «Հըզբոլլահի» ուժերը: Ավելի վաղ թիրախավորվել է նաև Լիբանանի հյուսիսում Էյն Յակուբ բնակավայրի շինություններից մեկը, որտեղ բնակվել են լիբանանցի և սիրիացի…
Լեհաստանի նախագահը հրաժարվել Է Բաքվում COP-29-ի համատեղ լուսանկարից Լուկաշենկոյի ներկայության պատճառով
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հրաժարվել Է Բաքվում COP-29-ի համատեղ լուսանկարից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայության պատճառով՝ հայտնում են լրատվամիջոցները: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ տպավորված է COP-29-ի կազմակերպմամբ, հիշեցրել՝ Լեհաստանը համաշխարհային գագաթնաժողովի կազմակերպման փորձ ունի:
Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես կարծում եմ՝ դուք լիակատար թքած ունեք գերիների ճակատագրերի վրա: Դուք ընդամենը ուզում եք գերիների առկայությունը Ադրբեջանում վերածել քաղաքական կապիտալի: Այս մասին խորհրդարանի ամբիոնից իր արտահերթ ելույթում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: «Հենց հիմա դուք դա եք փորձում անել: Դե, դա արդեն ձեր սուբյեկտիվ ընկալումն է, և ես սա ցավով…
Կլիմայական փոփոխության դեմ պայքարը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը COP-29-ի գագաթնաժողովի բացման արարողությունը հայտարարել է, որ աշխարհը պետք է մարի կլիմայական ֆինանսավորման պարտքը, այլապես մարդկությունը թանկ գին կվճարի: «Կլիմայական փոփոխության դեմ պայքարը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն»,- հավելել է Գուտերեշը: Նա նախազգուշացրել է՝ ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը կանխելու համար նախատեսված ժամկետը սպառվում է, կոչ արել նվազեցնել արտանետումները: «Ժամանակը մեր օգտին…
COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար. Կոբախիձե
Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ COP-29-ը կարևոր իրադարձություն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ «Ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին, որն անցկացվում է Բաքվում։ Սա կարևոր հանգրվան է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Մեր գործընկերների հետ քննարկեցինք կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները և դրանց արդյունավետ լուծումները կայուն ապագայի համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել…
ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի մասնագետների խումբը համատեղ աշխատում է ջրային ռեսուրսների կառավարման սխեմայի վրա. Լիբբի
Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների ու ինժեներների խումբը ԱՄՆ-ի աջակցությամբ համատեղ աշխատում է տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա: Այդ մասին COP-29-ի շրջանակում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին:
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են. Բայրամով
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական կետերը համաձայնեցված են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: «Այժմ չեմ ցանկանում թվերի մասին խոսել, բայց դեռևս կան կարևոր կետեր, որոնք հարկավոր է համաձայնեցնել»,- մանրամասնել է Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, թե, իբր, մինչև տարեվերջ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված է Երևանից: Բայրամովը նշել է, թե Բաքուն հետաքրքրված է կարգավորման գործընթացով…
Ամստերդամում կրկին անկարգություններ են տեղի ունեցել հակաիսրայելական ալիքի ֆոնին
Երեկ երեկոյան Ամստերդամում կրկին անկարգություններ են տեղի ունեցել զանգվածային ցույցերի արգելքից հետո։ Քաղաքի արևմտյան մասում փայտերով ու քարերով զինված տասնյակ երիտասարդներ վնասել են խանութների ցուցափեղկերի ավտոմեքենաները, այրել են տրամվայ՝ վանկարկելով հակաիսրայելական և պրոպաղեստինյան կարգախոսներ: Հաղորդվում է ձերբակալությունների մասին։ Նիդերլանդների ոստիկանությունը ևս հինգ մարդու է ձերբակալել՝ իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումներին մասնակցելու կասկածանքով: Վարչապետ Դիկ Սխովը հայտարարել…
Սա բաց թողնված հնարավորություն է Երևանի համար. Բայրամովը՝ COP-29-ին Հայաստանի բացակայության մասին
COP-29-ի ներառականությունն ապահովելու համար Ադրբեջանը հրավերներ է ուղարկել ինչպես կոնվենցիայի անդամ կողմերին, այնպես էլ Հայաստանին` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը համաժողովին մասնակցելու համար գրանցել է իր մի քանի ներկայացուցիչների, նրանց մասնակցությունը COP-29-ին մենք չենք տեսնում։ Կարծում ենք՝ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար»,- ասել է պաշտոնյան։ Երեկ փոխարտգործնախարար…
Իսրայելը հարվածել է Լիբանանի հյուսիսում փախստականների բնակավայրի, զոհվել է 30 մարդ
Իսրայելական օդուժը հարվածել է Լիբանանի հյուսիսում գտնվող Էյն Յակուբ բնակավայրի շինություններից մեկին, որտեղ բնակվել են լիբանանցի և սիրիացի փախստականներ՝ հայտնում են լիբանանյան ԶԼՄ-ները։ Նախնական տվյալով՝ զոհվել է 30 մարդ։ Լիբանանից էլ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Նավահանգստային Հայֆա քաղաքում հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ: Միաժամանակ, Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է՝ Լիբանանում հրադադարի շուրջ բանակցություններում…