Ուկրաինայի արտգործնախարարությունը մեկնաբանել է Վրաստանում խորհրդարանի ընտրության գործընթացը
Ուկրաինան ուշադրությամբ հետևել է Վրաստանում խորհրդարանի ընտրություն գործընթացին. մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջազգային առաքելության եզրակացություններին, որն արձանագրել է բազմաթիվ խախտումներ: Այդ մասին նշված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ: «Ընտրակաշառք, ահաբեկում, պարտադրանք և ճնշում ընտրողների վրա, քվեարկության ոչ թափանցիկություն, ընդդիմադիր կուսակցությունների՝ ԶԼՄ-ների հասանելիության սահմանափակում. ահա խախտումների ոչ ամբողջական ցանկը, որոնցով կհիշվեն այս ընտրությունները: Զարմանալի…