Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, հայտարարել, թե իբր խաղաղության պայմանագրի նախագծի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին հայկական կողմի պնդումները խեղաթյուրում են իրականությունը: Այխան Հաջիզադեն նշել է, թե չհամաձայնեցված դրույթները համաձայնագրի նախագծից հանելը, փաստաթուղթն այդ տեսքով ստորագրելը, իսկ առկա խնդիրները հաջորդ փուլում լուծելն անընդունելի են: …