ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին եղել են Բաքվում (մարտի 11-ին), Երեւանում (մարտի 27-ին) եւ Լեռնային Ղարաբաղում (մարտի 28-ին): Տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր ստանալ առավել մանրամասն տեղեկություն շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող քաղաքական եւ ռազմական իրավիճակի…
Արցախում զինվոր է զոհվել
Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, տեղեկացնում է ԱՀ Պաշտպանության բանակը: 2017-ի մարտի 1-ին շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային…
Վրաստանի քաղաքացիների համար իրականություն դարձավ առանց վիզայի ճանապարհորդելը Եվրոմիության երկրներ
Այսօրվանից Վրաստանի քաղաքացիները Եվրոմիության Շենգենյան երկրները կարող են ճանապարհորդել առանց վիզայի: Կենսաչափական անձնագրեր ունեցող վրաստանի քաղաքացիները, Շենգենյան գոտու երկրներում առանց վիզայի կարող են գտնվել առավելագույնը 180 օրվա ընթացքում 90 օր: Առանց վիզայի ռեժիմը նշանակում է, որ Վրաստանի քաղաքացիները կարող են հանգիստ տեղաշարժվել Շենգենյան գոտում, որը ներառում է 22 ԵՄ անդամ երկրներ, Եվրոմիության 4 ոչ անդամ…
Կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մովսես քահանա Մանուկյանը: Նա Վիրահայոց թեմի Ծալկայի և տարածաշրջանի հոգևոր հովիվն էր: Տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջնորդագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Մովսես քահանա…
Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց
Մարտի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են
Մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին
Մարտի 26-ին, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում, Վրաստանի հայ գրողների, կենտրոնի աշխատակազմի, ավագ սաների, գրողի հարազատների և մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցավ մեծարման հանդիսույթ, նվիրված անվանի գրող և ազգագրագետ Ալբերտ Իսոյանին, նրան ՀՀ սփյուռքի նախարարույան Վիլյամ Սարոյան մեդալով պարգևատրմանը: Միջոցառումը բացեց ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ, կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը: Օրհնության խոսք ասաց Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր…
Սուրբ Պատարագ՝ նվիրված Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրվան
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը հիշատակում է Սեբաստիայում նահատակված սուրբ քառասուն մանուկների հիշատակը: 2017 թվականի մարտի 25-ին, Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագին ներկա էին Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի…
Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու ավտոկեֆալության վերականգնման 100-ամյակի հանդիսությանը
2017 թվականի մարտի 24-ին, Վրաստանի խորհրդարանում բացվեց Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու ավտոկեֆալության վերականգնման 100-ամյակին նվիրված կոնֆերանս, որին ներկա էին երկրի առաջին դեմքերը, օրենսդիր և գործադիր իշխանությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, Սինոդի անդամները և այլ կրոնական համայնքների ղեկավարներ: Կոնֆերանսին հրավիրված էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Կոնֆերանսում Վրաստանի անկախության և ազատության համար պայքարում…
«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում Ախալցխայում
«Տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները եւ հակամարտությունները Հարավային Կովկասում» թեմայով հանդիպում տեղի ունեցավ մարտի 25-ին Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում: Կլոր սեղանի շուրջ հավաքվածները զրուցեցին Հարավային կովկասում սառեցված հակամարտությունների թեմայի շուրջ: Հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հանդիպման հատուկ հյուրն էր Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախկին նախարար, քաղաքագետ Պաատա Զաքարեաշվիլիի, ով զրուցեց ներկա և հնարավոր կոնֆլիկտների…
Քառասուն մանկանց հիշատակության օրը Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուավորիչ եկեղեցում
Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու արարողակարգի՝ տարվա ընթացքում որոշ տոների և սրբերի հիշատակությունների օրերին կատարվում են ջրի, ձեթի, կարագի և խաղողի օրհնության կարգեր: Նշյալ կարգերից ձեթի օրհնության կարգն ամեն տարի տեղի է ունենում Սեբաստիայի Ս. քառասուն մանուկների հիշատակության օրը, որ Հայ եկեղեցին տոնախմբում է Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակիին նախորդող շաբաթ օրը: Այս տարի սրբերի…
ԱՄՆ կոնգրեսական. Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի
Հայոց ցեղասպանության փաստը պետք է մեկընդմիշտ ճանաչվի: Այդ մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվ Թրոթը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և ապագայի ցեղասպանությունների կանխարգելման օրենքի նոր նախագիծ է ներկայացրել Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի քննարկմանը: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ հանրապետական Դեյվիդ Թրոթը և դեմոկրատ Ադամ Շիֆը Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբում իրենց գործընկերների հետ…
Թուրքիայի դեսպանը այցելեց Ախալցխա
Նախօրեին Թուրքիայի դեսպանի այցը Ախալցխայում սկսվեց Սամցե-Ջավախքի համալսարանից: Ռեկտոր Մերաբ Բերիձեն թուրքական պատվիրակությանը հետ համալսարանում զրուցեց թուրքագետների գիտական աշխատանքների մասին: Նրա խոսքերով, իրենց կրթական հաստատությունը թուրք գրողների ստեղծագործությունները գրեթե ամեն ամիս հրատարակում է: Թուրքիայի դեսպան Զեքի Լեւենտ Գիումռուքչուն Ախալցխայի համալսարանում հանդիպեց Ադրբեջանից եկած ուսանողների հետ, որոնց թիվը համալսարանում հասնում է մի քանի տասնյակի: «Այսօրվա իմ…
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Օրերս առցանց մամուլում հրապարակվեց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժ.պ. Հայկ Դեմոյանի հարցազրույցը, որը հերթական անգամ դուրս եկավ գիտական բանավեճի շրջանակներից (թեև, վաղուց հետևելով Հ. Դեմոյանի՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և վերջինիս տնօրենի հասցեին հրապարակած անանուն նյութերին և հրապարակումներին, խիստ հեռու ենք դրանք գիտական բանավեճ որակելու մտքից)։ Հարցազրույցից հասկացանք, որ Հ. Դեմոյանը գրախոսություն է գրել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի վերաբերյալ։…
«Հայկական Գաթայի» փառատոն Ախալքալաքում
Արդեն 6-րդ անգամ «Հայկական Գաթա» փառատոնն այցելեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի։ Մի քանի տարի առաջ ձեռնարկված գեղեցիկ նախաձեռնությունը վերածվեց սպասված ավանդույթի: Այս տարի ևս տանտիկինները որոշել էին բոլորին զարմացնել տարատեսակ գաթաների գեղեցկությամբ ու հմայքով։ Նախ, հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու մասնակցությամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ…
«Հայկական գաթայի» փառատոն Ախալցխայում
Մարտի 22-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում օրհնությամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերշհ․ Տ․ Վազգեն Եպս․ Միրզախանյանի քաղաքում առաջին անգամ տեղի ունեցավ «Հայկական գաթա» փառատոնը, որը տոնվում է մեծ պահքի միջինքին։ Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի Թբիլիսիի պատվիրակությունը Սրբազան հոր առաջնորդությամբ, ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն, սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն և մի…
Նինոծմինդայում, տեղի ունեցավ «Հայկական գաթայի» փառատոն
Մարտի 22-ին՝ այս տարվա «Միջինքի» օրը, հոծ բազմություն էր հավաքվել սբ. Սարգիս եկեղեցում, գավթում և «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում: Դեռ նախորդ օրը այստեղ էին բերվել մրցույթին ներկայացված գաթաները, որոնք շարականների ուղեկցությամբ հասցվեցին եկեղեցի: Այստեղ շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը օրհնեց գաթաները, նրանց «հեղինակներին» և ներկաներին: Տոնախմբությունն սկսվեց «ՌՋ» կենտրոնի բակում: Մինչ մրցութային հանձնաժողովը կընտրեր…
Իրադրությունն առաջնագծում
Մարտի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում՝ արձակելով 31 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը…
«Վարդան Գրիգորյան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն
2017 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայ երախտավորները» շարքից «Վարդան Գրիգորյան՝ ճանաչված պատմաբան-հայագետ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է վաստակաշատ գիտնականի, ազնիվ քաղաքացու գիտական, հրապարակախոսական ու քաղաքացիական գործունեությանը, նրա կյանքի անցած ուղուն: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին հատուկ այս առիթով Երևանից ժամանած ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Լաուրա Մինասյանը, նկարահանող և…
Խերթվիսի ամրոցի և մոտակա տարածքի վերականգնման համար գումար է հատկացվելու
Վրաստանի մունիցիպալիտետներիի զարգացման հիմնադրամը Խերթվիսի բերդի վերականգնման և շրջակա տարածքի բարելավման ծրագիր է մշակել: Այնտեղ նախատեսվում է կառուցել զբոսաշրջիկների համար նախատեսված ենթակառուցվածքներ: Պետական գնումների գործակալության վեբ կայքում արդեն հայտարարված է մրցույթ: Վրաստանի մունիցիպալիտետների զարգացման հիմնադրամի պահանջներով, ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեն հետեւյալ գործողությունները. 1-Բերդ-ամրոցի մոտակայքում, Ասպինձա-Վարձիայի ավտոճանապարհին պետք է կառուցել մարդատար ավտոբուսների եւ մեքենաների կանգառներ:…
Հայկական ներդրումը վրացական լրագրության հիմքում
Ամեն տարի մարտի 21-ին Վրաստանում նշվում է «վրացական լրագրության օրը»։ Այս տարի վրացական լրագրությունը տոնում է իր 198 ամյակը։ Այս օրը կամայականորեն չէ ընտրված որպես վրացական լրագրության օր։ 1819թ․-ի հենց մարտի 21-ին Թբիլիսիում է հիմնադրվել առաջին վրացալեզու թերթը, որը սկզբում ուներ «Վրաստանի թերթ» անվանումը, իսկ հետո վերանվանվեց որպես «վրացական թերթ»։ Այդ կերպ, վրացական լրագրության պատմությունը…
«Իմ աշխարհը» թեմայով բաց դաս «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի կերպարվեստի կրտսեր խմբակի ( ղեկավար՝ Ռուզան Սիրականյան), երեխաները՝ ավագների օգնությամբ անցկացրին բաց դաս՝ «Իմ աշխարհը» թեմայով: Ներկայացվել էին փոքրիկների մատիտանկարները, որոնց մեջ առանձնանում էին Անգելինա Սանոսյանի, Նարեկ Պոդոսյանի, Լիլիթ Նռանյանի և այլոց նկարները: Միջոցառման ընթացքում ավագ խմբի սանեը Թագուհի Հովհաննիսյանը, Գայանե Իրիցյանը, Ոսկեհատ Գինոսյանը, Վլադիմիր Հովհաննիսյանը և ուրիշներ, ներկայացրին տարբեր դարաշրջանների…
Արմեն Ամիրշադյան. Պատրաստվում եմ առաջիկա Եվրոպայի առաջնության մրցույթին
Mediaanalytic.orgի հարցազրույցը ծնունդով Ախալքալաքցի ձեռնամարտի հաջողակ մարզիկ Արմեն Ամիրշադյանի հետ: Պարոն Ամիրշադյան, դուք ակտիվ զբաղված եք սպորտով: Մի փոքր պատմեք թե ինչպե՞ս կսվեց ամեն ինչ: Դեռ մանուկ հասակից ինձ շատ էր հետաքրքրում սպորտը: Հայրս՝ Աշոտ Ամիրշադյանը տեսնելով իմ սերը սպորտի հանդեպ, միշտ կողքիս է եղել աջակցելով, խորհուրդներով ու իր խստությամբ: Նա միշտ ասում էր. «Պարապի…
Նահանգապետարանում մշակույթի վերաբերյալ ծրագրի հարց են քննարկել
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում անցկացվեց աշխատանքային Skype-խորհրդաժողով: Այն վերաբերվում էր շրջանի 2018 թվի մշակութային առաջնահերթություններին և գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներին: Նահանգապետարանի ներկայացուցիչների տեղեկությամբ, Skype-խորհրդաժողը ղեկավարում էր Մշակույթի փոխնախարար Լևան Խարատիշվիլին, հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի ներկայացուցիչները, մունիցիպալիտետի գամգեբելիի տեղակալը և մշակույթի աշխատանքների ղեկավարները: Մունիցիպալիտետների մշակույթի աշխատանքների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության շնորհիվ մշակվեց «Մշակույթի ռազմավարություն 2025» ծրագիր:…
Հայտարարություն
Սիրելի հավատացյալներ․ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը հրավիրում է բոլորին մասնակցելու «Հայկական Գաթա» փառատոնին։ Այն տեղի կունենա սույն թվականի Մարտի 22-ին ժամը 17։00 Ախալցիխեի Սրբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Եկեղեցու երգչախումբը պատրաստել է համերգային ծրագիր իր հավատացյալների համար։ Սիրով սպասում ենք բոլորիդ։
Հոլանդական դատարանը դատապարտել է հակահայ գործչին
Նիդերլանդներում Թուրք-ադրբեջանական միության նախագահ Իլհամ Աշքընը դատապարտվել է երկու շաբաթ ազատազրկման եւ 120 ժամ հասարակական աշխատանքների հակահայկական ելույթի համար, հայտնում է Եվրոպայի Հայ դատի գրասենյակը: Աշքընը մեղադրվում էր հայերի դեմ բռնություն եւ ատելություն սերմանելու մեջ, քանի որ նա Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։…
Հորդոր Հայկ Դեմոյանին՝ ձեռնպահ մնալ Ջավախքի հանդեպ և հայ ժողովրդին հատվածականացնելու նմանատիպ դիրքորոշումից
«ՋԱՎԱԽՔ» ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ և «ՋԱՎԱԽՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Տարիներ առաջ «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպությունը հարց էր բարձրացրել ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի առջև հայոց պատմության Ջավախքին առնչվող հատվածը պատշաճ ձևով և չափով ներկայացնելու համար: Քանզի այն գրեթե լուսաբանված չէր, որից էապես տուժում էր հայ ժողովրդի մի ստվար հատվածի պատմական կենսագրությունը: Ջավախքի պատմության ուսումնասիրությունը ոչ…
Ադիգենի շրջանի գյուղերի բնակիչները բողոքի ցույցեր են անցկացնում իրենց շրջանում
Ադիգենի շրջանի գյուղերի բնակիչները իրենց շրջանի ղեկավարության շենքի մոտ անցկացնում են բողոքի ցույցեր: Տեղացիները բողոքում են, որ իրենց գյուղերը չեն ստացել լեռնային գյուղերի կարգավիճակ: Նրանց կարծիքով տեղական իշխանությունները իրենց շրջանի մնացած տաս գյուղերի համար ոչ մի քայլ չձեռնարկեց, որ այդ գյուղերն եւս ստանային լեռնային գյուղերի կարգավիճակ: Բողոք անցկացնող հասարակության հետ հանդիպեց Ադիգենի քաղաքային խորհրդի նախագահ…
Իրադրությունն առաջնագծում
Մարտի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականցնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հայտարարություն
Սույն թվականի մարտի 22-ին՝ Մեծ Պահքի միջինքի օրը, ժամը 15:00-ին Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում տեղի կունենա արդեն ավանդական դարձած «Հայկական Գաթա» փառատոնը: Փառատոնը կսկսվի հանդիսավոր ժամերգությամբ, ապա կօրհնվեն գաթաները, որից անմիջապես հետո համերգային ծրագրով հանդես կգա Արարատյան Հայրապետական Թեմի «Ծաղկազարդ» համախումբը: Այնուհետև եկեղեցու բակում կկատարվի գաթաների ցուցադրություն և համտես: